Մեկնաբանություն- Իրանի անվտանգության նախարար.-Ահաբեկիչներն ապահով չեն լինելու
ԻԻՀ անվտանգության նախարարն ասել է, որ Ալբանիայում բնակվող ահաբեկիչները իրենց կատարած հանցագործությունների համար երբեք ապահով չեն լինի վրեժի կրակից։
Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորումը պատասխանատու է ավելի քան 17 հազար իրանցիների, այդ թվում խորհրդարանի պատգամավորների, պետական ու ռազմական բարձրաստիճան այրերի և սովորական քաղաքացիների, ինչպես նաև արտասահմանցիների սպանության համար:
Նպատակային և ծրագրված սպանությունները, զինված ահաբեկչական գործողությունները, ռմբակոծությունները, առևանգումները և խոշտանգումները, ականապատումներն ու թակարդներ լարելը, զինված ցույցերը և նման դավաճանական գործողությունները տարբեր տարիքի և տարբեր սեռի իրանցիների նկատմամբ կատարված բազում ահաբեկչական գործողությունների մի մասն են համարվում:
Մոնաֆեղներն ամեն օր ավելի շատ են հայտնվում այնպիսի պաշտոնյաների տրամադրության տակ, ինչպիսիք են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և նրա օրոք փոխնախագահի պաշտոնըւ զբաղեցրած Մայք Փենսն ու պետքարտուղար Մայք Պոմպեոն:
Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորումն ամեն տարի հանդիպումներ է ունենում իր վարձաած համախոհների հետ։ Վերջերս ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի տեղակալ՝ Մայք Փենսը մասնակցեց Ալբանիայում կայացած Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման հանդիպմանը և առանձին հանդիպում ունեցավ այդ խմբավորման առաջնորդ՝ Մարիամ Ռաջավիի հետ: Փենսը 2021թվականին ևս ելույթ է ունեցել այս ահաբեկչական խմբավորման միջոցառման ժամանակ:
Ուրբաթ օրը, հակադարձելով Մոնաֆեղին խմբավորման նիստում Մայք Փենսի ներկայությանը ԻԻՀ մարդու իրավունքների շտաբի քարտուղարը թվիթերում գրել է. «Մոնաֆեղին խմբավորման ահաբեկիչների հետ Մայք Փենսի հանդիպումը վկայում է ահաբեկչությանը ԱՄՆ ռեժիմի աջակցության և Իրանի ժողովրդի հանդեպ ատելության մասին, որոնցից 17000-ը սպանվել են այս արյունարբու և տխրահռչակ խմբավորման կողմից»:
Իսլամական հեղափոխության հաղթանակի և համաշխարհային ամբարտավանության հավասարումների փլուզման առաջին օրերից Իրանը եղել է թշնամիների և նրանց համախոհների, այդ թվում՝ Մոնաֆեղին խմբավորման թշնամության թիրախում:
Իրանից հեռանալուց հետո, մոնաֆեղները Իրաքի բաասական ռեժիմի և Սադդամի կանաչ ազդանշանով տեղակայվեցին Իրաքում:
Նրանք մնացին Իրաքում մինչև Սադամ Հուսեյնի իշխանության ավարտը, և նույնիսկ բաասական ռեժիմի առաջնորդի տապալումից հետո ևս ԱՄՆ-ը նրանց բնակեցրել էր Իրաքում։ Սակայն Իրաքի վարչապետ Նուրի Մալեքիի կառավարությունը ձևավորվելուց հետո, մոնաֆեղներին վերջնագիր ներկայացվեց երկիրն անհապաղ լքելու համար, ուստի տարիներ շարունակ ձգձգելուց հետո, մոնաֆեղները վերջապես տեղափոխվեցին Ալբանիա՝ Արևելյան Եվրոպայի ոչ այնքան հայտնի երկիր, և իհարկե, շարունակում են գործել ԱՄՆ-ի առաջնորդների հովանու ներքո: Այդ խմբավորման նկատմամբ ամերիկացի պաշտոնյաների աջակցությունը շարունակվում է այն դեպքում, երբ ԱՄՆ-ի ներսում հրապարակվող պաշտոնական զեկույցները վկայում են այն մասին, որ այս խմբավորումը շատ աննշան աջակցություն է վայելում Իրանում:
Միևնույն ժամանակ, Սիոնիստական ռեժիմը հող նախապատրաստեց այս խմբի ղեկավար Մարիամ Ռաջավիի այցի համար Թել Ավիվ՝ հանդիպելու Սիոնիստական ռեժիմի ղեկավարների հետ, և այս հանդիպումը տեղի ունեցավ այն պայմաններում, երբ Սիոնիստական ռեժիմի ճիրանները ներկված են իրանցի գիտնականների, էլիտաների և սովորական ժողովրդի արյամբ և նման վիճակացույցով մոնաֆեղները փորձում են օգտագործել սիոնիստներին:
Այնուամենայնիվ, ահաբեկչության դեմ պայքարը պահանջում է համաշխարհային վճռականություն. Սակայն միջազգային ապացույցներն ու վարքագիծը վկայում են նման վճռականության բացակայության մասին, ինչի վառ օրինակն է արևմտյանբ և հրեա առաջնորդների ջանքերը՝ աջակցելու Մոնաֆեղին ահաբեկչական խմբին:
Իրանի դեմ Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման կողմից իրականացվող բոլոր հարձակումներով հանդերձ, Իրանի Իսլամական Հանրապետությունը դեռևս կայունության կենտրոն է Արևմտյան Ասիայի տարածաշրջանում, և ահաբեկչական ու դիվերսիոն գործողությունների շարունակման դեպքում ահաբեկչական այդ խմբավորումը կկանգնի Իրանի լուրջ գործողությունների դիմաց:
Միևնույն ժամանակ, Իրանի անվտանգության նախարար Սեյեդ Իսմայիլ Խաթիբը զգուշացրել է Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորմանը և նրա արևմուտքցի ու եբրայացի կողմնակիցներին, ասելով, որ պետք է իմանան, որ Ալբանիայում բնակվող սևերես ահաբեկիչները երբեք ապահով չեն եղել և չեն լինելու, Չնայած ամեն օր ավելի ու ավելի են հանձնվում պաշտոնական և պետական ահաբեկչության առաջնորդներին, ինչպիսիք են Թրամփը, Մայք Փենսը և Պոմպեոն։