Մամուլի տեսություն 28.10.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i185472-Մամուլի_տեսություն_28.10.2022
Հետազոտողները կարծում են, որ կեղծ ժպիտը կարող է դրական ազդեցություն ունենալ մեր տրամադրության վրա. Որովհետև ժպտացող մարդիկ մտածում են, թե երջանիկ են:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Հոկտեմբեր 28, 2022 08:18 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 28.10.2022

Հետազոտողները կարծում են, որ կեղծ ժպիտը կարող է դրական ազդեցություն ունենալ մեր տրամադրության վրա. Որովհետև ժպտացող մարդիկ մտածում են, թե երջանիկ են:

Էթեմադ օրաթերթ

Ռուսաստանը սպառնացել է պատերազմ սկսել Սթարլինքի դեմ

Մինչ Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, որ ռուսական բանակը շարունակում է այդ երկրի ենթակառուցվածքների ռմբակոծությունը, Կրեմլը հայտարարել է արևմտյան արբանյակները թիրախավորելու հնարավորության մասին։

Հինգշաբթի օրը ՌԴ կառավարության բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ չի բացառվում, որ Մոսկվան կարող է թիրախավորել  արևմտյան երկրների առևտրային արբանյակները, որոնք կասկածվում են Ուկրաինայի ռազմական գործողություններում օգտագործվելու մեջ:

ԱՄՆ-ի կամ Արևմուտքի առևտրային արբանյակների մշակողները դեռևս որևէ կերպ չեն արձագանքել այս հայտարարությանը:

 

Իրան օրաթերթ

Համաշխարհային կոնտեյներային առևտրում Իրանի մասնաբաժինն աճել է 

Իրանում առևտրի և տարանցման աճի համար տրանսպորտային ենթակառուցվածքների աճն ու զարգացումն օրակարգային հարց է։ Որպես բեռնափոխադրման հիմնական կենտրոններ՝ նավահանգիստները կարևորագույն դեր են խաղում երկրների առևտրում։

Իրանի հյուսիսային և հարավային նավահանգիստները նույնպես կարևոր նշանակությունն ունեն տնտեսության և հատկապես երկրի տարածաշրջանային և համաշխարհային առևտրի զարգացման ռազմավարական ծրագրում։ Իմամ Խոմեյնի նավահանգիստը հատուկ դեր ունի երկրի առևտրի, հատկապես հիմնական ապրանքների փոխադրման գործում։ Այս նավահանգստի զարգացումը նոր փուլ է թևակոխել առևտրային և տարանցիկ նպատակներին հասնելու համար։

 

Համշահրի օրաթոերթ

Պուտինի առողջական խնդիրների վերաբերյալ հակասական լուրեր են շրջանառվում

Օրերս հրապարակվել են լուսանկարներ, որոնցում երևում է, որ Պուտինն այցելում է բանակի զինվորներին։ Ռուսաստանի նախագահի ձեռքերին երևում են ներարկման նշաններ, որից հետո համացանցում լուրեր են տարածվել, որ նա տառապում է քաղցկեղով։

Հակառակ այս լուրերին, փորձագետները հայտարարել են, որ Պուտինի առողջությանը վտանգ չի սպառնում:

Fox News-ի բժշկական խորհրդատու դոկտոր Մարկ Սիգելն ասել է. «Պուտինի արտաքինը չի համապատասխանում քաղցկեղ ունեցողների արտաքինին: Նա թույլ կամ գունատ չէ։ Սակայն բոլոր քաղցկեղով հիվանդների արտաքինից հնարավոր չէ իմանալ, որ նրանք ունեն քաղցկեղ, թե ոչ»։

 

Ջամե Ջամ օրաթերթ

Կեղծ ժպիտը մարդուն ավելի երջանիկ է դարձնո՞ւմ

Հետազոտողները կարծում են, որ կեղծ ժպիտը կարող է ազդել մեր տրամադրության վրա, քանի որ այդ ժամանակ մարդիկ մտածում են, թե իրենք երջանիկ են, քանի որ ժպտում են: Թերևս ժպտալն ինքնաբերաբար ակտիվացնում է էմոցիաների հետ կապված կենսաբանական գործընթացները։ Այսպիսով, հարց է առաջանում,  ե արդյոք մարդը կարո՞ղ է բարելավել  տրամադրությունն ամեն առավոտ հինգ վայրկյան ժպտալով:

Հետազոտողներն ասում են. «Հնարավոր է, որ դեմքի արտահայտությունների փոփոխության հետ կապված փոքր ազդեցությունները կարող են ժամանակի ընթացքում կուտակվել և վերածվել բարեկեցության իմաստալից փոփոխությունների: Այնուամենայնիվ, մենք չպետք է շատ զարմանալի ազդեցություն ակնկալենք դրանից»:

 

armenpress.am

Ստոլտենբերգն սպասում է, որ ՆԱՏՕ-ի երկրները կմեծացնեն պաշտպանության ծախսերը

 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն սպասում է, որ դաշինքի մասնակիցները 2023 թվականին կստանձնեն պաշտպանության ծախսերը մեծացնելու հստակ պարտավորություններ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ես սպասում եմ, որ հաջորդ տարի Վիլնյուսի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի դաշնակիցները կստանձնեն պաշտպանության բնագավառում ներդրումների մեծացման հստակ պարտավորություններ»,-Ստոլտենբերգն ասել Է Politico եվրոպական հրատարակությանը տված հարցազրույցում:

Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ դեռեւս չափազանց վաղ Է խոսել, թե հատկապես ինչ ձեւակերպումներ կհամաձայնեցնեն դաշինքի երկրները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

armenpress.am

Իլոն Մասկն ավարտին է հասցրել «Թվիթեր»- գնելու գործարքը

  Միլիարդատեր Իլոն Մասկն ավարտել է «Թվիթեր»-ը գնելու գործարքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրել է CNBC-ն:

Նշվում է, որ «Թվիթեր»-ի գործադիր տնօրեն Փարագ Ագրավալը և ֆինանսական տնօրեն Նեդ Սեգալը լքել են Սան Ֆրանցիսկոյի գլխամասային գրասենյակն ու այլևս չեն վերադառնա:

Նշվում է, որ Մասկը մինչև հոկտեմբերի 28-ը պետք է ավարտին հասցներ «Թվիթեր»-ը գնելու գործարքը, հակառակ պարագայում դատական վեճի  առաջ էր կանգնելու ընկերության հետ:

 

armenpress.am

Սուրեն Պապիկյանը, Ավստրիայի դեսպանն ու ռազմական կցորդը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները

 Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալոիս Կրաուտին և ռազմական կցորդ, գնդապետ Թոմաս Ահամմերին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախարարությունից, Սուրեն Պապիկյանը շնորհավորել է դեսպանին Ավստրիայի ազգային տոնի կապակցությամբ:

Դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ավստրիական համագործակցության զարգացման հնարավորությունները:

 

panorama.am

Թուրքիան ամենաշատ ապրանքներ ներմուծել է Ռուսաստանից, իսկ ամենաշատն արտահանել՝ Գերմանիա

Թուրքիայի վիճակագրական ծառայությունն ու Առևտրի նախարարությունը հրապարակել են արտահանման և ներմուծման վերաբերյալ սեպտեմբեր ամսվա վիճակագրությունը:

Վիճակագրության համաձայն՝ սեպտեմբերին արտահանումն աճել է 9.2%-ով, ներմուծումը` 38.1%-ով, փոխանցում է Էրմենիհաբերը։

Համաձայն Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի և Առևտրի նախարարության արտաքին առևտրի տվյալների՝ 2022 թվականի սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արտահանումն աճել է 9.2%-ով և հասել 22 մլրդ 612 մլն դոլարի, ներմուծումն աճել է 38.1%-ով և կազմել 32 մլրդ 208 մլն դոլար:

Սեպտեմբերին Թուրքիայից կատարված արտահանման ծավալով առաջին տեղը զբաղեցրել է Գերմանիան։ Գերմանիա արտահանումը կազմում է 2 մլրդ 3 մլն դոլար: Համապատասխանաբար. հաջորդում են ԱՄՆ-ը՝ 1 մլրդ 378 մլն դոլար, Իրաքը՝ 1 մլրդ 277 մլն դոլար, Միացյալ Թագավորությունը՝ 1 մլրդ 205 մլն դոլար, Ռուսաստանի Դաշնությունը՝ 1 մլրդ 147 մլն դոլար։

Արտահանումը դեպի առաջին 5 տեղը զբաղեցնող երկրներ կազմել է ընդհանուր արտահանման 31%-ը։

Ներմուծման տվյալներով  առաջին տեղն է զբաղեցրել Ռուսաստանի Դաշնությունը։ Սեպտեմբերին Ռուսաստանի Դաշնությունից ներմուծումը կազմել է 6 մլրդ 226 մլն դոլար: Համապատասխանաբար հաջորդում են Չինաստանը՝ 3 միլիարդ 709 միլիոն դոլար, Շվեյցարիան՝ 2 միլիարդ 129 միլիոն դոլար, Գերմանիան՝ 2 միլիարդ 37 միլիոն դոլար, ԱՄՆ-ը՝ 1 միլիարդ 512 միլիոն դոլար։ Առաջին 5 երկրներից ներմուծումը կազմել է ընդհանուր ներմուծման 48,5%-ը։

Հունվար-սեպտեմբեր ամիսներին ներմուծման մեջ առաջին տեղն է զբաղեցրել Ռուսաստանի Դաշնությունը։ Ռուսաստանի Դաշնությունից ներմուծումը կազմել է 44 մլրդ 638 մլն դոլար։

 

panorama.am

ՄԱԿ. աշխարհը բավականաչափ ջանքեր չի գործադրում գլոբալ տաքացման դեմ պայքարելու համար

Միավորված ազգերի կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ աշխարհը բավարար քայլեր չի ձեռնարկում գլոբալ տաքացման դեմ պայքարելու համար։ Եվրանյուզի հաղորդմամբ, անցյալ տարի Գլազգոյում (Շոտլանդիա) ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP26 համաժողովի ժամանակ բոլոր երկրները համաձայնել էին վերանայել և ամրապնդել իրենց կլիմայական ծրագրերը: Սակայն 193 պետություններից միայն 24-ն են ներկայացրել իրենց թարմացված տարբերակը ՄԱԿ-ին։Մտահոգության հիմնական պատճառն այն փաստն է, որ երեք հիմնական ջերմոցային գազերի՝ ածխաթթու գազի, մեթանի և ազոտի օքսիդի մթնոլորտային մակարդակներն անցյալ տարի հասել են ռեկորդային բարձր մակարդակի:«Բոլոր երեք գազերի համար մենք կրկին նոր ռեկորդներ ենք սահմանել, ուստի մթնոլորտում դեռևս իրական բարելավում չկա: Վերջին մի քանի տարիների ընթացքում շատ երկրներում լոքդաուններ են եղել, և ածխածնի արտանետումները նվազել են, բայց այն մնում է օդում, այնպես որ մենք մթնոլորտի բարելավումներ չենք նկատել», - ասել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղար Պետերի Թաալասը:Համաշխարհային առաջնորդները երկու շաբաթից էլ քիչ անց կհավաքվեն Եգիպտոսում COP27 կլիմայական համաժողովին:Մեր մոլորակն արդեն տառապում է կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած փոթորիկներից, շոգից և ջրհեղեղներից, ջերմաստիճանը 1,2 աստիճանով ավելի բարձր է, քան նախաարդյունաբերական մակարդակը: ՄԱԿ-ի կլիմայի փորձագետները զգուշացնում են, որ աշխարհը պետք է ավելի արագ գործի և սահմանափակի ջերմոցային գազերի արտանետումները։ 

 

panorama.am

Փաշինյան. Հույս ունենք, որ Ռուսաստանը կսատարի իր առաջարկությունները

Նիկոլ Փաշինյանը Սոչի մեկնելուց առաջ ու Վլադիմիր Պուտինի երեկվա հայտարարություններից հետո Թվիթերի իր միկրոբլոգում ռուսերն գրառում է կատարել։

«Հայաստանը սեպտեմբերի սկզբին իր համաձայնությունն է տվել աշխատելու Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման ուղղությամբ ՌԴ-ի կողմից ներկայացված սկզբունքների և պարամետրերի հիման վրա, և պատրաստ է այդ վերահաստատել Սոչիում։  Հուսով ենք, որ Ռուսաստանը կսատարի սեփական առաջարկություները»։