Մեկնաբանություն- Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը կրկին սրվել է
Մինչ Բաքվի ու Երևանի պաշտոնյաներն առաջարկներ են ներկայացնում կայուն խաղաղության համաձայնագրի վերաբերյա, երկու երկրների շփման գծում բախումները շարունակվում են:
Երեքշաբթի օրն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայական կողմին մեղադրել է Քալբաջարի ուղղությամբ հրադադարը խախտելու և ադրբեջանական դիրքերի ուղղությամբ հրաձգություն իրականացնելու մեջ: Հայակական կոմղը հերքել է մեղադրանքը, հայտարարելով, որ սահմանին իրավիճակը համեմատաբար կահուն է և հայկական բանակը վերահսկում է իրավիճակը:
44-օրյա պատերազմից հետո Հայաստանի ու Արդբեջանի միձջև ստորագրված համաձայնագրով, Հայաստանը մի շարք տարածքներ զիջեց Բաքվին: Տասը կետից կազմված համաձայնագրում որևէ անդրադարձ չկար երկու երկրների միջև վեճի առարկա հանդիսացող Լեռնային Ղարաբաղին: Հետևաբար այս տարածաշրջանի նկատմամբ սեփականության իրավունքի հարցը կրկին երկու երկրների միջև վեճերի պատճառ է դարձել: Վերջին երկու տարիների ընթացքում, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարները, տարածաշրջանի ու աշխարհի երկրների հովանավորությամբ, փորձել են անուղղակիորեն սպառնալ իրար: Ու քանի որ այս իրավիճակում Ռուսաստանի դերն ավելի մեծ է մյուս երկրների համեմատ, Բաքուն ու Երևանը փորձում են իրենց հնարավորինս ավելի մոտ ներկայացնել Մոսկվային: Եվ երբ անցած տարի Իլհամ Ալիևը ռազմական ու անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր ստորագրեց Վլադիմիր Պուտինի հետ, հայկական կողմը փորձեց հետ չմնալ տարածաշրջանային դաշնակցային հարաբերություններից:
Չնայած Բաքվի և Երևանի ղեկավարների արևմտամետ քաղաքականությանը, կողմերը մրցավազքի մեջ են՝ Ռուսաստանի հետ կապերի սերտացման հարցում: Միևնույն ժամանակ, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի սեփականության հարցը դարձել է Բաքվի և Երևանի ղեկավարների հեղինակության հարցը։ Եվ երկու երկրների ղեկավարները փորձում են հանրությանը համոզել, որ ԼՂ բանակցություններում նախաձեռնությունն իրենց ձեռքում է:
Որպես օրինակ, չնայած Բաքվի ու Երևանի ղեկավարները երկու անգամ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցությունները, նախ՝ Մոկսվայում Վլադիմիր Պուիտնի ներկայցությամբ և ապա՝ Բրյուսելում ԵԽ նահախագահի ներկայությամբ և համաձայնել հավատարիմ մնալ տասը կետից բաղկացած խաղաղության պայմանագրին, կեղմերից յուրաքանչյուրը փորձում է այդ կետերին ավելացնել ևս մեկ, թեկուզ՝ կրկնվող հարց:
Ադրբեջանը վերջերս հայտարարեց որ Հայաստանին է փոխանցվել Բաքվի 5 կետից բաղկացած առաջարկի փաթեթը: Իր հրեթին, հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել վեց կետից բաղկացած առաջարկի փաստթուղթ: Անդրադառնալով Բաքվի ծրագրին, ՀՀ ԱԽ նախագահ Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Բաքվի պաշտոնյաների հետ վերջին բանակցությունները ցույց տվեցին բանակցելու մյուս կողմի պատրաստակամությունը: Նա հավելել է, որ Բաքուն չի մերժել Երևանի առաջարկը:
Չնշելով փաստաթղթի կետերի բովանդակությունը, Գրիգորյանը ահվելել է. «Վեց կետից բաղկացած փաստաթուղթն Ադրբեջանի կողմից ներկայացված հինգ կետանոց փաստաթղթի պատասխանն է: Բաքուն նշել է, որ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը կնպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը»:
Այս նախաձեռնությունների միջոցով, հայ և ադրբեջանցի պաշտոնյաները փորձում են հանրությանը ներկայանալ որպես պատերազմի հաղթող կողմ: Սակայն հակամարտության կողմերն այն վիճակում չեն, որ կարողանան մյուս կողմին թելադրել սեփական պահանջները: Հարավային Կովակսի և համաշխարհային շահագրգիռ կողմերը հիմնականում իրենք են իրենց պահանջները պարտադրում ԼՂ հակամարտության կողմերին: