Մամուլի տեսություն 21.10.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i184950-Մամուլի_տեսություն_21.10.2022
Washington Post. Ամերիկյան տնտեսության անկման մասին կանխատեսումներն ավելի իրատեսական են դառնում, Վաշինգտոնում քաղաքականություն մշակողները սահմանափակ տարբերակներ ունեն գնաճային լճացման հետևանքները մեղմելու համար:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Հոկտեմբեր 21, 2022 14:39 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 21.10.2022

Washington Post. Ամերիկյան տնտեսության անկման մասին կանխատեսումներն ավելի իրատեսական են դառնում, Վաշինգտոնում քաղաքականություն մշակողները սահմանափակ տարբերակներ ունեն գնաճային լճացման հետևանքները մեղմելու համար:

Համշահրի օարթերթ

Հակասություններ իրանական ԱԹՍ-ների շուրջ

Իրանի կողմից Ռուսաստանին  անօդաչու թռչող սարքերի վաճառքի մասին սկզբում հայտարարեց Ուկրաինան, իսկ հետո՝ Արևմուտքը: Հիմա հարցը հասել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ինչը վկայում է  այս հարցի նկատմամբ միջազգային մասշտաբով լուրջ վերաբերմունքի մասին:

ԱՄՆ-ն երկուշաբթի օրը հայտարարեց, որ համամիտ է Բրիտանիայի ու    Ֆրանսիայի պնդումներին՝ որ Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր վաճառելով Իրանը խախտել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը:

Ռուսատսանը հերքել է այս մասին բոլոր հայտարարությունները:

 

Իրան օրաթերթ

Washington Post-ն անդրադարձել է գնաճը զսպելու ամերիկյան պաշտոնյաների անկարողությանը

Անդրադառնալով  ԱՄՆ-ում շարունակվող գնաճին և տնտեսական անկմանը, Washington Post թերթը գրել է, որ իրավիճակը տարբերվում է 2008 և 2020 թվականների տնտեսական անկումից և ամերիկացի պաշտոնյաները չեն կարողանում պայքարել այս ճգնաժամի դեմ:

Թերթը գրել է, որ Վաշինգտոնում քննարկում են գնաճը և տնտեսական անկումը զսպելու ուղիները:

Հոդվածում նշվում է. «ԱՄՆ-ում տնետսական անկման վերաբերյալ կանխաստեումների իրականանալուն զուգահեռ, Վաշինգտոնում տարբերակների մեծ ընտրություն չկա գնաճը և տնտեսական անկումըւ զսպելու համար: Տնտեսական անսպասելի պայմաններն առաջացրել են իրավիճակ, որը տարբերվում է նախորդ տարիների իրավիճակներից»:

 

Շարղ օրաթերթ

Ուլյանով ՀԳՀԾ-ն կվերականգնվի նոյեմբերի կեսերին

Վիեննայի բանակցություններում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը Twitter-ում գրել է, որ միջուկային համաձայնագրի կնքումը խոչընդոտելու որևէ պատճառ գոյություն չունի:

Ուլյանովը կիսվել է նաև Վիեննայի բանակցությունների վերաբերյալ ՌԴ փոխպարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հայտարարությամբ և գրել. «Կարծում եմ ՀԳՀԾ-ն կվերականգնվի նոյեմբերի երկրորդ կեսին, և միջուկային համաձայնագիրրի ստորագմանը խոչընդոտելու ոչ մի պատճառ  չկա»։

 

Ֆարհիխթեգան օրաթերթ

Ձերբակալվել են Իրանի Զահեդանում անկարգություններին մասնակցած խմբի ութ անդամներ

Իրանի Սիստան և Բալուչեստան նահանգի դատախազ Շամսաբադին հայտնել է, որ մինչ այժմ ձերբակալվել են Զահեդանում անկարգություններին մասնակցած խմբի ութ անդամներ, որոնք նպատակ ունեին ավելի սրել իրավիճակը:

Նա նշել է. «Ոստիկանության բաժանմունքի վրա հարձակվողները կապված են եղել թշնամական և անջատողական խմբավորումների հետ։ Երկրի հակատարածքային ամբողջականության խմբերը նրանց աջակցել են՝ հայտարարելով, որ իրենց արարքը ժողովրդի հետ կապ չունի։ Ներկայումս նահանգում անվտանգություն է հաստատված»։

 

armenpress.am

Ռուսաստան մուտք գործող օտարերկրացիների համար կորոնավիրուսի ՊՇՌ թեստի պարտադիր պահանջը չեղարկվել է

 Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտներում վերահսկողության դաշնային ծառայությունը («Роспотребнадзор») չեղարկել է Ռուսաստան մուտք գործող  օտարերկրացիների համար կորոնավիրուսի ՊՇՌ թեստի պարտադիր հանձնման պահանջը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վերահսկողության ծառայությունը համապատասխան փաստաթուղթ է հրապարակել իր կայքէջում:

Փաստաթղթում ասվում է, որ այժմ երկրի տարածք ժամանող ՌԴ քաղաքացիներին հարկավոր չէ ժամանման օրվանից երեք օրացուցային օրվա ընթացքում կորոնավիրուսի ՊՇՌ թեստ հանձնել, ինչպես նախկինում էր։

Բացի այդ, փաստաթղթի համաձայն, օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Ռուսաստան մուտք գործելու համար այժմ բավարար կլինի լրացնել Ռուսաստանի Դաշնության տարածք ժամանող հարցաթերթիկը: Մինչ այդ նրանք պետք է ներկայացնեին բացասական ՊՇՌ թեստ։

 

armenpress.am

ՀՀ պաշտպանության նախարարի աշխատանքային այցը Հնդկաստան ավարտվել է

 Հայաստանի ՀԱնրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի աշխատանքային այցը Հնդկաստան ավարտվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի ռազմական գերատեսչությունից:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան: Նախարարն այնտեղ հանդիպումներ է ունեցել մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

 

armenpress.am

Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 2022-ի առաջին ութ ամիսներին աճել է 60 տոկոսով

  Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 2022 թվականի առաջին ութ ամիսներին աճել է 60 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին էկոնոմիկայի նախարարությունում ասաց  Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը:

Նրա խոսքով՝ հունվար-հուլիս ամիսներին տրանսֆերտներն աճել են մինչև 2,4 մլրդ դոլար, ինչը հինգ անգամ ավելի է նախորդ տարվա համեմատ:

«Ունենք հաջողված համագործակցության օրինակներ մի շարք ոլորտներում, այդ թվում էներգետիկայի, ֆինանսների,  դեղագործության, մեքենաշինության և այլ ոլորտներում: Կան կոնկրետ առաջարկներ ոսկու արդյունահանման գործարանի զարգացման, մետրոյի համար: Դիտարկվում է  Հայաստանում շինանյութերի, ինչպես նաև դեղագործական նյութերի  արտադրության համատեղ ձեռնարկություն ստեղծելու նախագիծ»,-ասաց նա։

ՌԴ տնտեսական զարգացման նախարարը նշեց նաև, որ Հայաստանն ու Ռուսաստանը երկարաժամկետ ռազմավարական գործընկերներ են:

«Մենք բարձր ենք գնահատում հայ ձեռնարկատերերի հետաքրքրությունը ռուսական տնտեսության հանդեպ: Մեր գործարար միջավայրը պատրաստ է ընդլայնել իր ներկայությունը Հայաստանում: Մենք պատրաստ ենք շարունակել մեր համատեղ նախաձեռնությունները, սկսել նորերը, զարգացնել առևտրային հարաբերությունները»,-ասաց նա՝ հավելելով, որ հիմա ներդրումների համար շատ բարեհաջող շրջան է.  հնարավորություններն ավելի շատ են դարձել:

«Ռուսաստանն արդեն վաղուց սովորել է պատժամիջոցների առկայության պայմաններում ապրել և զարգանալ: Մեր ներքին շուկան և արտաքին տնտեսական կապերը ադապտացվում են ներկա իրավիճակին և այս պահին մեր տնտեսությունը դիմանում է աննախադեպ ճնշումների: Չնայած դրան, մենք կարողացել ենք պահպանել  մեր ֆինանսական  և արժութային կայունությունը»,-ընդգծեց նախարարը:

Պետք է ընդունել, որ պատժամիջոցները բացում են նոր հնարավորություններ գործընկեր երկրների բիզնեսի համար:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ հավելեց, որ ռազմավարական զարգացման կենտրոնի ստեղծման որոշում կայացնելիս առաջին հերթին առաջնորդվել են սոցիալ-տնտեսական ոլորտում Հայաստանի ունեցած հետաքրքրություններով:

 

panorama.am

ABC. Իսպանիան և Ֆրանսիան չեն կարողանա նոր գազատար կառուցել մինչև 2030 թվականը

Նոր BarMar գազատարի շինարարությունը, որը կմիացնի Իսպանիան և Ֆրանսիան, չի ավարտվի առաջիկա ութ տարում։ Երկրները պետք է այլ ուղիներ փնտրեն ռուսական վառելիքի մատակարարումներից էներգետիկ կախվածությունը նվազեցնելու համար: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, գրում է իսպանական ABC թերթը:«Դժվար է լինելու ստորջրյա գազատարը շահագործման հանձնել։ Մոտավորապես մինչև 2035 թվականը BarMar-ի օգնությամբ հնարավոր կլինի թագավորությունից գազ մատակարարել Ֆրանսիա և մնացած Եվրոպա, միայն այդ դեպքում խողովակաշարը կարող է օգտագործվել «կանաչ» ջրածնի մատակարարման համար»,- ասվում է նյութում։BarMar  նախագիծը պետք է դիտարկել որպես ռուսական գազի մատակարարումներից հարավային Եվրոպայի երկրների էներգետիկ կախվածությունը նվազեցնելու անցումային շրջան։ Հոդվածում ասվում է, որ խողովակաշարը ուկրաինական հակամարտության պատճառով ուժեղացող էներգետիկ ճգնաժամի ֆոնին չի կարողանա լուծել «Գազպրոմի» վառելիքի ներկրման պակասի խնդիրը։Էներգետիկ անցման ռազմավարության մեջ առավել առաջնահերթ ուղղություն է լինելու այսպես կոչված «կանաչ էներգետիկ միջանցքը»։ Այս նախագիծը գազ և ջրածին կտեղափոխի Բարսելոնայից Մարսել։ Հետագայում նախատեսվում է ընդլայնել վառելիքի մատակարարումների աշխարհագրությունը։ Ամենայն հավանականությամբ, այս նախագիծը կփոխարինի BarMar խողովակաշարի կառուցման գաղափարին։

 

panorama.am

ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն այս տարի ավելացել է 74 %-ով.Փաշինյանը՝ Եվրասիական միջկառավարական նիստում

«ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2022 թ. հունվար-օգոստոսին հասել է 2.8 մլրդ ԱՄՆ դոլարի, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 74 %-ով»,-Երևանում մեկնարկած Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում ունեցած բացման խոսքում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանից ԵԱՏՄ արտահանումը ավելացել է երկու անգամ, իսկ ներմուծումը 58 %-ով և քայլեր են արվում առկա արգելքները հաղթահարելու համար

Փաշինյանը անդրադարձել է նաև ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձևավորման հարցին, որը թույլ կտա լիարժեք օգտվել դրա առավելություններից

«Հակառակ դեպքում ԵԱՏՄ երկրները մինչև երկկողմանի պայմանագրերի ավարտը չեն կարողանա օգտագործել գազի ընդհանրու շուկայի պոտենցիալը»,-ասել է ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը:

Նիստին մասնակցում են ԵԱՏՄ անդամ պետությունների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի կառավարությունների ղեկավարները, դիտորդի կարգավիճակով մասնակցում են Կուբայի և Ուբեկստանի վարչապետերը: