Ողջույն հայ մայրերի տոնին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i168720-Ողջույն_հայ_մայրերի_տոնին
Ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի ապրիլի 7-ը Սուրբ Աստվածածնի Ավետման օրն է։ 1995 թ.–ից ապրիլի 7-ը ներառվեց հայոց ազգային տոնացույցում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2022 11:09 Asia/Tehran

Ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի ապրիլի 7-ը Սուրբ Աստվածածնի Ավետման օրն է։ 1995 թ.–ից ապրիլի 7-ը ներառվեց հայոց ազգային տոնացույցում։

Ապրիլի 7-ին Հայաստանյաց Առաքելական եկեղեցին  նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը։ Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում, որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր։ Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ վեհափառ հայրապետը , այդ օրը հռչակել է ,որպես  հայ մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: