Մամուլի տեսություն 20.02.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i164878-Մամուլի_տեսություն_20.02.2022
ԱՄՆ արտաքին հարաբերությունների խորհրդի անդամը խոստովանել է, որ նոր շրջանում Իրանը վճռական է դիմադրողական տնտեսությունը առաջ տանելու հարցում և չի զիջելու ԱՄՆ պահանջներին:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Փետրվար 20, 2022 14:51 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 20.02.2022

ԱՄՆ արտաքին հարաբերությունների խորհրդի անդամը խոստովանել է, որ նոր շրջանում Իրանը վճռական է դիմադրողական տնտեսությունը առաջ տանելու հարցում և չի զիջելու ԱՄՆ պահանջներին:

Վաթան էմռուզ օրաթերթ

Կապույտ գմբեթի վրա

Օկուպացված  տարածքներում Լիբանանի «Հեզբոլլահի» «Հասան» անօդաչու թռչող սարքի հաջող գործողությունը  խայտառակեց  «Երկաթե գմբեթը» և լուրջ նախազգուշացում եղավ Սիոնիստական ​​ռեժիմի համար:

Լիբանանի «Հեզբոլլահը» հայտարարել է. ««Հասան» տիպի անօդաչու թռչող սարքով  կուպացված Պաղեստինի երկնքում 70 կմ բարձրության վրա 40 րոպե թռիչք է իրականացել, որը հետախուզական առաքելությունից հետո վերադարձել է Լիբանանում գտնվող բազա»։ 

 

Էթելաաթ օրաթերթ

Նավթի համաշխարհային շուկան Իրանի ձեռքում է

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսից մահացությունների նվազումը և վիրուսի տառածման ավարտը, շուկաներում մեծացրել է տարբեր ապրանքների պահանջարկը և ճանապարհ է հարթել  տարբեր երկրներից նավթ գնելու պահանջարկի համար։ 

Մյուս կողմից, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հնարավոր պատերազմ սկսելու վախը և ԱՄՆ-ի և ԵՄ անդամ երկրների նախազգուշացումները Ռուսաստանին պատժամիջոցների ենթարկելու մասին պատճառ են դարձել նավթի շուկայի լայն տատանումներ առաջանան: Նավթի շուկայի վերլուծաբաններն ու համաշխարհային քաղաքական պաշտոնյաները նշում են, որ համաշխարհային շուկաներում շուտով կհայտնվի մեկ միլիոն բարել իրանական նավթ, ինչը հանգեցրել է համաշխարհային շուկաներում նավթի գների նվազմանը։

 

Քեյհան օրաթերթ 

Իրանը վճռական է դիմադրողական տնտեսության մեջ և չի հանձնվի ԱՄՆ-ին

ԱՄՆ արտաքին հարաբերությունների խորհրդի անդամը խոստովանել է, որ նոր  շրջանում Իրանը վճռական է  դիմադրողական տնտեսությունը առաջ տանելու  հարցում և չի զիջելու ԱՄՆ պահանջներին:

Նա Politico կայքում գրել է․«Իրանի հետ միջուկային դիվանագիտության դարաշրջանն ավարտվել է։ Իսլամական Հանրապետությունը հստակորեն հայտարարել է, որ չի համաձայնի որևէ այլ համաձայնագրի, բացառությամբ այն համաձայնագրի, որը թույլ է կտա շարունակել իր միջուկային գործունեությունը»:

 

Իրան օրաթերթ

ԱՄՆ-ում  աճել են վառելիքի և ապրանքների գները 

Գնաճը և էներգակիրների գների բարձրացումը զսպելու նպատակով ​​  վառելիքի համար վճարվող հարկերի վճարումները դադարեցնելու  ԱՄՆ-ի Սենատի դեմոկրատակաների որոշումն արժանացել է  հանրապետականների քննադատությանը։ 

Աննախադեպ գնաճը, աշխարհաքաղաքական լարվածությունը արտասահմանում և նախազգուշացումները, որ բենզինի գները կարող են հասնել 7 դոլարի մեկ գալոնի դիմաց, ԱՄՆ-ի դեմոկրատական ​​վարչակազմին ստիպել  է քննարկել տնետսության վրա դրա հետևանքների հարցը:

 

Էթեմադ օրաթերթ

Պուտինը հարձակվի, թե՝ ոչ,  պետք է վճարի դրա գինը

ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի դեմոկրատական ​​խոսնակ Նենսի Փելոսին Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ նախազգուշացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին,  Ուկրաինայի վրա հարձակվելու կամ չհարձակվելու  հետևանքներ իմասին:

Նենսի Փելոսին Գերմանիայում կայացած մամուլի ասուլիսում ասել է․«Այնպես չէ, որ ինչ-որ մեկը ահաբեկի աշխարհը և հետո հեռանա»։

 

armenpress.am

Ֆրանսիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են Ուկրաինայի շուրջ իրադրությունը

 Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելով Ուկրաինայի շուրջ իրադրությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«Նախարարը խորը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի արևելքում վերջին օրերի լարվածության առնչությամբ: Հրադադարի ռեժիմի խախտման բացառիկ թվով դեպքերը, որոնք արձանագրված են ԵԱՀԿ առաքելության կողմից, հակասում են պարտավորություններին, որոնք ընդունվել են նորմանդյան ձևաչափով մտքերի վերջին փոխանակության ժամանակ»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Նշվում է, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարը սպառնացել է, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականության նկատմամբ որևէ ոտնձգություն խիստ հետևանքներ կունենա: Նա ընդգծել է, որ հարձակման պարագայում եվրոպական երկրներն ու նրանց դաշնակիցները միասնական են լինելու զանգվածային պատժամիջոցների հարցում:

news.am

Զելենսկին հայտարարել է, որ կվերանայի միջուկային զենքից Ուկրաինայի հրաժարվելու հարցը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է, որ անվտանգության ապահովման մասին Բուդապեշտի հուշագրի մասնակիցների միջեւ բանակցություններ է նախաձեռնում, գրում է «Ուկրինֆորմը»։

«Ես խորհրդակցություններ եմ նախաձեռնում Բուդապեշտի հուշագրի շրջանակներում։ Դրանց կազմակերպումը վստահվել է արտաքին գործերի նախարարին։ Եթե դրանք նորից չկայանան կամ դրանց արդյունքում մեր երկրի համար անվտանգության երաշխիքներ չլինեն, Ուկրաինան լիարժեք իրավունք կունենա հավատալու, որ Բուդապեշտի հուշագիրը չի գործում, եւ 1994թ․ բոլոր փաթեթային որոշումները կասկածի տակ կդրվեն»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Հարկ է նշել, որ 1994թ․ փաթեթային որոշումները նաեւ Ուկրաինայի ոչ միջուկային կարգավիճակ էին ենթադրում։

Զելենսկին համաժողովում իր ելույթի ժամանակ նաեւ ընդգծել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է հանդիպել։

«Մենք պատրաստ ենք պատերազմի ավարտի բանալին փնտրել բոլոր հնարավոր ձեւաչափերում եւ վայրերում: Փարիզ, Բեռլին, Մինսկ, Ստամբուլ, Ժնեւ, Բրյուսել, Նյու Յորք կամ Պեկին՝ ինձ համար կարեւոր չէ, թե աշխարհի որ ծայրում կպայմանավորվեմ Ուկրաինայում խաղաղության մասին: Կարեւոր չէ՝ չորս երկրի մասնակցությամբ, յոթ թե հարյուր, կարևորն այն է, որ դրանց թվում լինեն Ուկրաինան եւ Ռուսաստանը։ Իսկապես կարեւորն այն գիտակցությունն է, որ խաղաղությունը միայն մեզ չի պետք, Ուկրաինայում խաղաղությունն աշխարհին է պետք։ Խաղաղություն եւ ամբողջականության վերականգնում՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- ասել է Զելենսկին։

 

armenpress.am

ՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի կարևոր հարցեր

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 19-ին հանդիպում է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության վրա հիմնված արդյունավետ համագործակցության կապակցությամբ: Նախարար Ժոլին վերահաստատել է Կանադայի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին:

Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել գործնական քայլեր ձեռնարկելու հայ-կանադական հարաբերությունների դրական դինամիկան ամրապնդելու ուղղությամբ:

Զրույցի ընթացքում ԱԳ նախարարները քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք կարևոր հարցեր:

yerevanlur.am

Արարատ Միրզոյանը Մյունխենում մասնակցել է Հարավային Կովկասի զարգացման հեռանկարներին նվիրված քննարկմանը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 19-ին մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության  (GIZ) կողմից կազմակերպված քննարկմանը, որը նվիրված էր հարավկովկասյան տարածաշրջանի զարգացման հեռանկարներին։ «Չեթըմ հաուզ»-ի կանոններով անցկացված միջոցառման ընթացքում Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել մասնակիցների հարցերին։

araratnews.am

Հնարավոր է լինի Երկրորդ համաշխարհայինից հետո ամենամեծ պատերազմը. Բորիս Ջոնսոն

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը BBC-ին տված հարցազրույցում խոսել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ամենամեծ պատերազմի վտանգի մասին՝ կապված Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման հետ։Քաղաքական գործչի խոսքով՝ կան որոշ «նշաններ», որ Ռուսաստանը «որոշ իմաստով արդեն սկսել է իրականացնել ուկրաինական տարածք ներխուժելու պլան»։«Ես վախենում եմ, որ այս ծրագիրը, որին մենք այժմ ականատես ենք լինում, կարող է հանգեցնել 1945 թվականից ի վեր Եվրոպայում ամենամեծ պատերազմին»,- ասել է Ջոնսոնը։

Բրիտանիայի վարչապետն անդրադարձել է հետախուզության տվյալներին և ասել, որ ռուսական զորքերը իբր պատրաստվում էին «շրջափակել» Կիևը։ Նա, վկայակոչելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը, ընդգծել է, որ Մոսկվան մտադիր է «ներխուժում» սկսել ոչ միայն Ուկրաինայի արևելքից, այլև Բելառուսից։