Մամուլի տեսություն 15.02.2022
Բանակի ՀՕՊ ստորաբաժանման համակարգողի տեղակալը հայտարարել է. «Տեղական հրթիռներով զինված ՀՕՊ համակարգերն ապահովում են Իրանի սահմանների անվտանգությունը»։
Ջամե Ջամ օրաթերթ
Տեղական հրթիռներով զինված ՀՕՊ համակարգերն ապահովում են Իրանի սահմանների անվտանգությունը
Բանակի ՀՕՊ ստորաբաժանման համակարգողի տեղակալը հայտարարել է. «Տեղական հրթիռներով զինված ՀՕՊ ուժերն ապահովել են երկրի սահմանների և օդային տարածքի անվտանգությունը»։
Բրիգադի գեներալ Ամիր Սեփեհրի Ռադը, ՀՕՊ ուժերի ուժերի վերահսկման և հրամանատարական կենտրոնի անձնակազմի հետ հանդիպման ժամանակա ասել է. «Իրանի երկնքի պաշտպանությունն ոչ մի պահ չի դադարում, և պաշտպանության հրամանատարության և կառավարման կենտրոնների մասնագետ ու նվիրված սպաները շուրջօրյա ռեժիմով վերահսկում են բոլոր տեղաշարժերը»:
Նա հավելել է. «Օդային սահմանների վերահսկողության հարցում ցանկացած անփութություն, լրտեսության ու դիվերսիայի հնարավորություն կստեղծի և ժողովրդի անվտանգությունը կխաթարվի»:
Իրան օրաթերթ
Հնդկաստանի ամենախիստ բբնակեցված շրջանում
Հնդկաստանում հիջւաբ կրելու շուրջ տարաձայնությունները հասել են երկրի ամենախիտ բնակլեցված՝ Ուտար Պրադեշ նահանգ: Նախահնի մի խումբբ երիտասարդներ պահանջել են քոլեջի ուսանողուհիներին արգելել հիջաբ կրել:
Անցյալ շաբաթ, երբ Կարնատակա նահանգի համալսարամերում արգելվեց գլխաշոր կրելը, մի խումբ ւսանողներ բողոքի մեծ ցուցյ կազմակերպեցին, ինչից հետո իշխանությունները ստիօպված եղան փակել համալասրանները:
Մուսուլմանները, որոնց թիվը կազմում է Հնդկաստանի 1,35 միլիարդանոց բնակչության մոտ 13 տոկոսը, բողոքել են այդ որոշման դեմ: Հնդկաստանի ընդհանուր բնակչության մեջ հինդուների բաժինը կազմում է 80 տոկոս:
Էթեմադ օրաթերթ
Կանադան հայտարարել է Ուկրաինային զենք տրամադրելու մասին
Մոսկվա-Արևմուտք լարվածության ֆոնին, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է Ուկրաինային սպառազինական ու տնտեսական օգնություն տրամադրելու մասին:
Խորհրդարանի շենքում կայացած մամուլի ասուլիսում Ջասթին Թրյուդոն մտահոգություն է հայտնել ուկրաինա-ռուսական սահմանին առկա իրավիճակի վերաբերյալ և խոստացել, որ Կանադան կշարունակի պաշտպանել Ուկրաինային ռուսական սպառնալիքներից։
Կրկնելով ԱՄՆ-ի այն մեղադրանքը, թե Մոսկվան նպատակ ունի հարձակվել Ուկրաինայի վրա, Թրյուդոն նշել է. «Կանադան Ուկրաինային կտրամադրի 500 միլիոն դոլարի վարկ և 7,8 միլիոն դոլարի «մահացու զենք»:
Համշահրի օրաթերթ
«Օմիկրոն» շտամի ախտանիշները երեխաների մոտ
Իրանի «Մոֆիդ» բժշկական և կրթական կենտրոնի ղեկավարն անդրադառնալով երեխաների մոտ «Օմիկրոն» շտամի ախտանիշներին, ասել է. «Վիրուսի ընթացքը երեխաների մոտ կարող է լինել և առանց սիմպտոմների և ուղեկցվել շնչառական ու աղեստամոքսային տրակտի խանգարումներով: «Օմիկրոն» շտամի ախտանիշները նման են մրսածության ախտանի՛ներին: Դրանք կարող են ներառել կոկորդի ցավ, հազ, ջերմություն փռշտոց»:
Նուրիփուրը հավելել է. «Դեպքերի 40-ից 50 տոկոսի դեպքում երեխաները ջերմությամբ են դիմում հիվանդանոց: Երբեմն կորոնավիրուսային հիվանդության ախտանիշները կարող են ներառել դող և ցավ, կապտուկներ, անտարբերություն, մկանային թուլություն, անորեքսիա, ստամոքս-աղիքային տրակտի ախտանշաններ, ինչպիսիք են փորլուծությունը և փսխումը, որովայնի ցավը և նյարդաբանական ախտանիշները»:
armenpress.am
ԱՊՀ երկրները Մինսկում քննարկելու են ԱՊՀ-ին ՀԱՊԿ դիտորդի կարգավիճակ տալու հարցը
Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրները կքննարկեն ԱՊՀ-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) դիտորդի կարգավիճակ տալու հարցը, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մինսկում հայտարարել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Լեոնիդ Անֆիմովը՝ հավելելով, որ հարցը քննարկվելու է փակ ռեժիմով:
«Մշտական ներկայացուցիչների խորհրդի նիստի ընթացքում նաև փակ ռեժիմով քննարկվելու է ԱՊՀ-ին՝ որպես միջազգային կազմակերպության, ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալու հարցը: Խորհրդի անդամներն այսօր կքննարկեն այդ հարցը և որոշում կընդունեն», - ըստ «ՌԻԱ»-ի՝ լրագրողներին ասել է Անֆիմովը ԱՊՀ անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների խորհրդի նիստից առաջ:
ԱՊՀ գործադիր կոմիտեի փոխնախագահը այլ մանրամասներ չի հայտնել Մինսկում տվյալ հարցի քննարկման վերաբերյալ:
ԱՊՀ-ը նախկին խորհրդային միությունների կողմից ԽՍՀՄ փլուզման վերջին օրերին՝ 1991 թ. դեկտեմբերին հիմնադրված ընկերակցություն է, որին անդամակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը:
armenpress.am
ՊՀ երկրները Մինսկում քննարկելու են ԱՊՀ-ին ՀԱՊԿ դիտորդի կարգավիճակ տալու հարցը
Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրները կքննարկեն ԱՊՀ-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) դիտորդի կարգավիճակ տալու հարցը, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մինսկում հայտարարել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Լեոնիդ Անֆիմովը՝ հավելելով, որ հարցը քննարկվելու է փակ ռեժիմով:
«Մշտական ներկայացուցիչների խորհրդի նիստի ընթացքում նաև փակ ռեժիմով քննարկվելու է ԱՊՀ-ին՝ որպես միջազգային կազմակերպության, ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալու հարցը: Խորհրդի անդամներն այսօր կքննարկեն այդ հարցը և որոշում կընդունեն», - ըստ «ՌԻԱ»-ի՝ լրագրողներին ասել է Անֆիմովը ԱՊՀ անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների խորհրդի նիստից առաջ:
ԱՊՀ գործադիր կոմիտեի փոխնախագահը այլ մանրամասներ չի հայտնել Մինսկում տվյալ հարցի քննարկման վերաբերյալ:
ԱՊՀ-ը նախկին խորհրդային միությունների կողմից ԽՍՀՄ փլուզման վերջին օրերին՝ 1991 թ. դեկտեմբերին հիմնադրված ընկերակցություն է, որին անդամակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը:
armenpress.am
Իսրայելի նախագահը Թուրքիա կժամանի մարտի 9-ին
Մինչ Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունները բարելավելու ուղղությամբ փոխադարձ քայլեր են ձեռնարկվում, նշվում է, որ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը Թուրքիա է այցելելու մարտի 9-10-ը։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական t24.com.tr-ը:
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 18-ի իր հայտարարության մեջ հայտարարեց, որ Իսրայելի հետ կարող են բարձր մակարդակի բանակցություններ լինել։
panarmenian.net
Բաքուն մտադիր է «սեղմ ժամկետում կալանավորել» Արայիկ Հարությունյանին
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ամենամոտ ապագայում «կկալանավորվի և կհանձնվի հետաքննությանը»։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Նեմաթ Ավազովը։
Նա ասել է, որ Հարությունյանը հետախուզման մեջ է և մեղադրվում է «Գյանջայի բնակիչների դեմ ահաբեկչությունների մեջ», որոնք կատարվել են 2020-ի հոկտեմբերին,գրում է Haqqin.az-ը։
Նա նշել է նաև, թե Հարությունյանը սոցիալական ցանցերում խոստովանել է, որ «պատասխանատու է Գյանջայի հրթիռակոծման համար»։
«Հարությունյանը հետախուզման մեջ է։ Այն, որ նա դեռևս չի ներգրավվել քննությանը, ժամանակավոր բնույթ է կրում։ Կարծում եմ, որ, ըստ միջազգային կոնվենցիայի, Հարությունյանը կձերբակալվի և կփոխանցվի քննչական մարմնին»,-ասել է նա։
panarmenian.net
Չիժով․ ՌԴ-ն կպատասխանի, եթե իր քաղաքացիներին սկսեն սպանել՝ լինի Դոնբասում, թե այլուր
ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը հայտարարել է, որ Ռուսաստանը կպաշտպանի իր քաղաքացիներին աշխարհի ցանկացած կետում։
«Դուք չպետք է զարմանաք, եթե մենք պատասխան հարված հասցնենք, եթե ուկրաինացիները սկսեն լկտիաբար սպանել ՌԴ քաղաքացիներին՝ լինի դա Դոնբասում, թե այլուր»,- ասել է նա The Guardian-ին հարցազրույցում։
Դիվանագետը շեշտել է, որ Մոսկվան չի ներխուժի հարևան պետություն, եթե չսադրեն, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Չիժովը նաև նշել է, որ Ուկրաինայի հետ սահմանին այժմ կուտակված ռուսական զորքերի քանակը համարժեք է 2021 սեպտեմբերին «Արևմուտք-21» զորավարժություններին մասնակցած ռուսական ուժերին, սակայն այն ժամանակ ոչ ոք բառ անգամ չի ասել։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Դոնեցկում գտնվող ԵԱՀԿ առաքելության աշխատակիցները սկսել են հեռանալ քաղաքից՝ «Ուկրաինայի վրա ռուսական հարձակման սպառնալիքի ֆոնին»։ 16 երկիր հորդորել է իր քաղաքացիներին լքել Ուկրաինան՝ ռազմական գործողությունների սպառնալիքի պատճառով։ Այդ երկրներն են՝ ԱՄՆ-ն, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Իսրայելը, Կանադան, Լատվիան, Նիդերլանդները, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Հյուսիսային Մակեդոնիան, Ֆինլանդիան, Չերնոգորիան, Էստոնիան, Ճապոնիան, Հարավային Կորեան։
2021-ի աշնանից ռուսական զորքերի կուտակումներ են արձանագրվում Ուկրաինայի հետ սահմանին, ինչի պատճառով Արևմուտքը մտավախություն ունի, որ ՌԴ-ն կարող է ներխուժել Ուկրաինա։ Մոսկվան դա հերքում է։ ԱՄՆ-ն սպառնում է պատժամիջոցներ սահմանել ՌԴ դեմ, եթե դա տեղի ունենա։
panarmenian.net
Քննարկվում է ԱՊՀ-ին, որպես միջազգային կազմակերպության, ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալու հարցը
ԱՊՀ (Անկախ պետությունների համագործակցության) երկրները կքննարկեն ՀԱՊԿ-ում՝ Համագործակցությանը դիտորդի կարգավիճակ տալու հարցը: Այդ մասին Մինսկում հայտարարել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Լեոնիդ Անֆիմովը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մշտական ներկայացուցիչների խորհրդի փակ նիստում կքննարկվի նաև ԱՊՀ-ին, որպես միջազգային կազմակերպության, ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալու հարցը։ Խորհրդի անդամները կքննարկեն հարցը փետրվարի 15-ին և որոշում կկայացնեն»,-ասել է Անֆիմովը ԱՊՀ կանոնադրական և այլ մարմինների անդամ պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի նիստից առաջ:
Այլ մանրամասներ չեն հրապարակվել։