Մամուլի տեսություն 28.02.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i165518-Մամուլի_տեսություն_28.02.2022
Ուկրաինայի ճգնաժամը ցույց տվեց, որ պաշտպանական հարցերի շուրջ գործարքից Իրանի հրաաժարվելը ճիշտ ռազմավարություն է։
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Փետրվար 28, 2022 13:00 Asia/Tehran

Ուկրաինայի ճգնաժամը ցույց տվեց, որ պաշտպանական հարցերի շուրջ գործարքից Իրանի հրաաժարվելը ճիշտ ռազմավարություն է։

Քեյհան օրաթերթ

Իրանը պատրաստ է դիվանագիտական դերակատարություն ունենալ​​ խաղաղությունն Ուկրաինայում վերականգնելու հարցում: Սեյեդ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը աջակցում է դիվանագիտական ​​բոլոր ջանքերի, որոնք կհանգեցնեն Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը և պատրաստ է դերակատարություն ունենալ, օգնելու վերականգնել խաղաղությունը Ուկրաինայում։ Սեյեդ Էբրահիմ Ռաjիսին ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը, հիմնվելով իր արտաքին քաղաքականության սկզբունքների վրա, դեմ է  գերիշխանությանը և պաշտպանում է բոլոր ժողովուրդների ինքնորոշման իրավունքը»:

 

Վաթան էմռուզ օրաթերթ

Եվրոպան ցրտի և հոսանքազրկման վտանգի տակ է

Կարճ հեռանկարում Եվրոպան այլընտրանք չունի ռուսական գազին փոխարինելու համար

Վերջին տարիներին Եվրոպայի վրա ռուսական ճնշման լծակներից մեկը կախվածությունն էր ռուսական  գազից։

Մի քանի ամիս առաջ Ռուսաստանը հայտարարեց՝ բնական գազը Գերմանիա փոխանցելո համար նախատեսված, «Հյուսիսային հոսք 2» գազատարի վիճահարույց նախագծի կառուցման ավարտի մասին: Նախագիծ, որը քննադատների կարծիքով կմեծացնի Եվրոպայի կախվածությունը Մոսկվայից: 10 միլիարդ եվրո արժողությամբ այս նախագծի շուրջ դիվանագիտական ​​լարվածությունն այն աստիճանի էր սրվել, որ ոմանք ասում էին, որ այն երբեք չի ավարտվի, բայց գազատարի ավարտը մեծ տնտեսական և դիվանագիտական ​​հաղթանակ էր Ռուսաստանի համար:

 

Էթելլաթ օրաթերթ

Եվրասիա սոցիոլոգիական ինստիտուտ. Էրդողանի մրցակիցները կարող են հաղթել նրան ընտրություններում

Սոցհարցումների միջազգային ինստիտուտը հայտարարել է.«Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը և Ստամբուլի քաղաքապետ Աքրամ Իմամօղլուն ինստիտուտի կողմից անցկացված հարցումների մեծ մասում զգալիորեն առաջ են անցել Էրդողանից, ուստի կարող են հեշտությամբ հաղթել նրան»: Ե

Եվրասիա սոցհարցումների ինստիտուտի գործադիր տնօրեն Քամալ Օզկերն ասել է.«Ես չեմ զարմանա Էրդողանի պարտությունից, բայց կանխատեսում եմ, որ Արդարություն և զարգացում կուսակցությունը չի անտեսի սոցհարցումները»:

Իսկ երբ իշխող կուսակցությունում ստահ լինեն, որ Էրդողանը կպարտվի, տարբեր պատրվակներ կներկայացնեն այլ թեկնածուի, որպեսզինպարտությունը չգրանցի նրա անունով

 

Վաթան Էմռուզ օրաթերթ

Ուկրաինայի ճգնաժամը տվեց, որ  պաշտպանական հարցերի շուրջ գործարքից Իրանի հրաժարվելը  ճիշտ ռազմավարություն է:

Իրանի Իսլամական խորհրդարանում Սարի քաղաքի ներկայացուցիչ Ալի Բաբայի Քարնամին ասել է.«Ուկրաինայի դեպքերը ցույց են տալիս, որ մերնկողմից  պաշտպանական հարցերի շուրջ գործծարքի չգնալը ճիշտ ռազմավարություն է, և եթե  դա անեինք, այսօր մեզ կսպասեր Ուկրաինայի ճակատագիրը»:

Նա հավելել է.<Հեղափոխության հաղթանակի սկզբից ի վեր մենք օրակարգում ենք դրել՝ ապավինել մեր ներքին ուժերին և օգտագործել մեր կարողությունները, և դա մեզ օգնել է հզորանալ>։

 

armenpress.am

Դոնբասից Ռուսաստանի հետ սահմանը մեկ օրում ավելի քան հինգ հազար փախստականներ են հատել

Ավելի քան հինգ հազար փախստականներ են մեկ օրում Դոնբասից հատել ՌԴ-ի հետ սահմանային անցակետը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Ռոստովի մարզի սահմանային վարչությունը:

«Անցած օրվա ընթացքում անցակետով սահմանը հատել են ավելի քան հինգ հազար փախստականներ, որոնք տարհանվել են Դոնբասի հանրապետության տարածքից»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Իրադրությունը Դոնբասում սրվել Է փետրվարի կեսերից. Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները հայտարարել են ուկրաինացի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին:

ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ղեկավարությունը հայտնել Է Ռոստովի մարզ քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին՝ կապված Ուկրաինա ներխուժման սպառնալիքի հետ: Առաջին հերթին տարհանումը վերաբերում Է կանանց, երեխաներին եւ տարեց մարդկանց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

yerevan-times.com

Ադրբեջանական բանկը դադարեցնում են գործունեությունը ռուսական ռուբլով

Ադրբեջանական բանկը դադարեցնում է գործունեությունը ռուսական ռուբլով , այս մասին «Թրենդ»-ին հայտնել է ադրբեջանական բանկային շուկայի աղբյուրները։

Տվյալների համաձայն՝ բանկի աշխատակիցներին հաղորդագրություն է ուղարկվել ռուսական արժույթով կանխիկ և անկանխիկ գործարքներ իրականացնելու ժամանակավոր արգելքի մասին։

«Ռուսական ռուբլով բանկային գործառնությունները դադարեցվել են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց գործունեության համար», — ասվում է աղբյուրի հաղորդագրությունում։

Այս որոշման պատճառ են դարձել ռուբլու փոխարժեքի կտրուկ տատանումները։ Մասնավորապես, Ռուսաստանում վերջին օրերին կտրուկ աճել է ազգային արժույթի անկայունությունը՝ որոշ բանկերում ԱՄՆ դոլարը թանկացել է մոտ 80-ով հասնելով 140-190 ռուբլու։

 

araratnews.am

Չինաստանը չի աջակցել SWIFT համակարգից ՌԴ-ի անջատմանը

Չինաստանը հավանություն չի տալիս պատժամիջոցների կիրառմանը որպես հակամարտությունների կարգավորման միջոց: Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին երկուշաբթի կայացած ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։

«Չինաստանը չի աջակցում պատժամիջոցների կիրառմանը խնդիրների լուծման համար, և առավել ևս դեմ է միակողմանի պատժամիջոցներին, որոնք հիմք չունեն միջազգային իրավունքի մեջ»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով SWIFT-ից Ռուսաստանին անջատելու Չինաստանի դիրքորոշման մասին հարցին։

armenpress.am

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատարի հետ

ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստի շրջանակներում Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 28-ին հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատարի միջև հաստատված երկխոսության կապակցությամբ։ Նախարար Միրզոյանը նշել է, որ որպես բռնի տեղահանումներից անմիջականորեն տուժած երկիր՝ Հայաստանը մշտապես աջակցել է Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատարի ջանքերին՝ ուղղված բռնի տեղահանումներից տուժած անձանց իրավունքների պաշտպանությանը:

Անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար խնդիրներին։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով իրենց բնակավայրերից բռնի տեղահանված արցախահայության՝ հայրենիք վերադարձի համար պայմանների ստեղծման և անվտանգության ու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությանը։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն առանձնահատուկ կարևորել է Արցախում միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատարի կողմից հումանիտար առաքելությունների իրականացումը՝ անընդունելի համարելով Ադրբեջանի կողմից այս հարցի քաղաքականացումը և արհեստական խոչընդոտների ստեղծումը։