Մեկնաբանություն-Եվրոպայում հակաիսլամական գործողությունների ակտիվացումը և խոսքի ազատության երկակի ստանդարտները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i169696-Մեկնաբանություն_Եվրոպայում_հակաիսլամական_գործողությունների_ակտիվացումը_և_խոսքի_ազատության_երկակի_ստանդարտները
Վերջին տարիներին եվրոպական երկրներում աճում են հակաիսլամիզմը և մուսուլմանների նկատմամբ բռնությունները: Այս հարցում կարևոր դեր են խաղացել ծայրահեղ աջ շարժումները, կուսակցությունները և տարբեր անձինք։
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Ապրիլ 17, 2022 15:03 Asia/Tehran

Վերջին տարիներին եվրոպական երկրներում աճում են հակաիսլամիզմը և մուսուլմանների նկատմամբ բռնությունները: Այս հարցում կարևոր դեր են խաղացել ծայրահեղ աջ շարժումները, կուսակցությունները և տարբեր անձինք։

Եվրոպայում հակաիսլամիստական գորոծղությունների շրջանակում Ղուրանը հրկիզելու Շվեդիայի ծայրահեղ աջակողմյան քաղաքացու փորձը բախումների պատճառ դարձավ: Նախատեսվում էր, որ Դանիայի «Կոշտ գիծ» աջակողմյան և հակաիսլամիստական ​​կուսակցության առաջնորդ  Ռասմուս Պալուդանը պետք է իր կողմնակիցների հետ հանրահավաք անցկացներ Շվեդիայի արևելյան ափին գտնվող Լինկոպինգ քաղաքում և վառեր Ղուրանը: Սակայն մինչ հանրահավաքի սկսվելը բախումներ սկսվեցին ակցիայի դեմ բողոքող մուսուլմանների և ոստիկանների միջև։ Սա, իհարկե, ծայրահեղ աջ խմբավորման առաջին փորձը չէր։ 2020 թվականի օգոստոսի 28-ին նույնպես նմանատիպ բախումներ տեղի ունեցան Շվեդիայի Մալմո քաղաքում, որոնք հանգեցրին փողոցային անկարգությունների: Այդ ցույցի ժամանակ, «Կոշտ գիծ» խմբավորման  անդամները հակաիսլամական կարգախոսներ էին վանկարկել և Վառել էին Ղուրանը, ինչին ի պատասխան՝ Մալմոյի մի քանի հարյուր մուսուլմաններ բողոքի ակցիա էին կազմակերպել։ «Կոշտ գիծ» կուսակցության առաջնորդ Ռասմուս Պալուդանը, որի անդամները Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում այրել են Ղուրանը, ասել է, որ այն ժամանակ նման ծրագրերի նպատակը շվեդ ժողովրդին արթնացնելն էր:

Դանիայի և Շվեդիայի կառավարությունները խոսքի ազատությունը որպես պատրվակ են բերում այս ծայրահեղ աջ խմբի կողմից իսլամական սրբությունները վիրավորելու և  Ղուրանն այրելու թույլտվության համար: Մինչդեռ Արևմուտքի, այդ թվում՝ եվրոպական երկրների ազատության երկակի չափանիշների քննարկման արդյուքնում պարզ է դառնում, այդ ազատությունը դրսևորվում է միայն իսլամաֆոբիային և հակաիսլամիզմին ու մուսուլմանների սրբություններին ուղղված անարգանքի դեպքում: Մյու սկողմցի, եվրոպական երկրնբերը քրեական պատասխանատվություն են սահմանում Հոլոքոստը  (Երկրորդ համաշխարհային պատերազմում հրեաների սպանությունը) ժխտելու, կամ Ուկրաինայում ընթացող պատերազմի ժամանակ ռուսամետ դիրքորոշում որդեգրելու համար:

Այս խտրական և երկակի մոտեցման վառ օրինակը Charlie Hebdo երգիծական ամսագրի կողմից Ֆրանսիայում իսլամի մարգարեի հասցեին բազմիցս ուղղված վիրավորանքներն էին: Չնայած երկրում և ամբողջ աշխարհում մահմեդականների բողոքին, Ֆրանսիայի նախագահ՝ Էմմանուել Մակրոնի բացահայտ աջակցությամբ , ամսագիրը հրապարակել էր իսլամի մարգարեի ծաղրանկարները: 

Charlie Hebdo երգիծական ամսագրի կողմից իսլամական սրբություններն անարգելը խոսքի ազատության սկզբունք բնութագրելու Մակրոնի դիրքորոշումը քննադատության ենթարկվեց նույնիսկ Ֆրանսիայում:

Ակնհայտ է, որ եվրոպացի քաղաքական գործիչների և կառավարությունների միջև տարբերություն չկա իսլամին հակադրվելու և եվրոպական երկրներում մուսուլմանների նկատմամբ սահմանափակումների խստացման հարցում: