Մեկնաբանություն. Իրաքի խորհրդարանի նախագահի այցն Իրան. Երկու հարևան երկրներ՝ ընդհանուր շահերով
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i170636-Մեկնաբանություն._Իրաքի_խորհրդարանի_նախագահի_այցն_Իրան._Երկու_հարևան_երկրներ_ընդհանուր_շահերով
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն Իրաքի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ասել է.«Երկու երկրներն ունեն լուրջ կամք հարաբերությունների համակողմանի զարգացման համար, և ոչ մի գործոն չի կարող խաթարել Իրանի և Իրաքի երկու ժողովուրդների խորը և բարեկամական հարաբերությունները»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 28, 2022 13:45 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Իրաքի խորհրդարանի նախագահի այցն Իրան. Երկու հարևան երկրներ՝ ընդհանուր շահերով

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն Իրաքի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ասել է.«Երկու երկրներն ունեն լուրջ կամք հարաբերությունների համակողմանի զարգացման համար, և ոչ մի գործոն չի կարող խաթարել Իրանի և Իրաքի երկու ժողովուրդների խորը և բարեկամական հարաբերությունները»։

Իրաքի խորհրդարանի նախագահ Մոհամմադ ալ-Հալբուսիի գլխավորած  պատվիրակությունը չորեքշաբթի օրը ժամանել է Թեհրան և   հանդիպել իրանցի պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանի հետ:

Ալ-Հալբուսին բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունները: Նա ասել է. «Իրաքի սահմանադրությունը թույլ չի տալիս անհատներին կամ կազմակերպություններին գործել ընդդեմ հարևանների և  սպառնալ նրանց»:

Չնայած որոշ խնդիրների առկայությանը, ինչպիսիք են ԱՄՆ-ի և Իսրայելի բացահայտ և քողարկված միջամտությունները, էլեկտրաէներգիայի և գազի արտահանման պատճառով Իրանին ունեցած Իրաքի պարտքը, սահմանային ջրի և բնապահպանության հետ կապված խնդիրները, ընդլայնվում են Իրան-Իրաք հարաբերությունները հարևանության քաղաքականության և բարիդրացիության շրջանակներում, և երկու երկրների իշխանությունները  վճռակամ են այս հարցում։

Արևմտյան Ասիայի տարածաշրջանի արաբական երկրներից Իրաքն մշակութային և կրոնական ամենաշատ ընդհանրություններն ունի Իրանի հետ: Հարևանների համեմատությամբ  ամենաերկար սահման ունենալը (մոտ 1258 կմ ցամաքային և 351 կմ ծովային սահման), ռասայական, պատմական, լեզվական կապերը, կրոնական ընդհանրությունները և անվտանգության ու տնտեսական ընդհանուր սպառնալիքների ու շահերի առկայությունը համարվում են  Իրան-Իրաք հարաբերություններում առկա  կարևոր կետերը:

Իրանի Իսլամական Հանրապետությունը Իրաքում քաղաքական կայունությունն ու կայուն անվտանգությունը համարում է ազգային և տարածաշրջանային անհրաժեշտություն և միշտ օգտագործում է իր հնարավորություններն  Իրաքի ժողովրդի կամքն ու ցանկությունը իրականացնելու համար: Իրանը նաև ամբողջությամբ վերահսկել է Սիոնիստական ​​ռեժիմի,  ԱՄՆ-ի և նրանց հարակից հոսանքների միջամտողական շարժումները հարևան երկրներում, ներառյալ Իրաքում, և ընդգծել, որ վճռականորեն կարձագանքի ցանկացած գործողության, որը նպատակ  կունենա վնասել Իրանի և տարածաշրջանի անվտանգությանը:

Իրողությունն այն է, որ Իրանը վերջին տարիներին արդյունավետ դեր է խաղացել տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման գործում, հատկապես՝ Իրաքի և Սիրիայի նման երկրներում ԻԼԻՊ-ի և ահաբեկչության դեմ պայքարում, և ակնկալում է, որ հարևան երկրները կկանխեն անվտանգությանը սպառնացող  և կայունությունը խաթարող գործոնների ձևավորումը տարածաշրջանում: 

Տնտեսական առումով Իրանի և Իրաքի հարաբերություններն ընդլայնվում են: Իրաքը, վերջին տարիներին ընդհանուր առմամբ եղել է Իրանի երկրորդ խոշորագույն արտահանման ուղղությունը:  Վերջին տասնամյակում Իրանի արտաքին առևտրի զգալի մասը հատկացվել է դեպի Իրաք արտահանումներին, և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վիճակագրության համաձայն, 1400 թվականի առաջին յոթ ամիսների ընթացքում Իրանի արտահանումը Իրաք կազմել է մոտ 5.48 միլիարդ դոլար: Դա այն դեպքում, երբ երկու երկրների տնտեսական համատեղ հանձնաժողովներում լրջորեն ընդգծվել է  առևտրաշրջանառությունը մինչև 20 միլիարդ դոլարի հասցնելու անհրաժեշտությունը, և  էլեկտրաէներգիայի ոլորտում Իրանը Իրաքի խոշոր մատակարարներից է։

Ակնհայտ է, որ տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացման և  տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման ուղղությամբ Իրանի և Իրաքի  արդյունավետ և ակտիվ համագործակցությունը կապահովի երկու ժողովուրդների շահերը: Այդ համատեքստում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին փետրվարի 5-ին Իրաքի վարչապետ Մոստաֆա ալ-Քազեմիի հետ հեռախոսազրույցում, նշելով, որ երկու երկրների հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը մշտապես ընդգծվել է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից, ասել է.«Հարևան և տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններն ընդլայնելու Իրանի 13-րդ կառավարության արտաքին քաղաքակակնության մեջ, Իրաքն առանձնահատուկ տեղ ունի»։