Մամուլի տեսություն 09.10.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i183918-Մամուլի_տեսություն_09.10.2022
Սպիտակ տան սխալ հաշվարկը՝ Մոսկվայի դեմ Կիևին սպառազինություն տրամադրելու վերաբերյալ, այնքան է կրճատել Պենտագոնի պահեստներում զենքի քանակը, որ ամերիկացի ռազմական խորհրդականները նախազգուշացրել են այդ կապակցությամբ:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Հոկտեմբեր 09, 2022 08:29 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 09.10.2022

Սպիտակ տան սխալ հաշվարկը՝ Մոսկվայի դեմ Կիևին սպառազինություն տրամադրելու վերաբերյալ, այնքան է կրճատել Պենտագոնի պահեստներում զենքի քանակը, որ ամերիկացի ռազմական խորհրդականները նախազգուշացրել են այդ կապակցությամբ:

Իրան օրաթերթ

Դատարկ պահեստների ճգնաժամ Պենտագոնում

Սպիտակ տան սխալ հաշվարկը Մոսկվայի դեմ Կիևի ճակատին սպառազինության տրամադրման վերաբերյալ, Պենտագոնի պահեստներում  զենքի քանակն այնքան է կրճատվել, որ ամերիկացի ռազմական փորձագետները զգուշացնում են երկրի ռազմական իրավիճակի վրա այդ օգնության ազդեցության կապակցությամբ։

France Press-ի հաղորդման համաձայն՝ Ուկրաինային ավելի քան 16,8 միլիարդ դոլարի ռազմական օգնություն հատկացնելով, ԱՄՆ ​​գլխավորում է Կիևին զենք մատակարարող երկրների ցուցակը։ 6-ամսյա անողոք պատերազմից հետո իրավիճակն այնքան է բարդացել, որ Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Մարկ Կանսյանն իր վերլուծության մեջ հայտարարել է, որ ԱՄՆ ռազմական տեխնիկայի մի մասը իջեցվել է այն մակարդակի, որ ապագա Վաշինգտոնի վարժանքների և ռազմական ծրագրերում կարող են խնդիրներ առաջանալ: 

 

Էթելաաթ օրաթերթ

Եվրոպացիները ջերմություն ապահովելու համար  սկսել են այրել աղբը

Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների և ձմռանը ջերմություն ապահովելու համար ԵՄ երկրների քաղաքացիները սկսել են աղբ այրել։

Bloomberg թերթը հայտարարել է, որ լեհերը տաքանալու համար աղբ են վառում, ինչն էապես սրել է օդի աղտոտվածության խնդիրը։

 

Քեյհան օրաթերթ

Առաջին անգամ օգտագործվել են իրանական «Խայամ» արբանյակի տվյալները

Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն ասել է. «Առաջին անգամ  «Խայամ» արբանյակի տվյալները օգտագործվել են»։

Մահդաշտի տիեզերակայանում հեռահար զոնդավորման արբանյակների կառավարման և շահագործման կենտրոնի բացման արարողության ժամանակ, Իսա Զարեփուրը հավելել է.«Առաջին անգամ է, որ «Խայամ» արբանյակի տվյալները շահագործվում են Իրանում և այսօր առաջին անգամ կցուցադրվեն այս արբանյակից ստացված պատկերները»։

Զարեփուրը հստակեցրել է, որ շուտով  արբանյակից ստացված պատկերները և տվյալները կտրամադրվի անհրաժեշտ ծառայություններ մատուցող ընկերություններին:  Նա նշել է. «Այսօր մեծ օր է տիեզերական ոլորտի պատմության մեջ: Որովհետև մենք առաջին անգամ ունենք ուղղակի հասանելիություն նման պատկերների և տվյալների»։

 

Վաթան Էմռուզ օրաթերթ

ՕՊԵԿ-ն ԱՄՆ-ի դեմ

Նավթի արդյունահանումը 2 մլն բարելով կրճատելու OPEC+-ի որոշման հետևանքով նախորդ շաբաթվա գործարքներ նավթի գինը բարձրացել է ավելի քան 15%-ով և հասել մեկ բարելի դիմաց 100 դոլարի։

Financial Times-ի տվյալներով՝ ՕՊԵԿ-ի որոշումը՝  օրական արդյունահանումը 2 մլն բարելով կրճատելու կամ համաշխարհային մատակարարումը 2 տոկոսով նվազեցնելու վերաբերյալ, առաջին հայացքից կարող է թվալ պարզ, մինչդեռ Բրենտի տեսակի նավթը հասել է մոտ 90 դոլարի՝ մեկ բարելի դիմաց՝ գրեթե 2 անգամ գերազանցելով պատմական ռեկորդը: Դա  լուրջ վտանգ է համաշխարհային տնտեսության համար, որը վերջին շրջանում բախվել է գնաճի և էներգակիրների գների բարձրացման խնդիրների հետ:

 

armenpress.am

Հայաստանի և Իտալիայի Վճռաբեկ դատարանների նախագահները պայմանավորվել են ամրապնդել դատական ատյանների համագործակցությունը

ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյան և Իտալիայի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Պիետրո Կուրցիոն պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել բարձրագույն դատական ատյանների միջև ձևավորված գործընկերային փոխհարաբերությունները և ամրապնդել երկկողմ հաղորդակցության ուղիները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բարձրագույն դատական խորհրդից հայտնել են, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի հրավերով 2022 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը եռօրյա այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվել Իտալիայի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Պիետրո Կուրցիոյի գլխավորած պատվիրակությունը։ Պատվիրակության կազմում են եղել Իտալիայի Վճռաբեկ դատարանի փոխնախագահ Մարգերիտա Կասսանոն, նույն դատարանի դատավոր Մաուրա Կապրիոլին և Բարիի գլխավոր դատախազ Աննա Մարիա Տոստոն։

Այցի շրջանակներում Իտալիայի Վճռաբեկ դատարանի նախագահի գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լ․Թադևոսյանի ուղեկցությամբ այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ոճրագործությունը հավաստող փաստագրական նյութերին: Այցի ավարտին Իտալիայի Վճռաբեկ դատարանի նախագահ Պիետրո Կուրցիոն գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի Պատվավոր հյուրերի հուշամատյանում։

Այցի ընթացքում Իտալիայի Վճռաբեկ դատարանի նախագահ Պիետրո Կուրցիոյի գլխավորած պատվիրակությանն իր նստավայրում ընդունել է Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ, այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամների հետ:

Հանդիպումներին մասնակցել են նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը, Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն և Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Ծովինար Համբարձումյանը:

araratnews.am

Պուտինի հրամանագիրը՝ Ղրիմի կամրջի վերաբերյալ

Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ուժեղացնել անվտանգային միջոցառումները Կերչի նեղուցով անցնող էլեկտրացանցային էներգետիկ կամրջի, տրանսպորտային միջոցների և գազատարների համար։ Ասվում է նախագահի համապատասխան հրամանագրում։ Գրում է РИА Новости-ին։

Նշվում է, որ անվտանգության դաշնային ծառայությունը կկազմակերպի և կհամակարգի պաշտպանության միջոցառումները։

Հիշեցնենք, որ Ղրիմի կամրջի վրա այսօր՝ հոկտեմբերի 8-ին, բեռնատար է պայթեցվել, ինչի հետևանքով գնացքի վառելիքի բաքերը բռնկվել են։ Ըստ տեղեկությունների՝ ոչ ոք չի տուժել, միջադեպի պատճառներն ու ավերածությունների չափը ճշտվում են։

armenpress.am

Հայաստանում առաջին անգամ սինթեզված 18F-PSMA ռադիոֆարմ պրեպարատը հնարավորություն կտա հետազոտել չարորակ գոյացությունների ավելի լայն սպեկտր

Հայաստանում գործող Ռադիոիզոտոպների արտադրության և Ռուսաստանի Ն.Ն Բլոխինի անվան ուռուցքաբանության ազգային բժշկագիտահետազոտական կենտրոնների մասնագետների համագործակցության արդյունքում Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում արդեն իսկ ներդրված արտադրական և ախտորոշման տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվել է 18F-PSMA ռադիոֆարմ պրեպարատի սինթեզ, որը հնարավորություն կտա ուսումնասիրել մի շարք չարորակ գոյացություններ, մասնավորապես՝ շականակագեղձի չարորակ գոյացությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 8-ին Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն էին այցելել ՀՀ առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը, Բլոխինի անվան ուռուցքաբանության ազգային բժշկագիտահետազոտական կենտրոնի տնօրեն Իվան Ստիլիդին և մի խումբ ոլորտի ներկայացուցիչներ:

Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի տնօրեն Էդմոնդ Կոստանյանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին կենտրոնում, ծանոթացան մասնագետների կատարած աշխատանքին, իսկ Իվան Ստիլիդին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ 2021 թվականի դեկտեմբերին  ՌԴ և ՀՀ առողջապահության նախարարությունների  և ուռուցքաբանների մասնակցությամբ հանդիպում է կազմակերպվել իրենց կենտրոնում: Հենց այդ ժամանակ կողմերի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել:   Համագործակցության շրջանակում  Հայաստան են ժամանել Բլոխինի անվան կենտրոնի մասնագետները, ովքեր այստեղ հայ մասնագետների հետ ներդրել են ուռուցքների ախտորոշման նոր տեխնոլոգիան:

news.am

Պատերազմի հետևանքով ՀՀ-ն այլևս չունի հնարավորություն` ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը. Էդուարդ Աղաջանյան

ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը լուրջ առաջընթաց է համարում Պրահայում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի համաձայնեցրած կետերը։ Այս մասին նա ասել է Factor TV-ի  հետ հարցազրույցում:

Տարածքային ամբողջականության ճանաչումը նա համարում է կարևորագույն համաձայնեցում՝ սկսված բանակցային գործընթացի համար։

«Ուզում եմ առանձնահատուկ նշել սրա կարևորությունը. առանց այս կարևոր և սկզբունքային կետի հնարավոր չէր լինի որևէ բովանդակային քննարկում ծավալել խաղաղության պայմանագրի շուրջ։ Սրանով սկիզբ է դրվում այս գործընթացին, ինչը լավ նորություն է»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։

Նրա խոսքով` ցավոք, 44-օրյա պատերազմի արդյունքում և հետևանքով ՀՀ-ն այլևս չունի հնարավորություն և ռեսուրս՝ ապահովելու Արցախի ժողովրդի իրավունքները, ազատությունները, այդ թվում՝ անվտանգությունը։

«Նոյեմբերի 9-ի պայմանագրի, եռակողմ հայտարարության թերևս կարևորագույն կետը ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության ծավալումն է այն տարածքում, որտեղ շարունակում են ապրել արցախցի մեր հայրենակիցները, և, թերևս, կարծում ենք, որ այս հարցում մենք պետք է ապավինենք միջազգային հանրության գործիքակազմին, և անենք առավելագույնը, որ միջազգային հանրությանը հասցնենք այն օրհասական, գոյութենական խնդիրները, որոնց մեր հայրենակիցներն առնչվում են Արցախում»,-ասել է նա: