Մամուլի տեսություն 30.10.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i185622-Մամուլի_տեսություն_30.10.2022
Իրանում էլեկտրաէներգիայի սպառման համար պատժիչ և խրախուսական սակագների սահմանմամբ 8 միլիոն իրանցի բաժանորդների կումունալ ծախսերն անվճար են դարձել։
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Հոկտեմբեր 30, 2022 11:29 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 30.10.2022

Իրանում էլեկտրաէներգիայի սպառման համար պատժիչ և խրախուսական սակագների սահմանմամբ 8 միլիոն իրանցի բաժանորդների կումունալ ծախսերն անվճար են դարձել։

Ջավան օրաթեթ

Մոսկվա. «Հյուսիսային հոսք» գազատարի դիվերսիան Լոնդոնի գործն է

«Հյուսիսային հոսք» գազատարի դիվերսիայից մեկ ամիս անց ռուսները հայտարարել են, որ բրիտանական նավատորմը ներգրավված է եղել այս  պայթյունի մեջ։ Այս գործողությունը, երկու երկրների միջև լարվածությունը սրացնելուց բացի, կխորացնի Ուկրաինայի պատերազմը։ Մինչ Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է Ուկրաինայում Արևմուտքի սադրանքների մասին, ՆԱՏՕ-ի որոշ անդամներ փորձում են վառ պահել պատերազմի կրակը Եվրոպայում։  «Հյուսիսային հոսք» գազատարի սաբոտաժի գործով   հետաքննությունից ամսիներ անց հետո, Ռուսաստանը Բրիտանիային է մեղադրել այս գործողության մեջ։

 

Քեյհան օրաթերթ

Իրանում 8 միլիոն բաժանորդների էլեկտրաէներգիայի վճարներն անվճար են դարձել

Էլեկտրաէներգիայի ամառային սպառման համար պատժիչ և խրախուսական սակագների սահմանմամբ իրանցի 8 միլիոն բաժանորդների Էլեկտրաէներգիայի վճարումներն  անվճար  է դարձել։ Այս տարվա ամառվա ընթացքում Էներգետիկայի նախարարության կողմից իրականացված հաջող միջոցառումներից մեկը  սպառման ավելի ցածր  սակագների կիրառումն էր։ Այնպես, որ ամռանը էլեկտրաէներգիան շատ սպառողները  մուծում էին  տուգանքների, իսկ քիչ սպառողները՝  խրախուսում։ Էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությամբ բարձր սպառման բաժանորդների էլեկտրաէներգիայի սակագները նախկինի համեմատ զգալիորեն աճել են, իսկ ​​մոդելային սահմանաչափ սպառում ունեցող բաժանորդների համար էլեկտրաէներգիայի սակագինը շատ չի փոխվել։

 

Իրան օրաթերթ

Իրանի ոչ նավթային առևտուրը հասել է 60 միլիարդ դոլարի

Ընթացիկ տարվա 7 ամիսների ընթացքում Իրանի արտաքին առևտրի վիճակագրությունը վկայում է այն մասին, որ այն մոտենում է իր առջև դրված նպատակներին։ Անցյալ տարի Իրանի արտաքին առևտրի արժեքը գերազանցել է 101 միլիարդ դոլարը, որի կեսը հատկացվել է ոչ նավթային արտահանմանը։ Ընթացիկ տարվա յոթերորդ ամսում արտաքին առևտրի արժեքը գերազանցել է 60 միլիարդ դոլարը և ակնկալվում է, որ մինչև տարեվերջ այն կհաղթահարի անցյալ տարվա ռեկորդը։ Իրանի մաքսատան վերջին տվյալների համաձայն՝ այս տարվա յոթ ամիսներին երկրի առևտրային փոխանակումները կազմում են 81 միլիոն 30 հազար տոննա ապրանք և 60 միլիարդ 133 միլիոն դոլար արժողությամբ, ինչը ցույց է տալիս 10 տոկոս աճ։ Արտաքին առևտրաշրջանառության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արժեքային առումով աճել է 10%-ով, իսկ կշռով նվազել 17,6%-ով։

 

Վաթան Էմռուզ

Գազային ճգնաժամ Եվրոպայում

Էներգիայի գների աճի պայմաններում եվրոպական գազի արդյունաբերությունները չունեն արտադրության տնտեսական հիմնավորում, և ապաարդյունաբերականացման ալիքը սպառնում է Եվրոպային։ Վերջին օրերին Եվրոպայում գազի պահեստավորման տարողունակության լրացման և ավելցուկային մատակարարումների ստեղծման հետ մեկտեղ գազի գինը նվազել է և հասել վերջին ամիսների ամենացածր մակարդակին։ Անցած ամիսների զարգացումները բոլորին ապացուցեցին, որ Եվրոպան և Բրիտանիան պայքարում են լուրջ էներգետիկ ճգնաժամի դեմ։ Եվրամիության կողմից էներգիայի աղբյուրները դիվերսիֆիկացնելու ձախողումը Եվրոպայն մեծապես կախվածության մեջ է դրել Ռուսաստանի էներգակիրներից, և Կանաչ մայրցամաքի էներգետիկ շուկան անհանգստացած է Մոսկվայից մատակարարումների նվազագույն փոփոխություններից: Վերջին տասնամյակում նավթի և գազի ոլորտում ներդրումներ չեն արվել Եվրոպայի  կողմից, իսկ ամերիկյան թերթաքարային նավթի մատակարարումների նվազումը նպաստել է այս մայրցամաքում իրավիճակի փխրունությանը։

 

armenpress.am

Թուրքիայի և Իսրայելի պաշտպանության նախարարներն Անկարայում բանակցություններ են վարել

Անկարայում հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի հանդիպումը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Հանդիպումները տեղի են ունեցել դեմ առ դեմ և ընդլայնված ֆորմատներով:

Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի քննարկմանը զուգահեռ, անդրադարձ է կատարվել նաև  Ուկրաինայում, Սիրիայում ու Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին:

Վերջին անգամ պաշտպանության նախարարի մակարդակով Իսրայելի կողմից Թուրքիա այց էր եղել  2010 թվականին։

araratnews.am

Զախարովան հայտնել է, որ ՌԴ-ն ՄԱԿ-ի ԱԽ-ի ուշադրությունը կհրավիրի Սև և Բալթիկ ծովերում տեղի ունեցած ահաբեկչություններին

Ռուսաստանը համաշխարհային հանրության, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) ուշադրությունը կհրավիրի Սև և Բալթիկ ծովերում ռուսական կողմի դեմ իրականացվող մի շարք ահաբեկչություններին։ Այս մասին այսօր ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Իր տելեգրամյան ալիքում նա, մասնավորապես, գրել է. «Ռուսական կողմը մտադիր է համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Սև և Բալթիկ ծովերում Ռուսաստանի Դաշնության դեմ իրականացված մի շարք ահաբեկչությունների վրա, այդ թվում՝ դրանցում Մեծ Բրիտանիայի ներգրավվածության»:

Նշենք, որ այսօր ավելի վաղ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ Սևաստոպոլի վրա հարձակման նախապատրաստումն իրականացվել է Օչակով (Ուկրաինա, Նիկոլաևի շրջան) քաղաքում տեղակայված բրիտանացի մասնագետների ղեկավարությամբ: Նրա խոսքով՝ հարձակմանը մասնակցել են ինը անօդաչու թռչող սարքեր և յոթ ծովային անօդաչու թռչող սարքեր, որոնք տապալվել են։

Ըստ Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևի՝ առավոտյան հարձակման ժամանակ Կիևի նպատակը եղել է Սևծովյան նավատորմի ռազմական օբյեկտները։ Նա պարզաբանել է, որ զոհեր և վիրավորներ չկան։

Նախօրեին՝ հոկտեմբերի 28-ին, Սևաստոպոլում Ռազմական խորհրդի նիստից հետո որոշվել էր ուժեղացնել Սևծովյան նավատորմի կողմից Ղրիմում դիվերսանտներին հակազդելու միջոցները։

 

armenpress.am

Արարատ Միրզոյանը համաշխարհային հայկական գագաթնաժողովի մասնակիցների հետ քննարկել է արտաքին քաղաքականության վերաբերյալ արդիական հարցեր

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 29-ին  հանդիպում է ունեցել Համաշխարհային հայկական գագաթնաժողովի մասնակիցների հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ 

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերող արդիական թեմաներ:

Պատասխանելով հանդիպումը վարողի, ինչպես նաև՝ մասնակիցների հարցերին, նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման հնարավորություններին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքներին, ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային միջազգային արձագանքին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարներին:

 

News.am

Ռուբեն Ռուբինյանը Տոյվո Կլաարին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները

ՀՀ ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանում  ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԱԺ-ից, Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին ներկայացրել է կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր: