Մեկնաբանություն- Իրանը ռեկորդ է գրանցել ոչ նավթային ապրանքների արտահանման ոլորտում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i167964-Մեկնաբանություն_Իրանը_ռեկորդ_է_գրանցել_ոչ_նավթային_ապրանքների_արտահանման_ոլորտում
Իրանի մաքսատան գլխավոր տնօրենն ասել է. «Իրանական1400 թվականին երկրի ոչ նավթային արտահանման ծավալը կազմել է 162 միլիոն տոննա՝ 100 միլիարդ դոլար արժեքով: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 38 տոկոսով»:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Մարտ 28, 2022 06:15 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրանը ռեկորդ է գրանցել ոչ նավթային ապրանքների արտահանման ոլորտում

Իրանի մաքսատան գլխավոր տնօրենն ասել է. «Իրանական1400 թվականին երկրի ոչ նավթային արտահանման ծավալը կազմել է 162 միլիոն տոննա՝ 100 միլիարդ դոլար արժեքով: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 38 տոկոսով»:

Ալիռեզա Մողադասին նշել է, որ անցած տարի աշխարհի տարբեր երկրներ է արտահանվել 48 միլիարդ դոլար արժողությամբ 122 միլիոն տոննա  ապրանք, ինչը 14 միլիարդ դոլարով ավելի է, քան նախորդ տարի իրականացված առևտուրը և աճել է 41 տոկոսով:

Իրանի ատաքին առևտրի ծավալներն աճել են, չնայած ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցներին ու խոչընդոտներին: Իրանը, հենվելով տարածաշրջանում իր ներքին կարողությունների և աշխարհաքաղաքական դիրքի վրա, փորձել է չեզոքացնել պատժամիջոցներն ու տնետսական առաջընթացի ճանապարհին առկա խոչընդոտները,

Իրանական 1400 թվականի նոռուզյան ուղերձում, ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել էր. «Իմ խորհուրդը գործող և բոլոր այն պաշտոնյաներին, որ ապագայում կստանձնեն իրենց պաշտոնը: Տնտեսությունը մի կապեք պատժամիջոցների հետ: Ենթադրենք թե պատժամիջոցները չեն չեղարկվել: Տնետսությունը պլնավորեք ըստ պատժամիջոցների առկայության պայմանների: Մի սպասեք դրանց չեղարկմանը»:

2021թ օգոստոսի 3-օին իր աշխատանքը սկսելուց հետո, Իրանի 13-րդ կառավարությունն ազգային շահերի շրջանակում վարել է հարևանության և բազմակողմանի արտաքին քաղաքականություն, հավասարակշռված գործողություններով փորձելով չեզոքացնել պատժամիջոցներն ու ըտնդլայնել առևտրային համագործակցությունը հարևան, հատկապես՝ ասիական երկրների հետ:

ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի Տաջիկստան, Թուրքմենստան, Ռուսաստան և Քաթար կատարած այցերից հետո, և այդ երկրների միջև փոխգործակցության արդյունքում, աճել է նաև Իրանի ոչ նավթային արտահանման ծավալը: Այդ արտահանումների մեծ մասն իրականացվել է դեպի հարևան երկրներ:

Չնայած թշնամիների կողմից ֆինանսական փոխանակումների ճանապարհին առաջացած խոչընդոտներին ու պատժամիջոցներին, արտահանված ապրանքի դիմաց վճարված գումարի 73 տոկոսն արժույթի տեսքով վերադարձել է երկիր: Նավթի նախարար Ջավադ Օջին հայտարարել է, որ պատժամիջոցների ժամանակաշրջանում, նախորդ տարի Իրանում գրանցվել է նավթարդյունաբերության ոլորտում արտահանման և եկամուտների ամենաբարձր ցուցանիշը:

Վերջին ամիսներին  Թուրքիայում, Հայաստանում, ԱՄԷ-ում, Պակիստանում, Սիրիայում և Չինաստանում բացվել է իրանական վեց բիզնես կենտրոն: Նախատեսվում է այլ երկրնրում նույնպես բացել նման կենտրոններ: 

Իրանի առևտրի զարգացման կազմակերպության  գլխավոր տնօրեն Ալիռեզա Փեյմանփաքն անդրադառնալով դեպի հարևան երկրներ արտահանման աճին և հարևան բազմաթիվ երկրներում առկա հնարավորություններն ու առավելություններն օգտագործելով երկրի տնտեսության և առևտրի զարգացմանն, ասել է. «Իրանի 13-րդ կառավարության քաղաքականությունը հարևան երկրների հետ առևտուրը զարգացնելն է և տարածաշրջանում առևտրային պայմանագրերի կնքումը: Բացի այդ, կառավարությունն ինտենսիվ ջանքեր է գործադրում նաև ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման ուղղությամբ»:

Ակնհայտ է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք սկսված և Բայդենի օրոք շարունակվող հակաիրանական առավելագույն ճնշման քաղաքականության հիմնական նպատակներից մեկն Իրանին ծնկի բերելն է՝ տնտեսությունը թուլացնելու միջոցով:  Սակայն արտաքին առևտրի զգալի և նավթի ու ոչ նավթային ապրանքների արտահանման ծավալների աճը վկայում են, որ այդ քաղաքականությունը ձաոխղվել է, իսկ Իրանը հաջողություն է գրանցել պատժամիջոցների չեզոքացման գործում: