Մամուլի տեսություն 24.10.2022
Չնայած Արևմուտքի կողմից տարվող իրանաֆոբիայի քաղաքականությանն անցյալ տարի ավելի քան երեքուկես միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկներ են այցելել գեղեցիկ Իրան։
Քեյհան օրաթեթ
Չնայած պատժամիջոցներին, Իրանում գազի արդյունահանման ծավալները կրկնակի աճել են
Իրանի գազի ճարտարագիտության և զարգացման ընկերության գործադիր տնօրենը հայտարարել է պատժամիջոցների ընթացքում երկրում գազի արդյունահանման ծավալների կրկնակի աճի մասին։
Ռեզա Նոշադին անդրադառնալով գազի արդյունաբերության ոլորտի առաջընթացին, հնարավորություններին ու մարտահրավերներին, ասել է. «Երկրի արդյունաբերական հաջողությունները չեն սահմանափակվում միայն հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի ոլորտներում, և այժմ գազի արդյունաբերության համար անհրաժեշտ օբյեկտների և սարքավորումների 85 տոկոսը արտադրվում է երկրի ներսում»։
Վաթան էմռուզ օրաթերթ
Համատարած բողոքի ցույցերի և գործադուլների հետևանքները Եվրոպայում
Միջազգային կարևոր խնդիրների վերաբերյալ Եվրոպական միության ղեկավարների քաղաքականության և որոշումների արդյունքները կամաց-կամաց ի հայտ են գալիս, և եվրոպական երկրները տուժել են այդ որոշումներից և բազմաթիվ ճգնաժամեր ու անկարգությունների ականատես դարձել:
Ուկրաինական ճգնաժամի հետ կապված Եվրոպական երկրների աջակցությունն ԱՄՆ-ի քաղաքականությանն այժմ նրանց մտցրել է մի ճահիճի մոջ, որից դուրս գալն անհնար է թվում։
Եվրոպայի որոշ շրջաններում, այդ թվում՝ Դանիայում, Ավստրիայում, Գերմանիայում և այլ երկրներում ցրված բողոքի ցույցերից հետո, այժմ Ֆրանսիան դարձել է գործադուլների և բողոքի ցույցերի կենտրոն։
Ջավան օրաթերթ
Չնայած իրանաֆոբիային, մեկ տարում Իրան է այցելել 3,5 միլիոն զբոսաշրջիկ
Մեկ տարում զբոսաշրջային վիզաների տրամադրման մեկնարկով Իրան է մուտք գործել ավելի քան 3 միլիոն 500 հազար օտարերկրյա զբոսաշրջիկ, և զբոսաշրջության զարգացման գործընթացը շարունակվում է։
Իրանը զարգացնում է իր զբոսաշրջության շուկաները դեպի այն երկրներ, որտեղ զբոսաշրջիկների մուտքը քաղաքական խնդիրների չի ենթարկվում։ Այս նպատակին հասնելը կարող է, միաժամանակ խթանելով Իրանում զբոսաշրջության արդյունաբերությունը, նվազեցնել քաղաքական կողմնակի ազդեցությունները, որոնք արվում են հատկապես եվրոպական կառավարությունների կողմից՝ երկրի զբոսաշրջության ոլորտին հարվածելու համար:
Իրան օրաթերթ
Ռուսաստանը պաշտպանական դիրքեր է կառուցում ուկրաինական ճակատի առաջնագծի երկայնքով
Ռուսաստանը պաշտպանական օբյեկտներ և դիրքեր է կառուցում պատերազմի 1000 կիլոմետրանոց ճակատային գծի նոր հատվածներում՝ օկուպացված ուկրաինական տարածքներում և սահմանամերձ շրջաններում՝ դիմակայելու ուկրաինական ուժերի հնարավոր հարձակմանը։
araratnews.am
Հայ-հնդկական հարաբերությունները պաշտպանության ոլորտում վերելք են ապրում
Հնդկական India Narrative լրատվամիջոցը անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի Հնդկաստան կատարած այցին՝ շեշտելով, որ երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում համագործակցությունը սկսում է աճել։ Պարբերականը հավելում է, որ «այս շաբաթ Հարավկովկասյան այդ երկրի բարձրաստիճան պատվիրակություն է այցելել Գուջարաթ Գանդինագար՝ մասնակցելու DefExpo 2022 ցուցահանդեսին»:
Ըստ հոդվածի՝ Պապիկյանն ու պատվիրակությունը երկար շրջել են Ասիայի ամենամեծ պաշտպանական միջոցառման ցուցահանդեսային տաղավարներով՝ ծանոթանալով ներկայացված ցուցանմուշներին և քննարկումներ անցկացնելով մի շարք ընկերությունների ղեկավարների հետ։
Պարբերականը շեշտում է, որ նշանակալից այցը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին ռազմական սրացումների ֆոնին, որը պայմանավորված էր տասնամյակներ շարունակվող Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճով:
«Քանի որ Թուրքիան և Պակիստանը մինչև վերջ աջակցում են Ադրբեջանին, Երևանը ցանկանում է ամուր ռազմավարական գործընկերություն կառուցել Նյու Դելլի հետ: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Հնդկաստանը Հայաստանին մատակարարեց չորս Swathi Weapon Locating Radars (WLR), որոնք՝ 40 միլիոն դոլար արժողությամբ, 2020 թվականին մշակել է Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպությունը (DRDO):
Այդ ժամանակվանից սկսած Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել «Պինակա» լայնածավալ հեռահարության բազմափողանի հրթիռային կայանների և «Ակաշ» զենիթահրթիռային համակարգերի նկատմամբ։ Ինչպես վերջերս հաղորդվեց, երկու երկրներն այժմ ստորագրել են 250 միլիոն դոլարի զենքի պայմանագիր՝ իրենց պաշտպանական գործընկերությունը նոր բարձր մակարդակի հասցնելու համար»,- նշվում է հոդվածում։
news.am
Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կհանդիպեն Բրյուսելում՝ նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով երկու երկրների պետական հանձնաժողովների երրորդ նիստը կայանալու է նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում՝ Բրյուսելում: Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից՝ այլ մանրամասներ չհաղորդելով։
Օգոստոսի 31-ին Բրյուսելում կայացած եռակողմ և հոկտեմբերի 7-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպումների արդյունքում որոշվել էր սահմանազատման հանձնաժողովների նիստը անցկացնել նախ նոյեմբերին, ապա՝ հոկտեմբերին, և այս հարցում անորոշություն կար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի կեսերին թվիթերյան գրառմամբ հայտնել էր, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է հանձնաժողովի նիստն անցկացնել հոկտեմբերի 31-ին՝ Բրյուսելում։
Փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած հանձնաժողովները վերջին անգամ հանդիպել են օգոստոսի 30-ին Մոսկվայում, իսկ առաջին հանդիպումը մայիսի 24-ին էր՝ Երասխ բնակավայրի ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի Նախիջևանի սահմանին։
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը ամերիկացի և ուկրաինացի գործընկերների հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույցներ է ունեցել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի և Պենտագոնի ղեկավար Բեն Ուոլեսի հետ։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նշվում է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության թվիթերյան միկրոբլոկում:
«Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույցներ է անցկացրել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի հետ։ Զրույցների ընթացքում մտքերի և տեղեկատվության փոխանակում է տեղի ունեցել Ուկրաինայի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ։
news.am
ԵԱՀԿ փաստահավաք առաքելության անդամները եղել են Սյունիքում
Հոկտեմբերի 23-ին Սյունիքի մարզպետարանում հյուրընկալվել են ԵԱՀԿ փաստահավաք առաքելության անդամները։ Մարզպետարանում Հայաստանի դիմումի հիման վրա ժամանած միջազգային փորձագետներին ու ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչների հետ հանդիպում-քննարկմանը ներկա են եղել նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Մկրտչյանը և ուրիշներ։
Մարզպետարանից NEWS.am-ին հայտնում են, որ, միջազգային փորձագետներին ամենայն մանրամասնությամբ` զեկույցներով, ֆոտո և վիդեո փաստերով ներկայացվել են ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, դրա հետևանքով առաջացած անվտանգային խնդիրները մարզի տուժած բնակավայրերի սահմաններին ու բնակիչների համար, ինչպես նաև այն խնդիրները, որ առաջացել են այդ վայրերում առկա հատուկ պահպանվող տարածքներում և արգելավայրերում։
Գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը ներկայացրել է իրավիճակը սահմանին։
Մարզպետարանի ներկայացուցիչները տեղեկացրել են, թե բնակչության համար կենսական նշանակության ինչպիսի օբյեկտներ են նշանառության տակ վերցվել՝ շեշտելով, որ ի հեճուկս միջազգային հանրության հորդորների՝ ադրբեջանական զորքերը հետ չեն քաշվում, որի հետևանքով խախտվում են մարդկանց ազատ տեղաշարժի, խաղաղ ապրելու իրավունքները․ թիրախում են հայտնվել քաղաքացիական ենթակառուցվածքներ, զոհվել խաղաղ բնակիչներ, հրետակոծության ենթարկվել քաղաքացիական և շտապօգնության մեքենաներ․․․
Միջազգային փորձագետները հետաքրքվել են սահմանամերձ բնակավայրերին վերաբերող անվտանգային մի շարք հարցերով, այդ թվում՝ Կապանի օդանավակայանի գործունեությանն առնչվող խոչընդոտներով։