Մամուլի տեսություն 25.02.2022
Փորձագիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ երկրները, որոնք գտնվում են Ռուսատսանի ու ՆԱՏՕ-ի միջև, (Ուկրաինա, Մոլդովա, Բելառուս, Հայաստան, Վրաստան և Ադրբեջան) կարող են հայտնվել Վաշինգտոն-Մոսկվա ռազմավարական մրցակցության կենտրոնում։
Իրան օրաթերթ
Ուկրաինական պատերազմի ազդեցությունը Մոսկվա- Վաշինգտոն ռազմավարական մրցակցության վրա
2022թ հունվարին հրապարակված «ԱՄՆ-ի ռազմավարական մրցակցությունը Ռուսաստանի հետ» զեկույցում, Rand Institute-ը գրել է. «1. Ռուսաստան-ԱՄՆ ռազմավարական մրցակցությունը կտևի երկար 2. Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ընկած երկրները (Ուկրաինա, Մոլդովա, Բելառուս, Հայաստան, Վրաստան և Ադրբեջան) հայտնվելու են այս մրցակցության կենտրոնում: 3. Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պատերազմը քիչ հավանական է 4. Ռուսաստանն այս մրցակցությունից մինչ այժմ փոքր ձեռքբերումներ է ունեցել 5. ԱՄՆ-ն այս մրցակցությունում առաջատար է, սակայն սխալ քաղաքականության դեպքում կարող է կորցնել այդ դիրքը»։
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակումը, որին ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները շատ թույլ արձագանքեցին, կփոխի համաշխարհային հյավասարումները:
Էթեմադ օրաթերթ
Իրանը հարգում է ՄԱԳԱՏԷ-ի կանոնները
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին ասել է.«Այն ինչ այսօր պարզ է և ինչի նկատմամբ մենք պետք է զգոն լինենք, մեր դեմ մղվող տնտեսական պատերազմն է»:
Նշելով, որ Իրանը պայքարում է հեգեմոնիայի դեմ, Էսլամին հավելել է. «Հեղափոխության հողթանակից հետո մենք մշտապես ենթարկվել ենք պատժամիջոցների, քանի որ չենք ընդունել գերիշխանության համակարգը և պայքարել ենք դրա հեմ: Պատժամիջոցների ճնշման պատճառով և մտքի ու գործողությունների պատշաճ դպրոցի շնորհիվ, մենք կարողացանք հասնել համապատասխան պաշտպանական հզորության, որի ստվերում ստեղծեցինք մեր ազգային շահերն ու ազգային անվտանգությունն առաջ տանելու ապահով ապաստարան»։
Ջամե Ջամ օրաթերթ
Գիտնականները գրանցել են մարդու ուղեղի աշխատանքը՝ մահանալու պահին
Գիտնականներին առաջին անգամ հաջողվել է գրանցել մեռնող մարդու ուղեղի աշխատանքը, որի ժամանակ գրանցվել է երազին նմանվող ակտիվություն և հիշողությունների վերհիշում:
Մենք հաճախ ենք լսում «Ամբողջ կյանքս անցավ աչիքս առջևով» արտահայտությունը և հիմա այն կարող է համարվել իրականություն, քանի որ գիտնականները գրանցել են մեռնող մարդու ուղեղի ակտիվությունը և ուղեղի ալիքների օրինաչափությունները, որոնք կապված են այնպիսի գործընթացների հետ, ինչպիսիք են երազները և հիշողությունները:
Համշահրի օօրաթերթ
Պեկինն Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունը ներխուժում չի համարում
ՌԴ ԱԳ նախարարը և իր չինացի գործընկերը քննարկել են Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը։
ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչման և Ուկրաինայում ռազմական գործողությունների վերաբերյալ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշման շուրջ։ Նախարարները նաև նշել են, որ ներկայիս ճգնաժամի պատճառը Կիևի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հաստատված Մինսկի գործողությունների փաթեթի իրագործման մերժումն է՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների խրախուսմամբ։
armenpress.am
Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայում և Եվրոպական Միությունում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 25-ին ընդունել է Եվրոպայում և Եվրոպական Միությունում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ և կանադացի ժողովուրդների միջև ամուր բարեկամության վրա հիմնված հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ՝ պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկելու՝ երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր զրուցակցին ներկայացրել է Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգը՝ ուղղված ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը։
Ստեֆան Դիոնը նշել է, որ Հայաստանը շարժվում է ժողովրդավարական բարեփոխումների կարևոր ուղիով և ընդգծել, որ իր առաքելության հիմնական նպատակը Կանադայի կողմից Հայաստանի ժողովրդավարական գործընթացին աջակցությունն է:
Արարատ Միրզոյանը կարևորել է դատական համակարգի արդիականացման, հանրային ծառայությունների թվայնացման և արդյունավետ կառավարման և մի շարք այլ ոլորտներում կանադական կողմի հետ փորձի փոխանակումը, և համոզմունք հայտնել, որ այս փոխգործակցությունը ճանապարհ կհարթի երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման համար։
Քննարկվել է նաև ՀՀ խորհրդարանի կարողությունների զարգացման և քաղաքացիական հասարակությանն աջակցելու հնարավորությունները։
Զրուցակիցները նշել են Կանադայում հայկական համայնքի կարևոր դերը հայ-կանադական հարաբերությունների շարունակական ամրապնդման գործում։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային օրակարգի մի քանի հարցերի: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգության մարտահրավերները։
armenpress.am
Վլադիմիր Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հետ բարձր մակարդակի բանակցություններ վարել.
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ զրույցում հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ բարձր մակարդակի բանակցություններ վարել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Չինաստանի պետական հեռուստաալիքին:
«Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բարձր մակարդակի բանակցություններ վարել», - հայտարարել է Պուտինը:
Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է բանակցություններ սկսել ռազմական գործողությունների դադարեցման շուրջ:
armenpress.am
Էրդողանն արևմուտքին մեղադրել է Ուկրաինայի հարցում վճռականություն չցուցաբերելու մեջ
Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի դաշինքը պետք է ավելի կոնկրետ քայլեր ձեռնարկի և չսահմանափակվի Ուկրաինայի վերաբերյալ հայտարարություններով:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի նախագահը նշել է, որ Եվրամիությունը և բոլոր նրանք, ովքեր հավատարիմ են արևմտամետ հայացքներին, դեռևս լուրջ և վճռական դիրքորոշում չեն ցուցաբերել ուկրաինական հարցում։
«Նրանք ընդամենը շատ խորհուրդներ են տալիս Ուկրաինային: Կոնկրետ քայլեր չկան։ Խորհուրդները շարունակվում են մինչ օրս: Այսօրվա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կքննարկվեն այս հարցի վերաբերյալ քայլերը»,- ասել է նա:
Էրդողանն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովը չպետք է վերածվի «դատապարտումների ծիածանի»։
«Այսօր մենք կծանոթանանք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցների դիրքորոշմանը։ Թուրքիայի դիրքորոշումը (խմբ. Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ) չափազանց հստակ է: Թվում է, թե ՆԱՏՕ-ի դաշինքը պետք է հավատարիմ մնա ավելի հստակ դիրքորոշմանը. Մենք մեր դիրքորոշումը փոխանցել ենք գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին»,-հավելել է Էրդողանը:
panarmenian.net
ՌԴ ՊՆ․ Ուկրաինայում խոցվել է 118 ռազմական օբյեկտ, վերահսկողություն հաստատել Չեռնոբիլի ԱԷԿ-ում
Ռուսաստանի զինված ուժերը ռազմական գործողության ընթացքում խոցել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 118 օբյեկտ և վերահսկողություն հաստատել Չեռնոբիլի ԱԷԿ-ում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը, հայտնում է Interfax-ը։
Ըստ նրա, այդ թվում ոչնչացվել է 11 օդանավակայան, 5 ինքնաթիռ, 1 ուղղաթիռ և 5 ԱԹՍ։ Կոնաշենկովը հայտնել է նաև, որ ավելի քան 150 ուկրաինացի զինծառայող գերի է հանձնվել՝ վայր դնելով զենքը։ «Նրանք այժմ ստորագրություն են տալիս մարտական գործողություններին այլևս չմասնակցելու մասին և առաջիկայում կմիանան իրենց ընտանիքներին»,-ասել է նա։
Կոնաշենկովը հավելել է, որ խոցվել է 18 տանկ և այլ զրահատեխնիկա, համազարկային կրակի 7 ռեակտիվ համակարգ, 41 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։
Կոնաշենկովն ասել է, որ Ուկրաինայի ԱԷԿ պահպանության առանձին գումարտակի զինծառայողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Չեռնոբիլի ԱԷԿ-ի էներգաբլոկերի և սարկոֆագի անվտանգության ապահովման վերաբերյալ, գրում է Interfax-ը։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։
Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր, արդեն երկրորդ փաթեթը՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։։
panarmenian.net
ՌԴ-ն պատժամիջոցների պատասխան փաթեթ է պատրաստել Արևմուտքի դեմ
Ռուսաստանը պատժամիջոցների պատասխան փաթեթ է պատրաստել Արևմուտքի դեմ՝ դրանք կոչված են հարվածելու «խոցելի տեղերին, բայց հայելային չեն լինի»։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։
«Ինչ վերաբերում է պատասխան պատժամիջոցներին, ապա, անկասկած, դրանք ևս կլինեն՝ հայելային չեն արտացոլի ՌԴ դեմ պատժամիջոցները, բայց մենք լավ գիտենք Արևմուտքի թույլ կողմերը։ Մենք ևս պատժամիջոցների մի ամբողջ փաթեթ ենք պատրաստել, որոնք կարող ենք կիրառել ՌԴ դեմ պատժամիջոցներ սահմանած երկրների դեմ»,-ասել է նա, գրում է «Իզվեստիան»։
Մատվիենկոն ընդգծել է, որ Եվրոպան, սահմանափակումներ դնելով «Հյուսիսային հոսք-2» գազատարի վրա, ինքն իրեն է պատժել՝ նման գործողությունները միայն կխթանեն գազի գնաճը։
Նա նաև ասել է, որ «Հյուսիսային հոսք-2» գործընթացի գործարկման կասեցումը ժամանակավոր միջոց է։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։
Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր, արդեն երկրորդ փաթեթը՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։։
panarmenian.net
Վրաստանը չի միանա ՌԴ դեմ պատժամիջոցներին
Վրաստանը չի միանա ՌԴ դեմ պատժամիջոցներին։ Այդ մասին հայտարարել է այդ երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Նա ասել է, որ նման որոշումներ կայացնելիս, կառավարությունը «առաջնորդվելու է բացառապես երկրի շահերով», գրում է Sputnik Georgia-ն:
«Ուզում եմ հստակ և միանշանակ հայտարարել, որ, հաշվի առնելով մեր ազգային շահերը, Վրաստանը չի պատրաստվում մասնակցել Ռուսաստանի դեմ տնտեսական և ֆինանսական պատժամիջոցներին, քանի որ դա էլ ավելի կվնասի մեր երկրին և ժողովրդին»,-ասել է նա։