Մամուլի տեսություն 24.02.2022
Իրանի այսօրվա թերթերն անդրադարձել են ռուս-ուկրաինական հակամարտությանը և լարվածության սրմանը:
Էթելաաթ օրաթերթ
Իրանի քաղաքականությունը բարեկամ երկրների հետ համագործակցության ընդլայնումն է
ԻԻՀ ԱԳ նախաարը հայտարարել է. «Մենք ամերիկացիներից լսել մենք հիմնականում դրական խոսքեր և ուղերձներ: Սակայն նրանք մինչ այժմ բարի կամք արտահայտող որևէ գործնական քայլ չեն արել»:
Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «Մենք լավատեսորեն ենք տրամադրված Վիեննայի բանակցություններում և հույս ունենք, որ Արևմուտքի իրատեսության շնորչհիվ, առաջիկայում կլուծվեն տարաձայնության թեմա հանդիսացող հարցերը»:
Իրան օրաթերթ
Արևմուտքը պատժամիջոցներից բացի այլ բան չուներ սեղանին
Մոսկվայի կողմից Լուգանսկի ու Դոնեցկի ինքնավար հանրապետությունների անկախությունը ճանաչելուց հետո, Արևմուտքը պատժամիջոցների նոր փաթեթ սահմանեց Ռուսաստանի դեմ: Պատժամիջոցներ, որոնք Իրանի ու Ռուսաստանի նման երկրները մշտապես շրջանցել են:
Ուկրաինան, իր դիրքի և ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկության պատճառով, լուրջ սպառնալիք է համարվում մոսկվայի համար: Ուկրաինայի այս ձգտումը Կիևին հնարավորթւյոն է տվել ստանալ հրթիռներ, իսկ ՆԱՏՕ-իօն՝ ավելի մոտենալ Ռուսաստանին:
Էթելաաթ օրաթերթ
Իսրայելցի ռազմական խորհրդատուները ժամանել են Եմենի Ալ-Մոհրա՝ աջակցելու սաուդյան կոալիցիային
Իսրայելական լրտեսական գործակալության (Մոսադ) մի շարք սպաներ, ռազմական խորհրդատուներ և փորձագետներ ժամանել են Եմենի Ալ-Մոհրա նահանգի Ալ-Ղաիդա օդանավակայան՝ աջակցելու սաուդյան կոալիցիային՝ «Անսար ալ-Իսլամ»-ի կողմից կրած հերթական պարտություններից հետո:
Հաղորդումների համաձայն՝ սիոնիստ սպաներն ու իսրայելական լրտեսական գործակալության փորձագետները սաուդա-էմիրաթական կոալիցիոն ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռով ժամանել են Եմենի արևելյան Ալ-Մոհրա նահանգի Ալ-Ղայզա օդանավակայան։
Վաթան Էմռուզ օրաթերթ
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ուկրաինայի միջուակային զինաթափւմը կարող է դառնալ ՌԴ նախկին նախագահ Բորիս Ելցինի կարևոր ծառայությունն ինչպես ռուսներին, այնպես էլ ողջ աշխարհին:
Քանի որ իսկապես պարզ չէ թե ինչ տեղի կունենար 30 տարի առաջ, եթե միջուկային զենքը հայտնվեր Եվրասիայի թիկունքում գտնվող անկախ ազգային և պատմական ինքնություն չունեցող երկրի տրամադրության տակ: Եվ Կիևում արևմտամետ ուժերի իշխանության գալով աշխարհն ինչեպս կխուսափեր միջուկային պատերազմից:
Հետևաբար Մոսկվա-Կիևի լարվածության գագաթնակետին Ուկրաինայի նախագահ և նախկին կատակերգու դերսաան Զելենսկու մի քանի օր առաջվա ելույթը՝ միջուկային զինանոցի մասին, կարելի է համարել «կատակերգություն-ողբերգություն»:
Քեյհան օրաթերթ
Ուկրաինական ճգնաժամը և ամերիկյան ԶԼՆ-ների զայրույթը Բայեդենի անգործությունից
Երկուշաբթի երեկոյան, ուկրաինական ճգնաժամի շուրջ Ռուսաստանի և Արևմուտքի միջև ամիսներ տևած լարվածությունից հետո, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստատեսային ելույթում հայտարարեց, որ ճանաչել է Արևելյան Ուկրաինայի Դոնեցկ և Լուգանսկ ինքնավար հանրապետությունների անկախությունը։ Պուտինը բազմիցս հայտարարել է, որ թույլ չի տա Արևելյան Եվրոպայում անտեսել Դաշնության անվտանգության հետ կապված մտահոգությունները: Սակայն Արևմուտքը, Եվրոպան և Ուկրաինան անտեսեցին այդ հայատարարությունները: Կիևը գնաց սխալ ուղով, հավատալով Արևմուտքի ու ԱՄՆ-ի խոստումներին: Ամերիկացիներն ու եվրոպացիները բազմիցս հայտարարել են, որ եթե Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի վրա, իրենք Կևի համար որևէ քայլ չեն անի բացի դիվանագիտական աջակցությունից և տնտեսական պատժամիջոցներից:
armenpress.am
Երևան-Մոսկվա չվերթը չպլանավորված վայրէջք է կատարել Սամարայի օդանավակայանում
Ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված ՌԴ օդային տարածքների մասնակի փակ լինելն իր ազդեցությունն է թողել Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ թռիչքների կազմակերպման վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Արմենիա» ավիաընկերությունը տեղեկացնում է, որ Երևան-Մոսկվա-Երևան չվացուցակում փոփոխություններ են եղել:
«Հարգելի գործընկերներ և ուղևորներ` տեղեկացնում ենք ձեզ, որ այս պահին «Արմենիա» ավիաընկերության չվերթները Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ ընթանում են չվացուցակից գրեթե 1 ժամ շեղումով։ Ռազմական գործողությունների հետևանքով ՌԴ օդային տարածքները մասնակի փակ են, ինչը պատճառ է դարձել չվերթը այլ, ավելի երկար երթուղով իրականացնելու համար։ Այս պահին Երևան-Մոսկվա ուղղությամբ իրականացվող NGT930 չվերթը չպլանավորված վայրէջք է կատարել Սամարա քաղաքի օդանավակայանում` ռուսական ավիակարգավարների հրահանգով։ Համապատասխան թույլտվությունը ստանալուց հետո 930 չվերթը շարունակելու է չվերթը դեպի Մոսկվայի Վնուկովո օդանավակայան։ Մաղթում ենք բոլորիդ բարի թռիչք»,-ասված է հաղորդագրությունում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին: Նա հայտնել է, որ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական դրություն է հայտարարել երկրի ողջ տարածքում:
armenpress.am
Կանենք այնպես, ինչպես պետք կլինի մեզ և Ռուսաստանին. Լուկաշենկոն՝ Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու մասին
Բելառուսն առաջիկայում որոշում կկայացնի Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու հարցով:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը, այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Մեր օրակարգում այդ հարցը կա, և առաջիկայում մենք կանենք այնպես, ինչպես պետք կլինի և մեզ, և Ռուսաստանին»,- ասել է Լուկաշենկոն:
armenpress.am
Ուկրաինան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ
Ուկրաինան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Ukrinform-ը, այս մասին հայտարարել է Ուկրանիայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
panarmenian.net
ՀՀ-ն նախատեսում է մի քանի անգամ ավելացնել էներգետիկ գործակցության ծավալները Վրաստանի և Իրանի հետ
Հայաստանը մոտակա տարիներին նախատեսում է խորապես զարգացնել համագործակցությունը և մի քանի անգամ ավելացնել էներգետիկ ոլորտում համագործակցության ծավալները Վրաստանի և Իրանի հետ։ Այդ մասին ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն ասել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) գլխավոր քարտուղար Լազար Կոմյանեսկուի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։
Նշվել է, որ որպես ՍԾՏՀ էներգետիկայի աշխատանքային խմբի երկիր՝ Հայաստանը փորձում է խթանել անդամ պետությունների միջև համագործակցությունը ՍԾՏՀ-ի դրույթների իրականացման համար:
Լազար Կոմյանեսկուն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել կազմակերպության կարևորությունը Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածների ոլորտում՝ 2022-ը համարելով կարևոր տարի դրված նպատակներին հասնելու համար:
Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ ոլորտային հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։
panarmenian.net
Պուտինն ու Էրդողանն իրենց տեսակետներն են հայտնել ՌԴ կողմից ԴԺՀ և ԼԺՀ ճանաչման վերաբերյալ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 23-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում իրենց գնահատականներն են ներկայացրել ՌԴ կողմից ԴԺՀ և ԼԺՀ անկախության ճանաչման վերաբերյալ։ Էրդողանը ներկայացրել է իր հայտնի դիրքորոշումն այդ հարցի շուրջ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Էրդողանը հայտարարել էր, որ ՌԴ կողմից ԴԺՀ և ԼԺՀ անկախության ճանաչումն անընդունելի է։
Պուտինն ընդգծել է կայացված որոշման օբեյկտիվ անհրաժեշտությունը՝ Դոնբասում ուկրաինական իշխանությունների ագրեսիայի և Մինսկի համաձայնությունների կատարումից կտրականապես հրաժարվելու պայմաններում։
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության հաղորդմամբ՝ Էրդողանը շեշտել է, որ միշտ մեծ կարևորություն է տվել տարածաշրջանային խնդիրների հարցով Պուտինի հետ հիմնած սերտ երկխոսությանը՝ ավելացնելով, որ տեսել են դրա դրական արդյունքներն, և ինքը վճռական է այդ մոտեցումը շարունակելու հարցում:
Էրդողանը շեշտել է, սակայն, որ իրենք չեն ճանաչում Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը հակասող քայլերը, և դա իրենց համար սկզբունքային մոտեցում է: Թուրքիայի նախագահը կարևորել է նաև Մինսկի համաձայնագրերի հիման վրա արդյունքի հասնելու կարևորությունը, գրում է Ermenihaber-ը։
panarmenian.net
Ուկրաինան հորդորել է Թուրքիային աջակցել Կիևին
Ուկրաինան աջակցություն է խնդրել Թուրքիայից՝ Դոնբասում ՌԴ կողմից հատուկ ռազմական գործողությունների սկսման ֆոնին։
Թուրքիայում Ուկրաինայի դեսպանությունն Անկարային կոչ է արել աջակցություն ցուցաբերել Կիևին «այս բարդ ժամանակահատվածում»։ Այդ մասին դեսպանությունը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։
«Ռուսաստանի Դաշնությունը պատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ: Ռմբակոծվում են խաղաղ ուկրաինական քաղաքները: Կոչ ենք անում մեր ռազմավարական դաշնակից Թուրքիային ու բարեկամ թուրք ժողովրդին աջակցել մեզ այս դժվարին ժամանակներում», - ասվում է գրառման մեջ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, իր հերթին, հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընտրել է միտումնավոր պատերազմը, որը աղետալի զոհերի և տառապանքների է հանգեցնելու և ասել, որ «միասնական և վճռական պատասխան է լինելու»։