Մամուլի տեսություն 03.10.2022
Իրանի նավթի նախարարը հայտարարել է նավթի արդյունահանման ավելացման, ինչպես նաև նավթի վաճառքի նոր շուկաներ դուրս գալու մասին:
Էթելաաթ օրաթերթ
Օջի. Իրանը մուտք է գործել նավթի նոր շուկաներ
Իրանի նավթի նախարարը նշել է, որ նավթի վաճառքը շարունակվում է և երկիրը մտել է նոր շուկաներ:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հետ զրույցում, Ջավադ Օջին ասել է․ «Նավթի արտահանումը և վաճառքը չի դադարել, և ամերիկացիները խոստովանել են, որ պատժամիջոցներն այս առումով արպարդյուն են եղել»։
Ընդգծելով միջազգային հարցերի լուծման դերը նավթի, կոնդենսատների, նավթամթերքների և նավթաքիմիական ապրանքների նոր շուկաների և հաճախորդների բացահայտման գործում, Օջին ասել է․ «Ձմռանն ընդառաջ աշխարհում էներգետիկ անվտանգության ապահովման կարևորությունը կկրկնապատկվում է»։
Ջավան օրաթերթ
Պենտագոնի առցանց պատերազմն Իրանի դեմ՝ ըստ ամերիկյան երկու վերլուծական կենտրոնների
Համաձայն վերլուծական կենտրոնների և ամերիկյան լրատվամիջոցների հաղորդումների՝ մոտ մեկ տասնամյակ առաջվանից Պենտագոնը սոցիալական ցանցերում օգտագործում է կեղծ հաշիվներ՝ գաղտնի կերպով ազդելու իր թշնամիների, հատկապես Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի հասարակական կարծիքի վրա։
Որոշ ժամանակ առաջ բացահայտվեց Meta-ի և Twitter-ի հետ համատեղ իրականացված հաքերային գործողությունը:
2022 թվականի սեպտեմբերի վերջին Graphika ինստիտուտը և Սթենֆորդի ինտերնետ աստղադիտարանը (Stanford Internet Observatory) օգտագործելով Meta-ի, Instagram-ի, Twitter-ի և Facebook-ի ադմինիստրատորների տրամադրած տվյալները, հրապարակեցին զեկույց կեղծ հաշիվների մասին, որոնք վկայում են Միացյալ Նահանգների բանակի միջամտողական գործողության մասին:
Այս հաշիվներն ուղղակիորեն կապված են ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարության (Centcom) և ամերիկյան կառավարության հետ փոխկապակցված որոշ լրատվամիջոցների հետ:
Իրան օրաթերթ
Մոսկվա. ԱՄՆ պետքարտուղարը բացահայտել է Հյուսիսային հոսքում դիվերսիայի դրդապատճառը
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան անուղղակիորեն նշել է, որ ԱՄՆ կառավարությունը «Հյուսիսային հոսք» գազատարում դիվերսիաների պատճառ է դարձել։
Նա ասել է. «Իր կանադացի գործընկեր Մելանի Ջոլիի հետ մամուլի ասուլիսում ԱՄՆ ԱԳ նախարարը խոսել է ԱՄՆ-ում «հեղուկ գազի» արդյունահանման ավելացման մասին և պնդել, որ Վաշինգտոնն այժմ դարձել է դեպի Եվրոպա գազի հիմնական մատակարարը»։
Բելինքենն ասել է «Հյուսիսային հոսքի» միջադեպը պետք է դիտարկել որպես Ռուսաստանի էներգետիկ կախվածությունից ընդմիշտ ձերբազատվելու և Մոսկվային էներգետիկ ռեսուրսների վաճառքի եկամուտներից զրկելու հնարավորություն»։
Վաթան էմռուզ օրաթերթ
Եմենի արդյունավետ սպառնալիքը
6 ամիս անց երեկ ավարտվեց Եմենի ազգային փրկության կառավարության և սաուդյան կոալիցիայի միջև ստորագրված հրադադարի համաձայնագրի ժամկետը։ Այս ընթացքում, բացի սաուդյան կոալիցիան աբզմից խախտել է հրադադարը, ինչն արաժանացել է Եմենի ազգային փրկության կառավարությունն ու բանակցող թիմի քննադատությանը:
Սանաան սաուդյան կոալիցիայի երկու տարբերակ է առաջարկել՝ կամ Եմենի ազգային փրկության կառավարության պահանջների իրականացում, որոնք բարձրացվել են հրադադարի համաձայնագրում, կամ՝ կրկին պատերազմ: Պատերազմին վերադառնալու տարբերակի վերաբերյալ կոալիցիան որևէ նախաձեռնություն չունի։ Սանանան դարձել է ավելի ուժեղ, ավելի կարող և կանգուն և ունի ահռելի ռազմական ուժ, որը կհաղթի կոալիցիային:
armenpress.am
Լիտվան պատրաստ Է ընդունել մոբիլիզացումից խուսափող Ղրիմի թաթարներին
Լիտվան պատրաստ Է արձագանքել Կիեւի խնդրանքին եւ համաձայն Է երկիր ընդունել զինապարտ Ղրիմի թաթարներին՝ նրանց կողմից ուկրաինական անձնագիր ներկայացվելու դեպքում: Այդ մասին հոկտեմբերի 3-ին լրագրողներին հայտնել Է բալթյան հանրապետության ՆԳ նախարարությանն առընթեր Պետական սահմանի պահպանության ծառայության պետ Ռուստամաս Լյուբաեւասը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ղրիմի բնակիչներին թույլատրվել Է ունենալ երկու անձնագիր՝ Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի: «Մենք պատրաստ ենք ընդունելու Ղրիմի թաթարներին, որոնք խուսափում են իրենց նկատմամբ անարդարացի մոբիլիզացումից, որը հայտարարվել Է Ռուսաստանի կողմից»,-ասել Է նա: Այս որոշումը գործում Է, բայց ոչ բոլոր զինապարտների համար, այլ միայն ուկրաինական քաղաքացիություն ունեցողների: «Այդ ազգության այն անձինք, որոնք ցանկանում են մուտք գործել Լիտվա, պետք Է ներկայացնեն ուկրաինական անձնագիր»,-նշել Է Լյուբաեւասը: Ռուսական բանակ մոբիլիզացումից խուսափող Ղրիմի թաթարներին իրենց երկրներ մուտք գործել թույլ տալու խնդրանքով բալթյան պետությունների, Լեհաստանի եւ Վրաստանի իշխանություններին դիմել Է Ուկրաինայի կառավարությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Ադրբեջանը հաստատել է, որ իր մոտ պահվում է 17 ռազմագերի. ՄԻԵԴ
Ադրբեջանը հաստատել է, որ Հայաստանի դեմ սեպտեմբերի 13-ին իրականացրած ագրեսիայի հետևանքով իր մոտ պահվում է 17 ռազմագերի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ասաց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալ Դիանա Քարազյանն՝ ընդգծելով, որ ՄԻԵԴ–ն Ադրբեջանից մանրամասներ է պահանջել գերիների վերաբերյալ, բայց Ադրբեջանը, ինչպես միշտ, ընդհանուր տեղեկություն է տվել:
«Այս պահի դրությամբ գրասենյակն իր աշխատանքները կենտրոնացրել է ռազմագերիների հետ կապված հրատապ միջոց կիրառելու ուղղությամբ։ Սակայն Ադրբեջանը ոչ միշտ է այն ինֆորմացիան ներկայացնում, որը պահանջել է ՄԻԵԴ–ը։ Ադրբեջանը հաստատել է, որ իր մոտ 17 ռազմագերի է գտնվում, որոնց մասին շատ ընդհանուր տեղեկություն է տրամադրել»,–ասաց Քարազյանը։
Նրա խոսքով` ՄԻԵԴ–ն Ադրբեջանից մանրամասներ էր պահանջել գերիների վերաբերյալ, մասնավորապես` նրանց բուժզննման և այլ հարցերի հետ կապված, բայց Ադրբեջանը, ինչպես միշտ, ընդհանուր տեղեկատվություն է տվել։ Ադրբեջանի նման վարքագիծը, ըստ Քարազյանի, նորություն չէ։
Նա նաև հավելեց, որ այս պահին 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանում պահվում է շուրջ 30 գերի, որոնց թվում կան նաև քաղաքացիական անձինք:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, անդրադառնալով Ադրբեջանի կողմից տարածվող տեսանյութերին, ընդգծեց, որ ԿԽՄԿ-ն, լինելով չեզոք մարդասիրական կազմակերպություն, իրավասություն չունի հանրային հարթակում որևէ հայտարարություն անելու դեպքերի ու տեսանյութերի վերաբերյալ, բայց նման հարցերը գտնվում են իրենց մշտական հսկողության տակ:
«44-օրյա պատերազմի և 2022 թվականի ռազմական գործողությունների հետևանքով գերեվարված անձանց մենք ամիսը մեկ անգամ այցելում ենք և փորձում ենք այդ պարբերականությունը պահել: Այցելությունների ընթացքում գերիներին ենք փոխանցում հարազատներից տեսանյութեր, նամակներ, զանգի հնարավորություն, և հակառակը»,- նշեց նա:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Թվիթեր»-ի իր էջում գրել էր, որ Ադրբեջանը երկրորդ անգամ հրաժարվում է կատարել հայ ռազմագերիներին ազատ արձակելու իր խոստումը։
armenpress.am
ՀՀ ՊՆ պաշտոնատար անձինք ՆԱՏՕ-ի ռազմական կրթության կատարելագործման ծրագրի շրջանակում այցելել են ԱՄՆ-ի ուսումնական հաստատություններ
Օրերս Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք ՆԱՏՕ-ի ռազմական կրթության կատարելագործման ծրագրի (DEEP) շրջանակում այցելել են Միացյալ Նահանգների մի շարք ուսումնական հաստատություններ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանում Ամերիկայի դեսպանատան տարածած հաղորդագրությունից, Նահանգներում գտնվելու ընթացքում հայ պատվիրակները հանդիպել են իրենց գործընկերների հետ Վեսթ Փոյնթի ռազմական ակադեմիայում, ԱՄՆ բանակի պատերազմի քոլեջում, Ազգային պաշտպանական համալսարանում և Ցամաքային ուժերի շտաբում։ Նրանք զրուցել են ընդունելության, ինտեգրման, ակադեմիական ծրագրերի և ռազմական պատրաստության շուրջ:
«Միացյալ Նահանգները պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ մեր պետությունների պաշտպանության համար ազդեցիկ առաջնորդների պատրաստման գործում»,- նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:
www.panorama.am
Որոշվել է հոկտեմբերին անցկացնել Հայաստանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի նիստը
Ադրբեջանական կողմն առաջարկել է նոյեմբերից տեղափոխել Հայաստանի հետ սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի հաջորդ նիստը։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին ասվում է երկուշաբթի օրը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ՝ Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպման արդյունքներով։
«Ադրբեջանն առաջարկել է հանդիպմանը սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել ոչ թե նոյեմբերին, ինչպես ավելի վաղ պայմանավորվել էր, այլ այս տարվա հոկտեմբերին»,-ասվում է հայտարարության մեջ։
Փաստաթղթում ընդգծվում է, որ Ժնևում ԱԳ նախարարների հանդիպումը կազմակերպվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը նախապատրաստելու հանձնարարականի համաձայն։ Հանձնարարականը ԱԳ նախարարները տվել են օգոստոսի 31-ին Բրյուսելում երկու երկրների ղեկավարների՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի մասնակցությամբ կայացած բանակցություններից հետո։
www.panorama.am
ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները հանդիպել են սեպտեմբերի 13-ից հետո գերեվարված ռազմագերիների հետ. Զառա Ամատունի
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Ադրբեջանում գերեվարված անձանց թվի հետ կապված վիճակագրական տվյալներ չի տրամադրում հանրությանը, բայց անմիջական կապի մեջ է համապատասխան անձանց ընտանիքների հետ։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոն»-ում հայտարարեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունի:
«Մեր վերջին տեսակցությունն այն անձանց հետ, որոնց Ադրբեջանի իշխանությունները հաստատել են մեր կազմակերպությանը, տեսակցել ենք սեպտեմբերի 23-ին»,- նշեց նա։
Զառա Ամատունու խոսքով՝ ինչպես այլ դեպքերում, այս դեպքում ևս ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել շրջել այդ պահման վայրով, ստուգել տվյալ անձանց առողջական վիճակը, ընտանիքների հետ կապ հաստատել։ «Բնականաբար, այս գործընթացը շարունակական է»,- ընդգծեց նա։
Այս տարվա օգոստոսին ԱՄՆ-ի հայկական համագումարը դիմել է Բայդենին և Կոնգրեսին՝ կոչ անելով աջակցել հայ ռազմագերիների ազատ արձակմանը, որոնց թիվը 100-ից ավելի է։ Հարցին, թե համագումարն այդ թիվը ներկայացրել է՝ հղում անելով ԿԽՄԿ-ին, ինչո՞ւ այն չի համընկնում հայաստանյան գրասենյակի տվյալների հետ, ինչով է պայմանավորված գրասենյակի կաշկանդվածությունն այս հարցում, Զառա Ամատունին ասաց, որ իրենց կողմից ցանկացած լրացուցիչ տեղեկություն հրապարակելը նշանակում է միջազգային մարդասիրական իրավունքին դեմ գնալ։
«ԿԽՄԿ-ն երբեք չի հրապարակել թիվ, որի մասին ասվում է։ Լրացուցիչ տեղեկությունները միայն կարող են խանգարել»,- նշեց նա։