Մամուլի տեսություն 23.10.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i185104-Մամուլի_տեսություն_23.10.2022
Հայաստանի Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհով Զանգեզուրի սահմանային անցակետը, որը Իրանին ցամաքային ճանապարհվ միացնում է Եվրոպային, հյուսիս-հարավ կարևորագույն միջանցքներից մեկն է, որն իրականում հանդիսանում է Օմանի ծովից և Հորմուզի նեղուցից դեպի հյուսիս և Եվրոպա առևտրային ուղի:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Հոկտեմբեր 23, 2022 12:02 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 23.10.2022

Հայաստանի Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհով Զանգեզուրի սահմանային անցակետը, որը Իրանին ցամաքային ճանապարհվ միացնում է Եվրոպային, հյուսիս-հարավ կարևորագույն միջանցքներից մեկն է, որն իրականում հանդիսանում է Օմանի ծովից և Հորմուզի նեղուցից դեպի հյուսիս և Եվրոպա առևտրային ուղի:

Ջավան օրաթերթ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի զորավարժություններն անցած շաբաթ  երեք օր տևողությամբ անցկացվել են Արդաբիլ և Արևելյան Ատրպատական նահանգներում՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանային գոտում։

Իրանի համար այս տարածաշրջանի կարևորության պատճառն այն է, որ, ըստ էության, Հայաստանն Իրանից Եվրոպա ապրանքների արտահանման և տարանցման դարպասն է։ Իսկ Իրանի և Հայաստանի ընդհանուր սահմանային անցակետերը շատ կարևոր են Իրանի տնտեսական ոլորտում։ Հայաստանի Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհով Զանգեզուրի սահմանային անցակետը, որը Իրանին ցամաքային ճանապարհվ միացնում է Եվրոպային, Հյուսիս-Հարավ միջանցքի կարևորագույն մասերից է, որն իրականում հանդիսանում է Օմանի ծովից և Հորմուզի նեղուցից դեպի հյուսիս և Եվրոպա առևտրային ուղի և դա էական ազդեցություն ունի Իրանի համար՝ որպես տարածաշրջանային հզոր դերակատար ուժի և դիրքի վրա։

 

Էթելաաթ օրաթերթ

ՄԱԿ. Իսրայելը պետք է դադարեցնի պաղեստինցիների վարչական կալանքը

ՄԱԿ-ի խոսնակը կոչ է արել Սիոնիստական ռեժիմին, դադարեցնել առանց դատական ​​գործընթացի պաղեստինցիների երկարաժամկետ կալանավորումը։

Ստեֆան Դոժարիկը ասել է, որ ՄԱԿ-ը կոչ է անում Իսրայելին դադարեցնել պաղեստինցիների վարչական կալանքը։ Կալանք, երբ անձն առանց մեղադրանքի երկար ժամանակ, երբեմն էլ մի քանի տարի, մնում է կալանքի տակ։

 Նա ասել է. <<ՄԱԿ-ը բազմիցս պահանջել է Իսրայելին դադարեցնել վարչական կալանքը: Կա՛մ ազատ արձակել բերման ենթարկվածներին, կա՛մ, եթե նրանք հանցագործություն են կատարել, պետք է նրանց մեղադրանք առաջադրվի>>։

 

Վաթան Էմռուզ օրաթերթ

Խելացի գյուղատնտեսություն  Իրանում

Հաջորդ շաբաթվանից Իրանում գյուղատնտեսական մթերքների մշակումը կիրականացվի խելացի համակարգով

Մշակման պլանը, որը խորհուրդ է տալիս երկրի ֆերմերներին ինչ ցանել, որտեղ և որքան և կանխատեսվում է, որ դա մեծ փոփոխություն կստեղծի երկրի գյուղատնտեսական արտադրության մեջ։

Գյուղատնտեսության հետազոտությունների, կրթության և խրախուսման կազմակերպության ղեկավարը հայտարարել է 152 մլն տոննա գյուղմթերքի արտադրության մասին և նշել, որ ջրային ռեսուրսների սահմանափակման պատճառով մշակության մոդելի ներդրմամբ գյուղատնտեսության ոլորտում կխնայվի 3 մլրդ խմ ջուր։

 

Քեյհան օրաթերթ

Հացի ճգնաժամ Ֆրանսիայում

Ֆրանսիայում էներգետիկ ճգնաժամի սրումը խնդիրներ է առաջացրել այս երկրի հացթուխների համար, այնպես որ այս օրերին ֆրանսիական բազմաթիվ հրուշակեղենի ու հացի արտադրամասեր փակվել են գազի դեֆիցիտի ու թանկության պատճառով։ Այս խանութների ցուցանակների վրա գրված է՝ «Գազ չունենք, հաց չունենք»։

 

Էթեմադ օրաթերթ

Բրիտանիայի խորհրդարանի 100 պատգամավորներ աջակցում են Ջոնսոնին

Բրիտանիայի հանրային դժգոհությունը Լիզ Թրասից և վարչապետի պաշտոնից նրա հրաժարականից հետո ևս մեկ անգամ ուշադրությունը  հրավիրել է նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի վերադարձի վրա։

Sky News-ը հայտնել է, որ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնն այժմ ունի ավելի քան 100 պատգամավորների աջակցությունը, ինչը թույլ է տալիս նրան առաջադրվել վարչապետի ընտրություններում։

 

armenpress.am

Նիկոլ Փաշինյանը կարևորել է տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ ԵՄ միջնորդական ջանքերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևին:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Վարչապետը բարձր է գնահատել պարոն Կովաչևի գործունեությունը և Եվրոպական խորհրդարանի հետ համագործակցությունը, որը բխում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգից: Նիկոլ Փաշինյանը կարևորել է տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ ԵՄ միջնորդական ջանքերը և ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի, տարածաշրջանային խնդիրների, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու այլ հարցերի շուրջ: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մինչ օրս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց խնդրին, երախտագիտություն հայտնել Եվրոպական խորհրդարանին՝ նրանց վերադարձի ապահովման նպատակով ընդունած բանաձևերի համար և կարևորել ԵԽ շարունակական ջանքերն այդ ուղղությամբ:

Հանդիպման շրջանակում անդրադարձ է եղել առաջիկայում Եվրոպական խորհրդարանի կողմից հրապարակվելիք զեկույցին:

araratnews.am

Բոսնիա և Հերցեգովինայում ՀՀ դեսպանը Շեֆիկ Ջաֆերովիչին է ներկայացրել ՀՀ սուվերեն տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները

Հոկտեմբերի 21-ին Բոսնիա և Հերցեգովինայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը (նստավայրը՝ Պրահա) իր հավատարմագրերը հանձնեց Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության նախագահող Շեֆիկ Ջաֆերովիչին (Šefik Džaferović)։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Ջաֆերովիչը հաջողություն մաղթեց նորանշանակ դեսպանին՝ համոզմունք հայտնելով, որ երկկողմ քաղաքական երկխոսությունը, տնտեսական և մշակութային կապերը կունենան իրենց զարգացումը։ Երախտագիտություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Հովակիմյանը վերահաստատեց իր հանձնառությունը` ակտիվ գործունեությամբ և համատեղ ջանքերով նպաստելու երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը։

Դեսպանը շնորհավորեց Բոսնիա և Հերցեգովինային՝ ԵՄ-ի թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու հեռանկարի համար: Առանձնազրույցի ընթացքում ՀՀ դեսպանը ներկայացրեց Արցախյան պատերազմին հաջորդած իրողությունները, ներկայիս իրավիճակը ու առկա մարտահրավերները, ՀՀ սուվերեն տարածքի դեմ Ադրբեջանի կողմից սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքները։

Ի պատասխան Ջաֆերովիչը նշեց, որ Բոսնիա և Հերցեգովինան մշտապես եղել է ՄԱԿ Կանոնադրության սկզբունքների համաձայն հակամարտությունների խաղաղ կարգավորման կողմնակից:

Արարողությունից առաջ ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Բոսնիա և Հերցեգովինայի ԱԳՆ արարողակարգի վարչության տնօրեն Էնսար Էմինովիչին: ՀՀ դեսպանին ընդունեց նաև երկկողմ հարաբերությունների գծով նախարարի փոխտեղակալ Լյուբո Գրկովիչը, որի հետ քննարկվեցին քաղաքական երկխոսության ակտիվացման հեռանկարները, մասնավորապես, երկու նախարարությունների միջև առաջին անգամ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու անհրաժեշտությունը:

yerevan-times.com

Չավուշօղլու . «Հայաստանը եթե իր ստորագրած համաձայնագրի դրույթները կատարի,ապա կարևոր դեր կստանձնի տարածաշրջանում»

 

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր սադրիչ հայտարարություն է արել Հայաստանի վերաբերյալ։

Նա մասնավորապես նշել է․«Հայաստանն Ադրբեջանի հետ իրենց ստորագրած համաձայնագրի դրույթները եթե կատարի,ապա այստեղ կարևոր դեր կստանձնի տարածաշրջանում։ Միջանցքների կամ անցուղիների իրականացումը բոլորի օգտին է լինելու»։

Չավուշօղլուն մի շարք անհիմն պնդումներով անել,նշել է ,թե Իբր Հայաստանն ինքն իրեն մեկուսացրել է։

Թուրքիայի արտգործնախարարի խոսքերով՝ Հայաստանը իբր պետք օգտագործի ստեղծվածհնարավորությունը մեկուսացումից դուրս գալու համար։

yerevan-times.com

ՆԱՏՕ-ն մոտենում է Ռուսաստանի հետ բшխման վտшնգավոր գծին

Կիևի ռեժիմի մեջ զենք մտցնելով՝ ՆԱՏՕ-ի երկրները մոտենում են Ռուսաստանի հետ ուղիղ ռազմական բшխ-ման վտ-шնգավոր գծին` ասել է ՌԴ ԱԳՆ ց-ենքի չտարածման և վերահսկողության վարչության փոխտնօրեն Կոնստանտին Վորոնցովը։

«ՆԱՏՕ-ի երկրները գերադասում են համեստորեն լռել ուկրաինական ճգն-шժամին իրենց մասնակցության մասին, սակայն չի կարելի թաքցնել ճշմարտությունը. նրանք, կարծես մրցակցելով միմյանց հետ, շարունակում են զ-ենք ու զ-ինամթերք ուղարկել Կիևին, նրան հետшխ-ուզություն մատակարարել, զինվորներին մարզել և ցուցումներ տալ ռազմական գործողությունների անցկացման վերաբերյալ՝ դրանով իսկ մոտենալով Ռուսաստանի հետ ուղիղ ռազմական բшխ-ման վտ-шնգավոր գծին»,- ասել է Վորոնցովը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի առաջին կոմիտեի քննարկմանը։

Վորոնցովը նշել է, որ անցյալ շաբաթ հրապարակված Կիլի ինստիտուտի թարմացված տվյալների համաձայն՝ Ուկրաինային Արևմուտքի ընդհանուր ռազմական օգնությունն արդեն կազմել է 42,3 միլիարդ դոլար։ Դրա կեսից ավելին (28,3 մլրդ դոլար) բաժին է ընկնում ԱՄՆ-ին։

Նրա խոսքով՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրների կողմից Ուկրաինային զ-ենքի մատակարարումը «նրանց դարձնում է Ռուսաստանի դեմ шգ-րեսիայի, ինչպես նաև ռազմական հանց-шգործությունների և ահшբ-եկչական գործողությունների մեղսակիցներ»։

«Բոլոր մասնակիցները, անշուշտ, պատասխանատվության կենթարկվեն և կպատժվեն»,- վստահեցրել է նա։