Մամուլի տեսություն 26.02.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i165356-Մամուլի_տեսություն_26.02.2022
ՌԴ-ի հետ ռազմական բախումների ընթացքում ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային մենակ թողնելուց հետո, փորձագետները կարծում են, որ ինպես և ակնկալվում էր, Արևմուտքին վստահելը մեծ սխալ էր Կիևի կողմից:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Փետրվար 26, 2022 14:54 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 26.02.2022

ՌԴ-ի հետ ռազմական բախումների ընթացքում ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային մենակ թողնելուց հետո, փորձագետները կարծում են, որ ինպես և ակնկալվում էր, Արևմուտքին վստահելը մեծ սխալ էր Կիևի կողմից:

Քեյհան օրաթերթ

ԱՄՆ-ը հերթական անգամ երես թեքեց իր դաշնակցից. Արևմտամետները պետք է դաս քաղեն 

Կիևի «դաշնակիցներ» Եվրոպան և ԱՄՆ-ը, հինգշաբթի առավոտյան հետևում էին Ուկրաինա ռուսական ներխուժմանըԼ Ուկրաինական ուժերը չկարողացան դիմանալ 48 ժամից ավելի, և ռուսները հեշտությամբ մտան երկիր։ Այս իրավիճակը տեսնելուց հետո Ուկրաինայի նախագահն ասաց, որ Արևմուտթը միայնակ թողեց Կիևին:

Ըստ «իրատեսների»՝ ոչ մի երկիր չպետք է իր անվտանգության ապահովման հարցում վստահի այլ կառավարությունների, քանի որ պատերազմի կամ ճգնաժամի ժամանակ սեփական ռազմական հզորությունից բացի ոչ մի երկրի չի կարելի վստահել։ Դաս քաղելու համար օրինակներ  շատ կան, բայց դաս վերցնողներ՝ քիչ: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ն խորտակել կամ լքել է իր դաշնակիցներից շատերին: Վերջինն Աֆղանստանի փախուստի դիմած նախագահ Աշրաֆ Ղանիի դեպքն էր, ով մի քանի ամիս առաջ միայնակ թողնվեց թալիբների դեմ։ Ղանին, ով իրեն հարկադրված էր համարում կատարել ԱՄՆ-ի հրամանները,  մի հարցազրույցի ընթացքում ասել է.«Երանի չվստահեի արևմուտքցիներին»:

 

Էթելաաթ օրաթերթ

Սաուդյան ռեժիմ. Մենք չէինք կարծում, որ Եմենում պատերազմը երկար կտևի

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարն անուղղակիորեն ընդունել է Եմենի դեմ պատերազմում Ռիադի անհաջողությունը, ասելով.«Մենք չէինք կարծում, որ այս պատերազմը երկար կտևի»:  Ֆեյսալ բին Ֆարհանն  ընդգծել է.«Եմենում պատերազմն ավելի երկար է տևել, քան սպասում էր Ռիադը»։

Պնդելով, որ Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների միջամտությունը Եմենում  Մանսուր Հադիի կառավարությանը օգնելու համար էր, նա ասել է.«Մենք հույս ունեինք, որ պատերազմը երկար չի տևի, բայց, ցավոք, այն շատ ավելի երկար տևեց, քան կարծում էինք»: 

 

Իրան օրաթերթ

Ուկրաինական պատերազմի ազդեցությունը տնտեսության վրա

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո համաշխարհային շուկաների մեծ մասը տուժել է: Վերջին երկու օրվա ընթացքում համաշխարհային շուկայում մեծ տատանումներ են գրանցվել: Նավթի և գազի գները կտրուկ աճել են՝ հասնելով բարելի դիմաց 100 դոլարի: Ասիական և եվրոպական շուկաներում բաժնետոմսերի արժեքն աճել է, իսկ ոսկու գները նվազել են ունցիայի դիմաց 1900 դոլարից:

Մեկ այլ շուկա, որը տուժել է, ագրոպարենային շուկան էր, որը ապշեցուցիչ աճ է գրանցել, և Reuters-ը հայտնում է, որ աշխարհի երկու խոշորագույն պարենային մատակարարներ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածության աճի պատճառով, ցորենի, եգիպտացորենի և արևածաղկի ձեթ ներմուծողները ստիպված կլինեն դիմել այլ երկրների՝ իրենց անհրաժեշտ ապրանքները ներմուծելու համար՝ թեև ստիպված կլինեն ավելի շատ վճարել։

 

Արմանե մելլի օրաթերթ

Չեզոքության էներգիա

Ռուսաստանի ռազմական հարվածն Ուկրաինային տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ մինչև չորեքշաբթի Ռուսաստանը հերքում է Ուկրաինայի վրա ցանկացած ռազմական հարձակում՝ Արևմուտքի մեկնաբանություններն անվանելով սադրանք: Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա փոխել է համաշխարհային տնտեսական հավասարակշռությունը: Այս փոփոխություններն ավելի շատ են եղել էներգետիկայի ոլորտում, քան որևէ այլ ոլորտում և դա հանգեցրել է նրան, որ ութ տարի անց նավթի գները կրկին բարձրացել են 100 դոլարից, իսկ Al-Mayadin-ի հաղորդմամբ եվրոպական գազի գները՝ 35 տոկոս ավելացել են:

 

armenpress.am

Հայաստանում Ֆրանսիայի առաջին դեսպանը պարգևատրվել է Բարեկամության շքանշանով

Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի օրը՝ փետրվարի 24-ին, Փարիզում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում Հայաստանում Ֆրանսիայի առաջին դեսպան տիկին Ֆրանս դը Հարթինգը ՀՀ-ի հետ բարեկամական հարաբերությունների հաստատման, ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է Բարեկամության շքանշանով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

Շքանշանը տիկին դը Հարթինգին հանձնել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։

Իր խոսքում դեսպան Տոլմաջյանը Հայաստանի անունից երախտագիտություն է հայտնել տիկին դը Հարթինգին՝ հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների կայացման հարցում կարևոր ներդրման համար՝ հիշեցնելով, որ վերջինիս պաշտոնավարման տարիները (1992-1996) համընկել են Հայաստանի ու Արցախի համար ամենածանր շրջաններից մեկի հետ։

Տիկին դը Հարթինգն իր շնորհակալական խոսքում ջերմությամբ վերհիշել է Հայաստանում իր աշխատանքի տարիները և ներկաների հետ կիսվել իր գործունեության ամենահետաքրքիր դրվագներով։

 

armenpress.am

Խրամորթում են ոստիկանները և ՌԴ խաղաղապահները, ընթանում են բանակցություններ. Հունան Թադևոսյան

Ադրբեջանական կողմից բարձրախոսներով Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքը լքելու կոչերն, ըստ էության, խուճապային տրամադրություններ ստեղծելու մտադրություն ունեն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Այս պահին Խրամորթում են ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները, ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատուները: Թշնամական կողմի հետ բանակցություններ են տարվում, որի մասին կհրապարակենք:

Տեղեկացնեմ նաև, որ Խրամորթում խուճապային տրամադրություն չկա, ոչ ոք գյուղը լքել չի պատրաստվում, հակառակը` տեղաբնակների կողքին ապրում է նաև այլ բնակավայրերից տեղահանված ևս 12 ընտանիք»,- գրել է Թադևոսյանը:

Ավելի վաղ, լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ ադրբեջանցիները Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչներից արդեն 2 օր է բարձրախոսներով պահանջում են լքել գյուղը։ 

 

aravot.am

Վարդգես Բաղրյանը կանգնած է եղել Արցախի հեռուստատեսության ստեղծման ակունքներում․ Արայիկ Հարությունյան

Լրագրող, հրապարակախոս, հասարակական ու քաղաքական գործիչ  Վարդգես Բաղրյանի վաղաժամ մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Մեծ ցավով ու ափսոսանքով տեղեկացա անվանի լրագրող, հրապարակախոս, ԼՂՀ տարբեր գումարումների Ազգային ժողովի պատգամավոր Վարդգես Բաղրյանի վաղաժամ մահվան մասին։ Վարդգես Բաղրյանը կանգնած է եղել Արցախի հեռուստատեսության ստեղծման ակունքներում, իր անձնուրաց ու արհեստավարժ գործունեությամբ մեծապես նպաստել է  դրա կայացման ու զարգացման հայրենանվեր գործին։ Նրա բազմաթիվ հաղորդաշարերն ու ֆիլմերը, հրապարակումներն ու գրական ստեղծագործությունները դարձել են Արցախյան ազգային-ազատագրական շարժման և ազատամարտի տարեգրության անբաժանելի մաս՝ հավերժացնելով ինչպես իրենց հերոսների, այնպես էլ հեղինակի անունը։

Լինելով լրագրող թե պատգամավոր, զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ մեր նորանկախ հանրապետությունում՝ Վարդգես Բաղրյանը միշտ մեծագույն պատասխանատվությամբ ու նվիրվածությամբ ծառայել է իր հայրենիքին ու հարազատ ժողովրդին։ Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, նրա գործընկերներին ու կուսակիցներին, մաղթում եմ բոլորին տոկունություն ու ոգու կորով»։ Հիշեցնենք՝ փետրվարի 26-ին 69 տարեկան հասակում կյանքից հեռացել է լրագրող, հրապարակախոս, Արցախի հասարակական-քաղաքական գործիչ Վարդգես Բաղրյանը: Նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ՝ հուղարկավորության համակարգման նպատակով ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանի գլխավորությամբ: Վարդգես Բաղրյանի հոգեհանգիստը տեղի կունենա սույն թվականի փետրվարի 27-ին, ժամը 16:00-ին՝ Ստեփանակերտի Այվազովսկու փողոցի 15 հասցեում: Վերջին հրաժեշտը՝ փետրվարի 28-ին, ժամը 13:00-ին՝ նույն հասցեում: