Մամուլի տեսություն 11.10.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i184104-Մամուլի_տեսություն_11.10.2022
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ պատժամիջոցների և համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում, Իրանի 13-րդ կառավարությունը գործազրկության մակարդակը հասցրել է վերջին 17 տարվա ընթացքում ամենացածր մակարդակին:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Հոկտեմբեր 11, 2022 14:20 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 11.10.2022

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ պատժամիջոցների և համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում, Իրանի 13-րդ կառավարությունը գործազրկության մակարդակը հասցրել է վերջին 17 տարվա ընթացքում ամենացածր մակարդակին:

Իրան օրաթերթ

Գործազրկության մակարդկան Իրանում հասել է ռեկորդային նվազագույնին

Քչերն էին կարծում, որ Իրանի 13-րդ կառավարությանը կհաջողվի մեկ տարում զարգացնել երկրի տնտեսությունը, այն էլ՝ տնտեսական էմբարգոյի դաժան պայմաններում։

Այս մասին փաստում են Իրանի վիճակագրական կենտրոնի, Կենտրոնական բանկի և  Համաշխարհային բանկի տվյալները:

Այս տարի Իրանի 13-րդ կառավարությանը հաջողվել է կասեցնել գործազրկության մակարդակի աճի միտումը և ավելացնել զբաղվածության մակարդակը:

Վեջին տվյալներով, Իրանում այս տարի գործազրկության մակարդակը հասել է վերջին 17 տարիների ռեկորդային նվազագույնին:

 

Քեյհան օրաթերթ

Ռայիսիի կառավարությանը հաջողվել է դրական արդյունքներ գրանցել պարենային ճգնաժամի կառավարման հարցում, չնայած համաշխարհային պարենային ճգնաժամին 

 Թեհրանի Առևտրի պալատը զեկույց է հրապարակել սննդամթերքի համաշխարհային շուկայում տեղի ունեցած ուժեղ և աննախադեպ շոկի մասին։

Այս ճգնաժամը կարող էր տարածվել նաև Իրանում և  սովի  պատճառ դառնալ: Սակայն 13-րդ կառավարությունը կարողացավ զսպել այս  ճգնաժամը, կանխել մաքսանենգությունը և արտարժույթի ռեսուրսների արտահոսքն ու կառավարել  պարենային ճգնաժամը՝ հնարավորինս ցածր գնաճով։

 

Էթելաաթ օրաթերթ

Սիոնիստ ավանաբնակները Հեբրոն քաղաքում Ղուրան են այրել

Մի խումբ սիոնիստ ավանաբնակներ Հորդանան գետի արևմտյան ափի Հեբրոն քաղաքի մզկիթներից մեկի մոտ այրել են մի քանի Ղուրան:

Հեբրոնի վարչական ղեկավար Նիդար Ալ-Ջաբարին ասել է. «Հեբրոն քաղաքի Աբրահամի  սրբավայրի մոտ գտնվող մզկիթում սիոնիստ ավանաբնակները պատռել են մի քանի Ղուրան և դրանք այրելուց հետո նետել աղբարկղը։

ՀԱՄԱՍ-ն արձագանքել է այս քայլին և հայտարարել, որ Ղուրանի այրումն  աննախադեպ հանցագործություն և ագրեսիա է, որը պետք է պատասխան ստանա:

 

Վաթան Էմռուզ օրաթերթ

Կիևը հրթիռակոծվել է

Երեկ առավոտյան Ռուսաստանն ինտենսիվ կերպով հրթիռկաոծել է Կիևը: Երեկվա հարձակումները Պուտինի և Ռուսաստանի կոշտ պատասխանն էին Ղրիմի կամրջի պայթեցմանը, որին Պուտինը խոստացել էր պատասխանել:

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն սոցցանցերից  մեկի իր էջում գրել է. «Մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Շևչենկո թաղամասում մի քանի պայթյուն է որոտացել»։

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գրոշչենկոն Twitter-ում գրել է, որ հրթիռներից մեկն ընկել է Վլադիմիրսկայա փողոցում գտնվող  Միխայիլ Գրուշևսկու հուշարձանի մոտ։ Այս փողոցում է տեղակայված Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայությունն, իսկ մոտակայքում գտնվում է նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակը։ 

 

armenpress.am

Ֆրանսիայի ԱԳ նախարարը հանդես է եկել Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու օգտին

 Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հանդես Է եկել Ռուսաստանի ղեկավարությամբ երկխոսությունը շարունակելու օգտին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կարեւոր Է աջակցել Ռուսաստանի նախագահի հետ երկխոսությանը: Մեկուսացումը կլիներ քաղաքականության վատագույն տարբերակը»,-ասել Է ԱԳՆ-ի ղեկավարը:

Նրա խոսքով՝ նման երկխոսությունը ցույց Է տալիս իր արդյունավետությունը: Որպես օրինակ նա բերել Է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիի ուղեւորությունը Զապորոժիեի ԱԷԿ, որը համաձայնեցվել Էր ռուսաստանյան կողմի հետ:

Մեկնաբանելով վերջերս ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի արած հայտարարությունն աշխարհում միջուկային զենքի կիրառման ռիսկի մասին, որը նա որակել Է «միջուկային Արմագեդոն», Կոլոնան նշել Է, որ «նման լուրջ հարցերի շուրջ հարկավոր Է խոսել զուստ եւ զգույշ», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

armenpress

Տաջիկստան է ժամանել Ղրղզստանի պատվիրակությունը սահմանի շուրջ բանակցությունների համար

 Սահմանագծման եւ սահմանազատման հարցով տաջիկա-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու համար հոկտեմբերի 11-ին Ղրղզստանից պատվիրակություն Է ժամանել Դուշանբե: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են Տաջիկստանի Սոգդիի մարզի խուկումատի (վարչակազմ) մամուլի կենտրոնում:

«Բանակցությունների թեման, որոնք տեւելու են չորս օր, կդառնա ընդհանուր պետական սահմանի նշումը (սահմանազատումը)»,-հայտնել են մամուլի ծառայությունում:

Երկու պետությունների միջեւ չորոշված տարածքները պարբերաբար դառնում են հակամարտության գոտի: Վերջին անգամ իրադրությունը տաջիկա-ղրղզական սահմանին սրվել Է սեպտեմբերի 14-16-ին: Ղրղզական կողմը հաղորդել Է մարտական բախումների հետեւանքով 63 զոհված եւ 198 տուժած իր քաղաքացիների մասին: Տաջիկստանը հայտարարել Է 41 զոհվածի եւ 30 տուժածի մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

 

armenpress.am

Ինդոնեզիայի ոստիկանությունը ժամկետանց արցունքաբեր գազ Է կիրառել մարզադաշտում

  Ինդոնեզիայի ոստիկանությունն ընդունել Է, որ պիտանելիության ժամկետը լրացած արտասվաբեր գազ Է կիրառել «Կանջուրուհան» մարզադաշտում հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած անկարգությունների ժամանակ, սակայն պնդում Է, որ ժամկետանց արտասվաբեր գազը մահացու չԷ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է TEMPO.CO. պորտալը:

Ոստիկանները արտասվաբեր գազ են կիրառել, որպեսզի ցրեն ֆուտբոլի երկրպագուներին, որոնք «Կանջուրուհան» մարզադաշտ Էին դուրս եկել հոկտեմբերի 1-ին «Արեմա» եւ «Պերսեբայա» թիմերի մրցախաղից հետո: Արտասվաբեր գազի կիրառումը հանգեցրել Է խուճապի եւ հրմշտոցների, որի հետեւանքով զոհվել Է 131 մարդ, եւս հարյուրավորները վերքեր են ստացել: «Արտասվաբեր գազը եւ ուտելիքը նույն բանը չեն»,- TEMPO.CO.-ին հայտարարել Է գեներալ Դեդի Պրասետիոն՝ Ինդոնեզիայի ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետը:

Նա հավելել Է, որ երբ արտասվաբեր գազի պիտանելիության ժամկետը լրանում Է, նրա «քիմիական հատկությունները փաստորեն նվազում են»: Պրասետիոն նաեւ ընդգծել Է, որ, Ինդոնեզիայի ոստիկանության հետաքննության համաձայն, մարզադաշտում մահացել են ոչ թե արտասվաբեր գազի պատճառով, այլ հրմշտոցի ժամանակ թթվածնի անբավարարության պատճառով: Ավելի վաղ Ինդոնեզիայի ազգային ոստիկանության ղեկավար Լիստիո Սիգիտ Պրաբովոն վեց կասկածյալների Է նշել «Կանջուրուհան» մարզադաշտում տեղի ունեցած ողբերգության մեջ: Մեղադրանքներ են ներկայացվել երեք քաղաքացիական անձանց եւ երեք ոստիկանների նկատմամբ, որոնք արտասվաբեր գազ են կիրառել երկրպագուների դեմ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

panorama.am

Իռլանդացի պատգամավոր. Տեղորոշվել է, որ դաժան տեսանյութերն արվել են Սև լճի տարածքում

Իռլանդացի պատգամավոր, զեկուցող  Փոլ Գավան ԵԽԽՎ իր ելույթում անդրադարձել է ադրբեջանցիների կողմից  հայ ռազմագերիների սպանությանը։  Նա ընդգծել է, որ Ադրբեջանը  շարունակում է Հայաստանի տարածքներն օկուպացնել, ինչն անընդունելի է։«Մտահոգիչ տեղեկություններ են ստացվել ադրբեջանական զինուժի կողմից հնարավոր ռազմական հանցագործությունների մասին, յոթ հայ զինվորների մահապատժի սարսափելի տեսանյութեր, ինչպես նաև կանացի մարմինների պղծում: Ես տեսել եմ այդ տեսանյութերը, և դրանք իսկապես սարսափելի են իրենց բովանդակությամբ, և դրանք կարող են լինել ռազմական հանցագործությունների ապացույցներ»,-նշել է նա։Իռլանդացի պատգամավորն ասել է՝  Check News-ը, որը փաստերի ստուգման հավաստի կայք է, ուսումնասիրել է տեսանյութը և ոչինչ չի գտել, որը ցույց տա՝  այն կեղծ է:Նրանք նաև պարզել են, որ տեսանյութն առաջին անգամ տարածվել է ադրբեջանական Թելեգրամի ալիքներով, և այն զգալի աշխատանք է կատարել՝  տեղորոշելով, որ  տեսանյութն արվել է Սև լճի մերձակա լեռներում։Այն նաև հաստատել է, ամենայն հավանականությամբ տեսանյութն արվել է կոնֆլիկիտի բռնկման ժամանակահատվածում։

Փոլ Գավան կարևոր է  համարել այն, որ Ադրբեջանի  կառավարությունը խոստացել է, եթե  տեսագրության իսկությունն ապացուցվի, իրենք պատասխանատվության կենթարկեն այդ գործողությունների համար:

 

panorama.am

Վրաստանի խորհրդարանը ՌԴ քաղաքացիների վիզաների տրամադրման մասին օրենքի նախագիծ է նախաձեռնել

Վրաստանի խորհրդարանում նախաձեռնվել է օրենքի նախագիծ, որը նախատեսում է ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմի ներդրում։ Jnews-ը, հղում անելով newsgeorgia.ge-ին, գրում է, որ օրինագիծն առաջարկել են ընդդիմադիր «Լելո» կուսակցության պատգամավորներ Աննա Նացվլիշվիլին, Դավիթ Ուսուփաշվիլին, Շալվա Շավգուլիձեն և Սալոմե Սամադաշվիլին։

Օրինագծի պարզաբանման մեջ դրա նախաձեռնողները նշում են. «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներն իրավունք ունեն առանց վիզայի մուտք գործել Վրաստան և մնալ 1 տարի ժամկետով։ Այս ազատական ​​մոտեցումը և այցելուների հոսքի վերջին աճը տրամաբանորեն կապված են աճող սպառնալիքների հետ: Ուստի կարևոր է խստացնել կանոնակարգերը»։

Միևնույն ժամանակ, փոփոխությունները նախատեսում են բացառական դեպքեր այն անձանց համար, ովքեր «հատուկ կապեր ունեն Վրաստանի հետ»։

Բացի այդ, Վրաստանի քաղաքացիություն չունեցող անձինք դեռևս կկարողանան մուտք գործել, եթե նրանք Վրաստանի քաղաքացու ընտանիքի անդամներ են (ամուսին, խնամքի նորքո կամ խնամակալության տակ գտնվող անչափահաս երեխա և (կամ) խնամակալության տակ գտնվող անչափահաս, ալիմենտ ստացող կամ սահմանափակ կարողության տեր անձ) կամ Վրաստանի քաղաքացու հարազատներ (ամուսին, երեխա, ծնող, քույր, եղբայր, պապ, տատ, թոռ) են:

Բացի այդ, նախքան Վրաստան մուտք գործելը, Ռուսաստանի Դաշնության քաղաքացին պետք է գրավոր հաստատի, որ ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, և որ Աբխազիան և Ցխինվալիի շրջանը հանդիսանում են Ռուսաստանի Դաշնության կողմից օկուպացված Վրաստանի տարածք։

«Այս դրույթը կդառնա կարևոր զտիչ՝ կանխելու այն անձանց մուտքը Վրաստան, որոնց համար խնդրահարույց է ճանաչել իրենց երկիրը որպես ռազմական օկուպացիա իրականացնող ագրեսոր պետություն և հարգանք ցուցաբերել Վրաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ»,- հայտնում են օրինագծի հեղինակները։

Առաջարկվում է նաև արգելել մուտքը Վրաստան այն քաղաքացիներին, ում իրերը կամ տրանսպորտային միջոցները ցույց են տալիս «ոչ խաղաղ խորհրդանիշներ», մասնավորապես՝ լատիներեն Z և V տառերի գրաֆիկական պատկեր, որոնք «դառնում են ռուսական ագրեսիայի խորհրդանիշներ»:

Ռուսաստանում ռազմական գործողություններին մասնակցելու համար մոբիլիզացիայի հայտարարությունից հետո սեպտեմբերի 21-ից սեպտեմբերի 26-ը Վրաստան է մուտք գործել Ռուսաստանի Դաշնության 53 136 քաղաքացի, մեկնել՝ 34 990։

Վրաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ նպատակահարմար չեն գտնում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար վիզային ռեժիմ մտցնելը։

 

 

panorama.am

Եվրահանձնակատարը կոչ է անում Թուրքիային դադարեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանցումը

Ֆինանսական կայունության հարցերով եվրահանձնակատար Մեյրեդ ՄաքԳինեսը վերջերս Անկարա կատարած այցի ժամանակ կոչ է արել Թուրքիայի իշխանություններին կանխել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների շրջանցումը: Financial Times-ի հրապարակած հոդվածին անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն։

Հոդվածագրի ներկայացմամբ՝ ՄակԳինեսը նախորդ շաբաթ այցելել է Անկարա՝ թուրք գործընկերների հետ քննարկելու պատժամիջոցների հարցը։

Նրա խոսքով, թուրք պաշտոնյաները հասկացել են, որ իրենց շահերից է բխում թույլ չտալ, որ ԵՄ մաքսային միությունն օգտագործվի պատժամիջոցները շրջանցելու համար։

Եվրահանձնակատարի խոսքով՝ եվրոպացի պաշտոնյաները հաշվարկներ են անում՝ հասկանալու համար՝ արդյոք պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներ և նյութեր են մատակարարվում Ռուսաստանի Դաշնություն։

Սակայն, ըստ թերթի, Անկարայում ոչ բոլորն են վստահ, որ Բրյուսելը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել ի պատասխան պատժամիջոցների շրջանցման։