Մամուլի տեսություն 04.03.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i165906-Մամուլի_տեսություն_04.03.2022
Հայ պաշտոնյաների հետ Երևանում կայացած հանդիպման ժամանակ, ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը նշել է, որ ընթացիկ տարում Իրանի ոչ նավթային արտահանման ծավալն աճել է 40 տոկոսով:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Մարտ 04, 2022 13:44 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 04.03.2022

Հայ պաշտոնյաների հետ Երևանում կայացած հանդիպման ժամանակ, ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը նշել է, որ ընթացիկ տարում Իրանի ոչ նավթային արտահանման ծավալն աճել է 40 տոկոսով:

Իրան օրաթերթ

Ընթացիկ տարում Իրանի ոչ նավթային ապրանքների արտահանման ծավալն աճել է 40 տոկոսով

 Հայաստանի փոխվարչապետի հետ Երևանում կայացած հանդիպման ժամանակ, ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը նշել է, որ Իրանն ընթացիկ տարում իրականացրել է 80 միլիարդ դոլարի ոչ նավթային ապրանքների վաճառք, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 40 տոկոսով:

 

Համշահրի օարթերթ

Ուկրաինացիները գրոհել են խանութները

Ուկրաինայի Խերսոնի քաղաքապետ Իգոր Կոլիխաևը քաղաքացիներին հորդորել է դադարեցնել  խանութների թալանը: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քաղաքին անհրաժեշտ են պարենային և արդյունաբերական ապրանքներ: Դա վերաբերվում է  հատկապես   բնակչության առավել խոցելի խավին: Դիմում եմ սուպերմարկետների, հանրախանութների, պահեստների, մթերային խանութների բոլոր սեփականատերերին և բոլոր նրանց, ում համար այս հաղորդագրությունը կարող է օգտակար լինել: Քաղաքը պատրաստ է վերահսկել ձեր արտադրանքի  բաշխումը»։

Նա հավելել է. «Մենք երաշխավորում ենք, որ սնունդն ու ապրանքները կհասնեն այն կենտրոններին, որոնք դրանց կարիքն ամենից շատն ունեն, այդ թվում՝ հիվանդանոցները, մանկատները ինչպես նաև թոշակառուներին, կարիքավորներին, բազմազավակ ընտանիքներին և խոցելի խավին»։

 

Ջամե Ջամ օրաթերթ

ԻԻՀ ԱԳ նախարար. Ակտիվորեն հետամուտ ենք պատժամիջոցների չեղարկմանը

Իրանի ԶԼՄ-ների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է. «Կառավարությունն ակտիվորեն հետևում է  պատժամիջոցների չեզոքացման ու չեղարկման հարցին: Ջանքեր են գորչծադրվում, որպեսզի կառավարության քայլերն ու նախաձեռնություններն ազդեն մարդկանց կյանքի վրա»:

Աբդոլլահյանը ներկայացրել է նաև Վիեննայի բանակցությունների վերջին վիճակը:

 

Էթեմադ օրաթերթ

ԱՄՆ-ն հայտնել է Ռուսաստանին մեկուսացնելուն ուղղված ջանքերի  մասին

Սպիտակ տան խոսնակ Ջեյն Փսաքին հայտարարել է, որ Վաշինգտոնի ջանքերն ուղղված են Ռուսաստանին մեկուսացնելուն:

Ավելի վաղ, Բրիտանիան հայտարարել էր, որ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, Ռուսաստանին ԱԽ-ից հեռացնելու հնավարություն չկա:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին  օրերս ՄԱԿ-ին կոչ էր արել ԱԽ-ից հեռացնել Ռուսաստանին՝ այդ երկրի դեմ ռոզմական գործողություևնների պատճառով:

Մյուս կողմից, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ-ն շանտաժի է ենթարկում երկրներին որպեսզի ազդի Ռուսաստանի հետ նրանց հարաբերությունների վրա:

 

armenpress.am

Երևանը կընդունի Եվրոպայի վոլեյբոլի Մ17 տարեկանների առաջնության եզրափակիչը

 Հայաստանի մայրաքաղաք Երևանում 2025 թվականին կանցկացվի Եվրոպայի վոլեյբոլի Մ17 տարեկան տղաների  առաջնության եզրափակիչը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է  Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան: Այս որոշումը կայացվել Եվրոպական ֆեդերացիայի ադմինիստրատիվ խորհրդի հավաքի ժամանակ:

Դա նշանակում է 16 երկրների թիմեր ՝ 7 օր Երևանում կմրցեն Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնության չեմպիոնի կոչման համար:

 

 

armenpress.am

ԵՄ-ն կդադարեցնի Ռուսաստանի հետ սահմանամերձ համագործակցության ծրագրերը

 ԵՄ-ն դադարեցնում Է Ռուսաստանի եւ Բելառուսի հետ սահմանամերձ համագործակցության ծրագրերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ուրբաթ օրը՝ մարտի 4-ին, հաղորդել են Եվրոպական հանձնաժողովում (ԵՀ): Նաեւ ԵՄ-ն չի պլանավորում նոր համաձայնագրեր կնքել ռուսաստանյան հետազոտական կենտրոնների հետ:

«Եվրահանձնաժողովը դադարեցրել Է Ռուսաստանի եւ Բելառուսի հետ համագործակցությունը սահմանամերձ համագործակցության ծրագրերի գործիքակազմի հետ»,-ասվում Է ԵՀ-ի տարածած փաստաթղթում: Հաղորդվում Է, որ համագործակցությունը նաեւ դադարեցվում Է Բալթիկ ծովի տարածաշրջանի «Ինտերեգ» ծրագրի ուղղությամբ:

«ԵՄ-ն նոր համաձայնագրեր չի կնքի ռուսաստանյան հետազոտական կենտրոնների հետ»,-իր հերթին հաղորդել Է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը՝ հանդես գալով Բրյուսելում անցկացված մամուլի ասուլիսում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

armenpress.am

Արարատ Միրզոյանը և Ջեյմս Քլեվերլին հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին

 Մարտի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԹ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով նորանշանակ պետնախարար Ջեյմս Քլեվերլիի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, նշելով, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել բրիտանական կողմի նախաձեռնությամբ։

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ջեյմս Քլեվերլիին պետնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել պատասխանատու առաքելության մեջ։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին՝ նշելով, որ անցած ժամանակաշրջանում մեծ աշխատանք է կատարվել երկկողմ հարաբերությունների կայացման ուղղությամբ: Կողմերն ընդգծել են ընդհանուր արժեքների և փոխվստահության վրա հիմնված համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու պատրաստակամությունը։

Ընդգծվել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացի նշանակությունը՝ այս համատեքստում կարևորելով նաև Միացյալ Թագավորության կողմից ցուցաբերված աջակցությունը։Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին: Նախարար Միրզոյանը ներկայացրել է 44-օրյա պատերազմի, ինչպես նաև՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակը:Անդրադառնալով հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրներին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել 38 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, իսկ հարյուրավոր անհետ կորածների, այդ թվում՝ տասնյակ բռնի անհետացածների ճակատագրերը մնում են չբացահայտված:

 

panarmenian.net

ՌԴ Պետդուման քրեականացրել է բանակի մասին ֆեյքերի համար պատասխանատվությունը

  ՌԴ Պետդուման քրեականացրել է ռուսական բանակի մասին ֆեյքերի համար պատասխանատվությունը։ Ռուսական բանակի գործողությունների մասին ոչ հավաստի տեղեկությունների տարածման համար պատիժ սահմանող օրինագիծն ընդունվել է միաձայն և միանգամից 3 ընթերցմամբ։

Օրինագծով ՌԴ ՔՕ-ում նոր հոդված է ավելանում՝ 207.3, որով մեղադրվողներին մինչև 3 տարվա գաղութ է սպառնում, գրում է BBC-ն։

Եթե ֆեյքը տարածվում է կազմակերպված խմբի շրջանակում կամ ուղեկցվում է ապացույցների կեղծմամբ, պատժի առավելագույն չափը 10 տարի ազատազրկումն է։

Եթե ոչ հիմնավոր տեղեկատվության տարածումը ծանր հետևանքների է հանգեցնում, ապա պատիժը կարող է հասնել 15 տարվա ազատազրկման։

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ օրենքը կքննարկվի Դաշնության խորհրդում մարտի 4-ին, որից հետո կուղարկվի նախագահի ստորագրությանը։

Պետդուման նաև օրենք է ընդունել, որով 3 տարվա ազատազրկում է նախատեսվում ՌԴ դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչերի համար։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։

 

panarmenian.net

Ըստ Շոլցի՝ ԵՄ-ին Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցությունն այն հարցը չէ, որ պետք է հիմա բարձրացնել

 ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցը կարծիք է հայտնել, որ Եվրամիությանը Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցության հարցն այն հարցը չէ, որ պետք է հիմա բարձրացնել։

«Հարկավոր է հստակ հասկանալ, որ դա, անշուշտ, ունի նախադրյալներ, սակայն հիմա, կարծում եմ, որ դա այն հարցը չէ, որի մասին կարող է խոսք գնալ։ Մենք պետք է կանխենք պատերազմը, այսինքն՝ չհաղթահարենք, քանի որ այն արդեն գնում է, այլ հոգ տանենք, որ էսկալացիա չլինի։ Պետք է ամեն ինչ անենք, որ Ուկրաինայի զարգացման հեռանկարները լավը լինեն, որպեսզի երկիրն ամբողջությամբ չավերվի և որ միլիոնավոր մարդիկ չզոհվեն»,- ասել է նա ZDF հեռուստաալիքին։

ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ կոնկրետ Ուկրաինայի հայտի մասին ԳԴՀ կանցլերն ասել է, որ «այժմ խոսքը կոնկրետ օգնություն կազմակերպելու մասին է», գրում է ՌԻԱ Նովոստին։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։

 

panarmenian.net

Շահումով խաղերի բոլոր տեսակի գովազդներն արգելող նախագիծն ընդունվել է

 Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունել է շահումով խաղերի բոլոր տեսակի, այդ թվում առցանց, գովազդներն արգելելու նախագիծը։

«Գովազդի մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու նախագիծը ներկայացրել էր կառավարությունը։

Նախագծով արգելվում են շահումով բոլոր խաղերի, այդ թվում՝ ինտերնետ շահումով խաղերի, խաղատների, խաղասրահների ու տոտալիզատորների բոլոր տեսակի գովազդները՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ, համացանցով։

Օրենքն ուժի մեջ է մտնում ընդունումից 6 ամիս անց։

Գովազդ կթույլատրվի միայն 4-աստղանի և դրանից բարձր կարգ ունեցող հյուրանոցներում, սահմանային անցակետերում ու նմանատիպ գործունեություն իրականացնող շենքերի ճակատային հատվածում: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել նախաձեռնությանը։

Միևնույն ժամանակ, գովազդը պետք է պարունակի նախազգուշացում խաղացողների համար հնարավոր նյութական վնասի մասին։