Մամուլի տեսություն 16.02.2022
Middle East Monitor. Իրանը դիմացել է ԱՄՆ բոլոր տեսակի ճնշումներին ու պատժամիջոցներին, զարմացնելով աշխարհին:
Քեյհան օրաթերթ
ԱՄՆ-ի ճնշումներին Իրանի դիմադրությունն ապշեցնող է
Middle East Monitor-ը գրել է. «Իրանը դիմացել է ԱՄՆ բոլոր տեսակի ճնշումներին ու պատժամիջոցներին, զարմացնելով աշխարհին»: Պարբերականը նշել է, որ պատժամիջոցներն Իրան համար հնարավորություն դարձան ինքնաբավության հասնել շատ ոլորտներում:
Middle East Monitor-ը գրել է. «Տարիներ շարունակ ԱՄՆ-ը կիրառել է տարբեր մարտավարություններ՝ դիվանագիտական, հարկադրանքի ու պատժամիջոցների միջոցով Իրանին ծնկի բերելու համար։ Սակայն գրեթե բոլոր դեպքերում Վաշինգտոնը չի կարողացել հասնել իր նպատակներին։ Միացյալ Նահանգներն այնքան հեռու է գնացել, որ պատժամիջոցներ է սահմանել անգամ դեղորայքի ու սննդի ոլորտների նկատմամբ: Սակայն Իրանն ապշեցուցիչ դիմադրություն է ցուցաբերել այդ պատժամիջոցների նկատմամբ»:
Վաթան Էմռուզ օրաթերթ
Ինչ գործ ունեն իսրայելցիները Վիեննայում
Սիոնիտսական ռեժիմի պատվիրակությունը Վիեննայում հանդիպել է ՌԴ ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովի հետ։
Սիոնիստական ռեժիմը փորձում է վստահ լինել, որ բանակցությունների արդյունքում ՀԳՀԾ-ի վերածնունդը կնպաստի Իրանի առաջընթացի դադարեցմանը, Թեհրանի միջուկային ենթակառուցվածքի փակմանը, և ՄԱԳԱՏԷ-ին հնարավորություն կստեղծվի, որպեսզի ՄԱԳԱՏԷ-ն վերահսկի Իրանի օբյեկտները:
Վիեննայում ընթացող բանակցությունները մոտենում են ավարտին. Դիվանագիտական ակտիվության աճը և բազմաթիվ երկկողմ ու բազմակողմ հանդիպումները Վիեննայում և բազմաթիվ հեռախոսազրույցները, որոնք տեղի են ունենում «4+1» խմբի անդամ երկրների մայրաքաղաքների և Իրանի միջև, վկայում են այդ մասին: Սակայն բանակցող կողմերի զգայունության և զգուշավորության առկայությունը չի նշանակում, որ աշխատանքը պետք է ավարտված համարել:
Էթելաաթ օրաթերթ
ԱՄՆ-ն բացահայտորեն թալանում է աֆղան ժողովրդի ունեցվածքը
Չինաստանի ԱԳՆ-ն, արձագանքելով Վաշինգտոնի կողմից Աֆղանստանի ակտիվների արգելափակմանը, հայտարարել է, որ դա Վաշինգտոնի կողմից աշխարհի ամենաաղքատ մարդկանց ունեցվածքի բացահայտ թալան է:
Նախարարությունը հայտարարել է. «Աֆղանստանի ժողովրդի հարստությունն ու ունեցվածքը պետք է լինի նրանց տրամադրության տակ, քանի որ աֆղանները դրա կարիքն ունեն»:
Էբթեքար օրաթերթ
Էրդողանը փորձում է փրկել երկրի տնտեսությունը
Թուրքական լիրայի արժեզրկմանը զուգահեռ, Էրդողանը շարունակում է ջանքերը՝ Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների հետ համագործակցություն հաստատելու ուղղությամբ:
Միևնույն ժամանակ, ԱՄԷ-ն նույնպես ունի այնպիսի գործընկերների կարիք, ինչպիսին Թուրքիան է, որպեսզի վերահսկի և ազդի Իրանի վրա: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գրեթե մեկ տասնամյակի ընթացքում իր առաջին պաշտոնական այցով, երկուշաբթի օրը ժամանել է ԱՄԷ՝։
armenpress.am
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին
ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը փետրվարի 15-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, հանդիպման սկզբում զրուցակիցները միմյանց շնորհավորել են Հայաստան-ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։
Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության անկախացումից ի վեր մեր երկրի հաստատուն գործընկերն ու բարեկամն է:
Կողմերն անդրադարձել են Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության՝ հունվարին Վաշինգտոն կատարած աշխատանքային այցին։ Ալեն Սիմոնյանը, կարևորելով այցը, անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպմանը։ Նա դեսպանին մանրամասներ է ներկայացրել աշխատանքային այցից՝ ընդգծելով ԱՄՆ գործընկերների հետ մի շարք հանդիպումների արդյունավետությունն ու շարունակական ծրագրեր մշակելու պատրաստակամությունը։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում համատեղ նախագծերի կյանքի կոչման շուրջ։
armenpress.am
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հաստատեց մասնագիտական հանձնաժողովի ձևավորման կարգի նախագիծը
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հաստատեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ձևավորման կարգի նախագիծը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստի ժամանակ այս մասին ասաց Արդարադատության նախարար, խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը՝ ամփոփելով խորհրդի աշխատանքները։
Նախարար հայտնեց, որ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Սաքունցի փուլային քննարկման առաջարկը կլրամշակվի և նորից կշրջանառվի։
« Հաստատվեց նաև, որ հայցելու ենք Հայաստանի և սփյուռքում գտնվող մեր հայրենակիցների կարծիքները, առաջարկները Սահմանադրական փոփոխությունների մասին, որի լրամշակված տարբերակը նույնպես կտարածվի»,- ասաց Անդրեասյանը։
Անդրեասյանն առաջարկեց հաջորդ խորհրդի նիստը անել ոչ ուղիղ եթերում բացառապես աշխատակարգային հարցեր քննարկելու համար, որպեսզի հանրությունը չծանրաբեռնվի տեխնիկական հարցերի քննարկմամբ։
Նախարարը նաև առաջարկեց հաջորդ նիստ հրավիրել փետրվարի 25-ին՝ հետո նիստեր անցկացնել յուրաքանչյուր տաս օրը մեկ։
Անդրեասյանը հայտնեց նաև, որ հաջորդ նիստին կմասնակցի Մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։
armenpress.am
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել Եվրոպայի գավաթի բաց առաջնությունում
Сохранить
13:17, 16 Փետրվար, 2022
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինսկում կայացել է սամբոյի Եվրոպայի գավաթի բաց առաջնությունը, որում Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել՝ 1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի գավաթի բաց առաջնությանը 11 երկրի ավելի քան 150 մարզիկ է մասնակցել: Հայաստանը մրցաշարում ներկայացրել է 7 մարզիկ: Հատկանշական է՝ մարզական սամբոյի 58 կգ քաշային կարգում առաջատար եռյակը կազմել են հենց Հայաստանի ներկայացուցիչները: Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը, վիճակահանության արդյունքում բաց թողնելով առաջին գոտեմարտը, նախ հաղթել է Բելառուսի ներկայացուցիչ Իլյա Մայուռաուին, ապա՝ ղազախստանցի Նուրդաուլետ Աիմբեկովին և եզրափակիչում հանդիպել թիմակցին՝ արցախցի Դավիթ Հովսեփյանին: Դավիթը մինչ այդ հաղթել է ղազախ Կայիրբերդի Այդինբային, մոլդովացի Լուլիան Առապանին, ապա՝ Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Սարգսյանին: Տիգրան Կիրակոսյանի և Դավիթ Հովսեփյանի միջև եզրափակիչ գոտեմարտն անցել է բավականին լարված պայքարում և ավարտվել Կիրակոսյանի հաղթանակով: Դավիթ Հովսեփյանն արժանացել է արծաթե մեդալի: Այս քաշային կարգում բրոնզե մեդալն էլ նվաճել է Կարեն Սարգսյանը: Մարզական սամբոյի 71 կգ քաշային կարգում արծաթե մեդալ է նվաճել Կառլեն Մահինյանը, իսկ 88 կգ քաշային կարգում բրոնզե մեդալին արժանացել է Դավիթ Գրիգորյանը: Հայաստանը ներկայացրել են նաև մարզական սամբոյի +98 կգ քաշային Արման Մանուկյանը և մարտական սամբոյի 58 կգ քաշային Արմեն Մնացականյանը, ովքեր անմասն են մնացել մեդալներից:
panarmenian.net
Սասունյան․ ՀՀ-ին ավելի լավ հակահետախուզություն է պետք՝ խափանելու լրտեսների աշխատանքը
16 փետրվարի 2022 - 11:33 AMT
PanARMENIAN.Net - «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն իր «Հայաստանին անհրաժեշտ է ավելի լավ հակահետախուզություն՝ օտարերկրյա և ներքին լրտեսների գործունեությունը խափանելու համար» հոդվածում, անդրադառնալով ՀՀ ԱԱԾ կողմից 19 անձանց՝ Ադրբեջանի օգտին լրտեսության մեղադրանքով ձերբակալելու փաստին, նշել է, որ կան անվտանգության բազմաթիվ լուրջ խնդիրներ, որոնց Հայաստանի կառավարությունը պետք է անհապաղ ուշադրություն դարձնի և հատուկ միջոցներ ձեռնարկի։
Նա հավելել է, որ նույնիսկ բարելավված հակահետախուզության դեպքում նման խնդիրները հնարավոր չէ վերացնել, այլ պարզապես նվազագույնի հասցնել, քանի որ գրեթե բոլոր երկրները դառնում են օտարերկրյա և ներքին լրտեսների զոհ:
Սասունյանը ներկայացրել է հարցի շուրջ իր մտորումները և առաջարկությունները.
«1) Հայաստանի կառավարությունը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի հմուտ մասնագետներ նշանակելու համար, որոնք գիտեն, թե ինչպես վարել հետախուզական ծառայությունը: Այս առաջարկն արվում է այն պատճառով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրեթե բոլոր պաշտոններում նշանակել է անփորձ և անիրազեկ պաշտոնյաների` ելնելով զուտ իր իշխող կուսակցությանը նրանց անդամակցությունից։ Անկարողության ամենաթարմ օրինակը ԱԱԾ-ի զարմանալի հայտարարությունն էր, որ թերթի հոդված կարդալով են իմացել, որ ՀՀ նախագահը երկքաղաքացիություն ունի, ինչը ՀՀ օրենսդրության խախտում է։ Պատկերացրեք, որ Հայաստանի հետախուզական ծառայությունները նախագահի չորս տարի պաշտոնավարելուց հետո թերթից տեղեկանում են նման կարևոր խնդրի մասին՝ առաջինը բացահայտելու փոխարեն:
2) Ազգային անվտանգության ծառայությունը, բացի նրանից, որ փորձառու կադրերի կարիք ունի, պետք է ունենա նաև հակահետախուզության ամենաառաջադեմ տեխնոլոգիա։
3) Հայաստանի կառավարությունը պետք է խորհրդակցի դաշնակից կառավարությունների հետ՝ ինչպես բարելավել իր հետախուզական ծառայությունների ուսուցումը, կազմակերպումը և գործունեությունը:
panarmenian.net
Միրզոյանն ու Լավրովը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության մակարդակի բարձրացման քայլերը
16 փետրվարի 2022 - 10:30 AMT
PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 15-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում ընդգծել են հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլերի ձեռնարկումը և սահմանազատման և սահմանագծման հարցերով մեխանիզմների ձևավորումը։
Միրզոյանն ու Լավրովն անդրադարձել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։
Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցությանը, ինչպես նաև՝ տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցերի։
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։