Մամուլի տեսություն 14.10.2022
Գիտնականների կարծիքով սոցիալական ցանցերը մարդկանց ավելի մեկուսացած և միայնակ են դարձրել, ինչը հանգեցնում է դեպրեսիայի։
Իրան օրաթերթ
Ֆրանսիայում համընդհանուր գործադուլ է հայտարարվել
Ֆրանսիական խոշոր նավթաքիմիական ընկերությունների գործադուլից շուրջ երկու շաբաթ անց վառելիքի ճգնաժամը հասել է կրիտիկական կետի։
Նավթաքիմիական ոլ;որտի աշխատողների մի քանի շաբաթ տևած գործադուլի նկատմամբ երկու շաբաթ տևած լռությունից հետո, Մակրոնի կառավարությունը կարծես թե որոշել է դիմել ուժի:
Աշխատավորների համադաշնության ներկայացուցիչ Քրիստոֆ Օբերն ասել է. «Դուք բոլորդ թիրախ եք: Կառավարությունն ուզում է մեզ ստիպել վերադառնալ աշխատանքի, բայց մենք դիմադրում ենք նրանց՝ շարունակելով գործադուլը»։
Համշահրի օրաթերթ
ԱՄՆ-ի ու Ճապոնիայի համատեղ զորավարժությունների մի հատվածը չեղարկվել է փամփուշտների բացակայության պատճառով.
Զորավարժությունները մեկնարկել են հոկտեմբերի 1-ին՝ Ճապոնիայի Հոկայդո մարզում։ Զորավարժությունների ընթացքում նախատեսված էին գործողություններ Himars բազմակի հրթիռային համակարգերով, սակայն փամփուշտների բացակայության պատճառով, այս հատվածը չեղարկվել է:
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից իրականացվող գործընթացները թույլ չեն տվել այդ փամփուշտները ժամանակին հասնել զորավարժությունների վայր։
Ջամե ջամ օրաթերթ
Միայնությունը սոցիալական ցանցերում
Սոցիալական ցանցերի և վիրտուալ աշխարհի դերակատարությունը միայնության զգացողություն առաջացնելու հարցում չպետք է թերագնահատել: Յուրաքանչյուր մարդու սոցիալական դարպասները, նկատի առնելով նրա կարիքներն ու շարժառիթները, հրապարակվում են, իսկ այդ հրապարակումները հնարավորություն ունեն ազդել ինֆորմացիայի վրա: Սոցիալական մեդիան միջանձնային հարաբերությունների համար են ստեղծվել;: Դա այն դեպքում, երբ ինքնաօտարացումը սոցիալական ցանցերի ամենաբացասական ազդեցությունն է մարդկային հարաբերությունների վրա: Սոցիալական մեդիան նպաստում է հասարակական օտարացմանը: Հասարակական օտարացումը մեկուսացնում է մարդկանց և նրանց մեջ տարածություն առաջացնում: Դա էներգիայի վատնման ու ծայրահեղությունների պատճառ է դառնում:
Էթեմադ օրաթերթ
Politico. Իրանի գաղտնի ուղերձը Եվրամիության մայրաքաղաքներին
Եվրամիության մի շարք դիվանագետներին ուղղված նամակներում Թեհրանը զգուշացրել է, որ եթե Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանվեն՝ «իրանցի ցուցարարների ճնշելու» պատրվակով, երկկողմ հարաբերությունները կարող են չշարունակվել։
armenpress.am
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտարարել է Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտու ստեղծման առաջընթացի մասին
Իսպանիայում պարենամթերքի գների ամենամեծ աճն է գրանցվել գրեթե 30 տարվա ընթացքում
Իսպանիայում պարենամթերքի եւ ոչ ոգելից խմիչքների գներն ընթացիկ տարվա սեպտեմբերին 14,4 տոկոսով աճել են անցյալ տարվա այդ նույն ժամանակաշրջանի համեմատությամբ: Այս տվյալները հոկտեմբերի 14-ին հրապարակել Է թագավորության վիճակագրության ազգային ինստիտուտը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նրա տեղեկատվության համաձայն, թագավորության տարեկան գնաճը սեպտեմբերին դանդաղել Է մինչեւ 8,9 տոկոս՝ օգոստոսի 10,5 տոկոսի դիմաց:
Դրա հետ մեկտեղ սննդամթերքի եւ ոչ ոգելից խմիչքների արժեքն աճել Է 14,4 տոկոսով, ինչն ամենաբարձր ցուցանիշն Է 1994 թվականին համապատասխան դիտարկումների սկսվելուց ի վեր: Հունիսին գնաճը թագավորությունում հասել Է 10,8 տոկոսի, ինչն ամենաբարձր ցուցանիշն Է դարձել 1984 թվականից ի վեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտու ստեղծման առաջընթացի մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մոտենում ենք Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտու ստեղծմանը. կայանում իրադրությունն անընդունելի Է, եւ անհրաժեշտ Է, որպեսզի մենք շուտափույթ միջոցներ ձեռնարկենք ԱԷԿ-ը պաշտպանելու համար»,-Գրոսին ուրբաթ օրը գրել Է Twitter-ում:
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը նշել Է, որ ռուսական եւ ուկրաինական կողմերի հետ ինտենսիվ կոնսուլտացիաների շաբաթից հետո ինքը ժամանել Է Լեհաստան: Գրոսին անցած շաբաթ այցելել Է Կիեւ՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտու ստեղծման վերաբերյալ կոնսուլտացիաների համար:
Անցած երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 11-ին, Գրոսին Պետերբուրգում հանդիպում Է անցկացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զապորոժիեի ԱԷԿ-ն ամենախոշոր ատոմակայանն Է Եվրոպայում, ունի վեց Էներգաբլոկ: 2022 թվականի փետրվարի 28-ից Զապորոժիեի ԱԷԿ-ը վերահսկվում Է ռուսական բանակի կողմից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը
armenpress.am
ԵՄ-ի երկրներում սառեցվել են ավելի քան 17 մլրդ եվրո ռուսական ծագման ֆոնդեր
Сохранить
12:06, 14 Հոկտեմբեր 2022
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության հարցերով Եվրահանժնաժողովի (ԵՀ) անդամ Դիդիե Ռեյնդերսը հայտնել Է, որ Եվրամիության երկրներում ներկա դրությամբ սառեցվել են ռուսական ծագման 17,4 մլրդ եվրոյի ունեգումարներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Դա հսկայական գումար Է՝ 17,4 մլրդ եվրո, բայց այդ ֆոնդերի 90 տոկոսը բաժին Է ընկնում յոթ անդամ պետությունների: Կարեւոր Է պնդել, որ բոլոր անդամ պետությունները ճիշտ են կիրառել պատժամիջոցները, եւ որպեսզի նրանք (Եվրոպական) հանձնաժողովին կոռեկտորեն զեկուցեն ամբողջական գումարների մասին, որոնք հնարավոր Է սառեցնել»,-ասել Է Ռեյնդերսը՝ հոկտեմբերի 13-ին Լյուքսեմբուրգում հանդես գալով մամուլի ասուլիսում, որն անցկացվել Է արդարադատության հարցերին նվիրված ԵՄ-ի խորհրդի նիստից հետո:
panorama.am
Հայաստանում բեռնափոխադրումները 12.1%-ով ավեացել են
2022 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը՝ ըստ տրանսպորտի առանձին տեսակների, կազմել է 11 մլն 730.0 հազար տոննա, ինչը 2021 թվականի համեմատ աճել է 12.1%-ով։ Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից։
Վիճակագրության համաձայն, աճը հիմնականում տեղի է ունեցել ավտոմոբիլային բեռնափոխադրումների հաշվին. այս տարվա ութ ամիսներին ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացել է 13.9%-ով և կազմել 8 մլն 169.5 հազար տոննա։
7.4%-ով ավելացել են նաև երկաթուղային տրանսպորտով իրականացված բեռնափոխադրումները՝ կազմելով 2 մլն 159.8 հազար տոննա։
Ըստ վիճակագրության՝ մայրուղային խողովակաշարային ճանապարհով 2022 թ-ի հունվար-օգոստոսին իրականացվել է 1 մլն 388.9 տոննա (աճը կազմել է 9% ), իսկ օդային ճանապարհով՝ 11.8 հազար տոննա բեռնափոխադրում (աճը՝ 13.5%)։
Ինչ վերաբերում է ուղևորափոխադրումներին, պաշտոնական վիճակագրության համաձայն` հաշվետու ամիսներին գրանցվել է 42.7%-ի աճ՝ մինչև 97 մլն 318.3 հազար մարդ։
Առավել տարածված է ավտոմոբիլային տրանսպորտը` 77 մլն 313.8 հազար ուղևոր (2021թ-ի հունվար–օգոստոսի համեմատ 47.7%-ի աճ), այնուհետև գալիս է էլեկտրատրանսպորտը` 17 մլն 442.4 հազար մարդ (23.1%-ի աճ)։ Օդային տրանսպորտից օգտվել է 2 մլն 230.3 հազար մարդ (աճ` 56.7%), երկաթուղուց` 331.8 հազար մարդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 19.5%-ով ավելի է։
panorama.am
Թուրքիայի տարածքով ադրբեջանական գազը Եվրոպա հասցնող գազատարի հզորությունը կրկնապատկվելու է
Թուրքիա-Ադրբեջան էներգետիկ համաժողովից հետո Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը հանրությանը հայտնել է, որ որոշում է կայացվել կրկնապատկել Տրանսանատոլիական գազատարի (TANAP - Trans Anatolian Pipeline) թողունակությունը, գրում է Էրմենիհաբերը։
«Թողունակման հզորությունը 16 մլրդ խմ-ից հասցնելու ենք 32 մլրդ խմ-ի»,- ասել է նախարար Դյոնմեզը՝ շեշտելով, որ գազատարի հզորության ավելացումը շահավետ կլինի թե Եվրոպայի և թե Թուրքիայի համար։
1850կմ երկարությամբ «TANAP» գազատարով ադրբեջանական գազը «Շահ Դենիզ» հանքավայրից, շրջանցելով Ռուսաստանը, Վրաստանի ու Թուրքիայի տարածքով տեղափոխվում է Հունաստան, որտեղից էլ Անդրադրիատիկ գազատարով՝ դեպի Արևմտյան Եվրոպա։
Տարեկան 16 մլրդ խմ թողունակությամբ գազատարից 10 միլիարդն այժմ մատակարարվում է Եվրոպա, իսկ 6 միլիարդը՝ Թուրքիայի արևմտյան շրջաններ:
panorama.am
ՌԴ կառավարությունը նախատեսում է մինչև 2023 թ.հուլիսի 1-ը վերականգնել Ղրիմի կամուրջը
ՌԴ «Նիժնեանգարսկտրանսստրոյ» ընկերությանը վստահվել է Ղրիմի կամրջի վերականգնման աշխատանքները: Այդ մասին իր Թելեգրամ-ալիքում հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Հրապարակված ՌԴ կառավարության որոշման նախագծում ասվում է, որ աշխատանքները պետք է ավարտվեն 2023 թ.հուլիսի 1-ից ոչ ուշ։