Մամուլի տեսություն 20.10.2022
Արաս ընդհանուր տարածքում ընթացող ԻՀՊԿ ցամաքային ուժերի զորավարժությունների ընթացքում իրականացվել է Արաքս գետը անցնելու գործողություն:
Վաթան Էմռուզ օրաթերթ
Արաքսից անցնելու վարժանք
Արաս ընդհանուր տարածքում ընթացող ԻՀՊԿ ցամաքային ուժերի զորավարժությունների ընթացքում իրականացվել է Արաքս գետը անցնելու գործողություն:
Զորավարժությունների երկրորդ օրն ԻՀՊԿ հատուկ նշանակության ջոկատները իրականացրել են ուղղաթիռային և օդադեսանտային գործողություններ՝ օգտագործելով Մի-17 ուղղաթիռները նախապես որոշված հատվածներում ոտքով անցնելով տարածքը և գրավելով հակառակորդի բարձունքն ու հաղորդակցության ճանապարհները՝ կտրելու աջակցության ուղիները։
Զորավարժության երրորդ օրը ներկայացվել է «Մերաջ 521» մահապարտ անօդաչու սարքը։
Քեյհան օրաթերթ
Մոսադը սպանել է իր 6 հետախույզներին՝ Իրանի օգտին լրտեսության մեղադրանքով
Սպահանի արդյունաբերական կենտրոնի վրա դիվերսիա իրականացնելու Մոսադի անհաջող փորձից հետո, որի բոլոր անդամները ձերբակալվեցին Իրանի հետախուզության նախարարության կողմից, Սիոնիստական ռեժիմը Մոսադի առնվազն 6 սպաների մեդաղադրանք է ներակայցրել Թեհրանի հետ համագործակցելու վերաբերյալ և տարբեր միջոցներով սպանել նրանց:
Հարցաքննեվելուց հետո Մոսադի վեց գործակալմները՝ Թոմեր Իքսը, Այալոն Շապիրան, Շարոն Էսմալը, Շայլի Ուեսթլենդը, Օֆեկ Ահարոնը և Իտամար Ալ-Հարարը սպանվել են Իրանի հետախուզական ծառայության հետ կապ ունենալու մեղադրանքով։ Ռեժիմը հաստատել է նրանց մահը:
Ըստ այս հաղորդման՝ բացի վերոնշյալ վեց սպաներից, Մոսադի լրտեսության դեմ պայքարի վարչությունը սպանել է ևս մի քանի սպաների, հայտարարելով, որ նրանք ենթարկվել են ավտովթարի:
Սիոնիստները 42-ամյա Շերոն Սմոլի և 21-ամյա Շայլի Ուեսթլենդի մահը վերագրել են ինսուլտի և հայտարարել, որ 26-ամյա Օֆեկ Ահարոնը և 28-ամյա Իթամար ալ-Հարը։ զոհվել են մի բախուման ժամանակ:
Իրան օրաթերթ
ԱԽ-ն գաղտնի նիստ է անցկացրել՝ ԱԹՍ-ների վերաբերյալ Իրանի դեմ ԱՄՆ-ի հնչեցրած մեղադրանքի քննարիկման հարցով
ԱԽ-ն գաղտնի նիստ է անցկացրել՝ ԱԹՍ-ների վերաբերյալ Իրանի դեմ ԱՄՆ-ի հնչեցրած մեղադրանքի քննարկման հարցով: ԱՄՆ-ն հայտարարել է, թե Ռուսաստանին վաճառված իրանական ԱԹՍ-ները կիրառվել են Ուկրաինայի պատերազմում:
Այս հանդիպմանը, որն անցկացվել է Ուկրաինայում պատերազմի սրմանը զուգահեռ, ԱՄՆ-ն, Բրիտանիան ու Ֆրանսիան, որոնք վախենում են Իրանի և Ռուսաստանի միասնությունից, հայտարարել են, որ Ռուսատսանին վաճառվել են իրանական ԱԹՍ-ներ, որոնք կիրառվել են Ուկրաինայի պատերազմում:
Դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ Ուկրաինան այս մեղադրանքը հնչեցրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ղեկավարին ուղղված նամակում։
Էթելաաթ օրաթերթ
ԱՄԷ-ն և Սիոնիստական ռեժիմը Եմենի կղզիներում ռազմաբազա են հիմնում
Լրատվական աղբյուրները հաղորդել են, որ ԱՄԷ-ն և Սիոնիստական ռեժիմը որոշել են Եմենի Սոկոտրի կղզու մեծությամբ երկրորդ քաղաքում, որը գտնվում է ռազմավարական Ադենի ծոցում: կառուցել հետախուզական բազա:
Եմենի «Սեպտեմբերի 26» լրատվական կայքը գրել է «Ռազմաբազայի կառուցման Աբու Դաբիի և Սիոնիստական ռեժիմի ջանքերին զուգահեռ, էմիրաթցի օկուպանտները հետախուզության աշխատակիցներից Մահմուդ Ֆաթհ ալ-Խաջային որպես զինվորական կառավարիչ, գործուղել են Սոկոտրի ռազմավարական կղզի, որը գտնվում է Ադենի ծոցում»:
armenpress.am
Համագործակցությունը կարող է դառնալ Ուկրաինայի հարցերի լուծման հարթակ. ԱՊՀ-ի գործադիր կոմիտե
ԱՊՀ-ն կարող Է հարթակ դառնալ Ուկրաինայի շուրջ հարցերի լուծման համար, բայց Կիեւը դրանում շահագրգռություն չի ցուցաբերում: Այդ մասին հոկտեմբերի 20-ին ԱՊՀ-ի մասնակից պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի նիստից առաջ հայտարարել Է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Լեոնիդ Անֆիմովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք միշտ ասում ենք, որ ԱՊՀ-ն հարթակ Է խնդիրները լուծելու համար, կարող Է հարթակ դառնալ (այն խնդիրները լուծելու համար), որոնք չեն կարող լուծվել որեւԷ այլ բանակցային գործընթացի շրջանակներում»,-ասել Է նա՝ խոսելով Համագործակցության մարմինների աշխատանքին Ուկրաինայի մասնակցության մասին:
Դրա հետ մեկտեղ Անֆիմովը նշել Է, որ ուկրաինական կողմը շահագրգռություն չի ցուցաբերում ԱՊՀ-ի շրջանակներում աշխատելու համար:
Ավելի վաղ Կիեւը դադարեցրել Էր մասնակցությունը ԱՊՀ-ի մարմինների աշխատանքում եւ դուրս Է եկել այն համաձայնագրերից, որոնք ձեռք Էին բերվել Համագործակցության շրջանակներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Արմեն Գրիգորյանը Արևելյան Եվրոպայում բրիտանական պաշտպանական բաժանմունքի ղեկավարին ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքները
Հոկտեմբերի 20-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Արևելյան Եվրոպայում բրիտանական պաշտպանական բաժանմունքի ղեկավար, ավիացիայի կոմանդոր (գեներալ) Փիթեր Քրաքրոֆթի ղեկավարած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան պարոն Ջոն Գալագերը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից:
ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ երկկողմ համագործակցության համար առկա են լայն հնարավորություններ:
Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, ինչի շրջանակներում Ա. Գրիգորյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զորքերի կողմից սանձազերծված ագրեսիան և դրա հետևանքները: Քարտուղարը նաև ընդգծել է Հայաստանի նպատակադրվածությունը տարածաշրջանում հասնելու կայուն անվտանգային միջավայրի ձևավորմանը:
Զրուցակիցները քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության հեռանկարները և ուղիները:
armenpress.am
Գերմանիայում այրվել է հյուրանոցը, որտեղ ուկրաինացի փախստականներ էին ապրում
Сохранить
15:00, 20 Հոկտեմբեր 2022
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում, ենթադրվում Է լույս հոկտեմբերի 20-ի գիշերը հրկիզումից հետո, գրեթե լիովին այրվել Է հյուրանոցը, որտեղ ուկրաինացի փախստականներ Էին ապրում. արտակարգ պատահարից ոչ ոք չի տուժել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ոստիկանության մամուլի ծառայությունը:
Իրավապահների տվյալներով, հոկտեմբերի 20-ի երեկոյան այրվել Է Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայի երկրամասի Գրոսս-Շտրյոմքենդորֆի համայնքի հյուրանոցի պատերից մեկը, ինչից հետո շենքի բոլոր բնակիչներին հաջողվել Է ժամանակին դուրս գալ հաստատությունից:
«Հյուրանոցը տեղավորման վայր Էր ծառայում ուկրաինացի փախստականների համար: Ոստիկանությունը ենթադրում Է, որ դա հրկիզում Է, Վիսմար քաղաքի քրեական հետախուզության ծառայությունը գտնվում Է վայրում»,-ասվում Է Ռոստոկի շրջանի ոստիկանության գլխավոր վարչության հաղորդագրության մեջ:
Հրշեջ ծառայությանը հաջողվել Է մարել կրակը, սակայն այն գրեթե ամբողջովին ավերել Է շենքը: Իրավապահները ենթադրում են, բռնկման պատճառը դարձել Է կանխամտածված հրկիզումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
panorama.am
Գերմանիան փրկելու Շոլցի որոշումը զայրացրել է Մակրոնին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին զայրացրել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի որոշումը՝ միլիարդավոր եվրոներ հատկացնել իր երկրի էներգետիկ ոլորտին աջակցելու համար։ Այս մասին գրում է The Telegraph-ը։
«Փարիզը զայրացած է Գերմանիայում 200 միլիարդ եվրոյի չափով ներքին էներգետիկ ոլորտի օգնության ծրագրի մեկնարկից՝ առանց ԵՄ-ի իր ամենամոտ գործընկերոջ հետ նախնական խորհրդակցության համար, ինչպես նաև այն պատճառով, որ նախապատվությունը տալիս է ամերիկյան զենքին»,- ասվում է հրապարակման մեջ:
Ֆրանսիայի ղեկավարը, ինչպես նշում է թերթը, նույնիսկ չեղարկել է իր գերմանացի գործընկերոջ հետ նախատեսված հանդիպումը։
Ըստ պարբերականի՝ Շոլցի խոսնակը ևս խոստովանել է, որ «կան մի շարք հարցեր, որոնց շուրջ Փարիզն ու Բեռլինը չեն կարողանում ընդհանուր դիրքորոշման հասնել»։
panorama.am
Էրդողանը հավանություն է տվել Թուրքիայում գազային հանգույց կառուցելու Պուտինի գաղափարին
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավանություն է տվել Թուրքիայում գազային հանգույց կառուցելու գաղափարին։ Այս մասին գրում է Եվրանյուզը։
Ավելի վաղ նման նախաձեռնությամբ էր հանդես եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Ռուսական էներգետիկայի շաբաթ - 2022» միջազգային ֆորումում։Նա նշել է, որ խոսքը գնում է մեկ այլ գազատարի համակարգի կառուցման և Թուրքիայում հանգույց ստեղծելու հնարավորության մասին, որով կապույտ վառելիքը կմատակարարվի երրորդ երկրներին, առաջին հերթին եվրոպական, եթե դա նրանց հետաքրքրի։«Մեր վերջին հանդիպմանը մենք պայմանավորվեցինք պարոն Պուտինի հետ։ Մենք այստեղ հանգույց ենք ստեղծելու Ռուսաստանից եկող թուրքական գազով, և նա դա բացատրեց ամբողջ աշխարհին, իր իսկ խոսքով. «Եվրոպան կարող է բնական գազ ստանալ Թուրքիայից»»,- ասել է Էրդողանը։Թուրք առաջնորդի խոսքով՝ կենտրոնը նախատեսվում է ստեղծել հնարավորինս շուտ, դրա համար ամենահարմար վայրը Թուրքիայի եվրոպական մասում գտնվող Թրակիա շրջանն է, որտեղ անցկացված է «Թուրքական հոսք» գազատարը։«Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը չի բացառել, որ բոլոր կորցրած ծավալները, որոնք նախկինում Եվրոպա էին գնում «Հյուսիսային հոսք» համակարգի գազատարներով, կտեղափոխվեն թուրքական հանգույց։
panorama.am
Ֆրանսիայի ԱԳՆ. Փարիզը չի փոխել իր դիրքորոշումը Բաքվի և Երևանի միջև բանակցություններին աջակցելու հարցում՝ չնայած Մակրոնի մասին Ալիևի խոսքերին
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ Փարիզը աջակցում է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցություններին։ Դիվանագիտական գերատեսչությունն ընդգծել է, որ երկիրը չի փոխել իր դիրքորոշումն այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննադատել է իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին։
Լրատվամիջոցների հարցն ու Ֆրանսիայի ԱԳՆ պատասխանը ներկայացնում ենք ստորև.
- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մեկնաբանությունները France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում, ըստ Ալիևի՝ Ֆրանսիայի կառավարությունը ջնջել Բաքվի նկատմամբ Փարիզի բարեկամական և հավասարակշռված վերաբերմունքի պատմությունը։ Ի՞նչ կարող եք ասել այս մասին։
-Այս խոսքերը ոչ մի կերպ չեն ազդում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված Ֆրանսիայի ջանքերի համակողմանի մոբիլիզացման վրա։ Շառլ Միշելի, նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ հոկտեմբերի 6-ին Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված քառակողմ հանդիպումը կարողացավ կայանալ հենց Հանրապետության Նախագահի հանձնառության շնորհիվ։ .Այս հանդիպումը հնարավորություն տվեց արձանագրել առաջընթաց այն նպատակին հասնելու համար, ինչն արտացոլված է այդ առիթով ընդունված հռչակագրում։ Ֆրանսիան նաև լիովին աջակցում է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հասնելու համար ԵՄ-ի հետ համատեղ նախաձեռնված գործընթացին»։