Մամուլի տեսություն 25.10.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i185264-Մամուլի_տեսություն_25.10.2022
Քեյհան օրաթերթի հաղորդմամբ՝ Իրանում անկարգությունների ձախողված դավադրության պատճառը երկրի գիտական ​​առաջընթացից թշնամու վախն է, քանի որ Իրանը ճեղքում է գիտության ոլորտի սահմանագիծը, ինչը սարսափեցնում է թշնամուն:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Հոկտեմբեր 25, 2022 15:18 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  25.10.2022

Քեյհան օրաթերթի հաղորդմամբ՝ Իրանում անկարգությունների ձախողված դավադրության պատճառը երկրի գիտական ​​առաջընթացից թշնամու վախն է, քանի որ Իրանը ճեղքում է գիտության ոլորտի սահմանագիծը, ինչը սարսափեցնում է թշնամուն:

Վաթան Էմռուզ օրաթերթ

Անկայունության ժառանգորդը

44 օր պաշտոնավրաելուց հետո Մեծ Բրիտանիայի վարչապետի  հրաժարականը վկայում է, որ երկիրը թևակոխել է քաղաքական ամենաբարդ ժամանակաշրջանը: Կառավարության առաջնորդի բացակայությունը քաղաքական ճգնաժամ է առաջացրել Բրիտանիայում:

Բրեքզիթից հետո Բրիտանիան թևակոխեց նոր դարաշրջան: Ջոնսոնը, ով իրեն համարում էր  ընտրված վարչապետ, հրաժարական տվեց: Նրան փոխարինեց Լիզ Թրասը, ով չկարողացավ դիմանալ 44 օր և հրաժարական տվեց։

Տնտեսական քաղաքականության նկատմամբ պատգամավորների, հատկապես՝ կուսակիցների զայրույթը Բրիտանիայի վարչապետին ստիպեց հրաժարական ներկայացնել: 

 

Ջավան օրաթերթ

Մակրոնն Ուկրաինային կոչ է արել ցուրտ ձմռան պատճառով խաղաղություն հաստատել

Ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ի կողմից Եվրոպային քառապատիկ թանկ գնով գազի վաճառքը, որի մասին Էմանուել Մակրոնը խոսում էր շաբաթ օրը,  շատ ավելի մեծ ճնշում է գործադրել եվրոպացիների վրա, քան դա կանխատեսվում էր:

Ֆրանսիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարները Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի հետ միասին կիրակի օրը քաղաքական հայտարարություն են տարածել և ընդգծել, որ շարունակելու են աջակցել Ուկրաինայի ջանքերին՝ պաշտպանելու իր տարածքը,  այնքան ժամանակ, որքան  կպահանջվի։

Հայտարարությանը չի միացել Գերմանիայի պաշտպանության նախարարը, ինչը վկայում է, որ Բեռլինի  իշխանություններն այնքան էլ գոհ չեն Ուկրաինայում պատերազմի իրավիճակից։

Մինչ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շարունակում է պնդել պատերազմը շարունակելու վրա, չնայած իր երկրի ենթակառուցվածքներին հասցված լուրջ վնասներին, եվրոպացիներն ավելի ու ավելի շատ են ռուսների հետ միջին ճանապարհ գտնելու ցանկությունն աճում է, հատկապես հաշվի առնելով, որ ռուսները ցանկանում են շարունակել պատերազմը: 

 

Էթելաաթ օրաթերթ

2022 թվականի հոկտեմբերի 16-ին Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության 20-րդ համագումարի անցկացումը, անկասկած, կարևոր իրադարձություն է այս երկրի քաղաքական կյանքում միջազգային հարաբերությունների այս կրիտիկական իրավիճակում:

Չինաստանի առաջնորդ Սի Ծին Պինի ելույթը, ով 2012 թվականից ղեկավարում է մեկ միլիարդ 400 միլիոնանոց տնտեսություն ունեցող երկիրը,  արժանացավ միջազգային գործերով և արտաքին քաղաքականությամբ զբաղվողների հատուկ ուշադրությանն ամբողջ աշխարհում, ինչպես նաև բազմաթիվ հարցեր առաջացան Չինաստանի վերաբերյալ, հատկապես հաշվի առնելով Պեկինի և Վաշինգտոնի միջև բարդ հարաբերությունները:

Այս հարցերը ռազմակավարակն նշանակություն ունեն և դրանց ուսումնասիրությունը կարևոր է համաշխարհային մակարդակով:

Կարևոր հարց է, թե ինչպես կարելի է վերլուծել Չինաստանի միջազգային քաղաքականությունը՝  Կոմունիստական ​​կուսակցության 20-րդ համագումարում նախագահի ելույթի լույսի ներքո։ Նախ պետք է հաշվի առնել Կոնգրեսի նշանակությունն ու դիրքը չինական կուսակցական համակարգում, ապա անդրադարձ կատարել նրա ասածին ու չասածին, վերջում՝ միջազգային կառավարման չինական ոճին:

 

Քեյհան օրաթերթ

Իրանում անկարգություններ հրահրելու ձախողված ծրագրի ստվերում, երկիրը շարունակում է գիտական առաջընթացը

Իսլամական Իրանը ճեղքում է գիտության  ոլորտի սահմանագիծը, ինչը սարսափեցնում է թշնամուն

Իսլամական Իրանում երիտասարդ ուսանողները, հետազոտողները և գիտնականները ճեղքում են գիտության սահմանները, ինչը հուսահատեցրեց թշնամուն, որը դիմեց քաոս ստեղծելու քաղաքականությանը: Սակայն Իրանի գիտակից ժողովրդի անտարբերության շնորհիվ, այդ ծրագիրը ձախողվեց: 

Նպատակահարմարության խորհրդի նոր ժամկետի անդամների հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահն անդրադառնալով նույն հարցին, նշեց, որ վերջին անկարգությունները թշնամու անարդյունք ծրագիր էր՝ ուղղված Իրանի ժողովրդի զարգացման դեմ: 

 

armenpress.am

 

Թուրքիայի եւ ՌԴ-ի հարաբերությունները չեն խախտում միջազգային ֆինանսական համակարգի նորմերը

 Թուրքիայի եւ Ռուսաստանի ֆինանսական կապերն օրինական բնույթ են կրում, երկրների միջեւ ֆինանսական ոլորտում ստեղծվել են «բարիդրացիական հարաբերություններ»: Այդ մասին Թուրքիայի գանձատան եւ ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթին հայտարարել Է Financial Times թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է երեքշաբթի օրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախարարի խոսքով՝ «ընդդիմադիր տարրերը» Թուրքիայի ներսում եւ նրա սահմաններից դուրս «միտումնավոր հարցեր են բարձրացնում» Ռուսաստանի հետ ֆինանսական կապերի վերաբերյալ: «Թուրքիան զգուշորեն Է գործում միջազգային ֆինանսական համակարգի շրջանակներում: Նա իրեն այնպես չի պահի, որը խախտումների կհանգեցնի միջազգային ֆինանսական համակարգում: Մենք դա հստակ հասկանալ ենք տալիս: Մեզ մոտ ամեն բան գալիս Է օրինական ճանապարհով»,-հայտարարել Է Նեբաթին: Արեւմուտքի մի շարք երկրների կառավարություններ կասկածներ են հայտնում, որ Անկարան կարող Է օգնել Մոսկվային՝ շրջանցելու Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Իտալիան մեզ համար բարեկամ երկիր է և կարևոր գործընկեր. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի վարչապետին

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության վարչապետ Ջորջա Մելոնիին՝ պաշտոնում նշանակվելու առիթով:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, նշված է

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Իտալիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ` մաղթելով արգասաբեր գործունեություն և մեծ հաջողություններ այս պատասխանատու պաշտոնում:

Վստահ եմ, որ Ձեր հմուտ կառավարման շնորհիվ բարեկամ Իտալիան մեծ առաջընթաց կարձանագրի տարբեր բնագավառներում:

Իտալիան մեզ համար բարեկամ երկիր է և կարևոր գործընկեր։ Հայաստանը մեծապես կարևորում է Իտալիայի հետ բարեկամական կապերի հետևողական զարգացումն ու խորացումը` հիմնված ընդհանուր քաղաքակրթության, ժողովրդավարական արժեքների, փոխադարձ շահերի և մեր ժողովուրդների միջև առկա փոխադարձ համակրանքի վրա:

Հայ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող այս ժամանակաշրջանում Ձեր արդար և սկզբունքային դիրքորոշումների շնորհիվ Դուք մեծ հարգանք եք վայելում ոչ միայն իտալահայ համայնքում, այլև հայաստանյան հասարակության շրջանում: Համոզված եմ, որ Ձեր ղեկավարության ընթացքում մեզ կհաջողվի համատեղ նոր ձեռքբերումներ արձանագրել՝ որակական նոր մակարդակի բարձրացնելով Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Լիահույս եմ, որ շուտով հնարավորություն կունենանք հանդիպելու և քննարկելու մեր երկկողմ հարաբերությունների ամբողջ օրակարգը և նախանշելու հետագա համագործակցության հեռանկարները»:

 

armenpress.am

ԱՄՆ-ի պետքարտուղարը եւ Իտալիայի ԱԳՆ-ի նոր ղեկավարը քննարկել են Էներգետիկայի ոլորտի մարտահրավերները

 ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենը Իտալիայի ԱԳՆ-ի նոր ղեկավար Անտոնիո Տայանիի եւ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ հեռախոսազրույցների ընթացքում  քննարկել են Էներգետիկայի խնդիրները, ինչպես նաեւ Ուկրաինային աջակցելու հարցը: Այդ մասին հաղորդել Է Պետդեպարտամենտը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Տայանին եւ Բլինքենը քննարկել են Ուկրաինային աջակցելու անհրաժեշտությունը, (…) մարդու իրավունքների պաշտպանությունն ամբողջ աշխարհում եւ տնտեսության ու Էներգետիկայի ոլորտներում մարտահրավերներին հակազդելը»,-ասվում Է տարածված հաղորդագրության մեջ: Բացի այդ, Բլինքենը Միցոտակիսի հետ հեռախոսազրույցի ընթացքում «քննարկել Է Ուկրաինայի անվտանգությանն աջակցելու ջանքերը», ինչպես նաեւ Արեւելյան Միջերկրականում կայունության ապահովման կարեւորությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

panorama.am

Փրայս. ԱՄՆ-ն աշխատում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության նվազեցման ուղղությամբ

ԱՄՆ-ն շահագրգռված է Հարավային Կովկասի կայունությամբ։ Հոկտեմբերի 24-ին ճեպազրույցում հայտարարել է Նահանգների պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։

Վերջինին հարցրել են Իրանի՝  Ադրբեջանի սահմանին անցկացրած զորավարժությունների ու Ադրբեջանի արձագանքի մասին

«Ես հատուկ մեկնաբանություն չունեմ դրա վերաբերյալ։ Իհարկե, մենք ցանկանում ենք տեսնել ու կովկասյան տարածաշրջանում կայունության շահգրգռվածության մասին հստակ հայտարարել ենք։ Տարածաշրջանում մենք աշխատում ենք թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ, որպեսզի նվազեցնենք երկու երկրների միջև առկա լարվածությունն ու թույլ չտանք լայնամաշտաբ էսկալացիա»,-ասել է Փրայսը։

Հիշեցնենք, որ Իրանի ԱԳ նախարարն ավելի վաղ հայտարարել է՝ Իրանը թույլ չի տա Հայաստանի հաղորդակցության ուղիների շրջափակում, այնդ նպատակին հասնելու համար Իրանը տարածաշրջանում զորավարժություններ է անցկացնում։

 

panorama.am

Մեծ Բրիտանիայի տնտեսությունը մտել է ռեցեսիայի փուլ

Մեծ Բրիտանիայի տնտեսությունը հոկտեմբերին ռեցեսիայի փուլ է մտել՝ էներգակիրների բարձր գների, տոկոսադրույքների և քաղաքական անկայունության ֆոնին։ Այս մասին հայտնել է Financial Times-ը՝ վկայակոչելով S&P-ի տվյալները։

«Իզվեստիա.ռու»-ի փոխանցմամբ, Միացյալ Թագավորության ինդեքսը հոկտեմբերին կազմել է 47,1 կետ, ինչը սեպտեմբերի համեմատ ցածր է երկու կետով: Փորձագետները ինդեքսի մակարդակի նման կտրուկ անկման պատճառ են համարել երկրում քաղաքական անկայունությունը, որը ցնցումներ է առաջացրել ֆինանսական շուկաներում։

Սեպտեմբերի 28-ին հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայում պարենային զամբյուղի արժեքը 2021 թվականի նույն ամսվա համեմատ աճել է 10,6%-ով։ Հատկապես կտրուկ թանկացել են պարարտանյութերի և բուսական յուղի գները։ Բացի այդ, մակարոնեղենի և պահածոյացված լոլիկի գների աճը հասել է ռեկորդային 8,6% -ի՝ նախորդ ամսվա 7,8%-ի դիմաց:

 

panorama.am

Ադրբեջանը նախատեսում է գազ և էլեկտրաէներգիա արտահանել Վրաստանի տարածքով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի վարչապետ իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ադրբեջանը նախատեսում է էլեկտրաէներգիա արտահանել Վրաստանի տարածքով: Այս մասին հայտնում է «Aliq.ge»-ն։

Ալիևը հույս է հայտնել, որ  Վրաստանն ու Ադրբեջանը հաջողությամբ կհամագործակցեն այս և այլ ուղղություններով. համագործակցությունը և էներգետիկ միջանցքների ներուժն ընդհանուր առմամբ կավելանան:

«Առաջիկա հինգ տարում Ադրբեջանը պատրաստվում է իր բնական գազն արտահանել Եվրոպա։ Մենք հնարավորություն ունենք և մտադիր ենք մինչև 2027 թվականը Եվրոպա արտահանել գրեթե 20 միլիարդ խորանարդ մետր բնական գազ։ Այդ ընթացքում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարն էլ ավելի բեռնված կլինի:

Ադրբեջանը մտադիր է էլեկտրաէներգիա արտահանել միջազգային շուկաներ։ Իհարկե, մեր երթուղին անպայման անցնելու է Վրաստանով։ Մեր վերականգնվող էներգիայի հզորությունը 10 գիգավատտ է, իսկ Կասպից ծովով մենք հնարավորություն ունենք արտահանելու 157 գիգավատտ։ Սա միջազգային կանխատեսումներով հաստատված թիվ է։ Սա կլինի նոր թիրախային դրույքաչափը»,- ասել է Ալիևը։