Մամուլի տեսություն 16.10.2022
Ներկայումս Ադրբեջանից և Թուրքմենստանից տարեկան 30 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազի ներկրման հնարավորություն կա։ Իրանը կարող է զգալի շահույթ ապահովել՝ այն փոխանակելով իր հարևանների հետ։
Վաթան Էմրուզ օրաթեթ
Իրանը Մերձավոր Արևելքի գազի հանքավայրն է
Ներկայումս Ադրբեջանից և Թուրքմենստանից տարեկան 30 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազի ներկրման հնարավորություն կա։ Գնելով գազը հարմար գնով և օգտագործելով այն հյուսիսային նահանգներում՝ Իրանը կարող է իր հարավային շրջանների գազն ավելի թանկ գնով արտահանել այնպիսի երկրներ, ինչպես՝ Պակիստանը և Օմանը, կամ ավելացնել Իրաք և Թուրքիա գազի արտահանման ծավալները:
Էթելլաթ օրաթերթ
Անսարալլահ. Բրիտանիան ձգտում է մասնատել Եմենը
Եմենի որոշ պաշտոնյաներ հայտարարել են, որ Բրիտանիան փորձում է այս երկիրը մասնատել, և ջախջախել ժողովրդի դիմադրությունը։
Սանայում Անսարալլահի հետ կապված Եմենի ազգային փրկության կառավարության պաշտոնյա, բրիգադի գեներալ Աբդուլլահ Բին Ամերն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Բրիտանիան միշտ պնդում է, որ տեղյակ է մեր հարցերից, բայց դեռ չի հասկացել, որ եմենցիները շատ լավ կարող են բացահայտել բրիտանական դավադրությունները»։
Ջավան օրաթեթ
Իրանում փորձարկվել է 300 կմ հեռահարությամբ «Բավար 373» հրթիռային համակարգը
Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարը հայտարարել է 300 կիլոմետր հեռահարությամբ «Բավար 373» պաշտպանական համակարգի նախնական փորձարկումների մասին։
Ալիռեզա Սաբահիֆարդը հայտարարել է. «Անցած տարիներին մենք սպառազինության և համակարգերի հարցում սահմանափակումներ ունեինք, և զորավարժություններն անցկացրել ենք սրբազան պաշտպանության շրջանի համակարգերով։ Բայց այսօր մենք վարժանքներ ենք անցկացնում լավագույն հայրենական տեխնիկայով, որն արտադրված է համաշխարհային տեխնոլոգիայով: Թշնամիները գիտեն, որ մենք տարածաշրջանի պաշտպանական ուժն ենք»։
Իրան օրաթերթ
SICA-ն Համաշխարհային բարգավաճման և անվտանգության կենտրոն
SICA-ի ղեկավարների հանդիպման անցկացումը՝ հաշվի առնելով տարածաշրջանի պայմանները և ընդհանուր խնդիրների, հնարավորությունների, մարտահրավերների ու սպառնալիքների առկայությունը, անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև խորհրդակցությունների և կարծիքների փոխանակման բացառիկ հնարավորություն էր։
Հաշվի առնելով Ասիայի աշխարհաքաղաքական և անվտանգության պայմանները և մայրցամաքում քաղաքական և տնտեսական ուժերի կարևոր բևեռների աստիճանական ձևավորումը, կանխատեսվում է որ աշխարհի աշխարհաքաղաքականության և գեոէկոնոմիկայի գլոբալ կենտրոնն աստիճանաբար հակվում է դեպի այս մայրցամաքը։ Նաև այս տարածաշրջանի երկրների տնտեսական հզորության աճի շնորհիվ այս ժամնանակաշրջանն անվանվել է «Ասիայի բարգավաճման դար»։
Գլոբալ հարցերում Ասիայի դերը բարձրացնելու և տարածաշրջանային անվտանգությունն ամրապնդելու նպատակով Իրանը եղել է SICA-ի ակտիվ և արդյունավետ անդամ։ Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես տարածաշրջանի կարևոր երկիր և ահաբեկչության, ծայրահեղականության և միակողմանիության դեմ պայքարի դրոշակակիր, մշտապես հետամուտ է եղել համագործակցության, սիներգիկ և տարածաշրջանում ու աշխարհում ընդհանուր շահերին հասնելու ուղիներին: Այս ուղղությամբ Իրանը բարեկամության ձեռք է մեկնել իր հարևանների և տարածաշրջանի բոլոր երկրների համար։
araratnews.am
Չավուշօղլուն արձագանքել է Միրզոյանի գրառմանը
Չավուշօղլուն արձագանքել է Արարատ Միրզոյանի գրառմանը, որում ՀՀ արտգործնախարարը ցավակցել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին Թուրքիայի ածխահանքերից մեկում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի։
«Շնորհակալություն, պարոն նախարար, անկեղծ ցավակցությունների համար»,- նշել է նա:
Պայթյունը տեղի էր ունեցել հոկտեմբերի 14-ի երեկոյան Բարտին նահանգի ածխահանքերից մեկում:
armenpress.am
Մեկնարկեց Չինաստանի Կոմկուսի 20-րդ համագումարը. նախագահ Սի Ծինպինը խոսեց երկրի զարգացման առաջնահերթություններից
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում մեկնարկեց ՉԺՀ Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարը:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Պեկինի Ժողովրդական ժողովների պալատում մեկնարկած Կոմկուսի 20-րդ համագումարի բացման արարողությանը հաջորդեց Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հաշվետվությունը, որով նա ամփոփեց նախորդ 5-ամյակի ձեռքբերումները և խոսեց հաջորդ 5-ամյակից:
Երկրի առաջնորդը կոչ արեց ամրապնդել վստահությունը չինական մշակույթի, դրա ուժի նկատմամբ և նոր քայլեր կատարել սոցիալիստական մշակույթի զարգացման համար:
«Երկիրն իր ժողովուրդն է, ժողովուրդը հենց երկիրն է։ Չինաստանի կոմունիստական կուսակցությունը ժողովրդին առաջնորդում է պետական իշխանության և պաշտպանում այդ գործում. սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ժողովրդի սիրտը նվաճել»,-ասաց նա:
Չինաստանի առաջնորդի խոսքով` անհրաժեշտ է բարելավել ազգաբնակչության բարեկեցությունն ու բարձրացնել կյանքի որակական մակարդակը, ինչպես նաև անդադար ջանքերի գնով իրականություն դարձնել ժողովրդի հրաշալի կյանքով ապրելու երազանքը:
Նոր 5-ամյակում Չինաստանը կարագացնի զարգացման գործընթացը` կենտրոնանալով բարձրորակ զարգացման խթանման վրա:
«Բարձրորակ զարգացումը սոցիալիստական ժամանակակից պետության համակողմանի կառուցման առաջնահերթ խնդիրն է: Մենք պետք է լիովին, հստակ և համակողմանիորեն իրականացնենք զարգացման նոր հայեցակարգը: Մենք կնպաստենք հնարավորությունների հավասարությանը, կբարձրացնենք ցածր եկամուտ ունեցող բնակչության եկամուտը, կավելացնենք միջին եկամուտ ունեցող բնակչության թիվը»,- հավաստեց նա:
News.am
Ռուսաստանը հնարավորություն ունի 30 րոպեից պակաս ժամանակում միջուկային հրթիռներով ամբողջությամբ ոչնչացնելու ԱՄՆ-ն և Եվրոպան, և հակառակը. Մասկ
SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է ամբողջությամբ ոչնչացնել ԱՄՆ-ն, Եվրոպան իր միջուկային զենքով, և հակառակը՝ նույնը կարող է անել Արևմուտքը։«Ռուսաստանը հնարավորություն ունի 30 րոպեից պակաս ժամանակում միջուկային հրթիռներով ամբողջությամբ ոչնչացնելու ԱՄՆ-ն և Եվրոպան, և հակառակը: Զարմանալի թվով մարդիկ դա չգիտեն: Իհարկե, խելագարություն կլիներ դրանք օգտագործել, բայց նաև խելագարություն է ընդհանրապես այս իրավիճակում լինելը»,- գրել է միլիարդատերը Twitter-ի իր էջում։
armenpress.am
Ջամիլա Աֆղանին՝ 2022-ի «Ավրորա» մրցանակի դափնեկիր
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա յոթերորդ մրցանակը շնորհվել է մանկավարժ, իրավապաշտպան, «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպության (NECDO) հիմնադիր Ջամիլա Աֆղանիին, որն իր կյանքի 25 տարին նվիրել է Աֆղանստանի կանանց կրթության հնարավորություն տալու գործին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամից, դափնեկրի մեծարանքի միջոցառումները, որոնք կրում են բարեգործական բնույթ, անցկացվում են Իտալիայի Վենետիկ քաղաքում հոկտեմբերի 14-16-ը։ «Մինչեւ 2021 թ. օգոստոսը «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպությունն ուներ ավելի քան 100.000 կին շահառու, որոնք ընդգրկված էին գրագիտության ծրագրերում: Եվ սա՝ շնորհիվ բազմաթիվ համայնքներում ստեղծված փոքր կենտրոնների, որոնք ղեկավարում էին հենց կանայք: Կազմակերպությունը նաեւ իրավաբանական օգնություն եւ սոցիալ-հոգեբանական աջակցություն է տրամադրում ավելի քան 10.000 կնոջ, որոնք բռնության են ենթարկվել ընտանիքի անդամի կամ զուգընկերոջ կողմից: Ստիպված լինելով փախչել Աֆղանստանից՝ Ջամիլան շարունակում է օգնել մյուսներին՝ անկախ հեռավորությունից: