Մեկնաբանություն - Իսրայելում աճել են ներքին մտահոգությունները և կրկնապատկվել զենքի գնումները
Վիճակագրությունը վկայում է, որ Սիոնիստական ռեժիմի քաղաքականությունը ոչ միայն չի ապահովել իսրայելցիների անվտանգությունը, այլ ընդհակառակը դեմ է եղել անվտանգությանը և ստեղծել է անապահովություն:
Պանիմա շարժման կողմից անցկացված հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են «Իսրայել Ալ-Յում» լրատվական կայքում, ցույց են տալիս, որ իսրայելցիների մոտ կեսը՝ 47 տոկոսը, հատկապես հավատացյալները, անհանգստացած են, որ ևս մեկ աղետը կարող է վերջ տալ իրենց գոյությանը Պաղեստինում: Թեև, ըստ իրենց իսկ ընկալումների և մեկնաբանությունների, նրանք Իրանի միջուկային ծրագիրը համարում են երկրորդ աղետ և փորձում են այն դասել Հոլոքոստի շարքում, բայց իրողությունն այն է, որ առաջին հերթին Իրանի միջուկային գործունեությունը, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության քննարկումների ու զեկույցների համաձայն խաղաղ բնույթ է կրում և այդ միջազգային կառույցի զեկույցներից ոչ մեկում չի նշվում Իրանի խաղաղ գործունեության ուղուց շեղման մասին: Երկրորդ հերթին՝ Իրանի և Դիմադրության մյուս անդամների սպառնալիքները Դիմոնայի և իսրայելական այլ միջուկային օբյեկտների դեմ միշտ պաշտպանական բնույթ են կրել՝ ի պատասխան ռեժիմի ռազմական միջամտության, հարձակումների և Իրանի խաղաղանպատակ օբյեկտների դեմ ուղղված ռազմական սպառնալիքների և դա նշանակում է, որ գնդակը ռեժիմի խաղադաշտում է և եթե այն ցանկանում է փարատել իսրայելցիների մտահոգությունը՝ կապված իրենց գոյության սպառնալիքի հետ, պետք է վերջ դնի Իրանի միջուկային համաձայնագրի ճանապարհին խոչընդոտներ հարուցելուն և ռազմական սպառնալիքներին:
Հատկանշական է, որ իսրայելցիների գոյությանը սպառնացող վտանգների մեծ մասն ունի կառուցվածքային բնույթ, և դրա արմատները հասնում են մինչև Իրանի միջուկային խաղաղ գործունեության և նույնիսկ Իրանում իսլամական հեղափոխության հաղթանակի նախորդած շրջան: Օրինակ, Պաղեստինի օկուպացիայից հետո, չնայած այն հանգամանքին, որ 1948 թվականի օկուպացված տարածքներում, որոնք հետագայում վերանվանվել են Իսրայել, մոտ մեկ միլիոն պաղեստինցիներ տեղահանվել են իրենց տներից, մոտ 170,000 մարդ մնացել է այն նույն տարածքներում, որտեղ այժմ բնակչության թիվը հասնում է ավելի քան երկու միլիոնի և կազմում Իսրայելի բնակչության մոտ մեկ հինգերորդը:
Այս պաղեստինցիներին որպես երկրորդ կարգի քաղաքացիներ համարելը և նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքը մի կողմից, և իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը մյուս կողմից, հանգեցրել են կենսական նշանակության ու ճակատագրական խնդիրների, ինչպիսիք են Ղոդսը և Ալ-Աղսա մզկիթը, որոնք պատճառ են դարձել, որ 1948 թվականին բռնագրաված տարածքներում բնակվող պաղեստինցիները ևս ակտիվորեն ներգրավվեն սիոնիստների դեմ պայքարում: Իսկ դա իր հերթին մեծացրել է ռեժիմի ներքին մտահոգությունները և հանգեցրել նրան, որ ոստիկանությունը չի կարողացել ապահովել իսրայելցիների անվտանգությունը, հետևաբար մարդիկ սկսել են զենք գնել: Ըստ Իսրայելի «Այ-24» հեռուստաալիքի, ռեժիմի ներքին անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ տարեկան 10 հազար զենք պահելու և կրելու թույլտվություն ստանալու դիմում է ստացվում, սակայն 2021 թվականին այդ թիվը հասել է ավելի քան 20 հազարի:
Հաղորդման համաձայն՝ Իսրայելի անվտանգության ուժերի գնահատմամբ՝ իսրայելական համայնքում կա 150 հազար օրինական, իսկ արաբական համայնքներում՝ 400,000 ապօրինի զենք:
Այս վիճակագրության հրապարակումը բացահայտում է մի շարք այլ փաստեր: Այդ ռեժիմի ներքին անապահովության ու մտահոգության աղբյուրն առաջին հերթին վերաբերում է ուրիշների տարածքները բռնազավթելուն, երկրորդ հերթին այդ ռեժիմի խաղաղության դեմ քայլերին և երրորդ հերթին այլոց գործերին նրա անօրինական միջամտություններին ու ռազմական սպառնալիքներին,ուստի այդ մտահոգությունների փարատումն այդ ռեժիմի ձեռքում է, և ճգնաժամն այլոց վերագրելը այդ ռեժիմի ցավը չի ամոքել ու չի ամոքելու :