Մամուլի տեսություն 05.03.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i166012-Մամուլի_տեսություն_05.03.2022
Ուկրաինայի զարգացումների հետ միաժամանակ ԱՄՆ-ն ու Եվրոպան փորձում են լուծումներ գտնել իրենց սպառնացող նավթային ճգնաժամին ու մի փամփուշտով երկու նապաստակ որսալ: Նրանք նաև փորձում են այս հարցում Իրանին մեղավոր ներկայացնելով և Իրանի բանակցող թիմին ճնշման տակ դնելով. և թեկուզ նավթի գնի զսպման համար Թեհրանի հետ միջուկային համաձայնության լուրը դարձնել շրջանառվող լուրերի ու մեկնաբանությունների գլխավոր վերնագիրը:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Մարտ 05, 2022 15:10 Asia/Tehran

Ուկրաինայի զարգացումների հետ միաժամանակ ԱՄՆ-ն ու Եվրոպան փորձում են լուծումներ գտնել իրենց սպառնացող նավթային ճգնաժամին ու մի փամփուշտով երկու նապաստակ որսալ: Նրանք նաև փորձում են այս հարցում Իրանին մեղավոր ներկայացնելով և Իրանի բանակցող թիմին ճնշման տակ դնելով. և թեկուզ նավթի գնի զսպման համար Թեհրանի հետ միջուկային համաձայնության լուրը դարձնել շրջանառվող լուրերի ու մեկնաբանությունների գլխավոր վերնագիրը:

Խորասան օրաթերթ

Ռաիսին պնդում է հարևանության քաղաքականության ակտիվացումը

Իրանի  Գոլեստան նահանգ 16-րդ նահանգային այցի ընթացքում Իրանի նախագահն այցելել է Գորգան ծովածոց, Աշուրադեհ կղզի և Ինչե Բորուն սահմանային լոգիստիկ կենտրոն, որտեղ խոսել  է հարևանության քաղաքականության ակտիվացման մասին:

Անդրադառնալով հարևանության քաղաքականության ակտիվածմանն Իրանի գործադիր իշխանության ղեկավարը նշել է, որ Աշուրադեհի խնդիրները լուծվելու են: Նա ասել է.«Ցավոք Աշուրադեհ նավահանգստի և Թուրքմեն նավահանգստի տարողությունները երբեք չեն օգտագործվել և կազմակերպչական բարդ օրենքների պատճառով, այս տարածաշրջանի առաջադիմությունը կանգ է առել»:

 

Քեյհան օրաթերթ

Առանց երաշխիքի և պատժամիջոցների ամբողջական վերացումը համաձայնությունը խաբեություն է

Ուկրաինայի զարգացումների հետ միաժամանակ ԱՄՆ-ն ու Եվրոպան փորձում են լուծումներ գտնել իրնց սպառնացող նավթային ճգնաժամին ու մի փամփուշտով երկու նապաստակ որսալ: Նրանք նաև փորձում են այս հարցում Իրանին մեղավոր ներկայացնելով և իրանական բանակցող թիմին ճնշման տակ դնելով. և  թեկուզ նավթի գնի զսպման համար Թեհրրանի հետ միջուկային համաձայնության լուրը դարձնել շրջանառվող լուրերի ու մեկնաբանությունների գլխավոր վերնագիրը: 

Իրանի և «4+1» խմբի միջուկային բանակցությունների նոր փուլում, ԱՄՆ-ի և Եվրոպայի ընդհանուր ռազմավարություններից մեկը եղել է «անընդմեջ ժամկետներ սահմանելը» և քարոզչական մարտավարության և հոգեբանական գործողությունների դիմելը:

Վիեննայի բանակցություններում ԱՄՆ-ի և Եվրոպայի դիրքորոշումներն  արտացոլում են այն փաստը, որ նրանք Իրանին մեղադրելու համար միջավայրի պղտորումը և մեդիա հնարքների օգտագործումը դիտում են որպես Իրանի միջուկային բանակցող թիմի դիմադրությանը հակազդելու միակ միջոցը:

Անցած չորս ամիսների ընթացքում Արևմուտքը գնդակը Իրանի խաղադաշտ նետելու համար, ամեն առիթով բարձրացրել է վերջնաժամկետների հարցը, մինչդեռ իրանցի դիվանագետները բազմիցս ընդգծել են, որ ամերիկյան կողմը գործնական նախաձեռնություն և բարի կամք չի ցուցաբերել, իսկ եվրոպական կողմը անգործության է մատնվել ու պասիվ է:

 

Շարղ օրաթերթ

Համաշխարհային շուկան սպասում է իրանական նավթին

Այս օրերին լուրեր են պտտվում, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ապագայում վերականգնել ՀԳՀԾ-ն և մի քանի երկրների բանակցողներ դա հաստատել են: Նույն շշուկները, նույնիսկ նավթի ու գազի համաշխարհային շուկայի զգայուն պայմաններում, վստահելի լրատվամիջոցներին ստիպել են վերլուծել էներգետիկ շուկայի ապագան, հատկապես նավթի գինը Իրանի վերադարձի պայմաններում։ Իհարկե, ըստ վիճակագրության, Իրանի նավթի վաճառքը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում աճել է, և շատ երկրներ, օրինակ՝ Չինաստանը, մեծացրել են նավթի գնումները Իրանից; Բայց կարծես թե համաշխարհային էներգետիկ շուկան սպասում է իրանական նավթին, այն էլ, ներկայիս պայմաններին քանի անգամ գերազանցող քանակով:

 

Էթելաաթ օրաթերթ

ՄԱԿ-ը միջազգային հանրությանը կոչ է արել Աֆղանստանում հարաբերություն հաստատել թալիբների հետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը Աֆղանստանի հարցով Անվտանգության խորհրդի նիստում աֆղան ժողովրդի վիճակը բարելավելու համար ընդգծել է թալիբների հետ միջազգային հանրության համագործակցության անհրաժեշտությունը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները հանդիպում են անցկացրել Աֆղանստանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Հանդիպմանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը կարևոր է համարել Աֆղանստանի կառավարական պաշտոնյաների՝ Թալիբանի հետ փոխգործակցությունը և ընդգծել, որ առանց փոխգործակցության մարդասիրական օգնության տեղափոխումը այս երկիր հնարավոր չի լինի։

 

Քեյհան օրաթերթ

Եմենի 8 միլիոն երեխաներին սպառնում է սովամահ լինելու վտանգը

Երեխաների պաշտպանությամբ զբաղվող մի կազմակերպություն իր հրապարակած զեկույցում նշել է, որ Եմենում պատերազմի և երկրի վրա հարձակումների պատճառով 8 միլիոն եմենցի երեխաներ այժմ թերսնված են և ունեն շատ քիչ  սնունդ:

Եմենի դեմ Սաուդյան կոալիցիայի ագրեսիայի ամենավատ կողմն անմեղ երեխաների զոհ դառնալն է Ալե Սաուդը Եմենի ենթակառուցվածքների ոչնչացման և քաղաքացիական բնակավայրերի ռմբակոծման միջոցով սպանել է մեծ թվով եմենցի երեխաների և միլիոնավոր այլ ուրիշներին կանգնեցրել մահվան վտանգի առջև:

 

armenpress.am

Իրանական ընկերությունները կմասնակցեն Հայաստանում տարանցիկ ճանապարհների կառուցմանը

Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ռեզա Ֆաթեմի Ամինը կառուցողական է որակել իր այցը Հայաստան՝ նշելով, որ Երևանն ու Թեհրանը պայմանավորվել են համատեղ ձեռնարկների շուրջ:  Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ-ում Իրանի դեսպանատնից:

«Մենք նոր պայմանագրեր ենք ստորագրել հայ պաշտոնյաների հետ դեղագործական արտադրանքի և կենցաղային տեխնիկայի համատեղ արտադրության վերաբերյալ։ Համատեղ արտադրանքը կարտադրվի Հայաստանում և կարտահանվի այլ երկրներ»,- ասել է Ռեզա Ֆաթեմի Ամինը։

Նա հայտարարել է, որ իր այցը Հայաստան նպատակ ունի ընդլայնել երկկողմ առևտրային կապերը՝  ներդրումների միջոցով:

«Այս այցը միտված է համատեղ ձեռնարկությունների միջոցով Իրանի և Հայաստանի միջև կապերի խորացմանը»,- Երևան այցին ընդառաջ հայտարարել էր նախարարը:

Ռեզա Ֆաթեմի Ամինը հայտարարել է, որ Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են Հայաստանում ենթակառուցվածքային նախագծերի շուրջ:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և ՀՀ փոխվարչապետի հետ հանդիպումների ընթացքում մենք նախնական պայմանավորվածություններ ենք ձեռք բերել մի շարք հարցերի շուրջ, ինչպիսիք են Հայաստանում իրանական ընկերությունների կողմից ճանապարհների կառուցումը»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ պայմանավորվել են, որ իրանական ընկերությունները մասնակցեն Հայաստանում տարանցիկ ճանապարհների կառուցման մրցույթներին:

ՀՀ-ում Իրանի դեսպանատունը հիշեցնում է, որ Իրանն արդեն պատրաստակամություն հայտնել է համագործակցել Հայաստանի հետ Քաջարան-Սիսիան ճանապարհահատվածի կառուցման հարցում:

Դեսպանատան հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Իրանը Հայաստանի տարածքով Վրաստանի հետ կապող 64 կիլոմետրանոց ճանապարհի կառուցումը Իրանի՝ Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցք գործարկելու նախագծի մի մասն է՝ հիշեցնելով, որ Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը 7200 կիլոմետր երկարությամբ ծովային, երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության երթուղիների բազմաֆունկցիոնալ ցանց է, Իրանի, Հնդկաստանի, Աֆղանստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև բեռնափոխադրումների համար:

 

news.am

Ռուս քաղաքագետ. Ղարաբաղում հաստատված ստատուս քվոն խարխլել ցանկացողները քիչ չեն լինի

Մոսկվայի եւ Ադրբեջանի միջեւ հռչակագիրը ի վնաս ռուս-հայկական հարաբերությունների չի լինի՝ հաշվի առնելով նաեւ Երեւանի մասնակցությունը Ռուսաստանի հետ համատեղ ինտեգրացիոն նախագծերին եւ բարձր մակարդակով շարունակվող երկկողմ հարաբերությունները։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշեւը։

Նա նշեց, որ մի բան է կնքել այս կամ այն ​​փաստաթուղթը, մեկ այլ բան՝ կոնկրետ բովանդակությամբ լցնել՝ հիշեցնելով, որ Հայաստանի հետ դաշինքի հռչակագիրը ստորագրվել է դեռ 2000 թվականին, եւ այն դրույթները, որոնք այնտեղ կային, իրականացվում էին:

Նրա խոսքով՝ Մոսկվայի համար ե՛ւ Բաքուն, ե՛ւ Երեւանը կարեւոր գործընկերներ են տարածաշրջանում, հատկապես՝ փոփոխվող իրավիճակի եւ տարածաշրջանային անվտանգության ապահովման տեսանկյունից:

Արեշեւը, որպես Մոսկվայի հավասարակշռված մոտեցման օրինակ, նշեց Փաշինյանի հրավերը Մոսկվա: «Ռուսաստանը կշարունակի առաջարկներ անել տարածաշրջանում խաղաղության եւ կայունության մասին: Այդ առաջարկների շրջանակներում կարող է համաձայնություն ձեռք բերվել Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությունը շարունակելու վերաբերյալ։ Դրա համար երկխոսություն է անհրաժեշտ նաեւ Մոսկվայի եւ Բաքվի միջեւ, այդ թվում՝ տնտեսական եւ հաղորդակցային համագործակցության հարցում։ Որքան կանխատեսելի լինեն ռուս-ադրբեջանական հարաբերությունները, այնքան դա դրականորեն կանդրադառնա ռուս խաղաղապահների պաշտպանության տակ գտնվող Ղարաբաղի վրա։ Ղարաբաղում ստատուս քվոն խարխլել ցանկացողները շատ կլինեն»,- ընդգծեց քաղաքագետը։

 

panarmenian.net

Հանրային սննդի օբյեկտներում սեղանին աղաման դնելը կարող է արգելվել

Հանրային սննդի օբյեկտներում սեղանին կարգելվի աղաման դնել, իսկ առանց սպառողի պահանջի աղաման դնելու համար պատասխանատվություն կսահմանվի։ Նման նախագիծ է ներկայացրել Առողջապահությանը նախարարությունը։

«Հանրային սննդի օբյեկտներում սեղանի վրա առանց սպառողի պահանջի աղամանի առկայությունը առաջացնում է տուգանքի նշանակում տնտեսվարողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 30-պատիկի չափով»:

Առաջարկվում է համապատասխան լրացումներ կատարել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ սննդակարգում աղի քանակի նվազեցումը կարևոր քայլ է սրտանոթային հիվանդությունների (հիպերտոնիայի, ինսուլտի, սրտի անբավարարության և սրտի այլ հիվանդությունների) և երիկամների քրոնիկ հիվանդության առաջացման ռիսկը նվազեցնելու համար

Ըստ ԱՀԿ-ի՝ կերակրի աղի քանակը չպետք է գերազանցի օրական 5 գրամը, մինչդեռ Հայաստանում դրա օգտագործման ծավալը կրկնակի գերազանցում է ԱՀԿ-ի կողմից սահմանված շեմը:

2016-2017 թթ. ԱՀԿ STEP մեթոդաբանությամբ իրականացված հետազոտության (STEPS) տվյալների` չափահաս բնակչության 35%-ը սնվելիս մշտապես կամ հաճախ աղ է ավելացնում կերակրին (տղամարդկանց 40.3% և կանանց 30.1% ուտելուց առաջ կամ ընթացքում մշտապես կամ հաճախակի կերակրին աղ են ավելացնում), իսկ 71%-ը տանը կերակուր պատրաստելիս մշտապես աղ է ավելացնում:

 

armenpress.am

Սահակ Մաշալյանը ժամանել է Հայաստան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: 

Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքին թափորով առաջնորդել են Ս․ Հովհաննես Մկրտիչ և Ս․ Վարդան մատուռ–մկրտարան, ուր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի հանդիսապետությամբ, կատարվել է «Հրաշափառի» արարողություն։

Մուշեղ սրբազանը Մայր Աթոռի միաբանության անունից ողջունել և բարի գալուստ է մաղթել Սահակ Պատրիարքին։ Ապա Պոլսո Պատրիարքն իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է  բերել Սուրբ Էջմիածնի միաբանությանը՝ գոհություն վերառաքելով առ Աստված, որ Տիրոջ օրհնությամբ վերստին գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

Առաջիկա օրերին Ամենապատիվ Սահակ Պատրիարքը նաև իր մասնակցությունը կբերի Մայր Աթոռում գումարվելիք Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին: