Մամուլի տեսություն 01.03.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i165592-Մամուլի_տեսություն_01.03.2022
Եվրոպական երկրներն Ուկրաինային զինում են արդիական զենքով ու զինտեխնիկայով:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Մարտ 01, 2022 12:44 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 01.03.2022

Եվրոպական երկրներն Ուկրաինային զինում են արդիական զենքով ու զինտեխնիկայով:

Էթեմադ օրաթերթ

Ջեյն Փսակի. Ուկրաինայում ռազմական հանցագործությունների մասին ապացույցներ չկան

Մերժելով Ուկրաինայի երկնքում «Ոչ թռիչքային գոտի» հայտարարելու Կիևի խնդրանքը,  Սպիտակ տան խոսնակն ասել է. «ԱՄՆ զինված ուժերի պատրաստվածության մակարդակի փոփոխության համար հիմնավորում չկա»:

Նշելով, որ ԵՄ-ի հետ համագործակցությամբ, ԱՄՆ-ն խստացնում է հակառուսական պատժամիջոները, Ջեյն Փսակին հայտարարել է. «Մենք Ուկրաինային տրամադրել ենք ավելի քան 106 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն, իսկ այդ երկրի ջարյին հատվածին՝ 44 միլիոն դոլարի օգնություն»:

«Մենք գնահատում ենք  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ միջուկային զսպման ուժերը պատարստ վիճակի բերելու վերաբերյալ»,- ասել է նա:

 

Իրան օրաթերթ

«Մանուշակագույն կալանավայր». Ամերիկյան մարդու իրավունքները՝ հայտարարություններից մինչև իրականություն

Առաջիկայում Լիտվայի կառավարությունը շուտով կվաճառի «Purple» անունով հայտնի կալանավայրը, որը   ԿՀՎ-ի գործակալների կողմից օգտագործվել է ահաբեկչության հետ կապ ունենալու մեջ մեղադրվող կալանավորներին խոշտանգելու համար։

ԿՀՎ-ն կալանավայրն անվանել է «Project 2» կամ «Purple Detain Centre»։ 2005թ. փետրվարից մինչև 2006թ. մարտ ընկած ժամանակահատվածում ԿՀՎ-ն, այս կալանավայրի առանց պատուհանների ու ձայնամեկուսացված 10 սենյակներում   խոշտանգել է կալանավորներին՝ Ալ-Քաիդայի և այլ ահաբեկչական խմբավորումների մասին տեղեկություններ ստանալու համար:

 

Համշահրի օրաթերթ

 ՀԳՀԾ-ին դեմ մի խումբ ուսանողներ ցույց են անցկարցրել Թեհրանում

Իրանի միջուկային բանակցող խմբի ղեկավարի Վիեննա այցին զուգահեռ, մի խումբ ուսանողներ հավաքվել են Թեհրանի Իմամ Խոմեյնիի օդանավակայանում, պահանջելով բանակցությունների ժամանակ պահպանել գերագույն առաջնորդի առաջարկած  պայմանները:

Ուսանողները  վանկարկել են «Մահ Ամերիկային»:

 

Ջամե Ջամ օրաթերթ

ՆԱՏՕ-ի երեք եվրոպական անդամներ Ուկրաինային 70 կործանիչ են տրամադրում

Ուկրաինական բանակի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ Բուլղարիան, Լեհաստանը և Սլովակիան Ուկրաինային 70 կործանիչ են տրամադրելու։ Ուկրաինայի բանակի մամուլի ծառայությունը գրել է. «Անհրաժեշտության դեպքում կործանիչները կարող են տեղակայվել Լեհաստանի օդանավակայաններում, իսկ ուկրաինացի օդաչուները կարող են մարտական ​​գործողություններ վարել այնտեղից»։

 

armenpress.am

ԱՄՆ-ի պատվիրակությունը ժամանել Է Տայվան անվտանգության հարցերի քննարկման համար

  Միացյալ Նահանգների ոչ պաշտոնական պատվիրակությունը, որին ուղարկել Է նախագահ Ջո Բայդենը, մարտի 1-ին ժամանել Է Տայվան անվտանգության հարցերի քննարկման համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է կղզու Կենտրոնական լրատվական գործակալությունը:

Պատվիրակությունը գլխավորել Է ԱՄՆ-ի զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեի նախկին նախագահ Մայքլ Մալենը: Նրան ուղեկցում են երեք այլ նախկին պաշտոնյաներ, որոնք նախկինում համակարգել են պաշտպանության եւ անվտանգության հարցերը: Երկօրյա այցի ընթացքում ԱՄՆ-ի ներկայացուցիչները հանդիպումներ կանցկացնեն Տայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենի, կառավարության նախագահ Սու Չժենչանի, պաշտպանական գերատեսչության ղեկավարության հետ:

Կարծարածվեն տարածաշրջանային խաղաղության եւ կայունության, երկկողմ հարաբերությունների եւ տարբեր ոլորտներում համագործակցության  հարցեր: Դիտորդների կարծիքով՝ ներկայիս այցը կոչված Է ցուցադրելու Վաշինգտոնի աջակցությունը Տայբեյին Ուկրաինայի իրադրության ֆոնին, որը հարուցում Է Տայվանի լուրջ մտահոգությունը: Երեք օր առաջ ամերիկյան USS Ralph Johnson հրթիռակիրը ցուցադրական անցում Է կատարել Տայվանի նեղուցով, ինչը վերլուծաբանները նույնպես գնահատել են որպես ինչ-որ նախազգուշացում Պեկինին: Միացյալ Նահանգները Տայվանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել Է 1979 թվականին եւ դրանք հաստատել ՉԺՀ-ի հետ:

Ճանաչելով «մեկ Չինաստան» քաղաքականությունը՝ Վաշինգտոնը շաունակում Է շփումներ պահպանել ինքնակառավարվող կղզու հետ եւ սպառազինություններ Է մատակարարում դրան: Դա բողոքներ Է հարուցում մայրցամաքային Չինաստանում, որտեղ Տայվանը դիտում են որպես Չինաստանի տարածքի անկապտելի մաս եւ վճռականորեն զգուշացնում են անջատական ձգտումների դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը զավթողական պատերազմ է որակել Ռուսաստանի գործողությունները

Կիևում բոլորովին այլ կերպ են որակում ռուսական զինված ուժերի ռազմական գործողություններն Ուկրաինայում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը Ուկրաինայի դեսպանատանը հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Ռուսաստանը ոչ թե հատուկ գործողություն է իրականացնում Ուկրաինայում, այլ «սովորական զավթողական պատերազմ» է վարում Ուկրաինայի դեմ:

«Այսօր պատերազմի 6-րդ օրն է: Մենք դիմադրում ենք արդեն 122 ժամ: Մեր պաշտպանների շնորհիվ նոր ճակատներ են բացվում, թշնամին կորուստներ է կրում: Օկուպանտների բանակի ոչնչացմանը միացել է միջազգային ՏՏ հանրությունը, նույնիսկ ուկրաինացի դպրոցականներն են հարձակման անցել կիբերճակատում: Իսկ Ռուսաստանում հարյուր հազարավոր մարդիկ արդեն հասկացել են, որ իշխանությունն իրենց խաբում է, որ ոչ մի հատուկ գործողություն էլ չկա, սա սովորական զավթողական պատերազմ է, որում արդեն հազարավոր ռուսաստանցիներ են զոհվել», - ասաց Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը:

Դենիս Ավտոնոմովը մեղադրում է ռուսական զորքերին ուկրաինական քաղաքներն ու խաղաղ բնակչությանը ռմբակոծելու համար: Նրա խոսքով՝ այսօր առավոտյան ռուսական կողմից արձակված մարտավարական հրթիռն ընկել է Խարկով քաղաքի կենտրոնում:

«Դա քաղաքի կենտրոնն է, այնտեղ ռազմական որևէ օբյեկտ չկա, Խարկովի բնակելի շենքերը ռմբակոծվում են «Գրադն»-երով, դա ռազմական հանցագործություն է», - հայտարարեց ուկրաինացի դիվանագետը:

Դենիս Ավտոնոմովը նաև տվյալներ հաղորդեց լրագրողներին Ուկրաինայում ներկա օպերատիվ իրադրության վերաբերյալ՝ հղում անելով Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբին: Այդ տվյալներով՝ ռուսական կողմից վեց օրվա ընթացքում զոհվել է 5710 զինծառայող, 200 հոգի գերի է ընկել, ոչնչացվել է 29 ինքնաթիռ, 28 ուղղաթիռ, 128 տանկ, 846 ՀՄՄ, 77 հրետանային համակարգեր և այլն:

Ուկրաինացի դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանը ծանր կորուստներ է կրում նաև տնտեսության ոլորտում, իսկ ռուսական արժույթը՝ ռուբլին, «վերածվում է սովորական թղթի»:

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Դոնբասում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Կրեմլի ղեկավարը շեշտել էր, որ Մոսկվան ձգտելու է Ուկրաինայի «դեմիլիտարիզացմանը» և «դենացիֆիկացմանը», այսինքն՝ ապառազմականացմանը և երկիրը ենթադրյալ նեոնացիստական տարրերից մաքրելուն: Ռազմական գործողությունները Ուկրաինայի տարածքում շարունակվում են արդեն 6-րդ օրը:

Դրանից օրեր առաջ՝ փետրվարի 21-ին, Պուտինը ճանաչել էր Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը և նրանց ղեկավարների հետ ստորագրել բարեկամության, փոխգործակցության և փոխօգնության մասին պայմանագրեր, որոնք ֆորմալ հիմք տվեցին Ռուսաստանին Ուկրաինայի տարածք զորքեր մտցնելու համար:

 

armenpress.am

Ուկրաինան հետ է կանչել Ղրղզստանում և Վրաստանում իր դեսպաններին

 Ուկրաինան խորհրդակցությունների համար հետ է կանչել Վրաստանում և Ղրղզստանում իր դեսպաններին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին. Ուկրաինայի նախագահի ուղերձը հրապարակվել է  նրա «Տելեգրամ»-ի էջում:

«Խորհրդակցությունների համար անհապաղ հետ ենք կանչում Ղրղզստանում մեր դեսպանին մեր դեմ ագրեսիան արդարացնելու համար: Անհապաղ հետ ենք կանչում Վրաստանում մեր դեսպանին մեզ օգնել ցանկացող կամավորներին խոչընդոտելու, ինչպես նաև սանկցիաների վերաբերյալ նրանց դիրքորոշման համար»,- ասել է Զելենսկին:

 

panarmenian.net

«Ռոսավիացիան» հորդորում է ՌԴ քաղաքացիներին արտերկրից վերադառնալ 3-րդ երկրներով, այդ թվում՝ ՀՀ-ով

  «Ռոսավիացիան» խորհուրդ է տալիս արտերկրում գտնվող ՌԴ քաղաքացիներին դիտարկել տուն վերադառնալու այլընտրանքային երթուղիներ, այդ թվում՝ ՀՀ տարածքով։

Առաջարկվում է օգտվել արտասահմանյան ավիաընկերությունների կոմերցիոն չվերթերից դեպի երրորդ երկրներ, որոնք չեն սահմանափակել ավիահաղորդակցությունը ՌԴ հետ, իսկ այնտեղից արդեն վերադառնալ ՌԴ ռուսական կամ այլ ավիաընկերությունների չվերթերով։ Որպես այդպիսի, երրորդ երկրներ նշված են Հայաստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Կատարը, ԱՄԷ-ն, Թուրքիան, այլ երկրներ։

«Ռոսավիացիան» նաև հորդորում է ՌԴ քաղաքացիներին օգտվել մուլտիմոդալ հաղորդակցություններից՝ օդային և ցամաքային, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ռոսավիացիան» նաև հայտնել է, որ դիտարկում է արտերկրից ռուսաստանցիների տարհանման հումանիտար չվերթերի կազմակերպման հնարավորությունը։ Խոսքն այն երկրների մասին է, որտեղ առավել շատ ՌԴ քաղաքացիներ կան։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր, արդեն երկրորդ փաթեթը՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։

 

panarmenian.net

Փաշինյանն ու Մակրոնը մտքեր են փոխանակել միջազգային ասպարեզում գործընթացների շուրջ

  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 1-ին հեռախոսազրույցում մտքեր են փոխանակվել միջազգային ասպարեզում գործընթացների շուրջ:

Զրուցակիցներն անդրադարձել են Փարիզում նախատեսվող Հայ-ֆրանսիական համագործակցության համաժողովի անցկացմանն ու առաջիկայում կայանալիք իրենց հանդիպմանն առնչվող օրակարգային հարցերին:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության ու կայունության ամրապնդմանը:

 

panarmenian.net

Դարբինյան․ ՀՌՀ-ն պատրաստ է ընդունել ԵՄ-ում ճնշումների ենթարկվող ռուսաստանցի ուսանողներին

 Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը հայտարարել է, որ իր ղեկավարած բուհը պատրաստ է ընդունել ռուսաստանցի ուսանողներին, որոնք Ուկրաինայում վերջին իրադարձությունների պատճառով ճնշումների են ենթարկվում եվրոպական բուհերում։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ Ռուս-հայկական համալսարանը պատրաստ է իրականացնել վերջին իրադարձությունների պատճառով Եվրոպայում ճնշումների ենթարկվող ռուսաստանցի ուսանողներին տեղափոխումը կամ ընդունումը։

Վաղն դիմելու եմ Մոսկալկովային կոնկրետ առաջարկություններով։

Անթույլատրելի է կրթական համակարգը աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելը։ Կրկնակի ցավալի է, եթե նման բան են թույլ տվել Եվրոպայում»,-ասվում է գրառման մեջ։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր, արդեն երկրորդ փաթեթը՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։։