Մեկնաբանություն- Առաջիկայում կներկայացվի Իրանի միջուկային զարգացման համապարփակ փաստաթուղթը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i168678-Մեկնաբանություն_Առաջիկայում_կներկայացվի_Իրանի_միջուկային_զարգացման_համապարփակ_փաստաթուղթը
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ ապրիլի 9-ին կհրապարակվի երկրի միջուկային զարգացման համապարփակ ռազմավարական փաստաթուղթը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2022 08:25 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Առաջիկայում կներկայացվի Իրանի միջուկային զարգացման համապարփակ փաստաթուղթը

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ ապրիլի 9-ին կհրապարակվի երկրի միջուկային զարգացման համապարփակ ռազմավարական փաստաթուղթը:

Մոհամամդ Էսլամին նշել է, որ փաստաթղթում ուշադրություն է դարձվել միջուկային տեխնոլոգիաների  բոլոր ասպակտներին և տարբեր ոլորտներում Իրանի արդյունաբերականացմանը:

2006թ ապրիլի 9-ը շրջադարձսային օր էր Իրանի միջուկային արդյունաբերության պատմության մեջ, քանի որ չնայած բոլոր պատժամիջոցներին, երիկրին հաջողվեց ձեռք բերել միջւկային տեխնոլոգիա:

Այդ օրը հայտարարվեց, որ Իրանը ձեռք է բերել խաղաղանպատակ միջուկային տեխնոլոգիա և ուրանի հարստացման ամբողջական շղթա: Բոլոր սահմանափակումներով ու պատժամիջոցներով հանդերձ, Իրանը կարողացավ հասանելիություն ստանալ միջուկային վառելիքի արտադրության ամբողջական ցիլին: իսկ նոր սերնդի ցենտրիֆուգների ձեռք բերմամբ ու այդ մասին ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացնելուց հետո, Իրանը դարձավ ուրանի հարստացման տեխնոլոգիա ունեցող երկրներից մեկն ու միացավ Միջուկային ակումբի անդամներին:

Միջուկային տեխնոլոգիան կարևոր դերակատարություն ունի ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման և արդյունաբերական  նոր ճյուղերի զարգացման հարցում: Ներքին ուժերի վրա հիմնվելով, Իրանն առաջ է տանում միջուկային խաղաղանպատակ ծրագիրը, աշխարհին ապացուցելով, որ  միջուկային էներգիան խաղաղ և արդյունաբերական նպատակներով 0գտագործելուց բացի, այլ նպատակ չունի: Սակայն ԱՄՆ-ի գլխավորությամբ Արևմուտքը շարունակում է Իրանի նկատմամբ քաղաքական ու տնտեսական ճնշումը՝ խոչընդոտելու միջուկային էներգիայի խաղաղանպատակ կիրառմանը և թուլացնելու երկրի ազգային հզորությունը:

2020 թվականի փետրվարի 23-ին Բանիամցների խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ, Իրանի առաջնորդը նշեց. «Արևմուտքումա սում են, թե դեմ են միջուկային զենքին: Սակայն նրանք ստում են և դա չէ նրանց խնդիրը: Նրանցից շատերը կամ միգուցե բոլորը գիտեն, որ մենք նպատակ չունենք միջուկային զենք ստեղծել: Նրանք դեմ են, որ մենք անգամ սովորական զենք ունենանք: Նրանք դեմ են, որ մենք պաշտպանունակ լինենք: Նրանք ցանկանում են Իրանից խլել ուժի բաղադրիչները»:

Միջուկային արդյունաբերությունը հետաքրքրում է շատ երկրների, քանի որ արդյունաբերության, բժշկության, սննդի արդյունաբերության, շրջակա միջավայրի, ինչպես նաև մաքուր էներգիայի մատակարարման  ոլորտներում դրա կիրառությունն աճում է: Իրանի միջուկային էներգիայի կազմակերպությունը նույպես իրականացնում է մի շարք առաջնահերթ ծրագրեր, այդ թվում՝ միջուկային վառելիքի ցիկլի ապահովումը, էլէկտրաէենրգիայի ապարտադրությունը, ատոմակայանների աշխատանքը, և արդյունաբերության, շրջակա միջավայրի առողջության, գյուղատնտեսության և պարենային ապրանքների արտադրության ոլորտներում ճառագայթների կիառման ծրագիրը:

Վերջին տարիներին իրանցի մասնագետներն արտադրել են երկրի գիտահետազոտական կենտրոններին անհրաժշետ մեծ թվով ապրանքներ: Որպես օրինակ, իրանցի գիտնականները կարևոր բացահայտումներ են արել կախված քաղցկեղի ախտորոշման ոլորտի հետ, որոնք առաջիկայում մուտք կգործեն կլինիկական փորձարկման փուլ: Իրանն այս ոլորտում աշխարհի առաջատար հնգյակում է: Առաջիկա օրերին նույնպես տեղի կունենա միջուկային ոլորտի նոր ձեռքբերումների շնորհանդեսը, որոնք վերաբերվում են առողջության, սննդի և գյուղատնտեսության ոլորտներում պլազմային թերապիայի տեխնոլոգիայի կիրառմանը: Չնայած բոլոր սահմանափակումներին, ճնշումներին, ինչպես նաև իրանցի գիտնականների սպանությանն, այս ոլորտում Իարնի առաջընթացը շարունակվում  է և թշնամիներին չի հաջողվել սադրանքների միջոցով թուլացնել Իրանի ժողովրդի վճռականությունը:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն անդրադառնալով առաջադեմ տեխնոլոգիաների, հատկապես՝ միջուկային գիտության ու տեխնոլոգիաների զարգացման անհրաժեշտությանն, ասել է.«Սպանելով իրանցի գիտնականներին, թշնամիները փորձում էին խոչընդոտել Իրանի առաջընթացին: Սակայն փառք Աստծու, այդ գործողություններն ավելի են ամրապնդել մեր միջուկային գիտնականների հավատը և թույլ տվել նոր ձեռբերումներ գրանցել ժամանակակից գիտության ու տոխնելոգիայի ոլորտներում»: