Մամուլի տեսություն 07.10.2022
Իսրայելի բարձրաստիճան գեներալը հայտարարել է, որ իսրայելցիները կարող են կորցնել իրենց երկիրը և պարտվել հաջորդ պատերազմում, քանի որ բանակը պատրաստ չէ հաջորդ պատերազմին:
Քեյհան օրաթերթ
Սիոնիստակլան ռեժիմի մութ ապագայի վերաբերյալ զգուշացումներին է միացել նաև բարձրաստիճան սպան, ով հայտարարել է. «Մենք համապատասխան պատրաստվածություն չունենք և պատերազմի դեպքում կպարտվենք»:
Թել Ավիվի Շիկոն Հաբանիմ փողոցում գտնվող համանուն սպայական ակադեմիան նախապատարստում է բանակի սպաների: Ակադեմիան 50 տարեկան է:
Վերջերս ակադեմիայի նախկին ղեկավարներից գեներալ Իսահակ Բրիկը զգուշացրել է, որ երկրում իրավիճակն իրավիճակն այնքան հանգիստ չէ, որքան թվում է:
Նա Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Իսրայելցիները կարող են կորցնել իրենց երկիրը և պարտվել հաջորդ պատերազմում, քանի որ բանակը պատրաստ չէ հաջորդ պատերազմին»:
Համշահրի օարթերթ
Բայդենը հայտարարել է, որ միջուկային զենքի կիրառման հետևանքով «ապոկալիպսիսի» սպառնալիքն ամենաբարձր մակարդակի վրա է 1962 թվականին Կուբայի հրթիռային ճգնաժամից ի վեր
Արձագանքելով ուկրաինական պատերազմում միջուկային զենք օգտագործելու հնարավորության մասին ռուս պաշտոնյաների հայտարարություններին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ «միջուկային ապոկալիպսիսի» վտանգը ամենաբարձր մակարդակի վրա է 1962 թվականի Կուբայի հրթիռային ճգնաժամից ի վեր։
Հինգշաբթի օրը Նյու Յորքում Դեմոկրատական կուսակցության Սենատի ընտրական հանձնաժողովի դրամահավաքի ժամանակ ունեցած ելությում Բայդենն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «չի կատակում, երբ խոսում է միջուկային,. կենսաբանական և քիմիական զենքի կիրառման մասին»:
Ջամե Ջամ օրաթերթ
Ռուսաստանը հայտարարել է Իրանի հետ նավթի և գազի սվոփի շուրջ բանակցությունների մասին
ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակն ուրբաթ օրը լրագրողներին ասել է, որ Մոսկվան ու Թեհրանը քննարկում են նավթի ու գազի սվոփի տարբերակները։
Նովակն ասել է. «Այս պահին մենք աշխատում ենք իրանական կողմի հետ և քննարկում կոնկրետ ուղիներ և մեխանիզմներ՝ կապված գազի և նավթի սվոփի հետ։
ԻԻՀ նավթի նախարար Ջավադ Օջին, ով առաջին փոխնախագահի և իրանական պատվիրակության հետ մեկնել էր Ռուսաստան՝ մասնակցելու Կասպյան տնտեսական երկրորդ համաժողովին, այսօր ասել է. «Որպես գազ արտահանող երկրներ՝ Իրանն ու Ռուսաստանը համագործակցել են էներգետիկ սվոփների ոլորտում, և այցի ընթացքում քննարկվելու են նոր ենթակառուիցվածքների և համատեղ գազի հանքավայրի շահագործման հետ կապված հարցեր»:
ԻՌՆԱ
Լավրով. Կիևը կարող է զանգվածային ոչնչացման զենք կիրառել
Արձագանքելով Ռուսաստանի վրա միջուկային հարձակում իրականացնելու՝ ՆԱՏՕ-ին ուղղված Ուկրաինայի նախագահի խնդրանքին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը զգուշացրել է Կիևին ու Վաշինգտոնին՝ ցանկացած անխոհեմ քայլի հետևանքների կապակցությամբ:
Նա ասել է. «Ուկրաինայի կողմից առկա է զանգվածային ոչնչացման զենքի հնարավոր կիրառման վտանգ»:
Լավրովն ասել է. «Վստահաբար, երբ խոսքը վերաբերվի միջուկային զենք կիրառելու վերաբերյալ վերջին խոսքին, մենք չենք լռի: Մենք չենք կարող անտեսել զանգվածային ոչնչացման տարբեր տեսակի զենքերի օգտագործման վերաբերյալ Կիևի կառավարության անխոհեմ գործողությունները»:
armenpress.am
Ամբողջ աշխարհում բոլոր պետական ինստիտուտները չեն հասցնում փոփոխությունների հետևից. ԱԳՆ մամուլի խոսնակ
Տեղեկատվական անվտանգության խնդիրները առանձնահատուկ չեն Հայաստանի համար, ամբողջ աշխարհում վստահության հսկայական պակաս կա քաղաքական գործիչների, պետական ինստիտուտների և լրատվամիջոցների նկատմամբ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Հիբրիդային պատերազմ․ տեղեկատվական դիվերսիաների թիրախներն ու դրա դեմ պայքարի քայլերը» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
«Մարդիկ ավելի շատ վստահում են ընկերներին, ընտանիքին, ծանոթին, բարեկամին, որը լրիվ ասեկոսեների հիմք է հանդիսանում: Կարելի է օրինակ բերել կորոնավիրուսի ժամանակաշրջանից: Պետությունը, գիտնականները, բժիշկները բազմաթիվ ապացուցված փաստեր էին բերում, բայց բնակչության զգալի մասը, միևնույն է, հավատում էր ինչ-որ այլ երկրում գտնվող մարզի երկար մորուքով գիտնականի ասածին, որ ձեզ չիպավորում են: Ինչո՞ւ, որովհետև մարդկային բնույթը այնպիսին է, որ ցանկանում է սկանդալային, դավադրապաշտական բաների հավատալ: Նորություն չեմ ասի, որ աշխարհում կան բազմահազար մարդիկ, որոնք հավատում են, որ Երկիր մոլորակը հարթ է, գնդաձև չէ»,- նշեց Հունանյանը:
ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով՝ չորրորդ արդյունաբերական հեղափոխության արդյունքում գործընթացները ավելի են արագանում:
«Բոլոր պետական ինստիտուտները, որոնք ստեղծվել են արդյունաբերական հեղափոխության արդյունքում, չեն հասցնում այդ փոփոխությունների հետևից: Մինչև օրենք ես մշակում՝ «Տելեգրամ»-ը նոր թարմացում է մտցնում, «ՏիկՏոկ» հավելվածն է հայտնվում: Այսինքն՝ շատ դժվար է հասնել այդ փոփոխությունների հետևից: Սա միջազգային ֆենոմեն է, և բոլորը ունեն այդ խնդիրը»,- ասաց Հունանյանը:
armenpress.am
ՀԱՊԿ անդամ պետությունների փոխարտգործնախարարների հանդիպմանը ՀՀ ԱԳ փոխնախարարը շեշտել է Ադրբեջանի ԶՈՒ-ի՝ Հայաստանի տարածքը լքելու անհրաժեշտությունը
ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում hոկտեմբերի 7-ին Երևանում կայացան «բարձր մակարդակի խմբի» ձևաչափով անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների տեղակալների խորհրդակցություններ՝ Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանի նախագահությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից, խորհրդակցություններին մասնակցել է նաև ՀԱՊԿ Քարտուղարության և միացյալ շտաբի պատվիրակությունը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի գլխավորությամբ։
Հանդիպման մեկնարկին փոխնախարար Սաֆարյանը գործընկերներին ներկայացրել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, շեշտել ադրբեջանական զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքն անհապաղ լքելու և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը։
Նախարարի տեղակալն ընդգծել է Ադրբեջանի կողմից իրականացված հայ ռազմագերիների սպանությունների, խոշտանգումների, պատերազմական այլ հանցագործությունների հստակ հասցեական դատապարտման անհրաժեշտությունը և կարևորել հանցագործներին պատասխանատվության ենթարկումը, ինչպես նաև Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակումը։
Խորհրդակցությունների ժամանակ քննարկվել են ՀԱՊԿ օրակարգում առկա մեկ տասնյակից ավելի հարցեր, նախանշվել դրանց մասով հետագա աշխատանքը։
Անդրադարձ է կատարվել նաև նոյեմբերին Հայաստանում նախատեսվող ՀԱՊԿ գագաթնաժողովի և դրան նախորդող կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների և անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստի անցկացման հարցերին։
armenpress.am
Ռուսաստանում երկարացվել Է թռիչքների սահմանափակման ռեժիմը 11 օդանավակայաններում
Ռուսաստանի հարավի եւ կենտրոնական մասի 11 օդանավակայաններում մինչեւ հոկտեմբերի 16-ը երկարացվել Է թռիչքներ կատարելու սահմանափակումների ռեժիմը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ռոսավիացիա»-ն:
«Թռիչքների կատարման սահմանափակումների ռեժիմը Ռուսաստանի հարավի եւ կենտրոնական մասի 11 օդանավակայաններում երկարացվել Է մինչեւ 2022 թվականի սեպտեմբերի 10-ը»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայաններում: Ռուսաստանի հարավում սահմանափակումների ռեժիմը գործում Է փետրվարի 24-ից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
panorama.am
Վրաստանը հայտարարում է տարածաշրջանային էներգետիկ անվտանգության համար գործընկերների հետ ակտիվ աշխատանքի մասին
Վրաստանի իշխանությունները ակտիվորեն աշխատում են ԵՄ-ի և Կենտրոնական Ասիայի գործընկերների հետ՝ ամրապնդելու իրենց դերը տարածաշրջանային էներգետիկ անվտանգության մեջ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ուրբաթ օրը լրագրողներին ասել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին։
«Մենք ակտիվորեն աշխատում ենք մեր հարևանների, գործընկերների հետ ինչպես Կենտրոնական Ասիայում, այնպես էլ ԵՄ-ում, որպեսզի Վրաստանն էլ ավելի ամրապնդի և ամրապնդի տարածաշրջանային էներգետիկ անվտանգության ուժեղ ներդրողի դերը»,-ասել է Դարչիաշվիլին։
Նա նաև հավելել է, որ Վրաստանը երկար տարիներ էներգակիրների տարանցման առումով կարևոր տարածաշրջանային խաղացող է։
Դարչիաշվիլին Պրահայում է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած վրացական պատվիրակության կազմում և մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) գագաթնաժողովին։
panorama.am
4 տարի անց Թուրքիան Իսրայելում դեսպան է նշանակել
Թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորումը փաստացի նոր փուլ է մտել։ 2018-ից այս կողմ գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակով տարվող միջպետական հարաբերությունների նշաձողը արդեն բարձրացվել են դեսպանի մակարդակի։
Էրեմենիհաբերի փոխանցմամբ, հարաբերությունների կարգավորման շրջանակներում Իսրայելը Թուրքիայում դեսպան էր նշանակել Իրիթ Լիլլիանին։ Իսկ Էրդողանի հրամանագրով Թուրքիան 4 տարի անց Թել Ավիվում նշանակեց իր դեսպանին՝ Շաքիր Օզքան Թորունլարին, ով 2010-2014թթ. զբաղեցրել է Երուսաղեմում գլխավոր հյուպատոսի, իսկ Պաղեստինում դեսպանի պաշտոնը։
Թորունլարը կադրային դիվանագետ է, նա 2008-2010թթ. Բանգլադեշում եղել է Թուրքիայի դեսպանը, իսկ 2017-2021թթ.՝ Հնդկաստանում։
panorama.am
Sotheby's աճուրդի տունը պատրաստվում է «Դոն Կիխոտ» գիրքը վաճառել 900 հազար եվրոյով
Sotheby's աճուրդի տունը պատրաստվում է վաճառել 17-րդ դարի Միգել դե Սերվանտեսի հրատարակությունն առնվազն 900 հազար եվրոյով։ Կոլեկցիոներներին ասվել է, որ նման հնարավորություն «կյանքում մեկ անգամ է տրվում», գրում է «Գազետա.ռու»-ն։
Sotheby's-ը ներկայացնելով գրքի պատմությունը, նշում է, որ 1930-ականների սկզբին Խորխե Օրտիս Լինարես անունով մի երիտասարդ բոլիվացի դիվանագետ մտել է Լոնդոնի հանրահայտ «Maggs Bros» գրախանութ՝ հարցնելու, թե արդյոք նրանք ունե՞ն «Դոն Կիխոտ»-ի հատուկ հրատարակություն վաճառքի համար: Նրան պատասխանել են, որ չունենք, սակայն խոստացել են լինելու դեպքում կապ հաստատել նրա հետ։
Երկու տարի անց Լինարեսը հեռախոսազանգ է ստանում Փարիզում՝ բարի լուրով։ Դիվանագետը 1936 թվականի ձեռք է բերել Դոն Կիխոտի հազվագյուտ հրատարակությունը, ինչպես նաև Միգել դե Սերվանտեսի պատմվածքների ժողովածուի առաջին հրատարակությունը՝ «Novelas ejemplares»-ը։Դա տեղի է ունեցել Մադրիդում տպագրվելուց չորս հարյուր տարի անց։
Այժմ գրքերը Sotheby's աճուրդի կհանվեն 900 հազար եվրոյով։ Միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերին Փարիզում։ Novelas ejemplares-ը նախատեսվում է վաճառել 200 000–300 000 եվրոյով։