Մամուլի տեսություն 04.10.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարը պնդում է, որ Բաքուն Հայաստանի տարածքի նկատմամբ հավակնություններ չունի և Հայաստանի տարածքը զավթելու նպատակով ռազմական գործողություններ սկսելու մտադրություն չունի:
Իրան օրաթերթ
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին երկուշաբթի օրը, Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ Զաքիր Հասանովի հետ հեռախոսազրույցում, անդրադառնալով Բաքվի ու Երևանի միջև վերջին լարվածությանը, հորդորել է շարունակել բանակցությունները՝ լարվածությունը թուլացնելու համար:
Հեռախոսազրույցում Ադրբեջանի պաշտպանության նախարարը նշել է, որ իր երկրի և Հայաստանի միջև առկա խնդիրները կարող են լուծվել երկխոսության և բարեկամության միջոցով։
Զաքիր Հասանովն ասել է. «Ադրբեջանը Հայաստանի տարածքի նկատմամբ հավակնություններ չունի և Հայաստանի տարածքը զավթելու նպատակով ռազմական գործողություններ սկսելու մտադրություն չունի»։
Էթելաաթ օրաթերթ
Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման առանցքում եղել է խաղաղության համաձայնագիրը
Ժնևում կայացած երկկողմ հանդիպման ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները կարևորել են խաղաղության համաձայնագրի ստորագրումը և կրկնել սահմանազատման հարցում նախկին դիրքորոշումները։
Այս հանդիպմանը Ադրբեջանի ԱԳ նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման հարցում իր երկրի հանձնառությունը, ինչպես նաև խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամությունը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները:
ՀՀ ԱԳՆ-ն այս կապակցությամբ հայտարարել է. «Հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
Արարատ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը՝ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման և բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ։ Կարևորվել է սահմանային իրավիճակի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը։
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի ԶՈՒ իրականացրած պատերազմական հանցագործությունները հստակ գնահատականի պետք է արժանանան միջազգային ատյանների կողմից, իսկ հանցագործները՝ պատասխանատվության ենթարկվեն։
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման վերաբերյալ, այդ թվում` Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման միջոցով։
Դրական է գնահատվել երկուստեք ըմբռնումը, որ տարածաշրջանային տրանսպորտային ուղիները պիտի ապաշրջափակվեն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո»։
Քեյհան օրաթերթ
Գեներալ Փաքփուր. Հյուսիսային Իրաքում ոչնչացվել է ահաբեկիչների շտաբի 40 թիրախ
Անդրադառնալով Իրաքի հյուսիսում անջատողական ահաբեկչական խմբավորումների շտաբների վրա Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հարձակումներին՝ ԻՀՊԿ-ի ցամաքային զորքերի հրամանատարը հայտարարել է. «Հյուսիսային Իրաքում ոչնչացվել է ահաբեկիչների շտաբի 40 թիրախ»:
Վաթան Էմռուզ օրաթերթ
Մոսկվայում կկայանա Կասպյան երրորդ տնտեսական համաժողովը
Մոսկվայում վաղը կմեկնարկի Կասպյան երկրորդ տնտեսական համաժողովը, որի ընթացքում Ռուսաստանը, Թուրքմենստանը, Ղազախստանը, Ադրբեջանը և Իրանը կքննարկեն նավթի և գազի, էներգետիկայի, տրանսպորտի, գիտութան, բնապահպանության և գյուղատնտեսության ոլորտներին առընչվող մի շարք հարցեր:
Նիստը նախագահելու է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:
Իրանի կողմից համաժողովին մասնակցում է ԻԻՀ առաջին փոխնախագահ և իրանական պատվիրակության ղեկավար Մոհամմադ Մոխբարը: Այցի ընթացքում նրան ուղեկցումե ն մի խումբ նախարարներ:
armenpress.am
Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործություն թույլ տված ադրբեջանցի զինծառայողներին
Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութին:
«Ադրբեջանական բանակի կողմից հայ գերիների կամայական մահապատիժները ներկայացնող տեսանյութերը խորապես ցնցող են: Ֆրանսիան ի գիտություն է ընդունում Ադրբեջանի կողմից հայտարարված գործողությունների վերաբերյալ հետաքննությունը և կոչ է անում պատասխանատվության ենթարկել դրանց մեղավորներին։ Ֆրանսիան կոչ է անում ազատ արձակել դեռևս անազատության մեջ գտնվող բոլոր հայ գերիներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է հայտարարության մեջ:
Հոկտեմբերի 2-ին սոցիալական ցանցերում տեսանյութ տարածվեց, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցին զինծառայողները դաժանաբար գնդակահարում մի խումբ հայ ռազմագերիների:
armenpress.am
Թուրքիայի եւ Ռուսաստանի բանակցություններում գազի շուրջ խնդիր չկա
Անկարան եւ Մոսկվան քննարկում են ռուսական գազի դիմաց վճարումների չհետաձգումը, բանակցություններն անցկացվում են գնի շուրջ, այս առումով ոչ մի խնդիր չկա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Անկարայի մի աղբյուր:
Bloomberg գործակալությունը նախօրյակին, վկայակոչելով աղբյուրների, գրել Է, որ Թուրքիան Ռուսաստանին խնդրել Է հետաձգել բնական գազի դիմաց Անկարայի վճարումների մի մասը մինչեւ 2024 թվականը՝ փորձելով մեղմացնել տնտեսական վնասը Էներգակիրների բարձր գներից: Աղբյուրները նշել են, որ առայժմ պարզ չԷ, թե կհանգեցնեն արդյոք բանակցությունները որեւԷ համաձայնության:
«Խոսքը ոչ թե հետաձգելու, այլ գնի մասին Է, չԷ որ ավելի վաղ պարտավորագրերում հաշվի Էին առնվել եվրոպական սակարանների գնանշումները, գինը բարձր Է եղել: Այժմ պայմանները փոխվել են, ինչպես հայտնի Է, ձեռք Է բերվել ռուբլով գազի մասնակի վճարման շուրջ համաձայնություն: Ոչ մի խնդիր բանակցություններում (գազի շուրջ) չկա, ամեն բան հիմնվում Է երկու ղեկավարների վստահության եւ վերաբերմունքի վրա»,-ասել Է ՌԻԱ Նովոստիի զրուցակիցը:
armenpress.am
Հայաստան կայցելի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հրավերով հոկտեմբերի 4-5-ը աշխատանքային այցով Հայաստանում կգտնվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից, հոկտեմբերի 4-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենին կընդունի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Այցի շրջանակներում գլխավոր տնօրեն Գրոսիին կընդունեն ՀՀ նախագահը, ՀՀ վարչապետը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Առողջապահության նախարարները։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը կայցելի նաև Հայկական ատոմային էլեկտրակայան, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, ինչպես նաև դասախոսությամբ հանդես կգա ԵՊՀ ուսանողների համար։
panorama.am
ՄԱԿ-ը զգուշացրել է համաշխարհային տնտեսության նոր ցավալի անկման մասին
ՄԱԿ-ը նախազգուշացրել է, որ տոկոսադրույքների բարձրացումը և խիստ խնայողության միջոցները, որոնք աշխարհի ամենահարուստ երկրներն օգտագործում են բարձր գնաճի դեմ պայքարելու համար, սպառնում են խթանել համաշխարհային ցավալի անկում, որն ամենից շատ կհարվածի զարգացող երկրներին: The Guardian-ի հրապարակած վերլուծականին անդրադարձել է «Գազետա ռու»-ն։
Առևտրի և զարգացման մասին իր տարեկան զեկույցում Միավորված ազգերի կազմակերպության Առևտրի և զարգացման համաժողովը (UNCTAD) հայտնել, որ խոշոր կենտրոնական բանկերի կողմից գների աճին ի պատասխան տոկոսադրույքները բարձրացնելու մղումը «անխոհեմ խաղ» է, որը կարող է վտանգավոր արդյունք տալ:
ՄԱԿ-ի գործակալությունը ասում է, որ անհրաժեշտ է հրատապ «կուրսի ուղղում»՝ կանխելու պարտքային ճգնաժամերը, առողջապահական և կլիմայական արտակարգ իրավիճակները մի շարք աղքատ երկրների համար, որոնք փորձում են հաղթահարել «Կովիդ» համաճարակի տնտեսական հարվածը և Ուկրաինայում Ռուսաստանի շուրջ ստեղծված իրավիճակը:
Ներխուժումն տեղի է ունենում այն ժամանակ, երբ համաշխարհային կենտրոնական բանկերը կտրուկ բարձրացնում են տոկոսադրույքները՝ վերջին չորս տասնամյակների ընթացքում գնաճի ամենաբարձր մակարդակի դեմ պայքարելու համար: ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը հաջորդ ամսից համադրելու է տոկոսադրույքների հետագա կտրուկ բարձրացումները՝ Անգլիայի բանկի և Եվրոպական կենտրոնական բանկի նմանատիպ քայլերի հետ մեկտեղ:
Այնուամենայնիվ, UNCTAD -ն գտնում է, որ զարգացած տնտեսություններ ունեցող երկրների քաղաքական և կենտրոնական բանկիրների ղեկավարները սխալվում են՝ գնաճը համակարգից դուրս մղելու համար վերադառնալով 1970-ական և 80-ական թվականներին կիրառված «բազեային» քաղաքականությանը, որը, ըստ կազմակերպության, անտեղի է ներկայիս համաշխարհային իրավիճակում:
Վիճարկելով այն պնդումը, թե անհրաժեշտ է դրամավարկային կտրուկ ցնցում կենտրոնական բանկերի կողմից՝ կազմակարեպությունը պնդում է, որ ընթացիկ գնաճի մեծ մասը պայմանավորված է էներգիայի, պարենային ապրանքների և համաշխարհային առևտրի կտրուկ աճով, այլ ոչ թե ապրանքների և ծառայությունների ավելորդ պահանջարկով:
panorama.am
Թուրքիան խնդրել է Ռուսաստանին գազի վճարումների մի մասը հետաձգել մինչև 2024 թվականը
Թուրքիան դիմել է Ռուսաստանին՝ բնական գազի մատակարարման վճարումների մի մասը մինչև 2024 թվականը հետաձգելու խնդրանքով։ Այս մասին հայտնում է «Bloomberg» գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Պարբերականը գրում է, որ թուրքական պետական «Botas» ընկերությունը ձգտում է հետաձգել վճարումների մի մասը մինչև 2024 թվականը:
Ընդ որում, ինչպես նշել են գործակալության զրուցակիցները, դեռևս պարզ չէ, թե արդյոք այդ բանակցությունները հաջողությամբ կպսակվեն:
Ըստ ԶԼՄ-ների՝ Թուրքիայի կախվածությունը էներգակիրների ներմուծումից մեծացրել է ճնշումը նրա արժույթի և բյուջեի վրա։ Այսպիսով, տարեսկզբից թուրքական լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվել է ավելի քան 28 տոկոսով։
Միևնույն ժամանակ, ըստ Bloomberg-ի, օգոստոսին Թուրքիայի առևտրային դեֆիցիտը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է ավելի քան երկու անգամ և հասել 11,2 միլիարդ դոլարի։
panorama.am
Պուտինին և Լուկաշենկոյին կներկայացվի Միութենական պետության էլեկտրաէներգիայի շուկայի ձևավորման մասին համաձայնագիրը
Բելառուսի և Ռուսաստանի միութենական պետության շրջանակներում էլեկտրաէներգիայի շուկայի ձևավորման մասին համաձայնագիրը շուտով կներկայացվի նախագահներին, ասել է Բելառուսի էներգետիկայի փոխնախարար Դենիս Մորոզը, փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Ներկայում ամբողջությամբ պատրաստվել է էլեկտրաէներգիայի միութենական շուկայի ձևավորման պայմանագիրը։ Այս համաձայնագիրն անցել է նախարարությունների բոլոր ընթացակարգերը, ներպետական ընթացակարգեր է անցնում և մոտ ապագայում կներկայացվի պետությունների ղեկավարներին»,- հայտարարել է փոխնախարարը։
Նրա խոսքով, պլաններին համապատասխան աշխատանքներ են տարվում Միութենական պետության գազի շուկայի ձևավորման ծրագրի իրականացման ուղղությամբ։ «Մենք աշխատում ենք նաև այս ուղղությամբ»,- ասել է Մորոզը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Բելառուսը մինչև 2023 թվականի դեկտեմբերի 1-ը կստորագրեն պայմանագիր միութենական պետության շրջանակներում գազի միացյալ շուկա ստեղծելու մասին։
Բացի այդ, Պուտինի խոսքով, նախատեսվում է համաձայնագիր կնքել նավթի ու նավթամթերքի, ինչպես նաև էլեկտրաէներգիայի միասնական շուկայի ձևավորման մասին։