Մեկնաբանություն- Ինչու՞ չի ավարտվում շփման գծում ադրբեջանա-հայկական լարվածությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i167898-Մեկնաբանություն_Ինչու_չի_ավարտվում_շփման_գծում_ադրբեջանա_հայկական_լարվածությունը
Հայ-ադրբեջանական շփման գծում լարվածությունը և կողմերի փոխադարձ մեղադրանքները բացասաբար են անդրադառնում Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված խաղաղության պայմանագրի վրա:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Մարտ 27, 2022 08:10 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ինչու՞ չի ավարտվում շփման գծում ադրբեջանա-հայկական լարվածությունը

Հայ-ադրբեջանական շփման գծում լարվածությունը և կողմերի փոխադարձ մեղադրանքները բացասաբար են անդրադառնում Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված խաղաղության պայմանագրի վրա:

Մինչ Բաքվի և Երևանի ղեկավարները պատրաստվում են  Ղարաբաղի խաղաղության  համաձայնագրի վերջնական ստորագրմանը, հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող լարվածությունը ստվերել է խաղաղության պայմանագիրը և թույլ չի տալիս կողմերին իրական խաղաղության հասնել։  Չի կարելի  անտեսել այն փաստը, որ որոշ օտար տարրերի  միջամտությունները մինչ այժմ վնասել  են Հարավային Կովկասի խաղաղությանը և դժվարություններ ստեղծել հակամարտող  կողմերի խաղաղ նպատակների իրականացման  համար։

Վերջին ավելի քան մեկ տարվա ընթացքում հրադադարի խախտումների, տարածքների  օկուպացիայի և պատմամշակութային կոթողների ավերման վերաբերյալ հնչեցված մեղադրանքմերը խոչընդոտել են Լեռնային Ղարաբաղի խաղաղության  համաձայնագրի ստորագրմանը։ Այս ընթացքում, Ուկրաինայի պատերազմը և Մոսկվայի ղեկավարների  ներգրավվածությունն այդ պատերազմին, պատճառ են  դարձել, որ օտարները հակամարտության կողմերին առաջարկություններ ներկայացնելով խոչընդոտեն Ղարաբաղի խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: Փաստորեն, օտարները կարծում են, որ Ռուսաստանի լարվածությունն Արևմուտքի հետ հարմար առիթ է առաջ տանելու իրենց ռազմատենչ նպատակները Հարավային Կովկասում և բորբոքելու ղարաբաղյան երրորդ պատերազմի կրակը: Ակնհայտ է, որ այդ կողմերը, խաբուսիկ կարգախոսներով ,ինչպես՝ «եղբայրություն» կամ «երկու կառավարություն մեկ ժողովուրդ», անուշադրության են մատնելԿովկասի տարածաշրջանի ժողովրդի ճակատագիրը: Հաղորդվում է որ տարածաշրջանում տեղակայված ռուս խաղաղապահները կանխել են Ադրբեջանի  զորքերի առաջխաղացումը։ Սակայն խաղաղապահների գործունեությունը,բացի  Ղարաբաղի ինքնահռչակ Հանրապետությունից, քննադատության է ենթարկվել նաև  Հայաստանի կողմից։ Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գաղամ Ստեփանյանը, այցելելով  Խանքենդիի (Ստեփանակերտի)ռազմական հիվանդանոցը հայտարարել է.«Թուրքական արտադրության ԱԹՍ-ներով, ադրբեջանական զինուժի հարձակման  հետևանքով վիրավորվել են  ղարաբաղյան ուժերից 14-ը , և վիրավորներից երկուսի վիճակը ծանր է»։

Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ Հանրապետության պատասխանատուները  նույնպես մեղադրել են Ադրբեջանի հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ։ Լեռնային Ղարաբաղի տեղեկատվական կենտրոնը հայտարարություն է տարածել, որում հայտնում է.

«Ադրբեջանական բանակի ուժերը ներխուժելով Լեռնային  Ղարաբաղի տարածք, առաջ են շարժվել դեպի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ»։

Ըստ այս հայտարարության,

«Չնայած բարձր մակարդակով ընթացող բանակցություններին, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության  խաղաղապահները, միայն կարողացել են կանխել ադրբեջանական ուժերի առաջխաղացումը»:

Տարածաշրջանում, լարվածությունը ընդհանուր գծերով ամփոփելով թվում է, որ չնայած Լեռնային Ղարաբաղի խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, հակամարտող  կողմերն այնքան էլ պատրաստ չեն իրական խաղաղության: Միևնույն ժամանակ, արտաքին միջամտությունները ևս նպաստել են տարածաշրջանում շարունակվող լարվածությանը։ Այս կապակցությամբ որոշ փորձագետներ ասում են.«Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահները մեծ ուշադրություն չեն դարձնում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանին,քանի որ Մոսկվան կենտրոնացած է Ուկրաինայի պատերազմի վրա»:

Այլ խոսքով, այս տարածաշրջանի նկատմամբ Մոսկվայի ոչ շատ  մեծ ուշադրությունը,  Լեռնային Ղարաբաղի հակամարտող  կողմերին մղել է  մեծացնել ռազմական ակտիվությունը և խախտել հրադադարի պայմանները։