Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշեց Ծաղկազարդը
Ապրիլ 10, 2022 08:24 Asia/Tehran
Մեծ պահոց վերջին կիրակին կոչվում է Ծաղկազարդ:Ծաղկազարդի կիրակի օրվա Ավետարանը բովանդակում է Քրիստոսի կյանքի հետ կապված մի շարք դեպքեր՝Ղազարոսի հարությունը, Հիսուսի հանդիսավոր մուտքը Երուսաղեմ, ժողովրդական խանդավառ ընդունելությունը «Ովսաննա»,Օրհնություն ի բարձունս ,օրհնյալ որ գաս հանուն Տյառն և Տաճարի մաքրությունը: :Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր:Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ: