Մամուլի տեսություն 14.04.2022
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Իրանի տարածքով կկառուցվի նոր միջազգային միջանցք՝ Ադրբեջանը Նախիջևանին միացնելու համար։
Քեյհան օրաթերթ
Հաարեց. Իսրայելն իր վերջին շունչն է քաշում
Իսրայելական «Հաարեց» օրաթերթը հրապարակել է իսրայելցի հայտնի գրող Արի Շաբիթի «Իսրայելը քաշում է իր վերջին շունչը» հոդվածը, որտեղ նշվում է. «Մենք կանգնած ենք պատմության մեջ ամենահամառ ազգի դիմաց: Եվ միակ լուծումը նրանց իրավունքների ճանաչումը և օկուպացիային վերջ տալն է: Մենք կարծես արդեն անցել ենք անշրջելի կետը: Իսրայելն այլևս ի վիճակի չէ վերջ տալ օկուպացիային, ավանաշինությանը, փրկել իր ժողովրդավարությունը և դադարեցնել այս հողի մարդկանց պառակտումը: Իսկ եթե այդպես է, ապա այս հողի վրա ապրելն այլևս ոչ մի արժեք չունի»:
Վաթան էմռուզ օրաթերթ
«Զանգեզուրի» նպատակը չիրագործվեց
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Ադրբեջանի կառավարության գործունեության վերաբերյալ զեկույցի թեմայով նիստում, նախագահ Ալիևը հայտարարել է, որ այդ երկիրն Իրանի տարածքով նոր միջանցք կկառուցի՝ Նախիջևաինին միանալու համար
Ավելի վաղ, Ալիևը հայտարարել էր. «Մենք էներգետիկ համագործակցություն ունենք բոլոր չորս հարևան երկրների հետ և այժմ աշխատում ենք նոր նախագծի վրա: Նախատեսում ենք Զանգզուրի միջանցքով նոր ճանապարհ կառուցել Ադրբեջանից Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, այնտեղից՝ Թուրքիա և Իրան»։
Էթեմադ օրաթերթ
Պուտին. Հակառուսական պատժամիջոցները Մոսկվայի համար հնարավորություն են
ՌԴ նախագահը հայտարարել է. «Արևմուտքի կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցները կարող են մեր երկրի համար զարգացման նոր հնարավորություններ ստեղծել»:
Նա նաև հայտարարել է, որ եվորապական երկրների կողմից սահմանված պատժամիջոցների պատճառով, Ռուսատսանն ունի խնդիրներ:
Պուտինը նշել է, որ Ռուսաստանն ունի անհրաժեշտ ռեսուրսներ և ուժ՝ ցանկացած խնդրի լուծման համար:
ՌԴ նախագահը հայտարարել է, որ Արևմուտքի սահմանած պատժամիջոցներն առաջին հերթին հարվածելու են հենց արևմտյան երկրներին:
Ջամե Ջամ օրաթերթ
2021թ հարաբերությունների կարգավորման գործընթացի արդյունքում, Թել Ավիվը ստացել է 800 միլիոն դոլարի օգուտ
Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարությունը հայտարարել է, որ 2021թ ռեժիմի հետ հարաբերությունները կարգավորած երկրներ ռազմական արտահանումների արդյունքում, Իսրայելը ստացել է 800 միլիոն դոլարի օգուտ:
2020թ. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ, Թել Ավիվը հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրեր ստորագրեց ԱՄԷ-ի, Բահրեյնի, Մարոկկոյի և Սուդանի հետ:
Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար Բենի Գանցը հայտարարել է. «Նախարարությունն «ընդլայնել է իր շուկան՝ ամրապնդելով կապերը տարածաշրջանի երկրների հետ, ինչպես նաև նոր կապեր հաստատելով աշխարհի երկրների հետ»:
armenpress.am
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Ոչ կառավարական կազմակերպությունների կոմիտեի անդամ
Նյու Յորքում ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդի նիստի ընթացքում ապրիլի 13-ին կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանն ընտրվել է Ոչ կառավարական կազմակերպությունների կոմիտեի անդամ 2023-2026թթ․ ժամանակահատվածի համար։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, փակ գաղտնի քվեարկության արդյունքում Արևելաեվրոպական երկրների տարածաշրջանային խմբից Հայաստանն ընտրվել է առաջին տեղով՝ ստանալով Տնտեսական և Սոցիալական խորհրդի 54 անդամ երկրներից 47-ի քվեն։
Հայաստանը ՄԱԿ-ի Ոչ կառավարական կազմակերպությունների կոմիտեին անդամակցում է առաջին անգամ։ Անդամակցության շրջանակներում Հայաստանը նպաստելու է քաղաքացիական հասարակության և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների առավել ակտիվ և բովանդակային ներգրավմանը ՄԱԿ-ի շրջանակներում տարվող գործընթացներում։
Ոչ կառավարական կազմակերպությունների կոմիտեն ստեղծվել է 1946թ․, հանդիսանում է ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդի օժանդակ մարմին, բաղկացած է ՄԱԿ անդամ 19 երկրներից։ Այն զբաղվում է ՏնտՍոցԽորհի խորհրդատվական կարգավիճակ ստանալու ոչ կառավարական կազմակերպությունների դիմումների, զեկույցների քննարկմամբ և խորհրդատվական կարգավիճակ ունեցող ոչ կառավարական կազմակերպությունների հետ հարաբերությունների դիտարկմամբ։
armenpress.am
Հայաստանն ունի ԵՄ-ի աջակցությունը արդար խաղաղություն որոնելու հարցում. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կարևոր և հեռատեսական է որակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն Ազգային ժողովում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տոյվո Կլաարն այդ մասին գրել է <Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։ «Համապարփակ կարգավորման ճանապարհին շատ մարտահրավերներ են մնում, սակայն կարևոր է առաջ շարժվելը։ Հայատանն ունի Եվրամիության աջակցությունը արդար խաղաղություն որոնելու հարցում։
armenpress.am
Թուրքիայի ռազմական ինքնաթիռները 11 անգամ խախտել են Հունաստանի օդային տարածքը
Թուրքիայի ռազմական ինքնաթիռները վերջին երեք օրերի ընթացքում 11 անգամ թռել են հունական կղզիների վրայով՝ խախտելով Հունաստանի օդային տարածքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել են Հունաստանի ազգային պաշտպանության Գլխավոր շտաբից:
Գլխավոր շտաբից տեղեկացրել են, որ 2022 թվականի ընթացքում թուրքական ռազմական ինքնաթիռներն արդեն 50 անգամ խախտել են Հունաստանի օդային տարածքը, մինչդեռ 2021 թվականի ամբողջ ընթացքում այդ խախտումներն ընդամենը 48-ն էին:
panarmenian.net
ՀՀ ՊՆ ղեկավարն ու Հնդկաստանի դեսպանը կարևորվել են գործակցության խորացումը ռազմատեխնիկական ոլորտում
Ապրիլի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալին: Հանդիպմանը քննարկվել են պաշտպանական բնագավառում երկկողմ գործակցությանն առնչվող մի շարք հարցեր։
Մասնավորապես, կարևորվել է փոխգործակցության խորացումը ռազմատեխնիկական, ռազմակրթական, մարտական պատրաստության և խաղաղապահության ոլորտներում։
Կողմերը շեշտադրել են ռազմաքաղաքական խորհրդատվությունների, բարձր մակարդակով փոխայցելությունների, ինչպես նաև Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման կարևորությունը:
panarmenian.net
ԱԳ նախարար․ Պատկերացում կա, որ հայ պատանդների հերթական խումբը պետք է ազատ արձակվի
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է գերիների խնդրին։ Նա հայտնել է, որ այդ հարցը քննարկվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ բրյուսելյան եռակողմ հանդիպման ժամանակ։
«Կա պատկերացում, որ հայ պատանդների հերթական խումբը պետք է ազատ արձակվի։ Մենք հիմա շարունակում ենք բանակցել», - ասել է Միրզոյանը։
Նա հավելել է, որ չի եղել որևէ լուրջ հանդիպում կամ քննարկում, որի ժամանակ չի բարձրացվել անհետ կորածների, գերիների և այլ պահվող անձանց ազատ արձակման հարցը։
«Ադրբեջանը մինչ օրս չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունը, այն է՝ անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց։ Գիտեք, որ տարբեր պատրվակներ է բերում Ադրբեջանը, խնդիրը կապում է ականապատ դաշտերի քարտեզների հետ, թեև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ որևէ այդպիսի կապ չկար»,-ասել է նա՝ հավելելով, որ հիմա էլ Բաքուն փորձում է խնդիրը կապել Ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորած անձանց որոնման հետ։
Նա նշել է, որ թեև այդ հարցերը որևէ կապ չունեն, այնուամենայնիվ, հայկական կողմը, որպես բարի կամքի դրսևորում, արել և անում է մարդասիրական քայլեր։
«Ակնկալում ենք, որ նույնպիսին պետք է լինի Ադրբեջանի պահվածքը՝ և մարդասիրական նկատառումներից ելնելով, նաև, որ ուղղակի իրենց պարտավորությունն է գրված թղթի վրա», - ասել է Միրզոյանը։
panarmenian.net
Moderna-ն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 765,000 դեղաչափ հետ է կանչել
Ամերիկյան Moderna ընկերությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 765,000 դեղաչափ հետ է կանչել սրվակներից մեկում օտար մարմնի առկայության պատճառով, հայտնում է Reuters-ը։
Խոսքն իսպանական կապալառու դեղագործական Laboratorios Farmaceuticos Rovi (ROVI) ընկերությունում արտադրված պատվաստանյութի խմբաքանակի մասին է։
Moderna-ն հայտարարել է, որ չի կարծում, թե աղտոտումը վտանգ է ներկայացնում այլ դեղաչափերի պարագայում և ամբողջ խմբաքանակը հետ կանչելու որոշումը պայմանավորված է ծայրահեղ զգուշավորությամբ։