Մամուլի տեսություն 26.10.2022
Շատերը կանխատեսում էին, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը կմիավորի Եվրոպային՝ Պուտինի դեմ: Սակայն գործնականում տեղի ունեցավ լրիվ հակառակը: Եվրոպան պառակտվեց և եվրոպական երկրների միջև տարաձայնբություններ ի հայտ եկան՝ հակառուսական պատժամիջոցների և ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ:
Ջավան օրաթերթ
Անկախ ԶԼՄ-ների առակքությունն ընդդեմ Արևմուտքի
Արևմուտքը երկակի քաղաքականություն է վարում՝ աջակցելով նրանց, ովքեր գործում են այլ երկրների ներքին գործերին միջամտելու իր քաղաքականության շրջանակում և չի աջակցում նրանց, ովքեր պայքարում են հանուն սեփական անկախության:
Շահրվանդ օրաթերթ
Բրիտանիայում աննախադեպ գնաճի ֆոնին ձևավորվել է նոր կառավարությունը
Բրիտանիայի նոր վարչապետ Սոնակն իշխանությունը ստանձնում է աննախադեպ սոցիալ-տնտեսական ճգնաժամի պայմաններում: Գնաճը Բրիտանիայում հասել է G7 երկրների միջև ամենաբարձր մակադակին:
Երկրի ֆինանսների նախկին նախարարը ստացել է նախարարների կաբինետ ձևավորելու առաջարկը մի իրավիճակում, երբ երկրում էներգիայի և պարենային ապրանքների գները բարձրացել են ավելի քան 10 տոկոսով, որն ամենաբարձր ցուցանիշն է վերջին 40 տարվա ընթացքում։
Վաթան էմռուզ օրաթերթ
Շահրամ Իրանի .Մեր կործանիչները կհամալրվեն «Աբու Մեհդի» թևավոր հրթիռներով
Իրանի ծովուժի հրամանատար Շահրամ Իրանին, անդրադառնալով այս ուժի ձեռքբերումներին, ասել է. «Մեր կործանիչները կհամալրվեն «Աբու Մեհդի» և այլ տեսակի, ավելի հզոր թևավոր հրթիռներով»։
Արման էմռուզ օրաթերթ
Եվրոպան՝ Եվրոպայի դեմ
Շատերը կանխատեսում էին, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը կմիավորի Եվրոպային՝ Պուտինի դեմ: Արտաքուստ դա տեղի ունեցավ և Ուկրաինային տրամադրվեց մեծ քանակությամբ զենք և զինամթերք: Եվրոպան Ուկրաինային օգնեց նաև ֆինանսապես:
Սակայն միևնույն ժամանակ տարածվեցին լուրեր՝ Եվրոպայում տարաձայնությունների ու պառակտման վերաբերյալ: Գերմանիան էներգիայի պատրվակով դեմ արտահայտվեց Ռուսաստանի նկատմամբ լիակատար էմբարգոյին և հայտարարեց, որ պետք է այլ լուծում փնտրել։ Զուգահեռ, բարձրացվեց Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության հարցը, որը ակնկալվում էր, որ եվրոպացիները հանգիստ կընդունեն: Սակայն այս անգամ, բացի Գերմանիայից, դեմ արտահայտվեցին նաև Ավստրիան և Հունգարիան. Արդյունքում, ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը կորցնելուց բացի, Ուկրաինայի համար անհասանելի դարձավ նաև ԵՄ-ին անդամակցելու երազանքը։
Ջավան օրաթերթ
Եվրոպան թույլ չի տալիս ստուգումներ անցկացնել ԱԹՍ-ների հարցով
Ուկրաինայում իրանական ԱԹՍ-ների կիրառման շուրջ «քաղաքակլան պատերազմի» մի կողմում Իրանն ու Ռուսաստանն են, մյուս կողմում՝ ԱՄՆ-ն ու Եվրոպան:
ԻԻՀ արտաքին գործերի նախարարը չի հերքել Իրանի և Ռուսաստանի միջև պաշտպանական համագործակցությունը, սակայն չի ընդունել Ուկրաինայում իրանական անօդաչու թռչող սարքերի օգտագործման մասին մեղադրանքները:
Ուկրաինան, ԱՄՆ-ու Եվրոպան պնդում են, թե Ռուսաստանն ուկրաինական պատերազմում կիրառել է իրանական ԱԹՍ-ներ: Թեհրանը Կիևին առաջարկել է ձևավորել հանձնաժողով, որը կզբաղվի այդ հարցի ուսումնասիրությամբ: Սակայն Եվրոպան դեմ է այդ հանձնաժողովի ձևավորմանը և պահանջում է հարցը քննարկել ԱԽ-ում:
armenpress.am
Հայաստանի իշխանությունը ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չի քննարկում
Հայաստանի իշխանությունները այսօր ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չեն քննարկում:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞, եթե, ի վերջո, կազմակերպությունը հստակ դիրքորոշում չարտահայտի Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու կապակցությամբ:
«Հայաստանի Հանրապետությունը սպասում է ՀԱՊԿ-ի արձագանքին, և արձագանքն առնվազն այս փուլում պետք է լինի քաղաքական: Հետագայում, եթե պարզ դառնա, որ, այնուամենայնիվ, ՀԱՊԿ-ը որոշել է դուրս գալ տարածաշրջանից, մենք, հնարավոր է, փաստի առաջ կանգնենք: Բայց Հայաստանի իշխանությունը այսօր նման հարց չի քննարկվում: Սպասում ենք գործողությունների, սպասում ենք արձագանքի»,- ասաց Սիմոնյանը:
Հարցին, թե որքա՞ն են սպասելու ՀՀ իշխանությունները, Սիմոնյանը պատասխանեց, որ իրավիճակը ցույց է տալիս, որ ժամանակը շատ քիչ է մնացել:
armenpress.am
Ռուսաստանում կորոնավիրուսի երկու նոր տարատեսակ են հայտնաբերել
Ռուսաստանում մասնագետները հայտնաբերել են կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի՝ երկրի համար նոր երկու գենոտարբերակ: Այդ մասին հոկտեմբերի 26-ին հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Շրջանառության մեջ հիմնական բաժինն առավելապես BA.4 եւ BA.5 գենոտարբերակներինն Է: Բայց անցած շաբաթ մենք հայտնաբերել ենք Ռուսաստանի Դաշնության համար երկու նոր գենոտարբերակներ՝ BQ.1-ը եւ BQ.1.1-ը: Դրանցից մեկը արտասահմանից Է բերվել Ռուսաստանի Դաշնություն»,-ասել Է Պոպովան:
Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, կորոնավիրուսային ինֆեկցիայի համաճարակաբանական իրադրությունը Ռուսաստանում այսօրվա դրությամբ կառավարելի Է, հիվանդացության նվազում Է դիտվում հինգերորդ շաբաթն անընդմեջ:
«Նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի համաճարակաբանական իրադրությունն այսօրվա դրությամբ կառավարելի Է, կարող եմ ասել, որ այն կայունանում Է: Մենք նվազում ենք դիտում հինգերորդ շաբաթն անընդմեջ»,-ասել Է նա:
Ռուսաստանում չի սպասվում քովիդով հիվանդացության կտրուկ աճ եւ չի պլանավորվում սահմանափակումներ մտցնել, հայտնել Է Պոպովան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Մեծ Բրիտանիան եւ ԵՄ-ն համաձայնագիր կստորագրեն Եվրոպայում զորքերի տեղակայման մասին. Times
Մեծ Բրիտանիան Եվրամիության հետ համաձայնագիր կստորագրի, որը նրան թույլ կտա ավելի արագ իր զորքերը տեղակայել եվրոպական երկրների տարածքներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Նիդեռլանդների պաշտպանության նախարար Կայսա Օլոնգրենը հայտնել Է բրիտանական Times թերթին:
«Ես իսկապես ուրախ եմ, որ Մեծ Բրիտանիան կմիանա համաձայնագրին, որովհետեւ հենց հիմա մենք տեսնում ենք, թե որքան կարեւոր Է Միացյալ Թագավորությունը, այն կարեւոր գործընկեր Է, երբ խոսքն Ուկրաինային օգնելու հարցում ռազմական համագործակցության մասին Է»,-հայտարարել Է Օլոնգրենը:
Նիդեռլանդների պաշտպանության նախարարը հրատարակությանը պատմել Է, որ Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ-ի երկրների նախարարները պետք Է համաձայնագրի շուրջ վերջնական պլանները հաստատեն հաջորդ ամսին:
Նա այդ մասին հայտարարել Է Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ, որտեղ բրիտանացի եւ նիդեռլանդցի զինվորականները վարժեցնում են ուկրաինական զորքերին: Նիդեռլանդցի նախարարը նաեւ ընդգծել Է, որ Բրիտանիայի պլանները «շատ խիստ կապված են Ուկրաինայում մարտական գործողությունների հետ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
panorama.am
Թուրքիան «օգուտներ է քաղում» ՌԴ-ի դեմ իրականացվող պատժամիջոցներից
Ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր արևմտյան երկրներն ԱՄՆ-ի գլխավորությամբ Ռուսաստանի նկատմամբ սահմանել ու կիրառում են մի շարք պատժամիջոցներ, որոնց չի միացել Թուրքիան:Այս մասին գրում է Ermenihaber-ը։
Պատժամիջոցների շարքում է նաև ՌԴ քաղաքացիների ու հատկապաես օլիգարխների նկատմամբ կիրառվող ճամփորդության սահմանափակումն իրենց տարածքներում: Այս պատժամիջոցների շրջանակներում արգելք դրվեց նաև ռուս օլիգարխներին պատկանող գերթանկարժեք զբոսանավերի տեղաշարժման վրա, որոնք խարիսխ էին գցել արևմտյան երկրների տարածքային ջրերում: Այս պայմաններում մի շարք ռուս օլիգարխներ հասցրեցին իրենց զբոսանավերը տեղափոխել թուրքական նավահանգիստներ, ինչը չի վրիպել Թուրքիայի արևմտյան գործընկերների աչքից ու քննարկման թեմա է դարձել այդ երկրների մամուլում:
New York Times (NYT)-ը հրապարակել է «Ռուսական նավերը Թուրքիայում անվտանգ նավահանգիստ են գտնում» հոդվածը, որի շրջանակներում արված հետազոտությունից պարզ է դարձել, որ ռուս օլիգարխներին ու ընկերություններին պատկանող 32 զբոսանավ խարիսխ է նետել Թուրքիայում։ Եվս 13 զբոսանավ նավարկում է այդ երկրին պատկանող տարածքային ջրերում:
Գերթանկարժեք զբոսանավերի Թուրքիայում գտնվելը զգալի օգուտներ է տալիս այդ երկրի տնտեսությանը, մասնավորապես նավահանգստային շրջաններին: Որպես օրինակ նշվել է, որ ռուս օլիգարխ Ռոման Աբրահամովիչին պատկանող «Eclipse» նավը միայն ապրիլին 1.66 մլն դոլարի վառելանյութ է գնել:
Այս իրավիճակն Արևմուտքում խորացնում է անհանգստությունն առ այն, որ ռուսները Թուրքիայի միջոցով խուսափում են պատժամիջոցներից: Արևմուտքը տևական ժամանակ Թուրքիային զգուշացնում է՝ Ռուսաստանին չօժանդակել պատժամիջոցները շրջանցելու հարցում: Նույն խնդիրն առաջացել էր նաև ռուսական «Միր» քարտի հարցում, քանի որ ռուս տուրիստներն ազատորեն կարողանում էին Թորքիայում իրենց բոլոր վճարումներն անել այդ քարտի միջոցով: Միան ԱՄՆ-ի խստ զգուշացումներից ու թուրքական բանկերի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքներից հետո «Միր» քարտի սպասարկումը կասեցվեց Թուրքիայում:
Թուրքական աղբյուրը նշում է, որ «Միր» քարտի հետ կապված անհանգստությունները ներկայումս առկա են նաև ռուսական զբոսանավերի թեմայով ու նաև այդ համատեքստում է պետք դիտարկել ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության նամակը Թուրքիային, որտեղ ցույց է տրվել «պատժամիջոցների մահակը»:
Ավելի ուշ էլ Անկարա էր ժամանել ԱՄՆ-ի ֆիննախարարության պատվիրակությունը թուրք գործընկերների հետ այս թեմայով քննարկումներ անցկացնելու համար: «Financial Times»-ն էլ արդեն 3 հոդված է հրապարակել Թուրքիայի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների կիրառման մասին։
panorama.am
Զելենսկին ցանկանում է, որ Արևմուտքը ծածկի Ուկրաինայի 2023 թ. բյուջեի 38 միլիարդ դոլարի դեֆիցիտը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ակնկալում է, որ արևմտյան գործընկերները հաջորդ տարի կօգնեն ծածկել երկրի բյուջեի 38 միլիարդ դոլարի դեֆիցիտը։ Այդ մասին լուր է տարածել ՏԱՍՍ-ը:
Երեքշաբթի օրը Բեռլինում կայացած կոնֆերանսի ժամանակ, որտեղ նա խոսել է տեսակապի միջոցով, Զելենսկին հորդորել է արևմտյան երկրներին քայլեր ձեռնարկել հենց այդ պահին:
«Այժմ, արդեն այս համաժողովում, պետք է որոշում կայացվի հաջորդ տարի մեր պետբյուջեի դեֆիցիտը ծածկելուն օգնելու մասին: Ուկրաինայի համար դա անտանելի գումար է՝ 38 միլիարդ դոլարի դեֆիցիտ»,-ասել է նա։
Նրա խոսքով, դրանք զգալի միջոցներ են, սակայն արևմտյան երկրները «նման խնդիր իրականացնելու» ներուժ ունեն։ «Այդ ներուժը կա: Այդ ներուժը կա նաև Արժույթի միջազգային հիմնադրամի և այլ ֆինանսական հաստատությունների շնորհիվ: Մեր երկխոսությունը շարունակվում է: Եվ ես հավատում եմ, որ այն կզարգանա վերացական թվերից մինչև կոնկրետություն: Հստակ գումարներ, կոնկրետ աղբյուրներով»,-եզրափակել է Զելենսկին:
panorama.am
Գնաճը ստիպում է եվրոպացիներին նույնիսկ ժամկետանց սնունդ գնել
Բարձր գնաճն ու դրանով պայմանավորված ճգնաժամը եվրոպացիների գերակշիռ մասին ստիպել է վերանայել ծախսերը։
Bloomberg-ը գրում է, որ եվրոպացիների մոտ վերականգնվում է 1970-ականների սովորույթները, նրանց 71 տոկոսը կրճատում են ամենօրյա ծախսերը՝ տնտեսելով նույնիսկ սննդամթերքի դեպքում։
IRI-ի հետազոտության արդյունքները վկայակոչելով՝ աղբյուրը նշում է, որ եվրոպացիների մեծ մասը միջոցներ խնայելու համար տանն են մնում, քիչ են ուտում, նույնսիկ ժամկետանց սնունդ են գնում։
«Կենսաապահովման ծախսերի մեծացմամբ պայմանավորված ճգնաժամային իրավիճակում եվրոպացի սպառողների գրեթե երեք քառորդը կրճատում է ծախսերը, որպեսզի կարողանան ծայրը ծայրին հասցնել: Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ Եվրոպայի վեց հիմնական շուկաներում սպառողների 71%-ն արդեն զգալի փոփոխություններ է կատարել գնումներ կատարելու սովորույթներում՝ գնաճը հաղթահարելու համար։ Նման գնաճ վերջին քառասուն տարում նրանք չեն տեսել»,-գրում է Bloomberg-ը։IRI-ի ուսումնասիրության համաձայն, եվրոպացիների կեսից ավելին ասել է, որ մտադիր է ավելի քիչ սննդամթերք պատվիրել, իսկ 47%-ն ասել է, որ ավելի քիչ է սնվելու դրսում՝ ռեստորաններում, բարերում կամ սրճարաններում:Ուսումնասիրությունն անցկացվել է անցկացրել 3000 սպառողների շրջանում։Սննդի, վառելիքի և էներգիայի աճող գները քայքայում են տնային տնտեսությունների բյուջեները ողջ Եվրոպայում, իսկ Ռուսաստանից էներգակիրների մատակարարումների դադարեցված լինելը ստիպում է տնային տնտեսություններին, ինչպե նաև արդյունաբերությանը պատրաստվել ձմռան հնարավոր անջատումներին։
Ողջ մայրցամաքում այս պայմաններում եվրոպացի սպառողների վստահությունը մնում է ռեկորդային ցածր, փոխարեն աճում են մտավախությունները, որ եվրոյի գոտին գնում է դեպի անկում: