Մամուլի տեսություն 19.02.2022
«Հեզբոլլահի» կողմից ԱԹՍ-ով իրականացված հետախուզական գործողությունը հերթական անգամ բացահայտեց Սիոնիստական ռեժիմի պաշտպանական համակարգի սաստիկ թուլությունը:
Իրան օրաթերթ
ՀԳՀԾ-ից դաս վերցնելը լավ համաձայնության պայմանն է
«Լավ գործարք» տերմինն այս օրերին գլխավորում է միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունների հետ կապված լուրերը: Հրապարակված լուրերը ցույց են տալիս, որ չնայած փորձագիտական բանակցությունների մի քանի փուլերին, ամերիկացիների կողմից առնվազն երեք կոնկրետ հարցի ընդունման հետ կապված խնդիրներ կան.
1.ԱՄՆ-ն պատրաստ չէ երաշխիքներ տալ կամ պարտավորություն ստանձնել ՀԳՀԾ-ն կրկին չլքելու վերաբերյալ։
2.Ամերիկացիները չեն ընդունում Իրանի կողմից պատժամիջոցների չեղարկումը ստուգող մեխանիզմը։
3.Ամերիկացիներն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ չկիրառելու պարտավորություն չեն ստանձնում;
Այս առումով դիտարկելի է կողմերի մոտեցման ակնհայտ տարբերությունները։ Այս բանակցություններն Իրանը անվանում է «բանակցություններ պատժամիջոցների չեղարկման համար», սակայն արևմտյան երկրները անվանում են «բանակցություններ ՀԳՀԾ-ի վերականգնման համար»։ Գրականության այս տարբերությունը ոչ միայն հռետորաբանության և խոսքի առումով է, այլ նաև ցույց է տալիս կողմերի միջև ռազմավարական խորը տարբերությունը, ինչի արդյունքում նկատվում է դրանից ակնկալվող արդյունքների տարբերությունը՝ որպես այս բանակցությունների արդյունք։
Էթելաաթ օրաթերթ
Փոխհրաձգություն Ուկրաինայի և ռուսամետ անջատողականների միջև. Իրանը հայտարարել է ճգնաժամի կարգավորմանն աջակցելու պատրաստակամության մասին
Մինչ ուկրաինական բանակի և ռուսամետ ինքնահռչակ շրջանների միջև լարվածությունը սրվում է, Իրանի արտգործնախարարը հայտարարել է Թեհրանի պատրաստակամության մասին՝ օգնելու լուծել ուկրաինական ճգնաժամը։ Ուկրաինայի զինվորականները և ռուսամետ ինքնահռչակ արևելյան պետությունները միմյանց լարվածություն հրահրելու մեջ մեղադրելուց հետո, կրակ են բացել միմյանց դիրքերի վրա և խախտել են հրադադարի ռեժիմը: Արևմուտքի կողմից Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակաման հավանական ժամկետի հայտարարությունցի հետո Ուկրաինայի արևելքում կառավարական ուժերի և անջատողականների միջև բախումները նույնպես սրվել են: Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ ուկրաինական բանակը և Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ կառավարությունների ուժերի միջև փոխհրաձգությունէ տեղի ունեցել և կողմերըև գնդակոծել են միմյանց դիրքերը։
Վաթան Էմռուզ օրաթերթ
«Երկաթե Գմբեթ» համակարգի խայտառակությունը
Հեզբոլլահի կողմից ԱԹՍ-ներով հաջող գործողությունը հերթական անգամ բացահայտեց Սիոնիստական ռեժիմի պաշտպանական համակարգի սաստիկ թուլությունը:
Սաբերին Նյուզ լրատվական ալիքը հայտնել է, որ «Երկաթե Գմբեթ» համակարգը չի կարողացել կանխել Լիբանանից օկուպացված Պաղեստին ներթափանցող անօդաչու թռչող սարքերի մուտքը: Սաբերին Նյուզը հաղորդել է, որ այս հարձակումից հետո Ալ-Ջալիլի երկնքում երկու պայթյուն է որոտացել և ծխի սյուն է երևացել:
Քեյհան օրաթերթ
Չինաստանը նախատեսում է հանել ԱՄՆ դոլարը Ասիայում իրականացվող առևտրական գործարքներից
Չինաստանի Կենտրոնական բանկի նախագահ Յի Գանգն հայտարարել է, որ կառավարությունը ծրագրում է աշխատել ասիական այլ երկրների հետ՝ խթանելու տեղական արժույթների օգտագործումը առևտրի և ներդրումների մեջ՝ որպես տարածաշրջանային տնտեսական հզորության ամրապնդման ավելի լայն ծրագրի մի մաս:
Ինդոնեզիայի կողմից կազմակերպված G20 գագաթնաժողովում հեռուստատեսային ելույթում Յին ասել է.«Զարգացող շուկաները պետք է բարելավեն իրենց ճկունությունը: Այս դեպքում է, որ տարածաշրջանային համագործակցությունը կկարողնա իրականացնել իր հիմնական դերը»:
armenpress.am
Մյունխենում հանդիպել են Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները
Մյունխենում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 19-ին հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ նախարարները գոհունակություն են հայտնել երկու ժողովուրդների միջև պատմական կապերի և փոխըմբռնման վրա հիմնված հարաբերությունների դրական դինամիկայի առնչությամբ՝ պատրաստակամություն հայտնելով որակական նոր մակարդակի հասցնելու հայ-իրանական համագործակցությունն անվտանգային, առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, զբոսաշրջության ու մշակույթի և այլ ոլորտներում։
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն ընդգծել են «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի վերջնականացման և ստորագրման անհրաժեշտությունը՝ այս համատեքստում կարևորելով փորձագետների՝ 6-րդ հանդիպման կազմակերպման նպատակով միասնական ջանքերի ներդրումը։
Արարատ Միրզոյանը և Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանն անդրադարձ են կատարել տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի լայն շրջանակի։
Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիայի, ինչպես նաև՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Նա բարձր է գնահատել Հայաստանի տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը: Ընդգծվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության խաղաղ և տևական կարգավորման անհրաժեշտությունը:
armenpress.am
Թումանյանի ծննդյան օրը գրողի թանգարանում բացվեց «Գիրքը՝ ծննդյան նվեր. Չարենց-Թումանյան» բացառիկ ցուցադրությունը
«Գիրքը՝ ծննդյան նվեր. Չարենց-Թումանյան» խորագրով ցուցադրությանը ներկայացված են երկու գրողների անձնական գրադարաններում պահվող, համապատասխան ընծայագրերով գիրք-մասունքներ, որոնք խոսում են նրանց բարեկամության, կյանքի հետաքրքիր դրվագների, ինչպես նաև՝ գրքի մշակույթի բացառիկ դերի մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին Թումանյանի անձնական գրադարանի տարածքում, որը մինչ օրս փակ է եղել այցելուների առջև:
Թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն ընդգծեց՝ բացառիկ են Թումանյանի անձնական գրադարանից Չարենցի ընծայագրերով և Չարենցի անձնական գրադարանից Թումանյանի ընտանիքի անդամների ընծայագրերով գրքերը, որոնք երբևէ չեն ցուցադրվել:
«Երկար ժամանակ է՝ որոշել էինք ներկայացնել, թե երաժշտական ինչ անդրադարձ է եղել Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և որոշվեց տարվա խորագիր ընտրել «Թումանյանը երաժշտության մեջ», բայց, քանի որ հեղինակի ծննդյան օրը նաև Գիրք նվիրելու օրն է, գրքին անդրադարձ չանելն անհնար էր, բացի այդ 2022-ին Եղիշե Չարենցի 125-ամյակն է, ուստի որոշեցինք երեք տոն մեկ օրում մեր թանգարանի կամարների ներքո կազմակերպել»,-ասաց Եղիազարյանը:
Եղիշե Չարենցի թոռնուհին՝ Գոհար Չարենցը հիշեցրեց, որ Եղիշե Չարենցը Հովհաննես Թումանյանին հմուտ, հանճարեղ լոռեցի է համարել, որը Հոմերի, Գյոթեի հետ մի օր հավասար նստել է քեֆի: «Այդքան բարձր էր նա գնահատում Թումանյանին: Ըստ Նվարդ Թումանյանի՝ Չարենցն ու Թումանյանը ծանոթացել են 1921 թվականին Թիֆլիսում, բայց այլ տեղեկություններ էլ կան, որ ծանոթությունը կայացել է Երևանում»,-նշեց Գոհար Չարենցը:
Նա շեշտեց՝ Եղիշե Չարենցը հեռվից հետևում էր Թումանյանին և միշտ դասախոսություններ է կարդացել, զեկույցներ գրել Թումանյանի լեզվի, ստեղծագործությունների մասին և, բարձր գնահատելով Թումանյանի, ինքն իրեն հարց տվել, թե տեսնես ինքն էլ այդքան իմաստուն կդառնա՞ մի օր, երբ լինի ծեր:
Ցուցադրությունը դիտելու էին եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ու փոխնախարար Արա Խզմալյանը:
Ցուցասրահում շրջելուց հետո Վահրամ Դումանյանն ասաց՝ Թումանյանի ու Չարենցի բոլոր ստեղծագործություններն են հրաշալի, սակայն իր համար առանձնահատուկ է Թումանյանի «Գիքորը»:
Խոսելով Գիրք նվիրելու օրվա մասին՝ նախարարը նշեց, որ ցանկանում է՝ տոնը ծառայի իր նպատակին, այն է՝ գրքի միջոցով հարստացնել հանրության հոգևոր աշխարհը: «Ուզում եմ՝ մարդիկ կարողանան հաղորդակցվել այնպես, ինչպես ժամանակին շփվել են Թումանյանն ու Չարենցը և այլ մեծեր: Դա կբերի բարության, համերաշխության, ազգային, հոգևոր վերելքի: Այդ ամենի հիմքում էլ կրթությունն է: Կարծում եմ՝ նման միջոցառումները, տոները թողնում են իրենց դրական ազդեցությունը հասարակության տարբեր շերտերի վրա: Այն երաշտը, որը կա, կարող է հաղթահարվել միայն մշակույթի ու կրթության միջոցով»,-եզրափակեց Դումանյանը:
«Գիրքը՝ ծննդյան նվեր. Չարենց-Թումանյան» խորագրով ցուցադրությունը բաց կլինի մինչև մարտի 1-ը:
news.am
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է պարբերաբար ապատեղեկատվություն տարածել հայ-ադրբեջանական սահմանի այս կամ այն հատվածում ՀՀ ԶՈՒ կողմից ադրբեջանական ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ։ Այս մասիին հաղորդագրություն է տարածել ՀՀ Պաշտպանության նախարարությունը:
Մասնավորապես՝ փետրվարի 18-ի ուշ երեկոյան Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել, պնդելով, թե նույն օրը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։
ՀՀ պաշտպանության նախարարությունն Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը կոչ է անում ձեռնպահ մնալ սահմանային իրադրության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու գործելաոճից, որը ոչ մի կերպ չի նպաստում հայ-ադրբեջանական սահմանին կայունության հաստատմանը։
aravot.am
6-րդ դասարանի ադրբեջաներեն դասագրքում «հայերը դաժանաբար սպանում են մանկահասակ երեխայի»․ Ադրբեջանում երեխաների շրջանում վրեժխնդրություն է սերմանվում
«Գողությունն անմարդկային եւ ոչ պատվաբեր արարք է, սակայն հայերի գողությունը սովորական գողություն չէ։ Այն յուրահատուկ է, ամենամեծ գողությունն էլ թուրքերից արվածն է։ Հայերը գողացել են մեր անունները, երաժշտությունը, երաժշտական գործիքները, գորգերը, հուշարձանները, եւ որ ամենակարեւորն է՝ մեր հողերը։ Գողացել են ոչ թե միանգամից, այլ՝ աստիճանաբար, պատմության ընթացքում, աննկատ ու արտասովոր ճանապարհով։ Հետո էլ անամոթաբար, անխղճաբար չեն ճանաչում դրանք որպես մերը»․ սա հատված է ադրբեջանական «Գողը» պատմվածքից, որը տեղ է գտել Ադրբեջանի 5-րդ դասարանի երեխաների դասագրքերում։ Այսօր «Ադրբեջանական հայատյացությունը որպես հայկականության միջազգային սպառնալիք» խորագրով հանրային քննարկման ժամանակ կովկասագետ, քաղաքագետ Աշոտ Ծատրյանը ներկայացրեց «Հայատյացության քարոզչությունն Ադրբեջանի դպրոցահասակ երեխաների շրջանում» ուսումնասիրությունը, որում դիտարկվել են Ադրբեջանի 3-9-րդ դասարանի դասագրքերում ադրբեջաներեն եւ գրականություն առարկաների միջոցով մատուցվող այն ստեղծագործությունները, որոնք վերաբերում են հայի բացասական կերպարի կերտմանը։ Այս դասագրքերով, ըստ Ծատրյանի, հորինված պատմություններ են, որոնց միջոցով դպրոցահասակ ադրբեջանցիների մեջ խորքային ատելություն, վրեժխնդրություն են սերմանում հայերի նկատմամբ։ 6-րդ դասարանի դասագրքերում, ինչպես ներկայացրեց Ծատրյանը, ստեղծվում եւ զարգանում է հայի մարդասպան կերպարը։ «Արյունոտ մանուշակը» պատմվածքում ներկայացվում է ատելությունը հայ երեխաների նկատմամբ, եւ այս հորինված պատմվածքում պատկերված է, թե ինչպես են հայերը դաժանաբար սպանել ադրբեջանցի մանկահասակ աղջնակի։ Ըստ այս ուսումնասիրության հեղինակների, ցեղասպան հայի կերպարն էլ ներկայացված է 7-րդ դասարանի դասագրքում տեղ գտած «Վերջին փամփուշտը» պատմվածքում, որտեղ պատկերում են ադրբեջանական քաղաքում խաղաղ բնակչության կոտորածները հայերի կողմից, եւ իրենց փոքրաթիվ զորքի պայքարը, որով փորձում են պաշտպանել իրենց խաղաղ բնակիչներին։ 9-րդ դասարանի դասագրքերում տեղ է գտել «Վրեժ» պատմվածքը, որտեղ, ըստ Ծատրյանի, զարգացնում են ցեղասպան հայի կերպարը, զարգացնում վրեժխնդրությունն ու իրենց կողմից հայ էթնոսի ոչնչացման քարոզ իրականացնում։ «Բազմից է խոսվել խաղաղության դարաշրջանի մասին։ Սակայն, այսպիսի դասագրքերով կրթված ժողովուրդն օբյեկտիվորեն պատրաստ չէ իրական խաղաղությանը», – ասաց Աշոտ Ծատրյանը։