Մեկնաբանություն- ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինայի ճգնաժամի մեղավորներն են
Չինաստանի ԱԳՆ խոսնակ Ժաո Լիջյանը հայտարարել է, որ Ուկրիանայի ճգնաժամի մեղավորներն ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն են և հավելել, որ ճգնաժամի լուծման բանալին նրանց ձեռքում է: Նա ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը կապել է Ուկրաինայի ճգնաժամի հետ:
ԱՄՆ-ին մտահոգում է, որ Չիանստանն ու Ռուսատսանը սպառնում են իր համաշխարհային հեգեմոնիային, ուստի լայնածավալ ջանքեր է գործադրում՝ նրանց թուլացնելու և սահմանափակելու ուղղությամբ: Ռուսաստանի դեպքում, այդ քայլերը ներառում էին ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք մինչև ՌԴ սահմաններ: Մոսկվան բազմիցս զգուշացրել է դաշինքի ընդլայնման հետևանքների կապակցությամբ: Ռուսաստանը հասկանում է, որ փորձելով իր սահմանակից երկրներին համոզել անդամակցել դաշինքին, ԱՄՆ-ն սպառնում է իր ազգային անվտանգությանն ու սահմանափակում իր սահմանները: Եվ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրիայնայի ցանկությանը ՌԴ արձագանքը հասկանալի է:
Համալսարանի դասախոս և քաղաքական վերլուծաբան Ալի Օմիդին ասում է. «Երբ Մոսկվան հասկացավ, որ ՄԱՆ-ն ու ՆԱՏՕ-ն անտեսում են դաշինքին Ուկրիանայի անդամակցության վերաբերյալ իր նախազգուշացումներն ու փորձում են իրենց ազդեցությունը տարածել այդ երկրում, սպառնալով ՌԴ աշխարհաքաղաքական անվտանգությանը Ուկրիանայում ճգնաժամ առաջացավ»:
Ուկրաինայում ճգնաժամ ստեղծելու ԱՄՆ-ի մյուս նպաակը Չինաստանին ու Ռուսաստանին իրարից անջատելն էր: Վարելով պառակտիչ քաղաքականություն, ԱՄՆ-ն Չինաստանի դեմ ուղղված մեղադրանքներ է հնչեցնում, այդ թվում՝ հայտարարելոցվ, որ Մոսկվան Պեկինից զենք է խնդրել: Վաշինգտոնը նաև զգուշացրել է Պեկինին՝ հակառուսական պատժամիջոցները շրջանցելու հետևանքների կապակցությամբ:
ԱՄՆ-ում լավ են հասկանում, որ եթե Ռուսաստանն ու Չինաստանը միավորվեն ընդդեմ Արևմուտքի, ամերիկյան հեգեմոնիան կկոտրվի:
Միջազգային հարցերով փորձագետ Մարիամ Խորմային ասում է.«Մոսկվան ու Պեկինն ունեն կարմիր գծեր, և համատեղ պայքարում են միակողմանիության և ժողովրդավարության արևմտյան մոդելի պարտադրման ու իրենց ներքին գործերին միջամտության դեմ: Իսկ դա խանգարում է ՄԱՆ-ի հաշվարիկներին:
Ուկրիանային ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի աջակցության բացակայությունը ոչ միայն Կիևի, այլ նաև արևմտյան շրջանակների համար պարզեց այն իրականոթյունը, որ նրանք մտածում են միայն ըստ իրենց շահերի և գործում միայն այդ ուղղությամբ:
Եվ հիմա Ուկրիանան հասկացել է, որ խաղալիք է դարձել ՆԱՏՕ-ի ու Արևմուտքի ձեռքերում, ինչի համար վճարում է այդ երկրի ժողովուրդը: