Մեկնաբանություն - Ղոդսի համաշխարհային օրը Պաղեստինը կենդանի պահելու նախաձեռնություն է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i170730-Մեկնաբանություն_Ղոդսի_համաշխարհային_օրը_Պաղեստինը_կենդանի_պահելու_նախաձեռնություն_է
2022 թվականի ապրիլի 29-ը, որը համընկնում է 1443 թվականի զամազանի 27-ի հետ, Ղոդսի միջազգային օրն է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 29, 2022 12:48 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Ղոդսի համաշխարհային օրը Պաղեստինը կենդանի պահելու նախաձեռնություն է

2022 թվականի ապրիլի 29-ը, որը համընկնում է 1443 թվականի զամազանի 27-ի հետ, Ղոդսի միջազգային օրն է։

ԻԻՀ հիմնադիր լուսահոգի իմամ Խոմեյնիի նախաձեռնությամբ, ամեն տարի, ռամազան ամսվա վերջին օրը նշվում է Ղոդսի համաշխարհային օրը: այս նախաձեռնության հիմնական նպատակն էր կենդանի պահել Պաղեստինի հիմնահարցը իսլամական աշխարհում։ Կարևոր հարցն այն է, թե Ղոդսի օրն ինչպես է օգնել Պաղեստինի խնդրին և կենդանի պահել այն:

Առաջին․ Երբ Իմամ Խոմեյնին ներկայացրեց Ղոդսի օրվա նախաձեռնությունը, մի տեսակ հուսահատություն էր տիրում իսլամական երկրների շրջանում Պաղեստինի հարցի շուրջ, որովհետև արաբական երկրները հերթական պարտությունն էին  կրել օկուպացիոն ռեժիմի հետ պատերազմներում, և արևմտյան տերությունները ևս աջակցում էին այդ ռեժիմին։ Ղոդսի համաշխարհային օրվա նախաձեռնությունը Պաղեստինին աջակցելու հարցը բարձրացրեց ժողովուրդների մակարդակին և ստեղծվեց ժողովրդական դիմադրությունը։ Տարբեր երկրների, նույնիսկ ոչ մուսուլման երկրների ժողովուրդները հայտարարեցին իրենց աջակցությունը Պաղեստինի հետ, իսկ պաղեստինցիները մոբիլիզացրին իրենց ուժերը՝ փրկելու Ղոդսը սիոնիստական ​​օկուպացիայից: Պաղեստինի հարցը վերածնվել է և դեռևս կենդանի է և առողջ և նույնիսկ մի շարք արաբական երկրների փոխզիջումը և նրանց մեդիա մանևրները Սիոնիստական ​​ռեժիմի հետ չեն կարողացել մարգինալացնել Պաղեստինի հարցը և այն դարձնել ոչ այնքան կարևոր խնդիր:

Երկրորդ․ Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Պաղեստինին աջակցելու և բռնազավթիչ Սիոնիստական ​​ռեժիմի դեմ պայքարելու համար ստեղծվեցին պաղեստինյան և ոչ պաղեստինյան ժողովրդական կազմակերպություններ՝  Պաղեստինի իսլամական դիմադրության շարժումը (Համաս) և Լիբանանի Հեզբոլլահ շարժումը այդ կազմակերպությունների թվում են։ Փաստորեն, այդ կազմակերպությունները ստեղծվել են Ղոդսի նախաձեռնության հիման վրա։ Այս կազմակերպությունները ստեղծվել են ժողովրդի աջակցությամբ և իրենց ուժը հիմնել ժողովրդի աջակցության վրա։ Այս մտածողությունը բերեց ժողովրդի մեջ դիմադրության տարածմանը, իսկ այսօր ժողովրդի անվտանգությանը, որն իր  ժողովրդական անվտանգության բնույթով հակաիմպերիալիստական ու հակասիոնիստական ​​է, տարածվել է այլ երկրներում։ Դիմադրության մտածողության տարածումն այլ երկրներում և Պաղեստինցիների վճռականությունը դիմակայելու բռնազավթիչ ռեժիմի հանցագործություններին, նրանց հույս է ներշնչել ռեժիմի դեմ հաղթանակի և Պաղեստինի ազատագրման և Ալ-Աղսա մզկիթի պահպանման համար:

Երրորդ․ «Ղոդս» նախաձեռնությունն իր էությամբ միտված է  ուժեղանալու: Հիմնականում անհնար է կենդանի պահել պաղեստինյան դատը՝ առանց ուժեղանալու: Պաղեստինի ժողովրդի ճնշումը և Ղոդսի բռնազավթիչ ռեժիմի հանցագործությունները բացահայտելու աջակցության և ժողովրդական շարժումների հետ մեկտեղ պետք է ստեղծվեր Սիոնիստական ​​ռեժիմի դեմ պայքարելու հիմքը։ Այս մտածելակերպը պաղեստինցիներին ներշնչել է այն միտքը, որ Պաղեստինը պաշտպանելու ճանապարհը հզորանալն է, այլ ոչ թե հուսալ, որ այլ երկրները կպայքարեն Պաղեստինի համար: Պաղեստինյան տարբեր խմբավորումների ռազմական ճյուղերը ձևավորեցին և ամրապնդեցին իրենց ռազմական հզորությունը։ Այդ հիման վրա , պաղեստինցիները ​​քարով պայքարելու փուլից աստիճանաբար անցել են մարտական ​​հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի: Հզորացումը բացահայտել է Սիոնիստական ​​ռեժիմի թույլ կողմերը և հույս է ներշնչել Պաղեստինի հաղթանակի համար: Դա արդյունքն է Իմամ Խոմեյնիի ռազմավարական նախաձեռնության, սուրբ ռամազան ամսվա վերջին ուրբաթ օրը Ղոդսի օր անվանելու վերաբերյալ։