Մամուլի տեսություն 22.02.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i165018-Մամուլի_տեսություն_22.02.2022
Իրանի այսօրվա թերթերն անդրադարձել են ԻԻՀ և Կատարի միջև համագործակցության 14 փաստաթղթերի ստորագրմանն ինչպես նաև Կրեմլի կողմից Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչմանը:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Փետրվար 22, 2022 12:48 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 22.02.2022

Իրանի այսօրվա թերթերն անդրադարձել են ԻԻՀ և Կատարի միջև համագործակցության 14 փաստաթղթերի ստորագրմանն ինչպես նաև Կրեմլի կողմից Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչմանը:

Քեյհան օրաթերթ

Իրանն ու Կատարը ստորագրել են համագործակցության 14 փաստաթուղթ

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և Կատարի էմիր Թամիմ Բին Ահմադ Ալ-Թանիի ներկայությամբ, երկու երկրների միջև ստորագրվել է համագործակցության 14 փաստաթուղթ՝ ավիացիայի, առևտրի, նավատորմի, ռադիոյի և հեռուստատեսության, արտաքին քաղաքականության (վիզաների չեղարկում), էլեկտրաէներգիայի, ստանդարտների, մշակույթի և կրթության ոլորտների վերաբերյալ։

 Ռայիսիի այցը Կատար և ՕՊԵԿ-ի  գագաթնաժողովին մասնակցությունըԹեհրանի համար  լավ հնարավորություն է՝ միջազգային ասպարեզում իր դիրքորոշումներն ու տեսակետներն արտահայտելու և անդամ երկրների հետ տնտեսական համագործակցության ընդլայնման ճանապարհ հարթելու համար։

Երկօրյա այս այցի շրջանակում  աշխարհում հեղուկ բնական գազի խոշորագույն արտահանողներից մեկը համարվող Կատարի բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցությունները և պայմանագրի կնքումը կարող են մի կողմից ավելացնել արտահանման ծավալները, մյուս կողմից՝ հնարավորություն տալ Կատարի գազն Իրանի տարածքով տեղափոխել այլ երկրներ:

 

Էթելաաթ օրաթերթ

Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար. Արևմուտքը աղետալի վնաս է հասցրել Աֆղանստանին

Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գործադիր տնօրենը հայտարարել ընդգծել է, որ Աֆղանստանումս ովի հասցրած իր քաղաքականության հետևանքով, Արևմուտքն աղետալի վնաս է հասցրել    այդ երկրին և իր հեղինակությանը

Դեյվիդ Միլիբենդը Guardian-ին ասել է. «Եթե մենք ցանկանայինք ձախողված պետություն կառուցել, մենք չէինք կարող ստեղծել ավելի արդյունավետ քաղաքական համակարգ, քան հիմա ունենք Աֆղանստանում»: Նա զգուշացրել է Աֆղանստանում ստեղծված ճգնաժամային իրավիճակի մասին՝ հավելելով. «Ես իսկապես զարմացած եմ, թե ինչպես մենք (Արևմուտք) թույլ տվեցինք, որ Աֆղանստանում իրավիճակը այդքան արագ վատթարանա և դառնա այդքան կրիտիկական»։

 

Վաթան էմռուզ օրաթերթ

Կրեմլը ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը

Ուրբաթ օրը Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարին հրահանգել է անձամբ  մեկնել Ռոստով՝ Դոնբասից փախած փախստականներին  կացարանի, սննդի  և  բժշկական օգնություն տրամադրելու հարցերով զբաղվելու համար:

Ուկրաինայում ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը հաստատել է այդ երկրի բանակի կողմից Դոնբասում ծանր ռազմական տեխնիկայի կիրառման մասին լուրերը, ինչի հետևանքով կան զոհեր ու պատճառվել է մեծ վնաս:

 

Խորասան օրաթերթ

Հոգեկան առողջությանը ուշադրություն դարձնելը շատ կարևոր խնդիր է, քանի որ դա նպաստում է կյանքից բավարարվածության բարձրաացմանը:

Իրանի կրթական հոգեբանության ասոցիացիայի նախագահ դոկտոր Ֆարիբորզ Դարթաջնա սում է. «Տղամարդկանց մեծ մասը ճնշում է իր զգացմունքները և չի ցանկանում բացահայտ խոսել  հոգեկան առողջության մասին: Սակայն այսօր  տղամարդիկ և հայրերը  հոգեկան առողջության հարցում ավելի շատ օգնության կարիք ունեն: Տնտեսական ներկա ծանր իրավիճակում տղամարդիկ  փորձում են բավարարել կյանքի պահանջները, և արդյուքնում նրանց հոգեկան առողջությունը վանսվում է»:

 

armenpress.am

Էրդողանն անընդունելի է համարում ՌԴ կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը

Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ կողմից Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների ճանաչումն անընդունելի է համարել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Էրդողանը, մեկնաբանելով Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների ճանաչման վերաբերյալ Վլադիմիր Պուտինի հրամանագիրն, ասել է. «Կողմերին ողջախոհության և միջազգային իրավունքի նորմերի հարգման կոչ եմ անում»:

Թուրքական պետության ղեկավարն ընդգծել է, որ Թուրքիան, որպես սեւծովյան տարածաշրջանի երկիր, նախապատրաստում և իրականացնում է մի շարք միջոցառումներ՝ կապված Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև լարվածության թուլացման հետ:

 

armenpress.am

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհի վերակառուցման նախագիծը ստացել է դրական եզրակացություն

 ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի նախագծային փաստաթղթերի պետական համալիր փորձաքննական հանձնաժողովի նիստը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ՀՀ քաղաքաշինության կոմիտեն տեղեկացնում է, որ քննարկվել է Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ընդհանուր երկարությամբ հատվածի վերակառուցման նախագիծը։ Վերակառուցման աշխատանքները ֆինանսավորվում են Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի վարկային, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Վերակառուցվող 32կմ երկարությամբ ճանապարհահատվածը լինելու է 2-րդ տեխնիկական կարգի՝ 80կմ/ժ հաշվարկային արագությամբ։  Ճանապարհահատվածը ներառելու է 18 կամուրջ և 3 թունել, որոնցից ամենաերկարը լինելու է 7.5կմ։ Ծանրաքաշ մեքենաները կունենան իրենց առանձին երթևեկելի գոտին, ինչն առավել դյուրին կդարձնի բեռնափոխադրումները։

Հանձնաժողովի անդամները ներկայացրել են նախագծի վերաբերյալ իրենց դիտարկումները։ Առանձնահատուկ շեշտադրվել են նաև ամբողջ ճանապարհահատվածի և ինժեներական բոլոր կառույցների սեյսմակայուն շինարարական նորմերի պահանջներին համապատասխանության խնդիրները։

Վերջում քվեարկության միջոցով պետական համալիր փորձաքննական հանձնաժողովը Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածի վերակառուցման նախագծին տվեց միաձայն դրական եզրակացություն, որի արդյունքում կարող է կազմակերպվել նշված ճանապարհահատվածի շինաշխատանքների ձեռքբերման մրցութային գործընթացը։

 

armenpress.am

Մոսկվայում մեկնարկել է Պուտինի և Ալիևի հանդիպումը

Կրեմլում մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ նշելով, որ հանդիպումն անցկացվում է հակաքովիդային բոլոր սահմանափակումների պահպանմամբ:

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն  Լեռնային Ղարաբաղի հարցով 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, այդ թվում` Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը: Նախատեսում են նաև քննարկել քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի ողջ համալիրը: Ըստ հաղորդագրության` բանակցությունների արդյունքում կստորագրվի դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր:

 

panarmenian.net

Բագրատաշենում նոր կամրջի առաջին 2 հեծանը տեղադրվել է

 Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետում շարունակվում են Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման աշխատանքները։ Տեղադրվել են նոր կամրջի մակերեսի առաջին 2 հեծանը։

Ընդհանուր առմամբ, կամուրջը բաղկացած է լինելու 50 հեծանից, որոնցից 24-ն արդեն արտադրված է և պատրաստ տեղադրման։

Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում նոր կամրջի կառուցումը հայ-վրացական համատեղ ծրագիր է։ Կառուցման մեկնարկը տրվել էր 2021թ․ գարնան վերջին։

Շինարարությունը ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի‚ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների կողմից։

Կամրջի շինարարության ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

 

panarmenian.net

Ղազինյանը՝ Եվրանեսթում․ Փոխանցեք Ալիևին՝ Ղարաբաղը միշտ եղել է, կա, և ապագայում լինելու է հայկական

 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը Երևանում ընթացող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի նիստում, որին մասնակցում է նաև ադրբեջանական պատվիրակությունը, հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը, որոնք Մերձավոր արևելքից միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ, Արցախում և Հայաստանում գործել են մարդկայնության դեմ բազմաթիվ հանցանքներ, մինչ օրս չեն պատժվել. եվրոպական ոչ մի պատժամիջոց չի կիրառվել նրանց դեմ:

Խոսելով ադրբեջանցի «գործընկերներին» ուղղված իր մեսիջի մասին՝ Ղազինյանն ասել է, որ այն շատ պարզ է՝ «չշփոթել հայ ազգը, հայկական պետությունը մի խումբ պոպուլիստների հետ, ովքեր պատահականորեն ղեկավարում են Հայաստանն այս ծանր ժամանակահատվածում», գրում է Aysor.am-ը։

«Հայ ազգի և պետական մարդկանց անունից փոխանցեք պարոն Ալիևին և նրա բոսերին, որ Ղարաբաղը մշտապես եղել է, հիմա կա և ապագայում լինելու է հայկական: Եվ սա լինելու է աշխարհում ապրող յուրաքանչյուր հայի սուրբ պարտքը։

Երբեք չմոռանաք այն պատերազմի արդյունքը, երբ մեր պետությունը ղեկավարվում էր ոչ թե պոպուլիստների, այլ իրական առաջնորդների կողմից: Չմոռանաք նաև, որ նույնիսկ քանակական առավելության և Թուրքիայի, Պակիստանի ու միջազգային ահաբեկիչների աջակցության պայմաններում երիտասարդ հայ զինվորները 44 օր կատաղի կռիվ տալով, պաշտպանում էին իրենց Հայրենիքը»,-ասել է նա:

Ղազինյանը հավելել է, որ տևական ժամանակ ղեկավարել է ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը և ակադեմիական պատկերացում ունի Եվրոպայի և եվրոպական արժեքների մասին:

«Սակայն, հետևելով ընթացող գործընթացներին և դրանց վերաբերյալ միացյալ Եվրոպայի արձագանքներին, ուղղակի զարմացած եմ և խճճված. իմ իմացած Եվրոպան չէր կարող թույլ տալ այսպիսի բացահայտ երկակի ստանդարտներ: Ես չեմ ճանաճում այն Եվրոպան և չեմ գտնում այն եվրոպական արժեքները, որոնք պաշտպանել և որոնց համար պայքարել եմ ավելի քան մեկ տասնամյակ»,-ասել է նա:

 

panarmenian.net

Մեծ Բրիտանիայում կչեղարկեն իքնամեկուսացումը Covid-19-ով հիվանդների համար

 Փետրվարի 24-ից Մեծ Բրիտանիայում կչեղարկեն կորոնավիրուսով հիվանդների պարտադիր ինքնամեկուսացումը, իսկ մարտին կդադարեցվի անվճար թեստավորումը երկրի բոլոր քաղաքացիների համար։ Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խորհրդարանում իր ելույթում, տեղեկացնում է Bloomberg-ը։

Ջոնսոնն ասել է, որ մինչև մարտի վերջ բոլոր վարակվածներին խորհուրդ է տրվում ինքնամեկուսանալ միայն 5 օր, իսկ հիվանդներին թույլատրվում է չհայտնել գործատուին դրական թեստի մասին։

«Սահմանափակումները լուրջ վնաս են հասցնում մեր տնտեսությանը, հասարակությանը, հոգեկան անդորրին և կյանքում իրենց տեղը գտնելու մեր երեխաների շանսերին։ Մենք այլևս չպետք է այդպիսի գին վճարենք։ Եկեք սովորենք ապրել այս վիրուսի հետ և շարունակենք պաշտպանել մեզ և այլոց՝ չսահմանափակելով մեր ազատությունները»,-ասել է նա։

Բրիտանիայի վարչապետը նաև ասել է, որ իրավիճակի մշտադիտարկումը կշարունակվի, ինչը թույլ կտա արագ արձագանքել զարգացումներին։ Նա չի բացառել, որ համաճարակային վիճակի վատթարացման դեպքում, իշխանությունները չեղարկեն իրենց որոշումը։