Մամուլի տեսություն 12.10.2022
Քեյհան օրաթերթը գրել է, որ Իսրայելը խոստովանել է Իրանում քաոս ստեղծելու ծրագրի պարտությունը:
Քեյհան օիաթերթ
Սիոնիստ վերլուծաբաններն անդրադառնակով Իրանում տեղի ունեցած անկարգություններին, խոստոավնել են, որ քաոս առաջացնելու ծրագիրը ձախողվել է:
Իսրայելական լրատվական ցանցերից մեկը գրում է. «Իրանում ցուցարարների թիվը փոքր է, և չկա ծրագիր ու քաղաքական տեսլական: Եվ ցույցերը ոչ մի արդյունք չեն ունենա»
Իսրայելական I24 հեռուստաալիքը հեռարձակել է անվտանգության փորձագետի հետ հարցազրույց, որը նշել է, որ Իրանում տեղի ունեցող ցույցերն անարդյունք են։ Փորձագետը նշել է, որ ցուցարարների թիվը քիչ է, և չկա կոնկրետ գաղափարախոսություն, ինչի պատճառով ցույցերն արդյունք չեն ունենա:
Իրան օրաթերթ
Այս տարվա առաջին կիսամյակում Իրանը հարևանների հետ 24 միլիարդ դոլարի առևտուր է իրականացրել
ԻԻՀ մաքսատան վիճակագրական տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում Իրանը հարևանների հետ 24 միլիարդ դոլարի առևտուր է իրականացրել:
Այս ցուցանիշից 12,3 մլրդ դոլարը կազմել է արտահանումն, իսկ 11,8 մլրդ դոլարը՝ ներմուծմանը։ Այս ժամանակահատվածում 15 հարևան երկրներից 10-ի հետ Իրանի առևտրային հաշվեկշիռը դրական է եղել։
Տարածաշրջանի երկրների և հարևանների հետ ինտեգրման Իրանի 13-րդ կառավարության քաղաքականության արդյունքում, երկրում արտադրությունը մեծացնելու ջանքերին զուգահեռ, աճել է նաև հարևանների հետ առևտրի ծաալը:
Վաթան Էմռուզ օրաթերթ
Իրանի վերաբերյալ իր վերջին գաղտնի զեկույցում ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ Նաթանզի ստորգետնյա օբյեկտներում առաջադեմ ցենտրիֆուգներով Թեհրանը զարգացնում է իր հարստացման հնարավորությունները:
Reuters-ն անդրադառնալով ուրանի հարստացման նպատակով առաջադեմ ցենտրիֆուգների թվի ավելացմանը, գրում է, որ այդ ցենտրիֆուգները շատ ավելի արդյունավետ են, քան առաջին սերնդի սարքերը։
Գործակալությունը հաղորդում է. «Այս ցենտրիֆուգներն ավելացվել են Նաթանզի և Ֆորդոյի 2 ստորգետնյա օբյեկտներում և հավանաբար նախագծված են եղել հնարավոր օդային ռմբակոծությանը դիմակայելու համար»:
Բացի ԱՄՆ-ի համար չափազանց անհանգստացնող լինելուց, այս զեկույցը Թեհրան-Վաշինգտոնի քաղաքական շախմատի օբյեկտիվ պատասխանն է Իրանի ներքին գործերին ԱՄՆ-ի վերջին միջամտություններին ու սադրիչ հայտարարություններին:
Անցած շաբաթների ընթացքում ԱՄՆ-ի կառավարությունն օգտվելով Իրանում ընթացող անկարգություններից, փորձեց նոր պատժամիջոցներով ճնշում գործադրել Թեհրանի վրա և օգուտ քաղել ստեղծված իրավիճակից:
2 շաբաթ առաջ Բայդենի կառավարությունը պատժամիջոցներ է կիրառել իրանական նավթի վաճառքի հետ կապված 10 ընկերությունների նկատմամբ:
Արման էմռուզ
Ամերիկացի սենատորները Սաուդյան Արաբիային մեղադրել են Ուկրաինայի վրա հարձակման ժամանակ Ռուսաստանի հետ համագործակցելու մեջ
ԱՄՆ Սենատի անդամ Ռիչարդ Բլումենտալը և Ներկայացուցիչների պալատի անդամ Կանան Սաուդյան Արաբիային մեղադրել են Ուկրաինայի վրա հարձակման ժամանակ Ռուսաստանի հետ համագործակցելու մեջ:
Նրանք պահանջել են պատժել Ռիադին՝ դադարեցնելով զենքի մատակարարումը:
Ամերիկացի պաշտոնյաները կարծում են, որ Միացյալ Նահանգները չպետք է անսահմանափակ քանակությամբ պաշտպանական զենք տրամադրի մի երկրի, որը բացահայտորեն աջակցում է Վաշինգտոնի ամենամեծ թշնամուն՝ Վլադիմիր Պուտինին։
Կոնգրեսականները հավելել են, որ Սաուդյան Արաբիային զենքի վաճառքն արգելող օրինագիծ կներկայացնեն Ներկայացուցիչների պալատ և Սենատ։
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դեմոկրատ նախագահ Բոբ Մենենդեսը նույնպես հայտարարել է, որր Միացյալ Նահանգները պետք է անհապաղ դադարեցնի Սաուդյան Արաբիայի հետ իր համագործակցությությունը, ներառյալ՝ զենքի վաճառքի և անվտանգության ոլորտում ցանկացած համագործակցություն, որը դուրա է ԱՄՆ-ի ազգային շահերի պաշտպանությունից:
armenpress.am
Ռուսաստանը, Իրանը եւ Չինաստանը համատեղ վարժանքներ կանցկացնեն Հնդկական օվկիանոսում
Եգիպտոսում այն կարծիքին են, որ նավթարդյունահանման նվազումը կարող է ցնցել էներգաշուկան
ՕՊԵՔ+ի գործարքի մասնակից երկրների որոշումը նավթարդյունահանման կրճատման շուրջ կարող Է ցնցումներ առաջացնել Էներգետիկական շուկաներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Եգիպտոսի նախարարների կաբինետի տեղեկատվության եւ որոշումների ընդունման աջակցության կենտրոնի զեկույցում:
«ՕՊԵՔ+ի որոշման հետեւանքները կարող են ցնցումներ առաջացնել Էներգետիկական շուկաներում, որոնք հնարավոր Է կուժեղանան ռուսական եւ իրանական նավթի արտահանման վրա սահմանված Էմբարգոյի եւ ամերիկյան արտադրողների՝ գների մակարդակը պահպանելու համար արդյունահանման մակարդակի բարձրացում չցանկանալու պատճառով»,-ասվում Է կենտրոնի զեկույցում:
Անցած շաբաթ ՕՊԵՔ+ դաշինքի կազմի մեջ մտնող նավթարդյունահանող երկրները 2020 թվականի համավարակից ի վեր Վիեննայում կայացած առաջին անմիջակա հանդիպմանը պայմանավորվել են՝ նոյեմբերից սկսած օրական 2 միլիոն բարելով արդյունահանումը կրճատելու շուրջ՝ գործարքը երկարացնելով մինչեւ 2023 թվականի վերջը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Իրանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար ծովակալ Շահրամ Իրանին հոկտեմբերի 12-ին հայտարարել Է առաջիկայում Չինաստանի եւ Ռուսաստանի մասնակցությամբ Հնդկական օվկիանոսի հյուսիսում համատեղ ռազմածովային վարժանքներ անցկացնելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Կայուն անվտանգության ստեղծման եւ մարտունակության բարձրացման նպատակներով մենք շուտով Հնդկական օվկիանոսի հյուսիսում համատեղ ռազմածովային վարժանքներ կանցկացնենք Ռուսաստանի, Չինաստանի եւ այլ երկրների մասնակցությամբ»,-YJC գործակալությունը մեջբերում Է Իրանիի խոսքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
armenpress.am
Հայաստանում չափահաս տղամարդկանց 51,5 տոկոսը ծխող է. մասնագետներն այդ ցուցանիշը մտահոգիչ են համարում
Հանրապետությունում չափահաս բնակչության 28 տոկոսը ծխող է: Տղամարդկանց շրջանում ծխողների թիվը կազմում է 51,5 տոկոս, կանանց շրջանում՝ 1,8 տոկոս: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը նշեց, որ սա բավական մտահոգիչ ցուցանիշ է:
«51 տոկոսը բարձր ցուցանիշ է: Փաստորեն, մոտավորապես, բնակչության 1/3 տոկոսը ծխախոտային տարբեր ապրանքատեսակներ օգտագործող են: Կան եվրոպական շատ երկրներ, որոնք ցանկանում են մինչև 2040 թվական ծխախոտի օգտագործումը հասցնել 5 տոկոսի, մեր առջև ևս խնդիր է դրված՝ որքան հնարավոր է նվազեցնել ցուցանիշը»,-ասաց Ալեքսանդր Բազարչյանը:
Ծխախոտի տարածվածության նոր տվյալները հասանելի կլինեն տարվա վերջ, երբ կամփոփվեն ընթացքի մեջ գտնվող ուսումնասիրությունների արդյունքները: Քանի որ վերջին շրջանում ակտիվորեն տարածվում են էլեկտրոնային և նմանատիպ այլ ծխախոտային արտադրանքները, տարեվերջյան տվյալները կարտացոլեն նաև նոր տիպի ծխախոտային արտադրանքի կիրառությունը: Մինչ արդյունքներն ամփոփվում են, ՀՀ ԱՆ հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Մարիամ Մնացականյանը շտապում է ներկայացնել առողջությանը հասցված ծխախոտի վնասները:
«Ծխախոտի կիրառությունն իրապես խնդիր է առողջապահական համակարգերի համար ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում: Ծխախոտը ռիսկի գործոն է շատ ծանր հիվանդությունների համար՝ սրրտանոթային, շնչառական համակարգի հիվանդություններ, շաքարային դիաբետ, քաղցկեղ: Մեր քաղաքականության մեջ է մտնում ինչպես չծխողներին երկրորդային ծխից պաշտպանելն, այնպես էլ՝ այն ծխողներին աջակցելը, որոնք ցանկանում են հրաժարվել ծխախոտից»,-ասաց Մարիամ Մնացականյանը:
Այդ նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը նոր օրենսդրական փոփոխություններով, նոր կարգավորումներով խստացումներ է մտցրեց ոլորտում. վաճառքի կետերում սահմանափակվեցին ծխախոտի վաճառքի հնարավորությունները, հանրային սննդի փակ և բաց վայրերում արգելվեց ծխելը:
Փոփոխություններն ամբողջապես ուժի մեջ մտան ընթացիկ տարվա մարտից և մասնագետները դեռ վաղ են համարում դրանց կոնկրետ ազդեցության մասին խոսելը:
«Խիստ նախնական պատկերը կարող ենք ունենալ հաջորդ տարվա վերջին: Իրական պատկերը կունենանք 5 տարի հետո: Արդեն 10-15 տարի հետո կունենանք լրջագույն հաջողություններ, այն է՝ այս կամ այն հիվանդությամբ պայմանավորված մահացության ցուցանիշի նվազեցումը»,-ասաց Ալեքսանդր Բազարչյանը:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո առաջիկա երկու ամիսը հանրային սննդի վայրերում, ընդհանուր առմամբ, պահպանվել են կանոնները, իսկ հետո արդեն խախտումները դարձան ավելի հաճախակի: Առաջիկայում նոր խստացումներ ու սահմանփակումներ չեն սպասվում, փոխարենը նախարարությունը մոնիթորինգային գործընթացներ է իրականացնում՝ վերհանելու օրենսդրական դրույթների բացերը՝ գործնականում:
Հոկտեմբերի 12-ը Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է: 2004 թվականի հոկտեմբերի 12-ին Հայաստանը վավերացրել է Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան:
panorama.am
ՌԴ Բելգորոդի և հարակից շրջանների բնակիչները հայտնել են հակաօդային պաշտպանության համակարգերի գործարկման մասին
Բելգորոդի բնակիչները սոցիալական ցանցերում պնդում են ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի գործարկման մասին։ Այս մասին հայտնում է RT-ն։
Նշվում է, որ դեպքի մասին դեռ պաշտոնական հաստատում չկա։
«ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցն էլ հաստատել է, որ Բելգորոդի և հարակից շրջանների բնակիչները լսել են ավելի քան յոթ պայթյունի բարձր ձայներ,:
«Կարճ ընդմիջումներով լսվել են պայթյունների ձայներ, երկնքում երևում էին հակաօդային պաշտպանության համակարգի աշխատանքի արդյունքների նման հետագծերը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Գործակալությունը նույնպես հատուկ ծառայություններից տեղեկատվություն չունի։
panorama.am
ԱՄՆ-ի հայկական և հունական լոբբին համախմբվել է թուրք թեկնածուի դեմ
ԱՄՆ-ում նոյեմբերի 8-ին կայանալիք միջանկյալ ընտրություններին Փենսիլվանիա նահանգում հանրապետականներն առաջադրել են թուրք թեկնածու Մեհմեթ Օզին։ Վերջինս վայելում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի անձնական աջակցությունը։ Բայց քանի որ Օզն ունի Թուրքիայի քաղաքացիություն, այդ հանգամանքը նախընտրական շրջանում դարձել թեժ քննարկումների և քննադատությունների պատճառ:
Էրմենիհաբերի փոխանցմամբ, կուսակիցների մի մասը կողմնակից է, որ Օզը հրաժարվի իր թուրքական քաղաքացիությունից։ Ի պատասխան՝ Օզը նշել է, որ ընտրվելու դեպքում կհրաժարվի։Ընտրությունների մոտենալուն զուգահեռ Հայոց ցեղասպանության վերաբերյալ պարզաբանումներ ու հայտարարություններ չանելու համար ևս Մեհմեթ Օզի վրա օրեցօր ավելանում են ներկուսակցական ճնշումները։
Ինչպես հայտնում են թուրքական լրատվականները, ազգությամբ հրեա Շմուլեյ Բոտիչը, ով ԱՄՆ-ում առավելապես հայտնի է որպես «ամերիկացի ռաբբի», բողոքի քայլերթ է ծրագրել Մեհմեթ Օզի դեմ։ Բոտիչին միացել են նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական լոբբիստական ուժերը։
Հայտնի է, որ քայլերթն իրականացվելու է Օզի նախընտրական շտաբի մոտ։ Քայլերթին մասնակցելու են նաև «Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեն» և «Հունա-ամերիկյան ղեկավարության խորհուրդը»։Նշվում է, որ Օզի թեկնածության դեմ ուղղված բողոքի ակցիաներ նախկինում ևս կազմակերպվել էին ամերիկաբնակ հայերի և հույների կողմից։
panorama.am
Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ
Հոկտեմբերի 12-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովի հետ:ԱԽ գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանն Ա. Գրիգորյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զորքերի ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա լայն աշխարհաքաղաքական համատեքստը:Նա ընդգծել է, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից և Երևանը շարունակում է աշխատել իր միջազգային գործընկերների հետ վերոնշյալ հարցի շրջանակներում:Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև նախանշել զինված ուժերի ժողովրդավարական բարեփոխումներում համագործակցության խորացման հնարավորությունները: