Մամուլի տեսություն 10.10.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i183978-Մամուլի_տեսություն_10.10.2022
Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի վատթարացմանն ու այս մայրցամաքում գնաճի ու էներգակիրների գների կտրուկ աճին զուգահեռ, եվրոպական տարբեր քաղաքներում շարունակվում են բողոքի ցույցերը:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Հոկտեմբեր 10, 2022 09:37 Asia/Tehran

Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի վատթարացմանն ու այս մայրցամաքում գնաճի ու էներգակիրների գների կտրուկ աճին զուգահեռ, եվրոպական տարբեր քաղաքներում շարունակվում են բողոքի ցույցերը:

Քեյհան օրաթերթ

Էներգետիկ ճգնաժամն ու գնաճը եվրոպացիներին դուրս  են բերել փողոցներ / ֆրանսիացիները պահանջում են դուրս գալ ՆԱՏՕ-ից

Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի վատթարացմանն ու այս մայրցամաքում գնաճի ու էներգակիրների գների կտրուկ աճին զուգահեռ, եվրոպական տարբեր քաղաքներում շարունակվում են  բողոքի ցույցերը:

Ֆրանսիայում քաղաքացիները կոչ են արել դուրս գալ ՆԱՏՕ-ից, իսկ Գերմանիայում՝ եվրոպացի առաջնորդներից պահանջել են չեղարկել հակառուսական պատժամիջոցները։

Եվրոպայում ուկրաինական պատերազմի ստվերի նեռքո տիրող էներգետիկ ճգնաժամը շաբաթներ շարունակ դժվարություններ է առաջացրել այս մայրցամաքի բնակիչների կյանքում, իսկ եվրոպական խոշոր քաղաքների բնակիչները բողոքում են վառելիքի  բացակայության և բարձր գնի դեմ։ Նավթի օրական արդյունահանումը 2 միլիոն բարելով կրճատելու ՕՊԵԿ+  որոշումը սրել է ճգնաժամը։ Շատ փորձագետներ խոսում են եվրոյի արժեքի շարունակական անկման, եվրոպական տնտեսության անկման և էներգակիրների գների աճի մասին։

 

Վաթան Էմռուզ օրաթերթ

Քաոսի աջակից մարդասպանները

Մարդասպաններն աջակցում են անկարգություններին

Սա ամենալակոնիկ նկարագրությունն է, որ կարելի է տալ արևմտյան իշխանությունների կողմից մարդասիրության գռեհիկ դրսևորմանը։ Կառավարություններ, որոնք իսլամական հեղափոխության հաղթանակից հետո չդադարեցին դավադրություններ իրականացնել Իրանի ժողովրդի դեմ և փորձեցին պատերազմի, պատժամիջոցների և ահաբեկչության միջոցով խաթարել Իրանի ժողովրդի ուղին դեպի առաջընթաց և հզորություն: Իրանի ժողովրդին հայտնի օտարերկրյա տխրահռչակի գործիչների աջակցությունը զավեշտական տեսարան է ստեղծել արևմտյան մարդասիրության համար: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը սատարել է անկարգությունները հրահրողներին, որպեսզի մարդասպանների և խռովարարներին աջակցելու կրկեսը մտնի հետաքրքիր փուլ։

 

Իրան օրաթերթ

Լիզ Թրասը համարվում է  բրիտանական պատմության ամենաչսիրված վարչապետը

Observer թերթի անցկացրած սոցհարցման արդյունքների համաձայն՝  Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը ամենաքիչ ժողովրդականութնունն ունի  այս երկրի նախկին վարչապետների համեմատ։

Rasha Today-ի հաղորդման համաձայն, ըստ սոցհարցման արդյունքների՝ Թրասի ժողովրդականությունն իջել է 47%-ի, ինչը ցույց է տալիս, որ նարնա վելի քիչ են սիրումք ան  նա   նույնիսկ այս երկրի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնին։ Հարցման համաձայն՝ ընտրողների մոտ 64 տոկոսը դեմ է Թրասին, մինչդեռ միայն 16 տոկոսն է հավանություն տալիս նրան։

 

Արման Մելի օրաթերթ

Ձայների գնման գործընթացը հասել է ՄԱԿ-ին

ԱՄՆ-ն ​​և նրա արևմտյան դաշնակիցները պատրաստվում են բանաձեւ ներկայացնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, որը դատապարտում է Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա և պահանջում է ռուսական ուժերի դուրսբերումն Ուկրաինայից։

Այս բանաձևն առավելագույն աջակցություն ստանալու համար ԱՄՆ-ը հույս ունի ստանալ այլ երկրների աջակցությունը, որոնք մարտին հրաժարվել էին քվեարկել նմանատիպ բանաձևի օգտին։ Պակիստանի պաշտոնյաների բազմաթիվ այցելությունները Վաշինգտոն վկայում են այն մասին, որ Ռուսաստանի հարցը կողմերի համար լուծված չէ։ Գործողություն, որը կարող է ուղեկցվել ԱՄՆ-ի առաջարկներով։ Առաջարկներ, որոնք միշտ չէ, որ հաճելի են։ 

 

armenpress.am

Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելությունը Ադրբեջանի հնարավոր ագրեսիան զսպող գործոն կլինի. պատգամավոր

Հայ-ադրեբեջանական սահմանի երկայնքով Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայումը կնպաստի կայունացմանը և ադրբեջանական հնարավոր ագրեսիայի համար ևս մեկ լրացուցիչ զսպող գործոն կլինի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանական ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Մեր դիրքորոշումը միանշանակ է և աներկբա՝ Ադրբեջանը պետք է դուրս գա մեր տարածքներից, որովհետև ՀՀ տարածքային ամբողջականությունը սակարկման ենթակա չէ ոչ մի պայմանով: Այդ առաքելությունը, մեր կարծիքով, միանշանակ կնպաստի կայունացմանը և ևս մեկ լրացուցիչ զսպող գործոն կլինի ադրբեջանական հնարավոր ագրեսիայի համար»,-ասաց Վահագն Ալեքսանյանը:

Իսկ թե քաղաքացիական առաքելությունը ե՞րբ է տեղակայվելու՝ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն ասաց, որ այս պահին պարզ չէ, թե կոնկրետ ո՞ր օրը կլինի տեղակայումը, որովհետև քննարկման փուլում է:

«Սակայն, ինչպես նշված էր հաղորդագրության մեջ, պետք է տեղի ունենա հոկտեմբերին: Ակնկալում ենք՝ մինչև ամսվա վերջ»,-նշեց պատգամավորը:

Վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիևի, նախագահ Մակրոնի և նախագահ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման արդյունքով ընդունվել էր հայտարարություն։ Ընդգծվել էր, որ Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունն Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը։

araratnews.am

Ֆրանսիայի Սենատում կքննարկվի ՀՀ-ի օկուպացված տարածքներից Ադրբեջանի զինուժի անհապաղ դուրսբերման բանաձևը

Նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատը կքննարկի ադրբեջանական զինուժը Հայաստանի օկուպացված տարածքներից անհապաղ դուրսբերման, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի պահպանումն ապահովելու և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձեւը։

 

armenpress.am

Կապանում հյուպատոսության բացումը կամրապնդի հայ-իրանական համագործակցությունը․ Իրանի ԱԳ նախարար

Կապանում Իրանի հյուպատոսության բացումը նպատակ ունի նոր խթան հաղորդել հայ-իրանական հարաբերություններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին իրանական Icana լրատվական գործակալությանն ասել է Իրանի արտգործնախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Այս քայլը, որը կօգնի ամրապնդել Հյուսիս-Հարավ տրանզիտային ճանապարհը, իրականացվել է երկու երկրի միջև՝ մասնավորապես տնտեսական ոլորտում համագործակցությունը զարգացնելու ու ամրապնդելու նպատակով։ Իրանի հյուպատոսն արդեն սկսել է գործունեությունը Կապանում»,- ասել է նա՝ հավելելով, որ Կապանում հյուպատոսության հիմնմամբ «ականատեսն ենք լինելու Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը»։

Սեպտմբերի 30-ին Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին էր հանձնել հյուպատոսական արտոնագիրը։ Միրզոյանը նշել էր, որ Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը կարևոր և խորհրդանշական քայլ է, որը վկայում է Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունն առավել խորացնելու և որակական նոր մակարդակի հասցնելու երկկողմ պատրաստակամության մասին:

civic.am

Ղրիմի կամրջի ահաբեկչությանը ՌԴ-ն կպատասխանի ահաբեկիչների ոչնչացմամբ. Մեդվեդև

Ռուսաստանի պատասխանը ահաբեկչությանը, որը կազմակերպվել է Ղրիմի կամրջի վրա, կարող է լինել միայն ահաբեկիչների ուղղակի ոչնչացումը, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։«Հանցագործության պատվիրատուն և հեղինակը Ուկրաինայի չկայացած պետությունն է: Սա ահաբեկչական ակտ է և դիվերսիա, որը կատարվել է Կիևի հանցագործ ռեժիմի կողմից»,- ասել է Մեդվեդևը լրագրող Նադանա Ֆրիդրիխսոնին տված հարցազրույցում, որը հրապարակվել է նրա Telegram ալիքում: Կասկած չկա և չի եղել, որ դրանում մասնակից է Ուկրաինան, նշել է նա։«Բոլոր զեկույցներն ու եզրակացություններն արված են: Ռուսաստանի պատասխանն այս հանցագործությանը կարող է լինել միայն ահաբեկիչների ուղղակի ոչնչացումը: Այնպես, ինչպես ընդունված է աշխարհում: Հենց սրան են սպասում Ռուսաստանի քաղաքացիները»,- ասել է Մեդվեդևը:  Նա նաև մեկնաբանել է Ռուսաստանում ընթացող մասնակի մոբիլիզացիայի ընթացքը: «Մոբիլիզացիան անցնում է այնպես, ինչպես կարող է անցնել մի երկրում, որտեղ նման բան չի եղել ավելի քան ութսուն տարի: Կա իսկական հայրենասիրություն, կան մարդկային հույզեր, կա ստանդարտ անփութություն», - ասել է Մեդվեդևը:Միաժամանակ ԱԽ փոխնախագահն ընդգծել է, որ «գլխավորն այն է, որ երկիրը միավորվել է՝ պաշտպանելու համար մարդկանց և հայրենիքը»։ «Եվ դա մեր անվերապահ հաղթանակի գրավականն է»,- նշել է Մեդվեդևը։