Ողջույն հայ մայրերի տոնին
Ապրիլ 06, 2022 11:09 Asia/Tehran
Ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի ապրիլի 7-ը Սուրբ Աստվածածնի Ավետման օրն է։ 1995 թ.–ից ապրիլի 7-ը ներառվեց հայոց ազգային տոնացույցում։
Ապրիլի 7-ին Հայաստանյաց Առաքելական եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը։ Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում, որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր։ Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ վեհափառ հայրապետը , այդ օրը հռչակել է ,որպես հայ մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: