Մամուլի տեսություն 03.03.2022
Իրանի այսօրվա թերթերն անդրադարձել են ռուս-ուկրաինական հակամարտությանը
Վաթան Էմռուզ օրաթերթ
Մոսկվա. ՌԴ-ՆԱՏՕ ուղիղ առճակատման վտանգ կա
Ռուսաստան-ՆԱՏՕ- հարաբերությունների սրման ֆոնին, և Վլադիմիր Պուտինի կողմից երկրի միջուկային կանխարգելիչ ուժերը պատրաստ վիճակի բերելու մասին որոշման հայտարարումից հետո, Al Jazeera-ն մեջբերելով ՌԴ փոխարտգործնախարարի խոսքերը, գրել; է, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ առճակատման վտանգ կա, սակայն Մոսկվան ցանկանում է հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով:
Իսկ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է. «Ուկրիանայում ռազմական միջամտությունից հրաժարվելու մասին ՆԱՏՕ-ի պաշտոնյաների հայտարարությունները վկայում են, որ նրանք դեռևս չեն կորցրել ողջամտությունը»:
Իրան օրաթերթ
Վիեննահում համաձայնության կայացման և չկայացման հավանականությունը հավասար է
Ֆրանսիան կարող է դառնալ Վիեննայում համաձայնության չկայացման պատճառ:
Պատժամնիջցների չեղարկումը և այդ գործընթացը ստուգելու համար համախապատասխան մեխանիզմների ապահովումն ինչպես նաև երաշխիքների տրամադրումը Վիեննայի բանակցություններում իրանի պայմաններն են: Մինչ այժմ բանակցություններում որոշակի առաջընթաց է գրանցվել: Սակայն համաձայնության կատարման բոլոր փուլերում, Իրանը կգործի ԱՄՆ-ից հետո և միայն այն ժամանակ, երբ Արևմուտքը սկսի կատարել իր պարտավորությունները:
Էթելաաթ օրաթերթ
ԵՄ. Իսրայելը պետք է դադարեցնի պաղեստինցիների նկատմամբ ուժի ու բռնության կիրառումը
ԵՄ-ն մի հայտարարությամբ Իսրայելին կոչ է արել անհապաղ դադարեցնել պաղեստինցիների նկատմամբ ուժի ու բռնության կիրառումը:
Միությունը մտահոգություն է հայտնել Երուսաղեմի Բաբ ալ-Ամուդ շրջանում վերջին երկու օրվա բախումների և Արևմտյան ափին իսրայելական ուժերի ամենօրյա հարձակումների կապակցությամբ, որոնց հետևանքով երեք մարդ է զոհվել և մի քանի խաղաղ բնակիչ վիրավորվել։
Երեքշաբթի օրը Ջենին և Բեթղեհեմ քաղաքներում ծայրահեղական ավանաբնակների և իսրայելական ուժերի կողմից պաղեստինցի ցուցարարների վրա հարձակման հետևանքով նահատակվել են երեք պաղեստինցի երիտասարդներ:
Քեյհան օրաթերթ
Արևմուտքը մտահոգված է հակառուսական պատժամիջւոցների հակառակ ազդեցության կապակցությամբ
Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունից հետո, Արևմուտքը պատժամիջոցներ կիրառեց Մոսկվայի նկատմամբ:
«Աֆթաբե Յազդ» օրաթերթն անդրադառնալով պատժամիջոցների նկատմամբ Ռուսաստանի տնտեսության դիմադրությանը, գրել է. «Պատժամիջոցների կիրառումը կանխատեսված էր Ռուսաստանի կողմից այն ժամանակ, երբ Մոսկվան քննարկում էր Ուկրաինայի հետ պատերազմի հավանականությունը: Հետևաբար, Մոսսվան կանխատեսել է պատժամիջոցների կիրառումն ու նախապատրաստավել դրանց»:
armenpress.am
Ուկրաինայից փախստականների թիվը հասել է 1 միլիոնի
Ուկրաինայից փախստականների թիվը, որոնք հարեւան երկրներ են մեկնել վերջին յոթ օրվա ընթացքում, կազմել Է 1 միլիոն: Մարտի լույս 3-ի գիշերն այդ մասին հայտնել Է փախստականների գործերով ՄԱԿ-ի գերագույն կոմիսար Ֆիլիպո Գրանդին:
«Ընդամենը յոթ օրում մենք դարձել ենք Ուկրաինայից հարեւան երկրներ մեկ միլիոն փախստականների դուրս գալու վկաներ»,- գրել Է Գրանդին Twitter-ի՝ իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել Է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավաների օգնության մասին դիմումի: Նա ընդգծել Է, որ Մոսկվայի պլանների մեջ Ուկրաինայի տարածքների օկուպացում չի մտնում, նպատակը երկրի ապառազմականացումն Է եւ դենացիֆիկացիան:
Դրանից հետո ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, ինչպես նաեւ մի շարք այլ պետություններ հայտարարել են, որ պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի ֆիզիկական եւ իրավական անձանց դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Թբիլիսիի քաղաքապետարանը կֆինանսավորի երիտասարդ ձեռնարկատերերի նախագծերը
Թբիլիսիի քաղաքապետարանը կսկսի երիտասարդ ձեռնարկատերերի սոցիալական նախագծերի ֆինանսավորման ծրագիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է մայրաքաղաքի քաղաքագլուխ Կախա Կալաձեն՝ հանդես գալով քաղաքային կառավարության նիստում:
Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակներում կֆինանսավորվեն այն նախագծերը, որոնք ունեն սոցիալական առաքելություն, ինչպես նաեւ այն արտադրանքների եւ ծառայությունների ստեղծումը, որոնց իրականացման գործընթացում աշխատանքի կտեղավորվի երիտասարդությունը, եւ որոնց հիմնական սպառողները կլինեն իրենք: «Կֆինանսավորվեն այն նախագծերը, որոնք ունեն սոցիալական առաքելություն՝ նպատակ ունենալով ստեղծել եւ զարգացնել փոքր ձեռնարկությունները, լաբբերը, ստեղծագործական ստուդիաները, արհեստանոցները, հոսթելները, սրճարան-բարերը, ուսումնական եւ ժամանցային կենտրոնները»,-հայտարարել Է Կալաձեն :
Քաղաքապետի խոսքով, մեկ նախագծի ֆինանսավորման առավելագույն սահմանաքանակը կկազմի 30 հազար լարի (շուրջ 9,6 հազար դոլար): «Նախագծի շրջանակներում հնարավոր Է սարքավորումների, տեխնիկայի, տարբեր նյութատեխնիկական միջոցների ու նյութերի, ինչպես նաեւ տարբեր ծառայությունների ու օպերացիոն ծախսերի ֆինանսավորումը, որոնք անհրաժեշտ են նախագծի իրագործման համար»,-հայտարարել Է Կալաձեն: Նրա խոսքով՝ նախագծային հայտի ձեւը պաշտոնական կայքում կզետեղվի մարտի 10-ից: Հայտերը կընդունվեն մինչեւ մարտի 30-ը, ներառյալ ինչպես քաղաքապետարանում, այնպես Էլ կայքում՝ Էլեկտրոնային տեսքով, հաղորդել Է Sputnik-ը:
armenpress.am
Վրաստանի իշխանությունները շարունակում են աջակցել Ուկրաինային՝ անկախ դեսպանին հետ կանչելու փաստից
Վրաստանի իշխանությունները, ի հեճուկս պաշտոնական Կիևի որոշման՝ հետ կանչելու այդ երկրում իրենց դեսպանին, շարունակում են քաղաքական ու հումանիտար աջակցություն ցուցաբերել Ուկրաինային: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Իլյա Դարչիաշվիլիի հայտարարության մեջ:
«Անհասկանալի է Ուկրաինայի նախագահի որոշումը՝ հետ կանչելու Վրաստանում իրենց դեսպանին: Չնայած այդ որոշմանը, Վրաստանը շարունակում է և շարունակելու է քաղաքական ու հումանիտար աջակցություն ցուցաբերել Ուկրաինային իր հնարավորությունների շրջանակում»,- ասել է նա:
Նա նշել է, որ «ապակառուցողական ընդդիմությունն ու «Միասնական ազգային շարժումը» չեն դադարում փորձեր անել Վրաստանին ներքաշելու պատերազմի ու սադրանքների մեջ»: «Դրանց նպատակը մեր երկրի տարածքում ռազմական գործողությունների սկսելն է»,- ասել է Դարչիաշվիլին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինան խորհրդակցությունների համար հետ է կանչել Վրաստանում և Ղրղզստանում իր դեսպաններին: Այս մասին հայտնել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Տելեգրամ»-ի իր էջում:
panarmenian.net
Փոխվարչապետ․ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ- Մեղրի-Հորադիզ երկաթուղու եկամտաբերությունն առնվազն 5% կկազմի
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խորհրդարանում հայտարարել է, որ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու եկամտաբերությունն առնվազն 5 տոկոս կկազմի։ Նա հավելել է, որ դա վատ ցուցանիշ չէ։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը խնդրել է ներկայացնել հաշվարկները՝ թե 20 տարվա կտրվածքով որքան կկազմի ներդրումների ծախսածածկման ժամկետը, սպասվող եկամտաբերությունը, սպասվող հարկային մուտքերը, շինարարության արժեքը:
Գրիգորյանն ասել է, որ այս պահին որոշումները կայացվել են ինդիկատիվ թվերի հիման վրա, խորացված hաշվարկներ դեռ չեն իրականացվել:
Նա նշել է, որ ներդրումների ծավալը հասկանալու համար, նախ պետք է վերջնական նախագիծ ունենալ։
«Մոտավոր արժեքը 226-230 միլիոն դոլար կկազմի, տևողությունը կլինի մինչև 36 ամիս, նաև օտարերկրյա փորձագետների հաշվարկով․․․ «Հարավկովկասյան երկաթուղու» հարկային մուտքերը կազմում են մոտ 4․7 միլիարդ, եթե հաշվենք, որ ապաշրջափակման պարագայում հոսքերը առնվազն կկրկնապատկվեն, կստանանք նվազագույնը 5 տոկոս եկամտաբերության»,- նշել է փոխվարչապետը:
panarmenian.net
Փոխվարչապետ․ Գազի գինը ճշգրտվելու է ըստ կալորիականության՝ նույն ծավալի սպառման դեպքում վճարվող գումարը չի փոխվի
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ազգային ժողովում անդրադառնալով ապրիլի 1-ից գազի սակագնի բարձրացմանը, ասել է, որ գազի գինը ճշգրտվելու է ըստ կալորիականության՝ նույն ծավալի սպառման դեպքում վճարվող գումարը չի փոխվելու։
«Հիշեցնեմ, որ գազի սակագինը ապրիլի 1-ից ճշգրտվում է կալորիականության հաշվարկով, ինչը նշանակում է, որ, այլ հավասար պայմաններում, նույն ծավալի սպառման դեպքում գինը կամ վճարվելիք գումարը սպառողի համար չի փոխվելու»,-ասել է նա՝ հավելելով, որ դա շատ կարևոր նրբություն է։
Անդրադառնալով գնաճին հակազդելու հարցին՝ նա ասել է, որ գնաճային երևույթներն ընդհանուր առմամբ աշխարհում այնպիսին են, որ հավելյալ միջոցառումներ են պահանջում։ Նա հավելել է, որ այդ հարցը քննարկվում է և, ըստ իրավիճակի, միջոցառումներ կիրականացվեն։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին հարցը քննարկվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի մարտի 1-ին կայացած նիստում:
panarmenian.net
Ուկրաինայում արդեն ստացել են Bayraktar-ների նոր խմբաքանակը
Ուկրաինայում հայտարարել են, որ արդեն ստացել են Bayraktar-ների նոր խմբաքանակը։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։
«Արդեն Ուկրաինա են ժամանել և մարտական հերթապահության կանգնել նոր Bayraktar-ները։ Նաև ավելի շատ «Սթինգեր» և «Ջավելին» կունենանք։ Եվրոպան վերածվում է մեր թիկունքի և մատակարարում անհրաժեշտը պաշտպանության համար»,- նշել է նա, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
Ավելի վաղ Ուկրաինայի ԶՈւ-ն հայտարարել է, որ Բուլղարիան, Լեհաստանն ու Սլովակիան 70 մարտական ինքնաթիռ կտրամադրեն Ուկրաինային։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով Ուկրաինայում ստեղծված իրավիճակին, հայտարարել էր, որ իր երկիրը ոչ Ուկրաինայից կհրաժարվի, ոչ էլ Ռուսաստանից։ Մենք անշուշտ մեր ազգային շահերի հարցում զիջումներ չենք անելու: Տարածաշրջանային ու միջազգային բալանսներն էլ չենք անտեսելու: Դրա համար ո՛չ Ուկրաինայից կհրաժարվենք, ո՛չ էլ Ռուսաստանից»,-ասել էր նա: