Մեկնաբանություն- Պաղեստինցի նահատակի գործողությունից զայրացած, սիոնիստները հարձակվել են Ջենին ճամբարի վրա
Պաղեստինցի նահատակի գործողությունցի զայրացած, սիոնիստները հարձակվել են Արևմտյան ափի Ջենին ճամբարի վրա:
Վերջին օրերին, պաղեստինցիները երեք տարբեր ոգրծողություններ են իրականացրել սիոնիստ զինվորականների ու ավանաբնակների դեմ: Առաջին գործողությունը տեղի է ունեցել Բեեր ալ-Սաբա շրջանում, երկրորդը՝ ալ-Խադեյրայում, երրորդը՝ Բանի Բարաքում՝ Թել Ավիվի մոտ։ Գործողությունների արդյունքում զոհվել է 11 մարդ, վիրավորվել՝ 15-ը: Այս թվերն ավելին են, քան 2020 և 2021 թվականներին իրականացված գործողությունների ընթացքում սիոնիստների շրջանում գրանցված զոհերի ու վիրավորների թվերը:
Այս գործողությունները շրջադարձային են Երուսաղեմը բռնագրաված ռեժիմի դեմ պաղեստինցիների պայքարում: Դրանք բոլորն իրականացվել են օկուպացված տարածքներում և դրանց հետևանքով զոհվել են իսրայելական բանակի, ոստիկանության ու սահմանապահ ուժերի ծառայողներ: Բացի այդ, գործողությունները տեղի են ունեցել Իսրայելի հետ արաբական երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացին զուգահեռ: Նշենք, որ օրերս, մի շարք արաբական երկրների ու իսրայելցի պաշտոնյաներ, մասնակցեցին բռնագրավված տարածքներում կայացած հանդիպմանը: Եվ այս հանդիպման կապակցությամբ իսրայելցիների ուրախության ֆոնին, տեղի ունեցոան վերոնշյալ երեք գործողությունները:
Հայտնի արաբ վերլուծաբան Աբդուլ Բարի Աթվանը նշում է.«Սիոնիստ ավանաբնակներն ու պաշտոնյաները սխալմամբ կարծում էին, թե պաղեստինցիները հանձնվել են և արաբական ժողովուրդները կշարունակեն որոշ ռեժիմիների կողմից սկսված հաշտեցման գործընթացը: Սակայն այս գործողությունները նման էին երկրաշարժի, որ ցնցեցին իսրայելցիներին, զգուշացնելով, որ փոխզիջման ձգտող ռեժիմների հետ նրանց մեղրամիսն ավարտվել է»:
Արաբական երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման շոուների ականատես Իսրայելի ռեժիմը երեք գործողությունների ականատես եղավ, որից հետո հարձակում իրականացրեց Արևմտյան ափի Ջենին ճամբարի դեմ:
Ապրիլի 30-ի առավոտյան, իսրայելական բանակը տոսնյակ ռազմական մեքենաներով հարձակում իրականացրեց Ջենին ճամբարի վրա: Միևնույն ժամանակ, ճամբարի շինության տանիքներին տեղակայված դիպուկահարները կրակում էին պաղեստինցիների վրա: Սիոնիստների հանցագործության հետևանքով զոհվեց՝ 2, վիրավորեց՝ 15 պաղեստինցի:
Սակայն Իսրայելի այս հարձակումը նույնպես չկանգնեցրեց պայքարող պաղեստինցիենրին: Ջենինի վրա հարձակումից անմիջապես հետո, Գուշ Աթսիոն քաղաքի մոտ իսրայելցի վերաբնակիչների դեմ իրականացված գործողության ժամանակ, պաղեստինցի երիտասարդը դանակահարեց նրանցից չորսին, ցույց տալով, որ պաղեստինցիները վճռական են տրամադրված իսրայելցիների հանցագործություններին և օկուպացիային վերջ դնելու հարցում:
Ջենին ճամբարի վրա իսրայելցիների հարձակումից հետո, Պաղեստինի Իսլամական Ջիհադ շարժման գլխավոր քարտուղար Զիադ ալ-Նախալան հայտարարեց շարժման ռազմական ճյուղի՝ «Սարայա ալ-Ղոդս»-ի համընդհանուր մոբիլիզացիայի մասին:
Իսկ ՀԱՄԱՍ-ը, տարածեց հայտարարություն, որում ասված է. «Պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի բանակի ագրեսիան կստանա համարժեք պատասխան: Դա նշանակում է, որ օկուպանտների ու ավանաբնակների հետ բախումները կավելանան»:
«Զգուշացնում ենք, որ օկուպանտների շարունակական հանցագործությունները հասել են պայթյունավտանգ փուլի: Պայթյուն, որն ավելի ուժեղ ու ցավոտ է լինելկու, քան նախկինում: Այդ ժամանակ, բռնագրավված տարածքներում ոտքի են կանգնելու ժողովրդի բոլոր զավակները: Սա ազատ մարդկանց խոստումն է»,- ասված է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ:
Ամփոփելով վերոնշյալը, կարելի է ասել, որ Իսրայելի հետ արաբական որոշ երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի արդյունքը լինելու է օկուպանտ ռեժիմի դեմ պաղեստինցիների համընդհանուր մոբիլիզացիան: