Մամուլի տեսություն 19.10.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i184728-Մամուլի_տեսություն_19.10.2022
Արձագանքելով Բորելի այն հայտարարությանը, թե ամբողջ աշխարհը, բացի Եվրոպայից, անտառ է, Վաթան օրաթերթը գրել է. «Այսօրվա Եվրոպան կառուցված է 3 մեծ ու սարսափելի մարդկային պատերազմների և ավելի քան 100 միլիոն զոհերի արյան գնով»:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Հոկտեմբեր 19, 2022 05:52 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 19.10.2022

Արձագանքելով Բորելի այն հայտարարությանը, թե ամբողջ աշխարհը, բացի Եվրոպայից, անտառ է, Վաթան օրաթերթը գրել է. «Այսօրվա Եվրոպան կառուցված է 3 մեծ ու սարսափելի մարդկային պատերազմների և ավելի քան 100 միլիոն զոհերի արյան գնով»:

Քեյհան օրաթերթ

Bloomberg. Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի միջև համակարգումը կթուլացնի ԱՄՆ-ի համաշխարհային ազդեցությունը

Անդրադառնալով ռազմական մարտահրավերների նկատմամբ Վաշինգտոնի թուլությանն ամերիկացի վերլուծաբանը նշել է, որ Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի միջև համակարգումը կթուլացնի ԱՄՆ-ի համաշխարհային ազդեցությունը:

Bloomberg-ում հրապարակած հոդվածում Հալ Բրենդսը նշել է, որ Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի միջև համակարգված գործողությունները կարող են զգալիորեն թուլացնել Միացյալ Նահանգների գլոբալ ազդեցությունը։ Վերլուծաբանը համոզված է, որ ԱՄՆ-ը չի կարող զսպել Չինաստանի և Թայվանի միջև հակամարտությունը կամ դիմակայել Իրանին՝ ուկրաինական ճգնաժամին զուգահեռ:

Նա նշում է. «Չինաստանի և Ռուսաստանի հետ  լարվածությունը Վաշինգտոնին ստիպում է զգուշանալ Իրանից, մինչդեռ Բայդենի վարչակազմը  պետք է Մոսկվայի հետ պատերազմում զգուշանա նաև Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի քայլերից»:

 

Ջավան օրաթերթ

Պենտագոնը չի հաստատել Իրանից Ռուսաստան հրթիռներ ուղարկելու Թեհրանի մտադրության վերաբերյալ արևմտյան որոշ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը:

Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը երեքշաբթի օրը հայտարարել է, որ ներկայումս տեղեկություններ չկան, որոնք կհաստատեն Իրանի  կողմից Ռուսատսանին «երկիր-երկիր» հրթիռներ  մատակարարելու մասին տեղեկությունները:

Ավելի վաղ Reuters լրատվական գործակալությունը, որը տարածում է հակաիրանական լուրեր, հաղորդել էր, որ Թեհրանը Մոսկվային խոստացել է «երկիր-երկիր» հրթիռներ և «ավելի շատ անօդաչու սարքեր» վաճառել:

Reuters-ը պնդել է, որ այս կապակցությամբ պայմանավորվածությունը ձեռք է բերվել հոկտեմբերի 4-ին, երբ Իրանի փոխնախագահը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու բարձրաստիճան պաշտոնյաների հետ մեկնել էր Ռուսաստան։

 

Վաթան էմռուզ օրաթերթ

Եվրոպան կենդանաբանական այգի է

Այսօրվա Եվրոպան կառուցված է 3 մեծ ու սարսափելի մարդկային պատերազմների  և  ավելի քան 100 միլիոն զոհերի գնով:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելի ռասիստական ​​հայտարարությունները պետք է դասվեն այն խոստովանությունների շարքին, որոնք ժամանակ առ ժամանակ հանում են բոլոր այն դիմակները, որոնք կրում են եվրոպացի պաշտոնյաները և բացահայտում, թե ինչ են թաքցրել իրենց մտքում:

Բելգիայում ունեցած իր ելույթում Բորելն ասել է. «Եվրոպան այգի է, իսկ մնացած աշխարհի մեծ մասն անտառ: Անտառը կարող է  հարձակվել այգու վրա»։

Միջգուցե կարելի է ընդունել Բորելի այս հայտարարությունը, որը Կանաչ մայրցամաքը համեմատում է այգու հետ, սակայն նա չի նշում այն գինը, որով այդ այգին ձեռք է բերվել:

Պատմությունը վկայում է, որ այս  այգու հիմքը դրվել է միլիոնավոր մարդկանց արյան վրա։ Եվրոպացիները հասկացան, որ պետք է ավելի քաղաքակիրթ լինեն և միասին այգի կառուցեն, երբ հոգնեցին միմյանց սպանելուց։ Այս մայրցամաքում և եվրոպական տերությունների գլխավորությամբ 3 մեծ պատերազմները փոխել են մարդկության պատմության «ամենա»-ի ռեկորդը։

 

Ջավան օրաթերթ

Նավթի վաճառքով Իրանը կոտրում է պատժամիջոցների պատըւ

Վենեսուելայում El Palito նավթավերամշակման գործարանի վերագործարկումից հետո, այժմ առանց բանակցությունների և ամբողջական պատժամիջոցների պայմաններում,  Իրանն օրական 100,000 բարել հում նավթ  կարտահանի Վենեսուելա՝  այս գործարանում վերամշակելու համար։  Այս քայլը կդառնա պատժամիջոցների չեզոքացման սկիզբը:

Նավթի վաճառքի ոլորտում Իրանի 13-րդ կառավարության կարևոր քաղաքականություններից մեկը եղել է նավթի շուկայի զարգացման վրա կենտրոնացումը՝ հարևան երկրներ տեխնիկական և ինժեներական ծառայությունների արտահանման ևչգործող կամ կիսակտիվ նավթավերամշակման գործարանների վերականգնման միջոցով:

 

armenpress.am

ԱՄՆ Պետքարտուղարությունը ողջունել է Մասկի որոշումը Ուկրաինայում Starlink արբանյակի վերաբերյալ

ԱՄՆ վարչակազմը ողջունում է ամերիկացի միլիարդատեր և ձեռնարկատեր Իլոն Մասկի հայտարարությունն այն մասին, որ նա պատրաստ է շարունակել ֆինանսավորել Starlink արբանյակային կապի համակարգը Ուկրաինայում:

«Արմենպրես»-ի  փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Պետդեպարտամենտի կայքում ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը։

«Մենք ողջունում ենք Մասկի հայտարարությունը, որ նա պատրաստ է շարունակել ֆինանսավորել Starlink-ի աշխատանքը՝ ի շահ Ուկրաինայի», - ասել է Դոնֆրիդը։

Նա ընդգծել է, որ Starlink-ը էական ազդեցություն ունի այս երկրում ռազմական գործողությունների ընթացքի վրա։

 

armenpress.am

Եվրախորհրդարանը կոչ է արել մինչև տարեվերջ Շենգենյան գոտի ընդունել Ռումինիային և Բուլղարիային

 Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել արագացնել Ռումինիան և Բուլղարիան Շենգենյան գոտում ընդունելու գործընթացը և այն ավարտել մինչև տարեվերջ:

«Արմենպրես»-ի  փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասվում է հոկտեմբերի 18-ին հաստատված Եվրախորհրդարանի բանաձևում:

Պատգամավորների խոսքով՝ ԵՄ խորհուրդը դեռ որոշում չի կայացրել Շենգենյան գոտուն Բուլղարիայի և Ռումինիայի ինտեգրման վերաբերյալ, չնայած այն հանգամանքին, որ երկու երկրներն էլ երկար տարիներ բավարարում են պահանջվող չափանիշներին։ «Եվրամիության խորհուրդը պետք է հաստատի Ռումինիայի և Բուլղարիայի՝ Շենգենյան գոտուն ինտեգրվելու մասին որոշումը մինչև 2022 թվականի վերջ: Դա վերջ կդնի ներքին սահմանային ստուգումներին 2023 թվականի սկզբից»,- ասվում է փաստաթղթում։

Սահմանային հսկողության պահպանումը, ըստ եվրոպացի խորհրդարանականների, խտրականություն է ԵՄ այս երկրների քաղաքացիների նկատմամբ, դժվարացնում է աշխատողների տեղաշարժը ԵՄ այլ երկրներում, ինչպես նաև ապրանքների և ծառայությունների փոխանակումը ընդհանուր շուկայում:

 

armenpress.am

Գերագույն ռադան ճանաչել Է Իչքերիայի ինքնիշխանությունը եւ դատապարտել ռուսաստանցիների հանցագործությունները չեչենների դեմ

  Ուկրաինայի Գերագույն ռադան Իչքերիայի Չեչենական Հանրապետությունը ճանաչել Է Ռուսաստանի Դաշնության կողմից ժամանակավորապես օկուպացված եւ դատապարտել չեչեն ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրականացումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իչքերիայի Չեչենական Հանրապետության ճանաչման վերաբերյալ, հանրապետություն, որը ժամանակավորապես օկուպացվել Է Ռուսաստանի Դաշնության կողմից, եւ չեչեն ժողովրդի նկատմամբ ցեղասպանության դատապարտման հայտարարության» որոշման ընդունման օգտին քվեարկել են 287 ժողովրդական պատգամավորներ: Գերագույն ռադան ՄԱԿ-ի անդամ պետություններին եւ միջազգային կազմակերպություններին կոչ Է անում ապահովել այն միջազգային հանցագործությունների անկախ եւ անաչառ հետաքննությունը, որոնք կատարվել են ժամանակավորապես օկուպացված Իչքերիայի Չեչենական Հանրապետության տարածքում եւ ապահովել մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելը, հաղորդել Է «Ուկրինֆորմ»-ը:

 

panorama.am

Ռուսաստանի նավթային եկամուտները սեպտեմբերին կրճատվել են 3,2 մլրդ դոլարով

Սեպտեմբերին Ռուսաստանի նավթային եկամուտները կրճատվել են 3,2 մլրդ դոլարով՝ հասնելով 15,3 մլրդ դոլարի: Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) զեկույցը։

Սեպտեմբերին ռուսական նավթի արտահանումը նվազել է օրական 230 հազար բարելով՝ հասնելով 7,5 միլիոն բարելի, իսկ Եվրամիություն (ԵՄ) մատակարարումները օգոստոսի համեմատ նվազել են օրական 390 հազար բարելով։

ՄԷԳ-ն հավելել է, որ Ռուսաստանից նավթի ներմուծման սահմանափակումների ներդրումից հետո մատակարարումները կարող են էլ ավելի կրճատվել։

Հոկտեմբերի 12-ին ՌԴ ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Սազանովը հայտարարել է, որ Ռուսաստանում նավթի արդյունահանման ժամանակավոր անկում կարող է տեղի ունենալ՝ կապված արևմտյան երկրների սահմանափակումների հետ։ Նրա խոսքով, 2023 թվականին փոքր շուրջ 5 % ծավալների անկում պետք է սպասել։ 

 

panorama.am

ԱՄՆ-ում մոտալուտ համաշխարհային ճգնաժամը համեմատել են գնացքի վթարի հետ

Համաշխարհային տնտեսությունում սպառնալիքները զգալիորեն աճում են, Newsweek-ին տված հարցազրույցում հայտարարել է  ԱՄՆ Տնտեսական խորհրդատուների խորհրդի նախկին ավագ տնտեսագետ և Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Նուրիել Ռուբինին:

«Համաշխարհային տնտեսական իրավիճակը հիշեցնում է գնացքի վթարի դանդաղեցված կադր»,- ասել է նա։

Հոկտեմբերին հրապարակվել է նրա գիրքը, որում ներկայացրել է 10 վտանգավոր միտումները, որոնք սպառնում են ապագայում։ Պրոֆեսորը գրել է, որ գուշակել է մի երևույթ հաջորդ տասնամյակում, որը նա անվանել է «Բոլոր պարտքային ճգնաժամերի մայրը»:Նա նաև նշել է, որ աշխարհը ընկղմվել է «աշխարհաքաղաքական դեպրեսիայի մեջ»:

Համաշխարհային տնտեսությունը նման վիճակի հասցրած գործոններից պրոֆեսորը նշել է Չինաստանի և Թայվանի միջև լարվածությունը, Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների արձակումը, Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտությունը և այլն։