Մամուլի տեսություն 27.10.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i185438-Մամուլի_տեսություն_27.10.2022
Զբոսաշրջությունն Իրանում զարգանում է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 27, 2022 15:12 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 27.10.2022

Զբոսաշրջությունն Իրանում զարգանում է:

Քեյհան օրաթերթ

Զբոսաշրջությունն Իրանում զարգանում է

Իրանն ապահով է և զբոսաշրջիկները կարող են հեշտությամբ այցելել Իրան: Այս մասին հայտնել է Իրանի զբոսաշրջային գործակալությունների միության նախագահը: Դա այն դեպքում, երբ արտասահմանյան ԶԼՄ-ներն այս օրերին զբաղված են հակաիրանական քարոզչությամբ: Վերջին շաբաթների ընթացքում մի խումբ խառնակիչներ անկարգություններ են հրահրել Իրանում: Սակայն պաշտոնայն նշում է, որ զբոսաշրջիկներին որևէ վտանգ չի սպառնում:

 

Իրան օրաթերթ

Երեկ երեկոյան Շիրազ քաղաքի Շահ Չերաղ սրբավայրում ետղի է ունեցել ահաբեկչական հարձակում, որի հետևանքով նահատակվել է 15 ուխտագնաց,մ այդ թվում՝ երկւ երեխա և մեկ կին: Եվ 23 ուխտագնաց վիրավորվել է: Ըստ տեղյակ աղբյուրների՝ հարձակումը տեղի է ունեցել այլ երկրի քաղաքացու ոկղմից:

Ֆարս նահանգի նահանգապետը հայտարարել է, որ ահաբեկիչը ձերբակալվել է, հավելելով, որ այս պահին նա ստանում է բուժօգնություն: Նա հավելել է, որ ահաբեկչության դրդապատճառների մասին կհաղորդվի ավելի ուշ:

 

Ջավան օրաթերթ

ԱՄՆ. Չենք կարող փոխել Իրանի վարչակարգը

Շարունակվում են ճնշումները Բայդենի կառավարության վրա՝ Իրանում ապստամբներին աջակցելու համար՝ վարչակարգի փոփոխության նպատակով:

Ամերիկյան պաշտոնյաները հայտնում են, որ ցանկանաում են տեսնել այդ փոփոխությունը, սակայն այդ իրադարձությունը շատ հեռու են համարում և պատրաստ չեն այդ հարցի շուրջ խոսել:

 

Էթելաաթ օրաթերթ

Իրանը վերածվելու է գյուղատնտեսական ապրանքների կենտրոնի

ԻԻՀ գյուղատնտեսության ջիհադի նախարարը, նշելով, որ Իրանը վերածվելու է գյուղատնտեսական ապրանքների կենտրոնի, կարևորել է Կենտրոնական Ասիայի հետ գյուղատնտեսության ոլորտում համագործակցությունը, նշեով, որ նպատակ է դրված ապրանքների տարանցիկ ճանապարհները դեպի Թուրքմենստան և Ղրղզստան զարգացնել: Նա հավելել է, որ առկա է հնարավորություն, որպեսզի գյուղատնտեսական ապրանքներն արտահանվեն Կենտրոնական Ասիայի երկրներ:

 

armenpress.am

Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Ռուսաստանի և Հնդկաստանի արտգործնախարարները

 Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը կայցելի Մոսկվա:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է Հնդկաստանում Ռուսաստանի դեսպանությունը՝ հղում կատարելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային:

Դեսպանությունից հայտնել են, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ կանցկացնի Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Նախարարները կքննարկեն երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը և միջազգային օրակարգը։

 

armenpress.am

Հայաստանը դարձել է Եվրոպական միգրացիոն ցանցի դիտորդ անդամСохранитьՀամօգտագործելՀայաստանը դարձել է Եվրոպական միգրացիոն ցանցի դիտորդ անդամ 17:55, 27 Հոկտեմբեր 2022

 Եվրոպական միգրացիոն ցանցի (EMN/ԵՄՑ) ղեկավար կազմի 34-րդ նիստի շրջանակում հոկտեմբերի 27-ին Հայաստանի Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ստորագրել է  Եվրոպական միգրացիոն ցանցին դիտորդի կարգավիճակով միանալու վերաբերյալ փաստաթուղթ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ Միգրացիոն ծառայությունից, կազմակերպությունը Եվրոպական միությունում միգրացիայի և ապաստանի ոլորտին առնչվող քաղաքականության մշակմանն աջակցելու նպատակով համագործակցում է նշված ոլորտներում գործունեություն ծավալող ԵՄ անդամ պետությունների և պատկան մարմինների հետ։ Ցանցի խորհրդի՝ 2008 թ-ի որոշմամբ՝ կազմակերպության նպատակ է սահմանվել միգրացիայի և ապաստանի ոլորտների ինստիտուտների և անդամ երկրների իշխանությունների տեղեկատվական կարիքները բավարարելը և անաչառ, արժանահավատ, թարմ և համադրելի տեղեկատվություն ապահովելը։ Այն նաև կոչված է վստահելի տեղեկությունների աղբյուր հանդիսանալու հանրության լայն շերտերի համար:

Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրեն Մոնիկ Պարիան նշել է, որ Եվրոպական միգրացիոն ցանցի դիտորդ երկրների ցանկն ընդլայնվում է, ինչն ուրախալի է, քանի որ նոր միգրացիոն իրադրության պայմաններում հնարավոր է դառնում միգրացիայի արդյունավետ կառավարմանն ուղղված մոտեցումների որդեգրումը։

«ԵՄՑ մանդատը ծածկում է միգրացիայի կառավարման ոլորտի բոլոր կողմերը, այդ թվում՝ ԵՄ առաջնահերթությունները, և այս ոլորտում բարեհաջող համագործակցությունը կբարձրացնի ապագա միգրացիոն հոսքերի կառավարման արդյունավետությունը»,- նշել է նա։

ՄԾ պետ Արմեն Ղազարյանը նշել է, որ միգրացիայի ոլորտում ԵՄ-Հայաստան համագործակցությունը ակտիվ է և բազմակողմ, և Հայաստանի Կառավարության համար միգրացիոն հարցերով սերտ համագործակցությունը ԵՄ-ի հետ առաջնահերթություն է։

«Նշված փորձառության և դրա դրական ազդեցության հիման վրա Հայաստանը փորձում է լրացուցիչ ուղիներ գտնել ԵՄ-ի հետ հարաբերությունների և համագործակցության բարելավման համար։ Այս համատեքստում կարևոր  է համագործակցությունը Եվրոպական միգրացիոն ցանցի հետ»,- շեշտել է նա՝ հավելելով, որ ԵՄՑ-ին միանալը արդիական, հավաստի, օբյեկտիվ և համադրելի տեղեկատվություն ստանալու հնարավորություն է ընձեռում, որը արժեքավոր կլինի Հայաստանի բոլոր շահագրգիռ կողմերի համար, այն հասանելի կդարձնի ԵՄ ողջ փորձագիտական պրակտիկան միգրացիայի և ապաստանի վերաբերյալ:

«Մեր անդամակցությունից կշահի ոչ միայն Հայաստանը, այլև ԵՄ-ն. ոչ ԵՄ անդամ երկրի տրամադրած լրացուցիչ տվյալները կարող են նպաստել միգրացիայի և ապաստանի մարտահրավերներն ավելի լավ հասկանալուն, հատկապես ԵՄ-ի արևելյան հարևանության տարածաշրջանի վերաբերյալ»,-նկատել է Արմեն Ղազարյանը։

 

armenpress.am

Մոսկվան պատասխան միջոցներ կձեռնարկի ԵՄ-ի կողմից իր սառեցված ակտիվների բռնագրավման դեպքում. ԶախարովաTweetՄոսկվան պատասխան միջոցներ կձեռնարկի ԵՄ-ի կողմից իր սառեցված ակտիվների բռնագրավման դեպքում. Զախարովա 17:23, 27 Հոկտեմբեր 2022

 Ռուսաստանը համապատասխան պատասխան միջոցներ կձեռնարկի, եթե Եվրամիությունը որոշում ընդունի սառեցված ռուսաստանյան ակտիվները բռնագրավելու վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 27-ին կայացած ճեպազրույցում հայտարարել Է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Եթե բանը հասնի ռուսաստանցիների ակտիվների կամ մեր պետական պահուստների բռնագրավմանը, ապա Ռուսաստանն ի պատասխան համապատասխան միջոցներ կձեռնարկի»,-ասել Է նա:

Զախարովան «գողություն» Է որակել ԵՄ-ում Ռուսաստանի ակտիվների նկատմամբ Բրյուսելի գործելակերպը: Դիվանագետը նաեւ նշել Է, որ Բրյուսելի կողմից ռուսաստանյան ակտիվների բռնագրավումը «գերեզման կդնի ԵՄ-ի համբավը»:

«Այդ ամենը կեղծ իրավաբանական վարժություններ են, դրանց իրագործման դեպքում վերջնականապես այդ ամենը գերեզման կդնի Եվրամիության անունը՝ որպես իրավունքի գերակայության կողմնակցի»,- հավելել Է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Մոսկվան պատասխան միջոցներ կձեռնարկի ԵՄ-ի կողմից իր սառեցված ակտիվների բռնագրավման դեպքում. ԶախարովաTweetՄոսկվան պատասխան միջոցներ կձեռնարկի ԵՄ-ի կողմից իր սառեցված ակտիվների բռնագրավման դեպքում. Զախարովա 

 Ռուսաստանը համապատասխան պատասխան միջոցներ կձեռնարկի, եթե Եվրամիությունը որոշում ընդունի սառեցված ռուսաստանյան ակտիվները բռնագրավելու վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 27-ին կայացած ճեպազրույցում հայտարարել Է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Եթե բանը հասնի ռուսաստանցիների ակտիվների կամ մեր պետական պահուստների բռնագրավմանը, ապա Ռուսաստանն ի պատասխան համապատասխան միջոցներ կձեռնարկի»,-ասել Է նա:

Զախարովան «գողություն» Է որակել ԵՄ-ում Ռուսաստանի ակտիվների նկատմամբ Բրյուսելի գործելակերպը: Դիվանագետը նաեւ նշել Է, որ Բրյուսելի կողմից ռուսաստանյան ակտիվների բռնագրավումը «գերեզման կդնի ԵՄ-ի համբավը»:

«Այդ ամենը կեղծ իրավաբանական վարժություններ են, դրանց իրագործման դեպքում վերջնականապես այդ ամենը գերեզման կդնի Եվրամիության անունը՝ որպես իրավունքի գերակայության կողմնակցի»,- հավելել Է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: