Մամուլի տեսություն 27.02.2022
Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ԱՄՆ-ն հանուն ժողովրդավարության այնպիսի քաղաքականություն է վարել, որը խլել է ավելի քան 20 միլիոն մարդու կյանք:
Էթելաաթ օրաթերթ
Այլ հայացք նոր պատերազմին
Ուկրաինայի դեմ պատերազմում Պուտինը ցույց տվեց իր ռազմական հմտությունը ԱՄՆ-ին ու նրա եվրոպաական դաշնակիցներին ուղղված զգուշացնման մեջ, Պուտինն ամիսներ առաջ ասել էր «Թույլ չեմ տա, որ ՆԱՏՕ-ն մոտենա Ռուսաստանի սահմանին»։
Պատերազմից առաջ ԱՄՆ-ի կողմից ձևավորվեց լայն ճակատ՝ հոգեբանական-լրատվական պատերազմի աջակցությամբ, որին աջակցում էին Նյու Յորքում գործող սիոնիստական լրատվական ցանցը և հսկայական ֆինանսական կապիտալը: Բայց Պուտինի նախազգուշացումները ոչ միայն չազդեցին, այլև նրան դարձրին կործանարար ռազմատենչ կերպար միջազգային մակարդակի հանրային գիտակցության մեջ, որպեսզի Նախագահ Բայդենը, որպես միջազգային խաղաղության և անվտանգության պաշտպան, ընդունելի լինի հասարակական կարծիքի մեջ, մինչդեռ ոչ ոք չհարցրեց, թե ԱՄՆ-ն վերջին 50 տարում ինչ ողբերգություններ է բերել աշխարհի երկրների գլխին:
Ջավան օրաթերթ
ԱՄՆ-ի ոճրագործությունների վկայականը աշխարհի 37 երկրներում
Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ԱՄՆ-ը հանուն ժողովրդավարության այնպիսի քաղաքականություն է վարել, որը խլել է ավելի քան 20 միլիոն մարդու կյանք: Երկրորդ համաշխարհային պատերազմը՝ ավելի քան 73 միլիոն զոհերով, անկասկած ժամանակակից աշխարհի ամենամահաբեր իրադարձություններից մեկն էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամերիկացիները վարեցին այնպիսի քաղաքականություն, որի արդյունքում սպանեց 20-ից 30 միլիոն մարդ կամ Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի մոտ մեկ երրորդը: Անկասկած, զոհերի այս թիվն այլ երկրի համար աներևակայելի է։ ԱՄՆ-ի ուղղակի և անուղղակի պատերազմներն Աֆղանստանում, Ինդոնեզիայում, Պակիստանում, Սուդանում, Իրաքում և այլ երկրներում միլիոնավոր կյանքեր են խլել, իսկ Իրանը` նույպես ավելի քան 260 հազար նահատակներով, եղել է այդ պատերազմների զոհերից մեկը: Ամերիկացիները ոչ միայն սպանել են խաղաղ բնակիչների և երեխաների, այլև իրենց կողմից հովանավորվող կառավարություններին սովորեցրել են խոշտանգումների և սպանությունների մեթոդները։
Քեյհան օրաթերթ
Middle East Monitor. Իսրայելն ուկրաինական ճգնաժամի պարտվող կողմն է
Middle East Monitor-ի կայքը գրել է, որ Իսրայելը Ուկրաինայի պատերազմում լխավոր պարտվողն է։ Կայքը գրել է, որ այս պատերազմը Թել Ավիվին այլ ելք չի թողել, քան բացահայտել իր անորոշ դիրքորոշումները և բացահայտորեն աջակցել Ռուսաստանին կամ ԱՄՆ-ին ուկրաինական ճգնաժամի համատեքստում: Խնդիր, որը, ի վերջո, կարող է ծայրահեղ կործանարար և բացասական հետևանքներ ունենալ Իսրայելի համար, հատկապես տարածաշրջանում և Արևմտյան Ասիայում նրա քաղաքականության վրա: Թել Ավիվը գտնվում է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևից մոտ 3000 կիլոմետր հեռավորության վրա, սակայն Ռուսաստան-Ուկրաինա ճգնաժամը զգալի ազդեցություն է ունեցել Իսրայելի վրա։
Վաթան էմռուզ օրաթերթ
Իրանը իմաստուն դերակատար է
Միջազգային համակարգի անարխիկ մթնոլորտում ռեալիստական ռազմավարության կարևորագույն առաջնահերթությունը ազգային շահերի, ազգային անվտանգության և գոյատևման սկզբունքի ապահովումն է։
Ուկրաինայում տեղի ունեցող վերջին զարգացումները համընկնում են Իրանի միջուկային բանակցությունների վերջին փուլի հետ։ Այն, ինչ կատարվում է այս օրերին Կիևում, և ուկրաինական իշխանությունների խոստովանությունները, որ երկիրը կորցնում է միջուկային զսպիչ ուժը, բացի իր բազմաթիվ դասերից, միջազգային հարաբերությունների հիմնարար հասկացությունների փոփոխության մասին է վկայում։ ՀԳՀԾ-ն վերակենդանացնելու համաշխարհային տերությունների դիվանագիտական ջանքերը տեղի են ունենում մի իրավիճակում, երբ այս համաձայնագիրը աշխարհի ամենակարևոր համաձայնություններից մեկն է։ Ենթադրվում էր, որ համաձայնագիրը կհանգեցներ միջուկային արդյունաբերության սահմանափակումների դիմաց հակաիրանական պատժամիջոցների չեղարկմանը։ Բայց ուկրաինացի պաշտոնյաների նմանությամբ՝ Ռոհանիի վարչակազմի վստահությունը, ինչպես ամերիկացիներն են ասում, Իրանին զրկեց համաձայնագրի առավելություններից և հենց արևմուտքցիներն էին, որ ՀԳՀԾ վերածեցին հաղթանակ-պարտություն խաղի։
armenpress.am
Հունահռոմեական ոճի ըմբիշները հաջող են մասնակցել Իրանի մրցաշարին
Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշները հաջող մասնակցություն են ունեցել Թեհրանի միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում ավարտվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որտեղ իրենց ուժերն էին չափում նաև հայ ըմբիշները: Մրցավայր մեկնած10 ըմբիշից մեդալ են նվաճել 3-ը: Մրցաշարի փոխչեմպիոն է դարձել 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը, բրոնզե մեդալներ են նվաճել Արմեն Մելիքյանն ու Հրաչյա Պողոսյանը: Երկուսն էլհանդես են գալիս 63 կգ քաշային կարգում:
news.am
Ռուսաստանի պատվիրակությունը ժամանել է Բելառուս ուկրաինացիների հետ բանակցությունների համար
Ռուսաստանի պատվիրակությունը ժամանել է Բելառուս ուկրաինական կողմի հետ բանակցությունների համար: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ ռուսական պատվիրակությունը, որը կազմված է ԱԳՆ-ի, ՊՆ-ի, նախագահի աշխատակազմի եւ այլ կառույցների ներկայացուցիչներից, ժամանել է Բելառուս ուկրաինացիների հետ բանակցությունների համար»,-ասել է նա: «Պատրաստ կլինենք սկսել այդ բանակցությունները Գոմելում»,-պարզաբանել է Պեսկովը:
Բելառուսի ԱԳՆ-ի մամուլի քարտուղարը հաստատել է Գոմելում Ուկրաինայի հետ բանակցելու համար ռուսական պատվիրակության ժամանման փաստը:
yerevanlur.am
Հայստանի վարչապետ Փաշինյանը և նախագահ Պուտինն անդրադարձել են ՀՀ վարչապետի ապրիլին սպասվող պաշտոնական այցի օրակարգին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 26-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության հետ կապված հարցեր, անդրադարձել են Ռուսաստանի Դաշնություն ՀՀ վարչապետի՝ ապրիլին սպասվող պաշտոնական այցի օրակարգի հարցերին։
Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին, 2021 թվականի նոյեմբերի 26-ին ստորագրած եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքի մասին։
panorama.am
Ստեղծված իրավիճակում առանձնահատուկ կարևորություն են ստանալու նաև ՀՀ տարածքով անցնող ենթակառուցվածքները
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը քարտեզ է հրապարակել ու գրել.
«Կարմիրով նշված երկրները փակել են իրենց օդային տարածքը ռուսական ավիաընկերությունների համար։ Վստահ եմ՝ այդ բլոկադայի թե՛ աշխարհագրությունը և թե՛ ծավալները մեծանալու են։
Ստեղծված իրավիճակում առանձնահատուկ կարևորություն են ստանալու ասիական երկրներից Եվրոպա տանող այլընտրանքային ճանապարհները, այդ թվում նաև ՀՀ տարածքով անցնող ենթակառուցվածքները։
Ու քանի որ Ուկրաինայում այսօր շատ ավելի կարևոր խնդիրներ են լուծվում, քան Դոնբասի պատկանելիությունը, կարելի է ենթադրել, որ մրցակցությունն այդ այլընտրանքային ճանապարհների համար նույնպես մեծանալու է։ Սա համաշխարհային դիմակայություն է, որտեղ փոքր երկրների շահերն ու անվտանգությունը հեշտ կարող են ոտնակոխ լինել»։
armenpress.am
ՀՀ-ն պատրաստ է իր քաղաքացիներից բացի Ուկրաինայից նաև այլ փախստականների ընդունել
Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների համար, որոնք Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների լույսի ներքո մտադիր են Հայաստան վերադառնալ՝ հատելով Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի սահմանները, նշյալ երկրների՝ նախապես ստացած վիզա (Շենգեն գոտու նշյալ երկրների պարագայում՝ Շենգեն վիզա) չի պահանջվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Դիտարկվում են նաև Ուկրաինայից նրանց տարհանման այլ տարբերակների հնարավորություններ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ընդունել մեր հայրենակիցներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև այլ փախստականների:
Ինչպես հայտնել էինք նախորդիվ՝ Կիևում ՀՀ դեսպանությունը, Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, ինչպես նաև ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում են իրենց աշխատանքները ողջ կազմով>,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։