Մամուլի տեսություն 02.03.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i165728-Մամուլի_տեսություն_02.03.2022
Ուկրաինան, որ կարող էր տարածաշրջանում դառնալ Ռուսաստանից հետո երկրորդ ուժը, հայտնվել է ճգնաժամի մեջ՝ Արևմուտքի կողմից իր անվտանգությունը պաշտպանելու վերաբերյալ սխալ պատկերացումների և իր տարածքը Ռուիսաստանին զսպելու համար Արևմուտքի կողմից օպօգտագործվելու պատճառով:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Մարտ 02, 2022 14:15 Asia/Tehran

Ուկրաինան, որ կարող էր տարածաշրջանում դառնալ Ռուսաստանից հետո երկրորդ ուժը, հայտնվել է ճգնաժամի մեջ՝ Արևմուտքի կողմից իր անվտանգությունը պաշտպանելու վերաբերյալ սխալ պատկերացումների և իր տարածքը Ռուիսաստանին զսպելու համար Արևմուտքի կողմից օպօգտագործվելու պատճառով:

Քեյհան օրաթերթ

ԻԻՀ առաջնորդ. Ուկրաինան ԱՄՆ-ի կողմից հրահրվող ճգնաժամերի զոհն է. Մենք պատերազմի դադարեցման կաղմնակից ենք

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին, երեքշաբթի օրը, Մաբաաս տոնի առիթով ունեցած ելույթում, ասել է.«ԱՄՆ-ի ռեժիմը ժամանակակից տգիտության վառ և կատարյալ օրինակ է, և ճգնաժամ հարուցելն այդ ռեժիմի հիմնական յուրահատկությունն է»:

Անդրադառնալով Ուկրաինայի ճգնաժամին, ԻԻՀ առաջնորդը նշել է. «Իմ կարծիքով, Ուկրիանն նույնպես այդ քաղաքականության զոհն է: ԱՄՆ-ն Ուկրաինային հասցրեց այս կետին: Ուկրաինայի ներքին գործերին միջամտելը, պետական հեղաշրջումներ կազմակերպելն ու հակամարտող տարածքներում ամերիկացի սենատորների ներկայությունը, հանգեցնում են նման իրավիճակների»:

 

Ջավան օրաթերթ

Արևմուտքի նկատմամբ վստահությունն Ուկրաինայի ճգնաժամի պատճառն է

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, Ռուսաստանից անկախացած  Ուկրաինան, Ղազախստանցի հետո երկրորդ խոշոր երկիրն է՝ գիտության, տեխնիկայի, արդյունաբերության ամենաբարձր մակարդակով, ինչպես նաև 17 միջուկային մարտագլխիկներով, հարյուրավոր հրթիռներով, 28 ռազմավարական ռմբակոծիչներով,  780 հազար զինվորներով և 45 միլիոն բնակչությամբ, որը կարող էր դառնալ տարածաշրջանային տերություն:

Սակայն քանի որ Ուկրաինայի արևմտամետ իշխանությունը  սխալմամբ կարծեց, թե պատերազմների շրջանն ավարտվել է և երկրի անվտանգությունը հնարավոր է ապահովել  Արևմուտքի միջոցով, իսկ ԱՄՆ-ն անկացավ Ուկրիանայի տարածքն օգտագործել  Ռուսաստանին զսպելու, ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլանյվելու և Ռուսաստանին հարող շրջաններում  ներկայություն հաստատելու ու գեոպոլիտիկական ներկա իրավիճակը փոփոխելու համար, Մոսկվայում լուրջ մտահոգություններ առաջացան, իսկ Ուկրիանան մասնատվեց: Ուկրաինայի որոշ շրջաններ հայտարարեցին Կիևից անկախանալու մասին: Իրավիճակն ավելի սրվեց, քանի որ Ուկրիանայի արևմտամետ իշխանությունները ցանկացան միանալ ՆԱՏՕ-ին:

 

Էթելաաթ օրաթերթ

Հրիթակոծվել է Իրաքում ամերիկյան «Վիկտորիա» ռազմաբազան

Իրաքում ամերիկյան «Վիկտորիա» ռազմաբազան հրթիռակոծվել է:

ԶԼմ-ների հաղորդմամբ, որևէ խմբավորում դեռևս չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: Հարձակման հետևանքով զոհերի ու պատճառված վնասների մասին տեղեկություններ նույնպես չեն հրապարակվել:

 

Քեյհան օրաթերթ

Ուկրաինայի պատերազմի վեցերորդ օրը Եվրոպայում գազի գինն աճել է 35 տոկոսվ

Ռուսաստանի դեմ համատարած պատժամիջոցների սահմանումից և  գազամատակարարման խափանման հետ կապված մտահոգությունների  պատճառով, Եվրոպայում գազի գինն աճել է 35 տոկոսով:

Ուկրաինայի պատերազմը շարունակվում է արդեն վեցերորդ օրը: Հաղորդվում է, որ հակառուսական լայնածավալ ատժամիջոցները ազդել են էներգետիկ շուկայի վրա:

 

armenpress.am

Կայացել է Հայաստան-ԵԽ 2019-2022թթ․ Գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի նիստը

 Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի մարտի 2-ին հիբրիդային ձևաչափով կայացած հանդիպմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Եվրոպայի խորհրդի Գլխավոր տնօրինության ծրագրերի գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, քննարկումներին մասնակցել են Գործողությունների ծրագրում ներգրավված ՀՀ գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի քարտուղարությունում և ԵԽ հայաստանյան գրասենյակում դրանց իրականացման պատասխանատուները:

«ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն անդրադարձավ Ղեկավար կոմիտեի նախորդ՝ 2020թ. հուլիսին կայացած նիստից հետո անցած ժամանակահատվածին, նշեց Արցախում 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված հումանիտար խնդիրները, կարևորեց Արցախում բնակչության հիմնարար իրավունքների և ազատությունների լիարժեք իրացման համար անհրաժեշտ պայմանների և միջազգային աջակցության հասանելիության ապահովումը։ Այս առումով, ԱԳ նախարարի տեղակալը հիշատակեց ԵԽ բարձրաստիճան ղեկավարների և տարբեր մարմինների հայտարարությունները, արցախյան պատերազմի հումանիտար և մարդու իրավունքների տեսանկյունից հետևանքների վերաբերյալ 2021թ. սեպտեմբերին ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևը և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի՝ 2021թ. նոյեմբերին հրապարակված հուշագիրը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ անդրադառնալով Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքին՝ Պարույր Հովհաննիսյանը շեշտել է, որ դրա հաջող իրականացումը կարևոր նշանակություն ունի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում: Գոհունակություն է հայտնվել 2022թ. հունվարին ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում ընդունված «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը Հայաստանում» բանաձևում ժողովրդավարության ուղով Հայաստանի առաջընթացի արձանագրման կապակցությամբ: ԱԳ նախարարի տեղակալը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Գործողությունների ծրագրի դոնոր կազմակերպություններին և երկրներին, մասնավորապես՝ Եվրոպական միությանը, Նորվեգիային, Շվեդիային, Ավստրիային, Շվեյցարիային, Միացյալ Թագավորությանը, Գերմանիային, Իռլանդիային, Լիխտենշտեյնին, ինչպես նաև Երեխաների նկատմամբ բռնության վերացման հիմնադրամին և Մարդու իրավունքների վստահության հիմնադրամին:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում ներկայացվել են մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման, իրավունքի գերակայության և ժողովրդավարական կառավարման ոլորտներում Եվրոպայի խորհրդի հետ իրականացված ծրագրերի արդյունքները: Հայկական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ: Մտքեր են փոխանակվել հաջորդ՝ Հայաստան-ԵԽ 2023-2026թթ. Գործողությունների ծրագրում ներառվելիք նախագծերի վերաբերյալ:

 

armenpress.am

ԱԳՆ-ն առայժմ որոշում չունի Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության վերաբերյալ

 Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության վերաբերյալ առայժմ որոշում չկա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցին, թե ինչպիսի դիրքորոշում ունի ԱԳՆ-ն Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության վերաբերյալ։

«Հուսով եմ կհամաձայնեք, որ աշխարհում, թույլ տվեք ասել, շատ սրընթաց կերպով են իրադարձությունները զարգանում և փոփոխվում՝ ամեն օր, ամեն վայրկյան։ Եվ, ըստ էության, նախկինում նույնիսկ կարճաժամկետ թվացող իրադարձությունները այժմ բավականին երկար են։ Երբ որ ժամկետները մոտենան, որոշում կկայացնենք»,-ասաց Միրզոյանը։

Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել էր, որ Հայաստանը նույնպես հրավիրված է 2022թ. մարտի 11-13-ը անցկացվելիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Ֆորումին մասնակցում են ԱԳ նախարարները: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ մեծ հավանականությամբ Հայաստանը կընդունի Թուրքիայում անցկացվող Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը, բայց ամեն ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից:

 

armenpress.am

Հայաստան-Թուրքիա ներկայացուցիչների երկրորդ հանդիպման քննարկումը եղել է շատ ավելի կոնկրետ․ԱԳ նախարար

 Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դրական է գնահատում Ժնևում կայացած Հայաստան-Թուրքիա հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը։

«Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը գնահատում եմ դրական։ Կարող եք ամեն ինչ կարդալ նաև ներկայացուցիչների կողմից արված հայտարարության մեջ։ Կողմերը վերահաստատել են, որ գործընթացը տեղի է ունենում առանց նախապայմանների և որ գործընթացի վերջնարդյունքը հարաբերությունների կարգավորումն է և, իհարկե, մեզ համար, Հայաստան-Թուրքիա սահմանների բացումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Միրզոյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցին, թե ինչպիսին է Հայաստանի արտաքին գործերի նախարարի գնահատականը Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ։

ԱԳ նախարար նշեց, որ երկրորդ հանդիպման ժամանակ շատ ավելի կոնկրետ է եղել քննարկումը, քան ենթադրաբար և արդարացիորեն կարող էր լիներ առաջին հանդիպումը։

 

panarmenian.net

Ուկրաինայի արևմտյան սահմանին փախստականների մեծ հերթեր են

 Ուկրաինայի արևմտյան սահմանին փախստականների մեծ հերթեր են գոյացած։ Շեհինի գյուղում հավաքված են բազմաթիվ ավտոմեքենաներ, շարասյունը ձգվում է մոտ 30 կիլոմետր մինչև Լեհաստանի սահմանը:

Մարդիկ ամբողջ Ուկրաինայից գալիս են այստեղ՝ Կիևից և Ժիտոմիրից, Նիկոլայից և Խարկովից և Կրիվոյ Ռոգից, ինչպես նաև Լվովից և Իվանո-Ֆրանկիվսկից, գրում է «Ամերիկայի ձայնը»։

Նշվում է, որ մարդիկ, ովքեր փորձում են հեռանալ Ուկրաինայից, երկու տարբերակ ունեն՝ կա՛մ սպասել հերթում սպասել, կա՛մ թողնել իրենց ավտոմեքենաները և ոտքով հատել սահմանը: Այստեղ շուրջօրյա գործում է տրանսպորտային միջոց գյուղի և սահմանի միջև. այն կազմակերպվում է հատուկ երեխաների ու կանանց համար:

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման առաջին երեք օրվա ընթացքում ավելի քան 100,000 մարդ հատել է Ուկրաինայի արևմտյան սահմանը։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր, արդեն երկրորդ փաթեթը՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։

 

panarmenian.net

Պեսկով․ Պուտինի խոսքերը՝ ինչպես են գծվել Ուկրաինայի սահմանները, մյուս հետխորհրդային երկրներին չեն վերաբերում

 ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի կարծիքն այն մասին, թե ինչպես են գծվել Ուկրաինայի սահմանները ԽՍՀՄ կազմում, մյուս նախկին խորհրդային հանրապետություններին չի վերաբերում։

«Ոչ, չի վերաբերում»,-ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին, գրում է ՏԱՍՍ-ը։

Պեսկովը չի պատասխանել այն հարցին, թե Պուտինի համար որն է տարբերությունը Ուկրաինայի սահմանների, և, ասենք, Ղազախստանի սահմանների որոշման միջև։

«Նույնիսկ մեծ ցանկության դեպքում հիմա չենք կարող այստեղ պատմական բանավեճ ծավալել։ Հուսով եմ, հետագա ինչ-ինչ ասուլիսների, մամուլի հետ նախագահների շփումներում դուք հնարավորություն կունենաք տալու այդ լրացուցիչ հարցերը»,- ասել է նա։

Ավելի վաղ Պուտինը մի քանի անգամ ասել է, որ ներկայիս Ուկրաինան ամբողջությամբ և լիովին խորհրդային դարաշրջանի ծնունդ է, որը մեծապես ստեղծվել է նաև պատմական ռուսական հողերի հաշվին։ Նա ընդգծել է, որ ՌԴ-ն «ընդունել է նոր աշխարհաքաղաքական իրողությունները» և օգնել անկախ Ուկրաինայի կայացմանը։

 

panarmenian.net

Լավրով․ ՌԴ-ն պատրաստ էր պատժամիջոցների, բայց զարմացած է, որ դրանք նաև մարզիկներին ու ԶԼՄ-ներին են առնչվում

 ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ էր իր դեմ սահմանված պատժամիջոցներին, սակայն զարմացած է, որ դրանք առնչվում են նաև մարզիկներին և ԶԼՄ-ների աշխատակիցներին։ Այդ մասին նա խոսել է Al Jazeera-ին տված հարցազրույցում։

«Մենք պատրաստ էինք պատժամիջոցներին, սակայն, չէինք կարծում, որ դրանք կառնչվեն նաև մարզիկներին, մտավորականության ներկայացուցիչներին, դերասաններին, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Լավրովը նաև ասել է, որ Արևմուտքը հրաժարվեց քննարկելու Ռուսաստանի հետ եվրոպակաան անվտանգության նոր ճարտարապետությունը։

«Արևմուտքը հրաժարվել է համագործակցել մեզ հետ այդ հարցում»,-ասել է Լավրովը։

ՌԴ ակումբներն և հավաքականը ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի որոշմամբ զրկվել են մրցումներին մասնակցությունից: Նման որոշում է կայացվել ՌԴ զինված ուժերի Ուկրաինա ներխուժելու պատճառով։ Ռուսական թիմերը հեռացվել են մրցաշարերից «մինչ հետագա իրազեկում»։

Ավտոմրցավազքի «Ֆորմուլա-1» աշխարհի առաջնության Սոչիում կայանալիք Գրան պրին չեղարկվել է: ՈւԵՖԱ-ն ՉԼ եզրափակիչը Պետերբուրգից Փարիզ է տեղափոխել: Չեղարկվել են նաև ՌԴ-ում կայանալիք այլ մրցումներ, ինչպես նաև ռուս մարզիկների մասնակցությունը միջազգային մրցաշարերին։