Մամուլի տեսություն 18.02.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i164696-Մամուլի_տեսություն_18.02.2022
Հետազոտությունների արդյունքում պարզվել են երկու անգամ պատվաստված մարդկանց մոտ «օմիկրոն» շտամի ախտանիշները՝ հազ, արտադրություն քթից, հոգնածություն, կոկորդի ցավ, գլխացավ, մկանային ցավ, ջերմություն և փռշտոց:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Փետրվար 18, 2022 11:28 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 18.02.2022

Հետազոտությունների արդյունքում պարզվել են երկու անգամ պատվաստված մարդկանց մոտ «օմիկրոն» շտամի ախտանիշները՝ հազ, արտադրություն քթից, հոգնածություն, կոկորդի ցավ, գլխացավ, մկանային ցավ, ջերմություն և փռշտոց:

Էթեմադ օրաթերթ

Համաձայնագրի տեքստի մշակման շուրջ բանակցությունները մեկնարկել են

Reuters-ը հաղորդում է, որ Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Եվրամիության և ԱՄՆ-ի ներկայացուցիչները  քննարկում են համաձայնագրի նախագծի մանրամասները։

Տեքստը, որը բաղկացած է ավելի քան 20 էջից, նախանշում է քայլերի հաջորդականությունը կողմերի համար, որոնք պետք է իրականացվեն համաձայնագրի մնացած կողմերի հաստատումից հետո:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Կոնգրեսի հանրապետականները Բայդենին չեն թույլատրում երաշխքիներ տրամադրել Իրանին

Կոնգերսի հանրապետակնների 200 հոգանուց խումբը նախագահ Բայդենին ուղղված նամակում նախազգուշացնելով Իրանի հետ նոր միջուկային համաձայնագրի հետևանքների կապակցությամբ, նշել է, որ առանց Կոնգրեսի հավանության, Իրանի հետ ցանկացած գործարք կունենա նույն ճակատագիրը, ինչ 2015թ. Բարաք Օբամայի վարչակազմի օրոք ստորագրված ՀԳՀԾ-ն:

Նամակում ասվում է. «Այս համաձայնագիրը կլինի ժամանակավոր և ոչ պարտադիր ու կարժանանա ՀԳՀԾ-ի ճակատագրին»։

 

Իրան օրաթերթ

Սառը պատերազմ

Արևմուտքի կողմից տարածվող լուրերը թե Ռուսաստանը պատարստվուէմ պատերազմի, անհիմն էին

Արևմուտքն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի վերաբերյալ ասեկոսներ տարածելով չսահմանափակվեց և փորձեց ռազմական ու քաղաքական մակարդակներում պատերազմի շեփորի ձայնն իրականությունից ավելի բարձր հնչեցնել: Սակայն ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Կիևի նահանջը և այդ երկրի սահմաններից ռուսական ուժերի վերադարձն իրենց մշտական տեղակայման բազաներ, նվաազեցրեց բախման հավանականությունը:

Անցած չորեքշաբթի եվրոպացիները քուն մտան այն մտքով, թե արդյկոք հաջորդ օրը մեկնարկելո՞ւ է հերթական պատերազմը: Մյուս կողմից, միլիոնավոր ուկրաինացիներ մտածում էին իրենց նախագահի այն հայտարարության մասին, թե արևմտյան դիտորդների կարծիքով, փետրվարի 16-ին Ռուսաստանը հարձակում է սկսելու Ուկրաինայի դեմ: Ռազմական փորձագետների կարծիքով, իհարկե,  հարձակում ըկարող էր տեղի ունենալ մինչև փետրվարի 20-ը: Այդ օրը Չինաստանում ավարտվում են ձմեռային օլիմպիական խաղերը: Սակայն չնայած բոլոր հայտարարություններին, պատերազմի ձայնը հեռու է նրանցիօ, ինչի մասին խոսում է Արևմուտքը:

 

Համշահրի օրաթերթ

«Օմիկրոն» շտամի ախտանիշները՝ երկու անգամ պատավստված մարդկանց մոտ

Նորվեգիայի մի խումբ հետազոտողներ, պատավստանյութի երկու չափաբաին ստացած անձանց մոտ հայտնբերել են կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը:

Հետազոտությունների արդյունքում պարզվել են երկու անգամ պատվաստված մարդկանց  մոտ «օմիկրոն» շտամի ախտանիշները՝  հազ, արտադրություն քթից, հոգնածություն, կոկորդի ցավ, գլխացավ, մկանային ցավ, ջերմություն  և փռշտոց:

Հետազոտությունը նաև պարզել է, որ հազը, քթից արտադրությունը և հոգնածությունը պատվաստված մարդկանց մոտ ավելի տարածված ախտանիշներ են:

 

armenpress.am

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է ներդրումային կոմիտե

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է ներդրումային կոմիտե:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ e-gov.am կայքէջից:

Վարչապետը հաստատել  է ներդրումային կոմիտեի աշխատակարգը` համաձայն հավելվածի:

 

armenpress.am

Արարատ Միրզոյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին

 Հայաստանի  արտաքին գործերի  նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 18-ին կմեկնի Մյունխեն՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության 58-րդ համաժողովի աշխատանքներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

«Համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանը մի շարք հանդիպումներ կունենա գործընկերների հետ»,- գրել է Հունանյանը:

 

armenpress.am

Իսպանիայի ԱԳ նախարարը հայտարարել Է, որ ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն պատերազմի չեն պատրաստվում

 Եվրամիությունը եւ ՆԱՏՕ-ն պատերազմի պատրաստություն չեն տեսնում, Ռուսաստանի հետ տարաձայնություններն Ուկրաինայի իրադրության շուրջ կարելի Է լուծել երկխոսության միջոցով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 18-ին հայտարարել Է Իսպանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Խոսե Մանուել Ալբարեսն Onda Cero ռադիոկայանին տված հարացզրույցում:

«Ռուսաստանի հետ չկան տարաձայնություններ, որոնք մենք չկարողանանք լուծել երկխոսության միջոցով,- ասել Է նախարարը:- Ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ Եվրամիությունը չունեն ոչ մի կարգի գաղտնի ծրագրեր, գաղտնի շահեր կամ որեւիցե այլ բան, ինչը բացատրության չի ենթարկվում»:

«Պատերազմից կարելի խուսափել, եւ այն հարակվոր չԷ»,- հավելել Է Ալբարեսը: Նրա վարակծով՝ «ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ Եվրամիությունը ոչ մի պաերազմի Էլ չեն պատրաստվում»: «Ռուսաստանը պետք Է ապաԷսկալացիա սկսի»,- կարծում Է նա: Վերջին ժամանակներս Արեւմուտքի երկրներում, ինչպես նաեւ Կիեւում հնչում են հայտարարություններ Ուկրաինայի տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ նման տեղեկատվությունը որակել Է լարվածության սին եւ անպատասխանատու բորբոքում:

Պեսկովն ընդգծել Է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում: Ըստ որում նա չի բացառել սադրանքների հնարավորությունն՝ այդ հայտարարությունների արդարացման համար, եւ նախազգուշացրել Է, որ Ուկրաինայի հարավ - արեւելքում ճգնաժամի ուժային լուծման փորձերը կունենան ամենալուրջ հետեւանքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panarmenian.net

Թուրքական թերթը ՌԴ 10 տարածաշրջան ներկայացրել է որպես «թյուրքական ինքնավար հանրապետություններ»

  Թուրքական Karar թերթում հրապարակված հոդվածում Ռուսաստանի Դաշնության 10 տարածաշրջան անվանել են թյուրքական ինքնավար հանրապետություններ։

Այդ ցանկում ներառվել են Ռուսաստանի հետևյալ շրջանները՝ Թաթարստան, Բաշկիրիա, Չուվաշիա, Տուվա, Յակուտիա, Ալթայ, Կաբարդինո-Բալկարիա, Դաղստան, Խակասիա և Կարաչայ-Չերքեզիա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ վերոնշյալ ոչ բոլոր շրջաններում է թյուրքական բնակչությունը մեծամասնություն կազմում։

Նույն հրապարակման մեջ թյուրքական ինքնավար մարզ է որակված նաև Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանը, Մոլդովայի կազմում գտնվո Գագաուզիան, Ուզբեկստանի Կարակալպակստանը, և Նախիջևանը։

Նշվում է նաև, որ աշխարհում 7 թյուրքական պետություն կա՝ Թուրքիան, Ղազախստանը, Ադրբեջանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանն ու «Հյուսիսային Կիպրոսը», որը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից։

Ավելի վաղ թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության քաղաքական թևը ներկայացնող «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին էր նվիրել «թյուրքական աշխարհի» քարտեզը, որը ներառում էր Ռուսաստանի մի շարք թյուրքաբնակ շրջաններ:

 

panarmenian.net

ՌԴ-ն արտաքսել է ԱՄՆ փոխդեսպանին

Ռուսաստանն արտաքսել է Մոսկվայում ԱՄՆ փոխդեսպան Բարտ Գորմանին։ Այդ մասին հայտնել է դիվանագիտական առաքելության մամուլի քարտուղար Ջեյսոն Ռեբհոլցը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա նշել է, որ Գորմանը գործող վիզա ունի և վերջինիս ՌԴ-ում լինելու ժամկետը 3 տարուց պակաս է։

Հունվարին ԱՄՆ-ից հեռացել էր ՌԴ փոխդեսպանը, ինչն, ըստ Ռեբհոլցի, տեղի է ունե ցել «դիվանագիտական կանոնավոր ռոտացիայի շրջանակում»։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ն վաղուց էր ՌԴ-ին տեղեկացրել, որ երկրում դիվանագետները պետք է մնան 3 տարուց ոչ ավելի և պետք է մեկնումից 6 ամիս առաջ իրազեկեն այդ մասին։

«Ի պատասխան ՌԴ-ն ամերիկացի դիվանագետներից պահանջում է, որ նրանք լքեն երկիրը 3 տարին լրանալուց շատ ավելի վաղ և երկու շաբաթ են տալիս դրա համար՝ դա համարելով պատասխան քայլեր։ Սակայն, դա նույն չէ»,-ասել է ամերիկացի դիվանագետը։

2021-ի աշնանից ռուսական զորքերի կուտակումներ են արձանագրվում Ուկրաինայի հետ սահմանին, ինչի պատճառով Արևմուտքը մտավախություն ունի, որ ՌԴ-ն կարող է ներխուժել Ուկրաինա։ Մոսկվան դա հերքում է։ ԱՄՆ-ն սպառնում է պատժամիջոցներ սահմանել ՌԴ դեմ, եթե դա տեղի ունենա։